600.0013.300699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 1999 թվականի թիվ 13
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 42, 43, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ երաշխավորագիրը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին գործունեության լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և`
1.1. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել բնական գազի ներկրման լիցենզիա` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ներառյալ գործողության ժամկետով:
1.2. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ին տրամադրել բնական գազի փոխադրման լիցենզիա` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:
1.3. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին տրամադրել բնական գազի բաշխման լիցենզիա` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը գործողության ժամկետով:
2. «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ներին` 10-օրյա ժամկետում ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնել բնական գազի փոխադրման և բաշխման սակագների հաշվարկները` համապատասխան հիմնավորումներով: