Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ

 

 

600.0014.300699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1999 թվականի թիվ 14

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել բնական գազի ներկրման լիցենզիա` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ներառյալ գործողության ժամկետով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ստեղծմամբ պայմանավորված` նրա կանոնադրական կապիտալի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի 1999թ. մնացորդային մասով:

2. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` նկատի ունենալով «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի միջոցով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի (1000 նխմ` 70 ԱՄՆ դոլար) հաշվառման, ֆինանսական հաշվետվություններում ձևակերպման, սահմանված սակագներով իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա իրացումից սպասվող մուտքերի իրատեսական գնահատումը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.06.1999
N 14
Որոշում