Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

600.0010.250699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1999 թվականի թիվ 10

 

ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

2. Բավարարել «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ կոոպերատիվի ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

3. Բավարարել «Նիկիտա Գրիգորյանի Մեղրիի ՀԷԿ» անհատական ձեռնարկությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

4. Բավարարել «Երէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը գործունեության լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել «Արենի ՀԷԿ»-ում ու «Ազատեկ ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ` 15-ական տարի գործողության ժամկետով:

5. Բավարարել «Լուսաղբյուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Այրում ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

6. Բավարարել «Կապան էնեղժի» փակ բաժնետիրական ընկերության գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Ողջի-2 ՀԷԿ» ու «Ողջի-3 ՀԷԿ»-երում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

7. Բավարարել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» լիակատար տնտեսական ընկերությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Շաքի ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

8. Բավարարել «Ագարակ ՀԷԿ» վարձակալական ձեռնարկություն-արտադրական կոոպերատիվին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ կոոպերատիվի ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

9. Բավարարել «Գամմա-Էներգիա» փակ բաժնետիրական ընկերությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Արմավիր ՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

10. Բավարարել «Իջևան ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.06.1999
N 10
Որոշում