Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

600.0012.300699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1999 թվականի թիվ 12

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 42, 43, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Հայէներգո» ՊՓԲԸ-ում իրականացվող բարեփոխումները դեռևս ընթացքի մեջ են, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել`

- կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով:

2. Ընդունել ի գիտություն, որ «ՁորաՀԷԿ»-ում արտադրվող էլեկտրական էներգիայի արտադրության ծախսերը ներառված են «Հայէներգո» ՊՓԲԸ-ի սակագնում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.06.1999
N 12
Որոշում