Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0107.140214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 2014 թվականի N 107-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով 2014 թվականի փետրվարի 23-24-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի ֆինանսատնտեսական հարցերով լիազոր ներկայացուցիչ Վ. Յաղուբյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում նաև` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Վարդանյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Է. Ստեփանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Դ. Սարգսյանինը, Կ. Մինասյանինը, Ի. Իսայանինը, Ա. Շահինյանինը և Տ. Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Սոչի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի փետրվարի 23-ին` Երևան-Սոչի և 2014 թվականի փետրվարի 24-ին` Սոչի-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի փետրվարի 14-ի

N 107-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-24-Ը ՍՈՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Ի. Իսայան          - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Վ. Յաղուբյան       - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ վարչապետի

                         ֆինանսատնտեսական հարցերով լիազոր ներկայացուցիչ

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետ

                         (մեկնում է նախօրոք)

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Է. Ստեփանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական անձնակազմի բաժնի ռեֆերենտ (մեկնում

                         է նախօրոք)

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Հ. Բաղդասարյան     - Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»

                         ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 

    Ռ. Խաչատրյան       - Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»

                         ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

 

    Զ. Հարոյան         - «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Թումանյան       - «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Թամրազյան       - «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ադումյան        - «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.02.2014
N 107-Ա
Որոշում