Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0278.240314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 278-Ն

 

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1551-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

Ձև N 2

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Ֆիզիկական և մեխանիկական հատկություններին վերաբերող պահանջներն են`

1) խաղալիքները և դրանց մասերը, իսկ ֆիքսված խաղալիքների դեպքում` դրանց հենարանները պետք է ունենան անհրաժեշտ ամրություն և նպատակահարմարության դեպքում նաև կայունություն, որպեսզի առանց կոտրվելու կամ ձևախեղման ենթարկվելու դիմանան ծանրաբեռնվածությանը, որին դրանք ենթարկվում են օգտագործման ընթացքում` առաջացնելով ֆիզիկական վնաս պատճառելու ռիսկ.

2) խաղալիքների հասանելի եզրերը, ելուստները, քուղերը, մալուխները և ամրակցիչները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ դրանց հետ շփումից ֆիզիկական վնասվածքների առաջացման ռիսկը հնարավորինս նվազեցվի.

3) խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ դրանց մասերի շարժումը որևէ ռիսկ չներկայացնի կամ ներկայացնի միայն դրանց օգտագործմանը բնորոշ նվազագույն ռիսկ.

4) խաղալիքները և դրանց մասերը չպետք է ներկայացնեն խեղդվելու ռիսկ`

ա. խաղալիքները և դրանց մասերը չպետք է ներկայացնեն շնչահեղձության ռիսկ, որն առաջանում է բերանի և քթի օդի հոսքի արտաքին խոչընդոտով փակման արդյունքում,

բ. խաղալիքները և դրանց մասերը պետք է ունենան այնպիսի չափեր, որոնք բերանի կամ ըմպանի մեջ խրված կամ ստորին շնչուղիների մուտքի մոտ առարկաների հայտնվելու արդյունքում օդի հոսքի օբստրուկցիայի առաջացման հետևանքով շնչահեղձության ռիսկ չներկայացնեն,

գ. այն խաղալիքները, որոնք հստակորեն նախատեսված են 36 ամսականից ցածր երեխաների կողմից օգտագործման համար, ինչպես նաև դրանց բաղադրիչ մասերը և ցանկացած առանձնացվող մաս, պետք է ունենան այնպիսի չափեր, որ կանխվի դրանց կուլ տալը կամ ներշնչելը: Դա նաև վերաբերում է այլ խաղալիքներին, դրանց բաղադրիչ մասերին և ցանկացած առանձնացվող մասի, որոնք նախատեսված են բերանը դնելու համար: 36 ամսականից ցածր երեխաների կողմից օգտագործման համար խաղալիքներում չի թույլատրվում բնական մորթու, բնական կաշվի, ապակու, ճենապակու, խավով ռետինի, ստվարաթղթի, թղթի, առանց ներքին կազմի 3 մմ և դրանից ավելի փոքր չափսերի լցոնված հատիկների, խոնավ միջավայրում 5 տոկոսից ավելին ավելացող չախմախների տիպի խաղալիքների լցոնվածքների օգտագործումը,

դ. մանրածախ վաճառքի համար նախատեսված խաղալիքների փաթեթավորումը չպետք է ներկայացնի շնչահեղձության ռիսկ, որն առաջանում է արտաքին խոչընդոտի պատճառով բերանի և քթի օդի հոսքի օբստրուկցիայի հետևանքով,

ե. խաղալիքները, որոնք տեղադրվում են սննդի մեջ կամ միախառնված են սննդի հետ, պետք է իրենց փաթեթավորումն ունենան: Մատակարարման պահին փաթեթավորումը պետք է ունենա այնպիսի չափեր, որ կանխվի դրանց կուլ տալը և (կամ) ներս շնչելը,

զ. սույն ձևի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ե» և «դ» պարբերություններում նշված խաղալիքի փաթեթավորումը, որը գնդաձև, ձվաձև կամ էլիպսաձև է, և դրա ցանկացած առանձնացվող մասերի կամ գլանաձև խաղալիքի կլորացված եզրերով փաթեթավորումը պետք է ունենա այնպիսի չափեր, որպեսզի կանխվի բերանի կամ ըմպանի մեջ խրված կամ ստորին շնչուղիների մուտքի մոտ փաթեթավորման հայտնվելու արդյունքում օդի հոսքի օբստրուկցիան,

է. արգելվում է օգտագործման պահին սննդամթերքին ամուր կցված այն խաղալիքների շուկայահանումը, որոնք ուղղակի հասանելի են դառնում սննդի ընդունման արդյունքում: Խաղալիքների այն մասերը, որոնք այլ կերպ ուղղակիորեն կցված են սննդամթերքին, պետք է համապատասխանեն սույն ձևի 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված պահանջներին.

5) ջրային խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ հնարավորինս նվազեցվի խաղալիքի լողունակության ու երեխային պահելու հնարավորության կորստի ռիսկը` հաշվի առնելով խաղալիքի օգտագործման ցուցումները.

6) այն խաղալիքները, որոնց մեջ հնարավոր է մտնել և որոնք փակ տարածք են հանդիսանում դրանք զբաղեցնողների համար, պետք է ունենան հնարավոր օգտագործողի կողմից ներսից հեշտությամբ բացվող ելքի միջոցներ.

7) օգտագործողներին շարժունակություն ընձեռող խաղալիքները պետք է հնարավորության սահմաններում ներառեն արգելակման համակարգ, որը պետք է հարմարեցված լինի խաղալիքի տեսակին և համազոր լինի դրանից անջատված կինետիկ էներգիային: Այս համակարգը պետք է հեշտությամբ գործի գցվի օգտագործողի կողմից առանց օգտագործողի դուրս նետվելու կամ օգտագործողի կամ երրորդ կողմի ֆիզիկական վնասվածք ստանալու ռիսկի:

Վարելու համար նախատեսված էլեկտրական խաղալիքների նախագծային առավելագույն արագությունը պետք է սահմանափակվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի վնասվածքի ռիսկը.

8) գնդակների ձևն ու կազմությունը և կինետիկ էներգիան, որը կարող է անջատվել կրակելու նպատակով նախագծված խաղալիքից կրակելու ժամանակ, պետք է օգտագործողի կամ երրորդ անձի համար չներկայացնի ֆիզիկական վնասվածքի ռիսկ` հաշվի առնի խաղալիքի բնույթը.

9) խաղալիքը պետք է արտադրվի այնպես, որպեսզի երաշխավորվի հետևյալը`

ա. ցանկացած հասանելի մակերեսներին դիպչելիս առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը վնասվածք չի պատճառի,

բ. խաղալիքում պարունակվող հեղուկներն ու գազերը չպետք է հասնեն այնպիսի ջերմաստիճանների կամ ճնշումների, որոնք խաղալիքի պատշաճ աշխատելու հիմնական պատճառներից բացի այլ պատճառներով խաղալիքից անջատվելու դեպքում այրվածք կամ այլ ֆիզիկական վնասվածք պատճառեն.

10) ձայն արձակելու համար նախագծված խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ իմպուլսային աղմուկի ու շարունակական աղմուկի առավելագույն արժեքները չվնասեն երեխաների լսողությունը.

11) ակտիվ հանգստի խաղալիքները պետք է արտադրվեն այնպես, որ նվազեցվի մարմնի մասերի ճզմվելու կամ կոտրվածք առաջացնելու կամ հագուստի կառչելու և ընկնելու, հարվածի և ջրում խեղդվելու ռիսկը: Մեկ կամ մի քանի երեխաների խաղալու համար հասանելի այսպիսի խաղալիքի ցանկացած մակերես պետք է նախագծված լինի նրանց` իր վրա կրելու համար:

2. Դյուրավառությանը վերաբերող պահանջներն են`

1) երեխայի շրջակայքում առկա խաղալիքները չպետք է վտանգավոր բոցավառվող տարր հանդիսանան: ՈՒստի դրանք պետք է կազմված լինեն այնպիսի նյութերից, որոնք համապատասխանում են հետևյալ մեկ կամ մի քանի պայմանների`

ա. դրանք ուղղակիորեն բոցի կամ կայծի կամ կրակի այլ պոտենցիալ աղբյուրի ազդեցությանը ենթարկվելիս չեն այրվում,

բ. դրանք հեշտությամբ չեն բոցավառվում (բոցը մարում է կրակի պատճառի վերանալիս),

գ. բոցավառվելու դեպքում դրանք այրվում են դանդաղ և ունեն բոցի տարածման ցածր արագություն,

դ. անկախ խաղալիքի քիմիական կազմից` դրանք նախագծված են այնպես, որպեսզի մեխանիկորեն դանդաղեցնեն այրման գործընթացը: Այսպիսի դյուրավառ նյութերը չպետք է բոցավառման ռիսկ ներկայացնեն խաղալիքներում օգտագործված այլ նյութերի համար.

2) խաղալիքները, որոնք իրենց բնույթից ելնելով պարունակում են սույն ձևի 3-րդ կետում նշված չափանիշները բավարարող քիմիական փորձարկումների նյութեր և սարքավորումներ, մոդելների հավաքման, պլաստիկ կամ կերամիկական ծեփագործության, էմալապատման, լուսանկարչական կամ նմանատիպ գործողությունների համար նախատեսված նյութեր կամ խառնուրդներ, չպետք է պարունակեն ոչ դյուրավառ ցնդող բաղադրիչների կորստի պատճառով դյուրավառ դարձող նյութեր կամ խառնուրդներ.

3) հարվածային կապսուլից տարբեր խաղալիքները չպետք է պայթյունավտանգ լինեն կամ պարունակեն տարրեր կամ նյութեր, որոնք կարող են պայթել սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված եղանակով օգտագործվելու դեպքում.

4) խաղալիքները, մասնավորապես, քիմիական խաղերը և խաղալիքները, չպետք է պարունակեն նյութեր կամ խառնուրդներ`

ա. որոնք միախառնվելու դեպքում կարող են պայթել քիմիական ռեակցիայի կամ տաքացնելու արդյունքում,

բ. որոնք կարող են պայթել, երբ խառնվում են օքսիդացող նյութերի հետ, կամ`

գ. որոնք պարունակում են ցնդող բաղադրիչներ, որոնք դյուրավառ են օդում կամ կարող են առաջացնել դյուրավառ կամ պայթուցիկ գոլորշու/օդի խառնուրդ:

3. Քիմիական հատկություններին վերաբերող պահանջներն են`

1) խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ մարդու առողջության համար բացասական ազդեցության ռիսկեր չառաջացնեն այն քիմիական նյութերի կամ խառնուրդների պատճառով, որոնցից բաղկացած են խաղալիքները կամ որոնք պարունակվում են դրանցում սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված եղանակով օգտագործվելու դեպքում: Խաղալիքները պետք է համապատասխանեն արտադրանքի որոշ կատեգորիաների կամ որոշ նյութերի և խառնուրդների սահմանափակումներին վերաբերող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությանը.

2) երեխաների առողջության պահպանության նպատակով խաղալիքների օգտագործման արդյունքում փոխանցվող կենսամատչելիությունը չպետք է գերազանցի հետևյալ նյութերի օրական սահմանաչափերը`

Ծարիր` 0,2 միկրոգրամ,

Մկնդեղ` 0,1 միկրոգրամ,

Բարիում` 25,0 միկրոգրամ,

Կադմիում` 0,6 միկրոգրամ,

Քրոմ` 0,3 միկրոգրամ,

Կապար` 0,7 միկրոգրամ,

Սնդիկ` 0,5 միկրոգրամ,

Սելեն` 5,0 միկրոգրամ,

կամ այնպիսի այլ արժեքներ, որոնք սահմանված են այս կամ այլ նյութերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` հիմնվելով գիտական ապացույցի վրա:

Այս նյութերի կենսամատչելիությունը նշանակում է թունավոր ազդեցություն ունեցող լուծվող էքստրակտ.

3) խաղալիքը չպետք է պարունակի վտանգավոր նյութերի կամ խառնուրդների այնպիսի քանակներ, որոնք կարող են վտանգել այն օգտագործող երեխաների առողջությունը: Բոլոր դեպքերում խստորեն արգելվում է ցանկացած խաղալիքում օգտագործել վտանգավոր նյութեր կամ խառնուրդներ, եթե նախատեսվում է, որ խաղալիքի օգտագործման դեպքում այդ վտանգավոր նյութերը կամ խառնուրդներն օգտագործվելու են ինքնին: Այն դեպքերում, երբ սահմանափակ քանակությամբ վտանգավոր նյութերի կամ խառնուրդների օգտագործումն էական է կոնկրետ խաղալիքների աշխատանքի, մասնավորապես, քիմիական փորձարկումների համար օգտագործվող նյութերի կամ սարքավորումների, մոդելների հավաքման, պլաստիկ կամ կերամիկական ծեփագործության, էմալապատման, լուսանկարչական կամ նմանատիպ գործողությունների համար, ապա դրանց խտության թույլատրելի առավելագույն մակարդակը յուրաքանչյուր վտանգավոր նյութի կամ խառնուրդի համար պետք է սահմանված լինի Հայաստանի ազգային ստանդարտով.

4) նիտրոզամինները և նիտրոզացվող նյութերը պետք է արգելվեն 36 ամսականից ցածր երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքներում օգտագործվելու կամ այլ այնպիսի խաղալիքներում օգտագործվելու համար, որոնք նախատեսված են բերանում դնելու համար, եթե նյութերի միգրացիան հավասար է կամ բարձր է 0,05 մգ/կգ-ից` նիտրոզամինների համար և 1 մգ/կգ` նիտրոզացվող նյութերի համար.

5) խաղալիքները չպետք է պարունակեն N 1 աղյուսակում նշված ալերգեն հոտավետ նյութերը`

 

Աղյուսակ N 1

 

._______________________________________________________________.

|NN |Ալերգեն հոտավետ նյութերի անվանումը            |Քիմիկատների |

|ը/կ|                                              |մասին       |

|   |                                              |տեղեկատվական|

|   |                                              |ծառայության |

|   |                                              |(CAS) համարը|

|___|______________________________________________|____________|

|1. |Կղմուխ Հեղինեի                                |97676-35-2  |

|___|______________________________________________|____________|

|2. |Ալիլիսոցիանատ                                 |57-06-7     |

|___|______________________________________________|____________|

|3. |Բենզիլ ցիանիդ                                 |140-29-4    |

|___|______________________________________________|____________|

|4. |4 տերտ-Բութիլֆենոլ                            |98-54-4     |

|___|______________________________________________|____________|

|5. |Թելուկ շահսիպեխի յուղ                         |8006-99-3   |

|___|______________________________________________|____________|

|6. |Ցիկլամեն ալկոհոլ                              |4756-19-8   |

|___|______________________________________________|____________|

|7. |Դիէթիլ մալեատ                                 |141-05-9    |

|___|______________________________________________|____________|

|8. |Դիհիդրոկումարին                               |119-84-6    |

|___|______________________________________________|____________|

|9. |2,4-Դիհիդրոքսի-3-մեթիլբենզալդեհիդ             |6248-20-0   |

|___|______________________________________________|____________|

|10.|3,7-դիմեթիլ-2-օկտեն-1-օլ (6,7 դիհիդրոգերանիոլ)|40607-48-5  |

|___|______________________________________________|____________|

|11.|4,6-դիմեթիլ-8-տերտ-բութիլկումարին             |17874-34-9  |

|___|______________________________________________|____________|

|12.|Դիմեթիլ ցիտրացոնատ                            |617-54-9    |

|___|______________________________________________|____________|

|13.|7,11-Դիմեթիլ-4.6,10-դոդեկատրին-3-մեկ          |26651-96-7  |

|___|______________________________________________|____________|

|14.|6,10-Դիմեթիլ-3.5,9-անդեկատրին-2-մեկ           |141-10-6    |

|___|______________________________________________|____________|

|15.|Դիֆենիլամին                                   |122-39-4    |

|___|______________________________________________|____________|

|16.|Էթիլ ակրիլատ                                  |140-88-5    |

|___|______________________________________________|____________|

|17.|Թզի տերև,  թարմ և  պատրաստուկներ              |68916-52-9  |

|___|______________________________________________|____________|

|18.|տրանս-2-Հեպտենալ                              |18829-55-5  |

|___|______________________________________________|____________|

|19.|տրանս-2-հեքսենալ դիէթիլ ացետալ                |67746-30-9  |

|___|______________________________________________|____________|

|20.|Տրանս-2-հեքսենալ դիմեթիլ ացետալ               |18318-83-7  |

|___|______________________________________________|____________|

|21.|Հիդորաբիտիլ ալկոհոլ                           |13393-93-6  |

|___|______________________________________________|____________|

|22.|4-էֆոքսի-ֆենոլ                                |622-62-8    |

|___|______________________________________________|____________|

|23.|6-իզոպրոպիլ-2-դեկահիդրոնավթալենոլ             |34131-99-2  |

|___|______________________________________________|____________|

|24.|7-մետոքսիկումարին                             |531-59-9    |

|___|______________________________________________|____________|

|25.|4-մետոքսիֆենոլ                                |150-76-5    |

|___|______________________________________________|____________|

|26.|4-(պ-մետոքսիֆենոլ)-3-բութեն-2-մեկ             |943-88-4    |

|___|______________________________________________|____________|

|27.|1-(պ-մետոքսիֆենոլ)-1-պենտեն-3-մեկ             |104-27-8    |

|___|______________________________________________|____________|

|28.|Մեթիլ տրանս-2-բութենոատ                       |623-43-8    |

|___|______________________________________________|____________|

|29.|6-մեթիլկումարին                               |92-48-8     |

|___|______________________________________________|____________|

|30.|7-մեթիլկումարին                               |2445-83-2   |

|___|______________________________________________|____________|

|31.|5-մեթիլ-2,3-հեքսանեդիոն                       |13706-86-0  |

|___|______________________________________________|____________|

|32.|Պանչակարմայի արմատի յուղ                      |8023-88-9   |

|___|______________________________________________|____________|

|33.|7-էթոքսի-4-մեթիլկումարին                      |87-05-8     |

|___|______________________________________________|____________|

|34.|Հեքսահիդրոկումարին                            |700-82-3    |

|___|______________________________________________|____________|

|35.|Պերու բալզամ, հում                            |8007-00-9   |

|___|______________________________________________|____________|

|36.|2-պենտիլիդեն-ցիկլոհեքսանոն                    |25677-40-1  |

|___|______________________________________________|____________|

|37.|3.6,10-տրիմեթիլ-3.5,9-անդեկատրիեն-2-մեկ       |1117-41-5   |

|___|______________________________________________|____________|

|38.|Վերբենայի յուղ                                |8024-12-2   |

|___|______________________________________________|____________|

|39.|Մուշկ ամբրետե (4-տերտ-բութիլ-3-մեթօքսի-2,6-   |83-66-9     |

|   |դինիտրոտոլուեն)                               |            |

|___|______________________________________________|____________|

|40.|4-ֆենիլ-3-բութեն-2-մեկ                        |122-57-6    |

|___|______________________________________________|____________|

|41.|Ամիլ ցինամալ                                  |122-40-7    |

|___|______________________________________________|____________|

|42.|Ամիլցինամիլ ալկոհոլ                           |101-85-9    |

|___|______________________________________________|____________|

|43.|Բենզիլ ալկոհոլ                                |100-51-6    |

|___|______________________________________________|____________|

|44.|Բենզիլ սալիցիլատ                              |118-58-1    |

|___|______________________________________________|____________|

|45.|Ցինամիլ ալկոհոլ                               |104-54-1    |

|___|______________________________________________|____________|

|46.|Ցինամալ                                       |104-55-2    |

|___|______________________________________________|____________|

|47.|Ցիտրալ                                        |5392-40-5   |

|___|______________________________________________|____________|

|48.|Կումարին                                      |91-64-5     |

|___|______________________________________________|____________|

|49.|Յուգենոլ                                      |97-53-0     |

|___|______________________________________________|____________|

|50.|Գերանիոլ                                      |106-24-1    |

|___|______________________________________________|____________|

|51.|Հիդրոքսի-ցիտրոնելալ                           |107-75-5    |

|___|______________________________________________|____________|

|52.|Հիդրոքսի-մեթիլպենտիլցիկլոհեքսենեկարբոքսալդեհիդ|31906-04-4  |

|___|______________________________________________|____________|

|53.|Իսոեուգենոլ                                   |97-54-1     |

|___|______________________________________________|____________|

|54.|Կաղնու մամուռի էքստրակտներ                    |90028-68-5  |

|___|______________________________________________|____________|

|55.|Ծառի մամուռի էքստրակտներ                      |90028-67-4  |

._______________________________________________________________.

 

Սակայն այդ հոտավետ նյութերի չնչին քանակության առկայությունը կարող է թույլատրվել, եթե դա տեխնիկապես անխուսափելի է պատշաճ արտադրական գործելակերպի կիրառման դեպքում և չի գերազանցում 100 մգ/կգ:

Բացի դրանից` հետևյալ ալերգեն հոտավետ նյութերի անունները պետք է նշվեն խաղալիքի, ամրակցված պիտակի, փաթեթավորման կամ ուղեկցող թերթիկի վրա, եթե այդպիսիք առկա են 100 մգ/կգ համակցությունը գերազանցող խաղալիքներում ու նրա բաղադրիչներում`

 

Աղյուսակ N 2

 

.______________________________________________________________.

|NN |Ալերգեն հոտավետ նյութերի անվանումը           |Քիմիկատների |

|ը/կ|                                             |մասին       |

|   |                                             |տեղեկատվական|

|   |                                             |ծառայության |

|   |                                             |CAS համարը  |

|___|_____________________________________________|____________|

|1. |Անիսիլ ալկոհոլ                               |105-13-5    |

|___|_____________________________________________|____________|

|2. |Բենզիլ բենզոատ                               |120-51-4    |

|___|_____________________________________________|____________|

|3. |Բենզիլ ցինամատ                               |103-41-3    |

|___|_____________________________________________|____________|

|4. |Ցիտրոնելոլ                                   |106-22-9    |

|___|_____________________________________________|____________|

|5. |Ֆարնեզոլ                                     |4602-84-0   |

|___|_____________________________________________|____________|

|6. |Հեքսիլ ցինամելդեհիդ                          |101-86-0    |

|___|_____________________________________________|____________|

|7. |Լիլիալ                                       |80-54-6     |

|___|_____________________________________________|____________|

|8. |d-լիմոնեն                                    |5989-27-5   |

|___|_____________________________________________|____________|

|9. |Լինալուլ                                     |78-70-6     |

|___|_____________________________________________|____________|

|10.|Մեթիլ հեպտին կարբոնատ                        |111-12-6    |

|___|_____________________________________________|____________|

|11.|3-մեթիլ-4-(2.6,6-տրիմեթիլ-2-ցիկլոհեքսեն-1-yI)|127-51-5    |

|   |-3-բութեն-2-մեկ                              |            |

.______________________________________________________________.

 

6) խաղալիքների տեղափոխման և պահպանման ժամանակ չպետք է կիրառվեն բիոցիդ դիմեթիլֆումարատ պարունակող նյութեր.

7) 5-րդ ենթակետի N 1 աղյուսակի 41-55-րդ կետերում և այդ ենթակետի N 2 աղյուսակի 1-11-րդ կետերում նշված հոտավետ նյութերի օգտագործումը կարող է թույլատրվել հոտառական խաղատախտակի խաղերում, կոսմետիկ հավաքածուներում և համային խաղերում, եթե`

ա. այդ հոտավետ նյութերը հստակ պիտակավորված են փաթեթավորման վրա և փաթեթավորումը կրում է N 5 ձևի Բ մասի 10-րդ կետում սահմանված զգուշացումը,

բ. այդ հոտավետ նյութերը համապատասխանում են սննդի անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը (եթե կիրառելի է):

Նման հոտառական խաղատախտակները, կոսմետիկ պարագաները և համային խաղերը չեն կարող օգտագործվել մինչև 36 ամսական երեխաների կողմից և պետք է համապատասխանեն N 5 ձևի Բ մասի 1-ին կետին.

8) խաղալիքներից կամ խաղալիքների բաղադրիչներից նյութերի տարաշարժի չափը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները`

 

Աղյուսակ N 3

 

.___________________________________________________________.

|Տարրը         |Մգ/կգ խաղալիքի  |Մգ/կգ խաղալիքի   |Մգ/կգ    |

|              |չոր, փխրուն,    |հեղուկ կամ կպչուն|խաղալիքի |

|              |փոշենման կամ    |նյութի մեջ       |նյութի   |

|              |ճկուն նյութի մեջ|                 |քերուկում|

|______________|________________|_________________|_________|

|Ալյումին      |5625            |1406             |70000    |

|______________|________________|_________________|_________|

|Ծարիր (սուրմա)|45              |11,3             |560      |

|______________|________________|_________________|_________|

|Մկնդեղ        |3,8             |0,9              |47       |

|______________|________________|_________________|_________|

|Բարիում       |4500            |1125             |56000    |

|______________|________________|_________________|_________|

|Բոր           |1200            |300              |15000    |

|______________|________________|_________________|_________|

|Կադմիում      |1,9             |0,5              |23       |

|______________|________________|_________________|_________|

|Քրոմ (III)    |37,5            |9,4              |460      |

|______________|________________|_________________|_________|

|Քրոմ (IV)     |0,02            |0,005            |0,2      |

|______________|________________|_________________|_________|

|Կոբալտ        |10,5            |2,6              |130      |

|______________|________________|_________________|_________|

|Պղինձ         |622,5           |156              |7700     |

|______________|________________|_________________|_________|

|Կապար         |13,5            |3,4              |160      |

|______________|________________|_________________|_________|

|Մագնեզիում    |1200            |300              |15000    |

|______________|________________|_________________|_________|

|Սնդիկ         |7,5             |1,9              |94       |

|______________|________________|_________________|_________|

|Նիկել         |75              |18,8             |930      |

|______________|________________|_________________|_________|

|Սելեն         |37,5            |9,4              |460      |

|______________|________________|_________________|_________|

|Ստրոնտիում    |4500            |1125             |56000    |

|______________|________________|_________________|_________|

|Անագ          |15000           |3750             |180000   |

|______________|________________|_________________|_________|

|Օրգանական անագ|0,9             |0,2              |12       |

|______________|________________|_________________|_________|

|Ցինկ          |3750            |938              |460000   |

.___________________________________________________________.

 

Այս սահմանային արժեքները չեն կարող ավելացվել այն խաղալիքներին կամ խաղալիքների բաղադրիչներին, որոնք իրենց հասանելիության, գործառույթի, ծավալի կամ զանգվածի բերումով հստակորեն բացառում են ծծելու, լիզելու, կուլ տալու կամ մաշկի հետ երկարատև շփման հետ կապված ցանկացած վտանգ այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում նշված ձևով:

4. Էլեկտրական հատկություններին վերաբերող պահանջներն են`

1) խաղալիքները չպետք է սնուցվեն 24 վոլտ անվանական լարումը գերազանցող էլեկտրական հաստատուն հոսանքով կամ հավասարազոր փոփոխական հոսանքով, իսկ դրանց հասանելի մասերը չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը:

Ներքին լարումները չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը, եթե չի երաշխավորվում, որ լարումը և առաջացած հոսանքի համակցությունը չեն հանգեցնի որևէ ռիսկի կամ վնասակար էլեկտրահարման նույնիսկ այն դեպքում, երբ խաղալիքը փչացել է.

2) էլեկտրահարում առաջացնելու ունակ էլեկտրականության աղբյուրին միացած կամ միացման ենթակա խաղալիքների այն մասերը, մալուխները կամ այլ հաղորդիչները, որոնց միջոցով էլեկտրականությունը փոխանցվում է այդ մասերին, պետք է պատշաճ կերպով մեկուսացվեն և մեխանիկորեն պաշտպանված լինեն, որպեսզի կանխեն էլեկտրահարման ռիսկը.

3) էլեկտրական խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ երաշխավորվի այն պայմանը, համաձայն որի ուղղակիորեն հասանելի բոլոր մակերեսների հնարավոր առավելագույն ջերմաստիճանի դեպքում դրանց դիպչելիս այրվածքներ չառաջանան.

4) կանխատեսելի թերության պայմաններում խաղալիքները պետք է պաշտպանված լինեն էլեկտրական սնուցման աղբյուրից բխող էլեկտրական վտանգներից.

5) էլեկտրական խաղալիքները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն հրդեհի առաջացման վտանգներից.

6) էլեկտրական խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ էլեկտրական, մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտերը և սարքավորումներից առաջացող այլ ճառագայթումները սահմանափակվեն խաղալիքի գործունեության համար անհրաժեշտ աստիճանով և պետք է գործեն համընդհանուր ընդունված ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան անվտանգության մակարդակի վրա.

7) էլեկտրոնային կառավարման համակարգ ունեցող խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ խաղալիքն անվտանգ գործի նույնիսկ այն դեպքում, երբ էլեկտրական համակարգը սկսում է վատ աշխատել կամ փչանում է` այդ համակարգի խափանման կամ արտաքին գործոնի պատճառով.

8) խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որպեսզի որևէ վտանգ չներկայացնեն առողջությանը կամ լազերներից, լուսարձակող դիոդներից կամ ցանկացած այլ տեսակի ճառագայթումից աչքերի կամ մաշկի վնասվածքի ռիսկ չառաջացնեն.

9) խաղալիքի էլեկտրական փոխարկիչը չպետք է խաղալիքի անբաժանելի մասը լինի:

5. Ռադիոակտիվությանը վերաբերող պահանջն է, որ խաղալիքը պետք է համապատասխանի միջուկային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

 

Ձև N 3

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

1. NN (խաղալիքի եզակի նույնականացում):

2. Արտադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի անունը և հասցեն:

3. Համապատասխանության հայտարարագիրը, որը ներկայացվում է բացառապես արտադրողի պատասխանատվության ներքո:

4. Հայտարարագրի առարկան (խաղալիքի նույնականացումը, որը տալիս է հետևելության հնարավորություն): Այն պետք է ներառի բավարար հստակություն ունեցող գունավոր պատկեր, ինչը հնարավոր է դարձնում խաղալիքի նույնականացումը:

5. 4-րդ կետում նկարագրված հայտարարագրի առարկան համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

6. Հղումներ այն օգտագործված համապատասխան ստանդարտներին կամ տեխնիկական մասնագրերին, որոնցով համապատասխանությունը հայտարարագրվում է:

7. Որտեղ կիրառելի է նշանակված մարմինը ... (անուն, համար)... կատարել է (միջամտության նկարագրություն). և տրամադրել է սերտիֆիկատ:

8. Հավելյալ տեղեկություններ:

 

Ստորագրությունը __________________

(վայրը և ամսաթիվը) ______________

(անունը, պաշտոնը) ________________

 

Ձև N 4

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետում նշված գնահատմանն առնչվող տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն`

1) նախագծման և արտադրության մանրամասն նկարագրություն, ներառյալ խաղալիքի մեջ օգտագործված բաղադրիչների և նյութերի ցանկը, ինչպես նաև քիմիական նյութերի մատակարարներից կողմից տրամադրված օգտագործված քիմիական նյութերի վերաբերյալ անվտանգության տեղեկանքներ.

2) սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի համաձայն իրականացված անվտանգության գնահատումներ.

3) կիրառված համապատասխանության գնահատման ընթացակարգի նկարագրություն.

4) համապատասխանության հայտարարագրի պատճեն.

5) արտադրման և պահեստավորման վայրերի հասցեներ.

6) փաստաթղթերի պատճեններ, որոնք արտադրողը ներկայացրել է նշանակված մարմնին` դրա ներգրավվածության դեպքում.

7) փորձարկման արձանագրություններ և միջոցների նկարագրություն, որոնցով արտադրողն ապահովել է արտադրանքի համապատասխանությունը ստանդարտներին, եթե արտադրողը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված արտադրության ներքին վերահսկողության ընթացակարգը.

8) արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննության սերտիֆիկատի պատճենը, միջոցների նկարագրությունը, որոնցով արտադրողն ապահովել է արտադրության համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննության սերտիֆիկատում նկարագրված արտադրանքի տեսակին և նշանակված մարմնին ներկայացված փաստաթղթերի պատճենները, եթե արտադրողը խաղալիքը ներկայացրել է արտադրանքի տեխնիկական հսկողության փորձաքննությանը և հետևել է սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեսակի համապատասխանության ընթացակարգին:

 

Ձև N 5

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

 

Մաս Ա

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

 

Սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված օգտագործողի համար սահմանափակումները պետք է ներառեն առնվազն օգտագործողի նվազագույն և առավելագույն տարիքը և, նպատակահարմարության դեպքում, օգտագործողի կարողությունները, առավելագույն և նվազագույն քաշը և խաղալիքը միայն չափահասների վերահսկողության ներքո օգտագործելու անհրաժեշտությունը:

 

Մաս Բ

 

ՆՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Խաղալիքներ, որոնք նախատեսված չեն մինչև 36 ամսական երեխաների կողմից օգտագործման համար

 

Այն խաղալիքները, որոնք կարող են վտանգավոր լինել մինչև 36 ամսական երեխաների համար, պետք է ունենան զգուշացում, ինչպես օրինակ` «Նախատեսված չէ մինչև 36 ամսական երեխաների համար» կամ «Նախատեսված չէ մինչև 3 տարեկան երեխաների համար» կամ զգուշացում հետևյալ գրաֆիկական պատկերի տեսքով`

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկական պատկերը չի բերվում

 

Պայմանական գրաֆիկական պատկերի տարրերը պետք է կատարված լինեն: Դրանք են`

- շրջանակը և հատող գիծը` կարմիր կամ սև գույնի,

- շրջանակի ֆոնը` սպիտակ գույնի,

- տարիքային խումբը, որի համար նախատեսված չէ խաղալիքը և դեմքի ուրվագիծը` սև գույնի:

Նվազագույն տրամագիծը պետք է լինի առնվազն 10 մմ:

Այս զգուշացումները պետք է ուղեկցվեն որոշակի վտանգի դեպքում նախատեսված նախազգուշացման հակիրճ նշումով, որը կարող է լինել օգտագործման հրահանգներում:

Այս կետը չի տարածվում այն խաղալիքների վրա, որոնք ըստ իրենց գործառույթի, չափերի, բնութագրերի կամ հատկությունների կամ այլ համոզիչ պատճառներով ակնհայտ նախատեսված չեն մինչև 36 ամսական երեխաների համար:

 

2. Գործող խաղալիքներ

 

Գործող խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Միայն տնային օգտագործման համար»:

Խաչկապով միացված գործող խաղալիքները, ինչպես նաև այլ գործող խաղալիքներն անհրաժեշտության դեպքում պետք է ուղեկցվեն հրահանգներով, որոնք ուշադրություն են հրավիրում ժամանակ առ ժամանակ հիմնական մասերի (կախված մասերի, ամրացումների, հենարանների և այլն) ստուգման ու պահպանման անհրաժեշտության վրա, և նշեն, որ եթե այդ ստուգումները չեն արվում, խաղալիքը կարող է ընկնելու կամ գլխիվայր շրջվելու պատճառ դառնալ:

Հրահանգներ պետք է տրվեն նաև խաղալիքների ճիշտ հավաքման մասին` նշելով այն մասերը, որոնք կարող են վտանգ ներկայացնել սխալ հավաքվելու դեպքում: Պետք է տրվի խաղալիքը համապատասխան մակերեսի վրա դնելու վերաբերյալ հատուկ տեղեկատվություն:

 

3. Ֆունկցիոնալ խաղալիքներ

 

Ֆունկցիոնալ խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Օգտագործել չափահասների անմիջական հսկողության ներքո»:

Բացի դրանից` այս խաղալիքները պետք է ուղեկցվեն ուղղություն տվող աշխատանքային հրահանգներով, ինչպես նաև օգտագործողի կողմից ձեռնարկվող նախազգուշական գործողությունների նշումով` զգուշացնելով, որ այդ նախազգուշացումները չկատարելու դեպքում օգտագործողը դառնում է խոցելի այն վտանգների համար, որոնք սովորաբար կապված են այն սարքի կամ արտադրանքի հետ, որի մասշտաբային մոդելն է կամ դրա նմանակումն է տվյալ խաղալիքը: Պետք է նաև նշվի, որ խաղալիքը պետք է պահել արտադրողի կողմից սահմանած որոշակի տարիքից փոքր երեխաների համար անհասանելի վայրում:

 

4. Քիմիական խաղալիքներ

 

Որոշ նյութերի կամ խառնուրդների դասակարգման, փաթեթավորման ու պիտակավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրության մեջ նշված դրույթների կիրառմանը չհակասելով` ինքնին վտանգավոր նյութեր և խառնուրդներ պարունակող խաղալիքների օգտագործման հրահանգները պետք է ունենան զգուշացում այդ նյութերի կամ խառնուրդների վտանգավոր բնույթի մասին և օգտագործողի կողմից նախազգուշական միջոցներ ձեռնարկելու ցուցում` դրանց հետ կապված վտանգներից խուսափելու համար, որոնք պետք է ըստ խաղալիքի տեսակի համառոտակի նշվեն: Այս տեսակի խաղալիքների օգտագործումից առաջացած լուրջ պատահարների դեպքում պետք է նշվի նաև առաջին օգնության ցուցաբերման գործողությունները: Պետք է նաև նշվի, որ խաղալիքը պետք է պահել արտադրողի կողմից սահմանած որոշակի տարիքից փոքր երեխաների համար անհասանելի վայրում:

Ի լրումն սույն կետի առաջին պարբերությունում նշված հրահանգների` քիմիական խաղալիքների փաթեթի վրա պետք է լինի հետևյալ զգուշացումը.

«Նախատեսված չէ (տարիքը պետք է սահմանվի արտադրողի կողմից) տարեկանից փոքր երեխաների համար: Օգտագործել չափահասների հսկողության ներքո: «:

Քիմիական խաղալիքներ են համարվում, մասնավորապես, քիմիական հավաքածուներ, փորձանմուշ պահելու համար նախատեսված պլաստմասսայե տարաների հավաքածուներ, կավագործության, ջնարակման կամ լուսանկարման փոքր արհեստանոցներ և նման խաղալիքներ, որոնք օգտագործման ընթացքում հանգեցնում են քիմիական ռեակցիայի կամ նմանատիպ նյութի փոփոխման:

 

5. Երեխաների համար չմուշկներ, անվաչմուշկներ, գլաչմուշկը (միագիծ անիվներով), սկուտերներ և խաղալիք հեծանիվներ

 

Որպես խաղալիքներ վաճառքի հանվելու դեպքում դրանք պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Անհրաժեշտ է կրել պաշտպանիչ հարմարանքներ: Չօգտագործել երթևեկության մեջ: «:

Ավելին, օգտագործման հրահանգները պետք է պարունակեն հիշեցում այն մասին, որ խաղալիքը պետք է օգտագործվի զգուշորեն, քանի որ օգտագործողին կամ երրորդ կողմին ընկնելուց և բախումներից վնասվածք պատճառելուց խուսափելու համար պահանջվում է մեծ հմտություն: Միաժամանակ, պետք է կատարվի նշում առաջարկվող պաշտպանիչ հարմարանքների մասին (սաղավարտ, ձեռնոցներ, ծնկակալներ, արմնկակալներ և այլն):

 

6. Ջրային խաղալիքներ

 

Ջրային խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Օգտագործել միայն երեխայի հասակին համապատասխան խորություն ունեցող ջրում մեծահասակի վերահսկողության ներքո:»:

 

7. Սննդում պարունակվող խաղալիքներ

 

Սննդում պարունակվող կամ սննդի հետ խառնված խաղալիքները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Ներսում խաղալիք է, խորհուրդ է տրվում օգտագործել մեծահասակի հսկողության ներքո»:

 

8. Պաշտպանիչ դիմակների և սաղավարտների իմիտացիա/նմանակում

 

Պաշտպանիչ դիմակների և սաղավարտների կրկնօրինակները պետք է ունենան հետևյալ զգուշացումը`

«Այս խաղալիքը պաշտպանություն չի ապահովում»:

 

9. Օրորոցի, մանկական մահճակալի կամ մանկասայլակի երկայնքով լարերի, պարանների, թոկերի կամ քուղերի միջոցով կապելու համար նախատեսված խաղալիքներ

 

Օրորոցի, մանկական մահճակալի կամ մանկասայլակի երկայնքով լարերի, պարանների, թոկերի կամ քուղերի միջոցով կապելու համար նախատեսված խաղալիքները և դրանց փաթեթավորումները պետք է կրեն հետևյալ զգուշացումը`

«Խճճվելու հետևանքով առաջացող հավանական վնասվածքը կանխելու համար հեռացրեք խաղալիքն այն ժամանակ, երբ երեխան սկսում է փորձեր անել բարձրանալու ձեռքերի ու ծնկների վրա և չորեքթաթ դիրք ընդունել»:

 

10. Հոտառական խաղատախտակի խաղերի, կոսմետիկ հավաքածուների և համային խաղերի հոտավետ նյութերի փաթեթավորումը

 

Հոտառական խաղատախտակի խաղերի, կոսմետիկ հավաքածուների և համային խաղերի հոտավետ նյութերի այն փաթեթավորումը, որը պարունակում է N 2 ձևի 3-րդ մասի 5-րդ կետի առաջին պարբերությունում տրված ցանկի 41-55-րդ կետերում և այդ կետի 3-րդ պարբերությունում նշված ցանկի 1-11-րդ կետերում նշված հոտավետ նյութերը, պետք է կրի հետևյալ զգուշացումը`

«Պարունակում է հոտավետ նյութեր, որոնք կարող են առաջացնել ալերգիա»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 278-Ն
Որոշում