Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0199.180314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2014 թվականի N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Վարդանյանինը, Է. Աղախանյանինը և Ա. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Աշոտյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Տ. Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Զաքարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի մարտի 19-ին Երևան-Բրյուսել և 2014 թվականի մարտի 21-ին Բրյուսել-Երևան երթուղիներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 18-ի

N 199-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-21-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Ա. Զաքարյան        - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների

                         մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

 

    Է. Աղախանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Գևորգյան        - թարգմանիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2014
N 199-Ա
Որոշում