Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ...

02.04.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2014  -ից մինչեւ   02.04.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 19.08.2019 թիվ 37-Ն հրաման)

i

100.0078.260314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 դեկտեմբերի 2013 թվականի N 78-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնության և սպասարկման ու խնամքի կազմակերպման չափորոշիչը` համաձայն Հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի

N 78-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում է նորածինների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (նեոնատոլոգիական) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից` մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված բժշկական կազմակերպությունների, քաղաքային և տարածաշրջանային ծննդատների/բժշկական կազմակերպությունների մանկաբարձական, նորածինների վերակենդանացման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 2-րդ էտապի խնամքի բաժանմունքներում, միավորումների և բժշկական կազմակերպությունների մասնագիտացված մանկական (նեոնատոլոգիական), նորածնային պաթոլոգիայի բաժանմունքներում, ինչպես նաև մասնագիտացված բժշկական կազմակերպություններում` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև այլ երկրի այն քաղաքացիներից ծնված նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամուսնացած են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովվում է սույն չափորոշչով սահմանված կարգով և ծավալներով, իսկ սույն չափորոշչի հավելված 1-ով սահմանված դեպքերի իրավիճակներում բոլոր նորածինների համար` անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է անկախ նրանց ծննդյան վայրից և ծնողների քաղաքացիությունից:

5. Մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ղեկավարները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունները հզորացնելու, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները կադրային և սարքավորումներով հագեցվածությունը հնարավորինս բարելավելու և նորածինների վերակենդանացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

6. Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տնօրինությունը ապահովում է.

1) նեոնատոլոգի մասնակցությունը ծննդաբերությանը և անհրաժեշտության դեպքում նորածնի առաջնային վերակենդանացման միջոցառումների իրականացումը, իսկ նեոնատոլոգի բացակայության դեպքում նորածնի առաջնային վերակենդանացման միջոցառումների իրականացումը մանկաբարձ-գինեկոլոգի և/կամ մանկաբարձուհու կողմից,

2) նորածինների վարման ծանր ընթացքով դեպքերի վերաբերյալ շտապ տեղեկատվության ներկայացումը և սույն չափորոշչի հավելված 1-ով սահմանված մասնագիտացված բժշկական կազմակերպության ծանր հիվանդ նորածինների տեղափոխման գործընթացի կազմակերպումը,

3) նորածինների մոտ հեմոռագիկ հիվանդության կանխարգելման նպատակով անհրաժեշտ քանակներով վիտամին Կ-ի ձեռք բերումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ընթացակարգով բոլոր նորածիններին ներարկելու համար:

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումն իր մեջ ներառում է հետևյալ ծավալները`

1) առողջ նորածնի խնամքի ապահովումը` ներառյալ պատվաստումների իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Իմունականխարգելման ազգային ծրագրին և պատվաստումների օրացույցին համապատասխան,

2) նորածնային սկրինինգների կազմակերպումը (բնածին հիպոթիրեոզ, ֆենիլկետոնուրիա, լսողության սկրինինգ, նորածնային ռետինոպաթիա, կոնք-ազդրային հոդի սկրինինգ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված և/կամ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում,

3) հիվանդ և անհաս նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և հսկողության ապահովումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 2-րդ և 3-րդ մակարդակի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներում), ինչպես նաև անհաս նորածինների խնամքի նորածնի առաջնային վերակենդանացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 2-րդ էտապի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 3-րդ մակարդակի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներում,

4) հիվանդ և անհաս նորածինների բժշկական օգնության և սպասարկման ու խնամքի կազմակերպումը` մանկական հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների նորածինների վերակենդանացման և նորածնային պաթոլոգիաների բաժանմունքներում,

5) նորածինների սույն չափորոշչի հավելված 2-ով սահմանված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը (սանավիացիա) և սույն չափորոշչի հավելված 1-ով սահմանված` ՀՀ առողջապահության նախարարի սահմանված կարգով տեղափոխումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններ (Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ):

 

ԳԼՈՒԽ 2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋ ՆՈՐԱԾՆԻ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում առողջ նորածինների խնամքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված դրույթներին համապատասխան, որի շրջանակներում պետք է մանկաբարձուհու կողմից ապահովվի`

1) նորածնի և ծննդկանի «մաշկը-մաշկին» շփումը ծնարանում (առնվազն 30 րոպե տևողությամբ),

2) կրծքով վաղ կերակրման սկիզբը (հետծննդյան առաջին ժամվա ընթացքում),

3) ծնարանում նորածնի դաստակին «ապարանջան-ձեռնակապի» ամրացումը, որտեղ պետք է նշված լինեն մոր ազգանունը, անունը, հայրանունը, նորածնի ծնվելու ամսաթիվը, սեռը, մարմնի զանգվածը և երկարությունը,

4) մոր և մանկան համատեղ տեղակայումը,

5) բացառապես կրծքով կերակրումը,

6) շշերի և ծծակների օգտագործման բացառումը,

7) մանկան կրծքով կերակրման և նորածնի խնամքի հարցերով մայրերին խորհրդատվության և գործնական օգնության տրամադրումը:

9. «Մանկանը բարեկամ ծննդատուն» կոչում ունեցող բժշկական կազմակերպությունները պարտադիր ապահովում են «Մանկանը բարեկամ հիվանդանոցներ» նախաձեռնության 10 քայլերի պատշաճ կատարումը և գործընթացի պարբերական շարունակական հսկողությունը:

10. Նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների խնամք և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունները իրենց գործունեության կազմակերպման համաձայն պետք է խստիվ հետևեն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին, բացառելով.

1) համագործակցությունը արհեստական կաթնախառնուրդներ արտադրող կամ բաշխող և/կամ նրանց կողմից լիազորված այլ կազմակերպությունների հետ,

2) կաթնախառնուրդների վաճառքի կազմակերպումը բժշկական կազմակերպություններում և/կամ դրանց անվճար տրամադրումը մայրերին,

3) առանձին դեպքերում, երբ նորածինը կարիք ունի կաթնախառնուրդի (առանց ծնողական խնամքի մնացած, մարդու իմունային անբավարարության վիրուս վարակակիր մայրերից ծնված, կամ կրծքի կաթի նկատմամբ բժշկական բացարձակ հակացուցում (ժառանգական էնզիմոպաթիաներ` Ֆենիլկետոնուրիա, Գալակտոզեմիա, Թխկու օշարակի համախտանիշ) ունեցող նորածիններ), այն ձեռք է բերվում ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից` իր միջոցների հաշվին:

11. Հեմոռագիկ հիվանդության կանխարգելման նպատակով բոլոր հասուն նորածիններին կյանքի առաջին 4 ժամերի ընթացքում միջմկանային ճանապարհով ներարկվում է վիտամին Կ` 1 մգ (0,1 մլ) դեղաչափով, համաձայն հավելված 4-ի:

12. Առողջ նորածինների խնամքը, ներառյալ` չբարուրելը, մաշկի, լորձաթաղանթների, պորտի խնամքը, կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված առողջ նորածինների վարման ուղեցույցներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴ ԵՎ ԱՆՀԱՍ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդ նորածինների բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ազգային ուղեցույցների:

14. Հիվանդ նորածինների առաջնային վերակենդանացումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է անհապաղ, անկախ ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության մակարդակից` նեոնատոլոգի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգի կամ մանկաբարձուհու կողմից:

15. Հիվանդ ու անհաս նորածինների բուժումը և խնամքը կազմակերպվում է համապատասխան ստորաբաժանումներ և համապատասխան սարքավորումներ ունեցող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 2-րդ և 3-րդ մակարդակի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների և մանկական հիվանդանոցային ու նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, նորածինների խնամքի երկրորդ էտապի և/կամ նորածնային պաթոլոգիայի բաժանմունքներում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 3-րդ մակարդակի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում հսկվում և խնամվում են այն նորածինները, որոնք ունեն հատուկ մասնագիտացված հետազոտման, բուժման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված 2-րդ էտապի խնամքի կարիք:

16. 1500 գրամից ցածր քաշով բոլոր անհաս նորածիններին կյանքի առաջին 4 ժամերի ընթացքում միջմկանային ճանապարհով ներարկվում է վիտամին Կ` 0,5 մգ (0,05 մլ) դեղաչափով: Ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր (հասուն և անհաս) նորածիններին երկրորդ դեղաչափը պետք է տրվի 4 շաբաթական հասակում` ներքին ընդունման ձևով 2 մգ (0,2 մլ) դեղաչափով:

17. Հիվանդ նորածինների խնամքի կազմակերպման գործընթացում Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության բուժանձնակազմի կողմից մայրերն ապահովվում են բավարար սոցիալ-հոգեբանական աջակցությամբ և կրծքով կերակրման շարունակականության խրախուսմանն ուղղված խորհրդատվությամբ և գործնական օգնությամբ:

18. Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից, սույն չափորոշչի հավելված 2-ով հաստատված կազմակերպվում է հիվանդ նորածինների տեղափոխման գործընթացն ավելի բարձր մակարդակի մանկական/նորածնային վերակենդանացման ծառայություններ ունեցող բժշկական կազմակերպություններ:

19. Հիվանդ նորածինների տեղակայումը և/կամ տեղափոխումը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ստորաբաժանում (այդ թվում` բժշկական կազմակերպության ներսում), իրականացվում է համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` համաձայն հավելված N 1-ի` բաժանմունքների պատասխանատուների մակարդակով տեղափոխող և ընդունող կողմերի փոխհամաձայնությամբ:

20. Նորածինների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է հավելված N 2-ով սահմանված ցուցումներին/հակացուցումներին ու ժամկետներին համապատասխան` տնօրինության և/կամ բաժանմունքների պատասխանատուների մակարդակով ուղեգրող և ընդունող բժշկական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ:

21. Նորածինների սույն չափորոշչի հավելված 2-ով հաստատված բժշկական օգնությունը և տեղափոխումը («Սանավիացիայի» ծառայություն) իրականացվում է համապատասխան հագեցվածություն ունեցող մեքենայով (ռեանիմոբիլով), վերջինիս անհնարինության դեպքում շտապ օգնության մեքենայով` տեղափոխությունը կազմակերպող բուժանձնակազմի ուղեկցությամբ, որը իրականացվում է`

1) Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի (հեռախոսներ` 45-59-86, 099-03-37-61), «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի (հեռախոսներ` 42-00-05, 46-18-41, 091-20-50-83), և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (հեռախոսներ` 010-34-17-74, 010-34-18-83, 091-40-54-02, 099-54-74-54) կողմից,

2) Նորածնի գտնվելու վայրի շտապ օգնության ծառայության միջոցով, տեղափոխող բժշկական կազմակերպության բուժանձնակազմի ուղեկցությամբ, ընդունող բժշկական կազմակերպության ծառայության պատասխանատուի և/կամ հերթապահ բժշկի հետ նախնական համաձայնությամբ` առանձին դեպքերում, եթե նորածնի վիճակը թույլ է տալիս,

3) մանկական վերակենդանացման մարզային բժշկական կազմակերպություններում («Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ,

4) բոլոր այն դեպքերում, երբ օբյեկտիվ պատճառներով նորածնի տեղափոխումը վերը նշված բժշկական կազմակերպություններ հնարավոր չէ, մարզային ծննդատնից նորածինների տեղափոխումը և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է կազմակերպվել տվյալ մարզի վերանորոգված և սարքավորումներով հագեցված բժշկական կազմակերպությունում («Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական» ՓԲԸ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, այլ), հետագայում ըստ անհրաժեշտության կազմակերպելով նորածնի տեղափոխումը մասնագիտացված նորածնային վերակենդանացման ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն:

22. Նորածնին մասնագիտացված նորածնային վերակենդանացման ծառայություն ունեցող բժշկական կազմակերպություն տեղափոխումից առաջ, վիճակի հետագա վատացման կանխարգելման, տեղափոխման բարեհաջող ընթացքի ապահովման նպատակով կատարվում է երեխայի վիճակի կայունացում, ինչը կարող է արվել ինչպես ուղեգրող բժշկական կազմակերպության մասնագետների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգի, գլխավոր մանկական ռեանիմատոլոգի և/կամ ընդունող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետների հետ հեռախոսային խորհրդատվության միջոցով), այնպես էլ վերակենդանացման արտագնա խմբի մասնագետների կողմից:

23. Նորածինների տեղափոխման ժամանակ ուղեգրող բժշկական կազմակերպությունն ապահովում է բժշկական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը, կցելով Երեխայի առողջության պետական հավաստագիրը, տեղափոխման էպիկրիզը` նորածնի վիճակի մանրամասն նկարագրությամբ, նորածնի ծննդյան վկայականի պատճենը կամ ծննդի մասին բժշկական վկայականը և մոր անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Տեղափոխման ժամանակ պարտադիր պահպանվում է երեխայի դաստակին ամրացված ապարանջան-ձեռնակապը, որի վրա գրառված են մոր և նորածնի անհատական տվյալները:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

24. Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից կամ այլ ստացիոնարներից նորածնի տեղափոխման դեպքում`

1) տեղափոխման էպիկրիզը (վավերացված բուժող բժշկի և բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ) և երեխայի առողջության պետական հավաստագիրը (եթե նորածինն արդեն ունի հավաստագիր): Վերջինիս բացակայությունը հիվանդանոցային բուժօգնության մերժման հիմք չի կարող հանդիսանալ: Նման դեպքերում հավաստագիրը ներկայացվում է հոսպիտալացմանը հաջորդող օրերի ընթացքում,

2) սույն չափորոշչի հավելված 2-ով հաստատված` հերթապահ բժշկի կամ ընդունարանի բժշկի ուղեգիրը/եզրակացությունը,

3) ծննդյան վկայականի կամ ծննդի մասին բժշկական վկայականի (եթե երեխայի ծնունդը ՔԿԱԳ մարմինների կողմից դեռևս գրանցված չէ) և մոր անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը պարտադիր է հոսպիտալացման բոլոր դեպքերում:

25. Տնից մանկական հիվանդանոցային ու նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, նորածինների խնամքի երկրորդ էտապի և/կամ նորածնային պաթոլոգիայի բաժանմունքներ նորածինների ընդունման դեպքում`

1) շտապ ստացիոնար բուժօգնություն պահանջող դեպքերում` ծննդյան վկայականը (վերջինիս բացակայության դեպքում` ծննդի մասին բժշկական վկայականը), շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը և/կամ հիվանդանոցային օգնություն իրականացնող հիվանդանոցի ընդունարանի կամ հերթապահ բժշկի եզրակացությունը:

2) Այլ դեպքերում` տարածքային սպասարկման բուժհաստատության (պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, առողջության կենտրոն) տեղամասային մանկաբույժի/ընտանեկան բժշկի ուղեգիրը, Երեխայի առողջության պետական հավաստագիրը` ծննդյան վկայականի կամ ծննդի մասին բժշկական վկայականի ներկայացմամբ:

 

ԳԼՈՒԽ 5. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

26. Ծնունդների և մանկական մահացության դեպքերի հաշվառումը և գրանցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Բժշկական կազմակերպությունները բժշկական փաստաթղթերում ապահովում են 500 գրամ և ավելի մարմնի քաշով բոլոր ծնունդների հաշվառումը և գրանցումը, անկախ այն բանից` կենդանի են նրանք ծնվել, թե մահացած: Եթե ծննդյան քաշը անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ):

28. Նորածնի ծննդյան փաստի վերաբերյալ գրանցում է կատարվում «նորածինների գրանցամատյան»-ում` համաձայն հավելված 3-ով հաստատված ձևաչափի:

29. Յուրաքանչյուր կենդանի ծնված նորածնի համար լրացվում է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նորածնի վարման քարտ», որտեղ արտացոլվում են նորածնի ծննդալուծման հիմնարկում գտնվելու ընթացքի իրադարձությունները, ներառյալ նորածնի վարման ընթացքի գրառումները (մեռելածնության դեպքում բժշկական գործելակերպի մասին գրառումները կատարվում են ծննդաբերության պատմագրի մեջ):

30. Մեռելածնության կամ նորածնի մահվան դեպքում, մահվան փաստի և հնարավոր պատճառի, ինչպես նաև ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքների մասին հետագայում տեղեկացված լինելու իր իրավունքի և հնարավորության վերաբերյալ ծնողին (օրինական ներկայացուցչին) բժշկի կողմից տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն (ներառյալ ծնողի ցանկությամբ նորածնի/պտղի դիակը տեսնելու առաջարկությունը և բուժհաստատության կողմից նորածնի ծնունդը/մահը գրանցելու կապակցությամբ պերինատալ մահվան, մահվան բժշկական վկայականում գրառվող երեխայի անունը և ազգանունը), որի վերաբերյալ կատարվում է գրառում համապատասխան բժշկական փաստաթղթում` վավերացված ծննդկանի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:

31. Դիահերձումից հետո նորածնի/պտղի դիակից հնարավոր հրաժարման իրավունքի վերաբերյալ տեղեկացված լինելու փաստի մասին կատարվում է համապատասխան գրառում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նորածնի վարման քարտ»-ի մեջ և վավերացվում ծնողի (օրինական ներկայացուցչի) ստորագրությամբ` նշելով լրիվ անունը, ազգանունը, հայրանունը և օրը, ամիսը, տարեթիվը:

32. Պերինատալ մահացության բոլոր դեպքերը, ներառյալ 500 գրամ և ավելի զանգվածով ծնվածները, ենթակա են պաթանատոմիական հետազոտության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պերինատալ մահացության, ներառյալ մեռելածնության բոլոր դեպքերի վերաբերյալ պաթանատոմիական հետազոտության արձանագրության 1 օրինակը կամ պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում` պետական առողջապահական գործակալություն, ըստ դեպքերի կատարողականի վերաբերյալ ընթացիկ հաշվետվական ձևերի հետ միասին:

33. Նորածնի ծննդի գրանցումը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան: Կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի գրանցումը կարող է կատարվել նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից:

34. Պերինատալ և նորածնային (մինչև 28 օրական) մահվան դեպքերի գրանցումը ՔԿԱԳ մարմիններում, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել պերինատալ կամ նորածնային մահվան դեպքը` ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների հիման վրա:

35. Պերինատալ մահվան և նորածնի մահվան մասին բժշկական վկայականները տրամադրվում և հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

36. Մեռելածնության և նորածնային մահացության (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է մահվանը հաջորդող 7 օրերի ընթացքում:

37. Մեռելածնության և մինչև 28 օրական նորածինների մահվան դեպքում ծննդի և մահվան գրանցման գործընթացի կազմակերպման համար բժշկական կազմակերպության ղեկավարը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների հետ աշխատանքների համակարգման նպատակով նշանակում է պատասխանատու անձ (անձանց):

38. Նորածնի մահվան դեպքում կատարվում է նորածնի ինչպես ծննդի, այնպես էլ մահվան պետական գրանցում: Պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականում նորածնի անունը դրվում է բժշկական կազմակերպության կողմից, եթե մոր (օրինական ներկայացուցչի) կողմից որևէ այլ անուն չի առաջարկվել:

 

ԳԼՈՒԽ 6. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

39. Առողջ նորածինների դուրսգրումն իրականացվում է հետծննդյան 3-4-րդ օրը, Իմունիզացիայի ազգային ծրագրին համապատասխան կանխարգելիչ պատվաստումները և ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ընթացակարգերով նորածնային սկրինինգները կատարելուց հետո`

1) եթե նորածինը, վիճակից ելնելով, տեղափոխվում է այլ բժշկական կազմակերպություն, ապա տեղափոխման էպիկրիզում պարտադիր նշվում է սկրինինգի «կատարման կամ չկատարման» մասին:

2) Սկրինինգի «չկատարման» դեպքում այն կազմակերպվում է նորածնին ընդունող բժշկական կազմակերպության կողմից` «Արաբկիր» բժշկական համալիր, երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կառուցվածքում գործող Նորածնային սկրինինգ կենտրոնի միջոցով (հեռախոս` 23-60-45):

40. Նորածնին մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպությունից դուրսգրումից առաջ բժիշկը ևս մեկ անգամ ծննդկանին ապահովում է նորածնի խնամքի և սնուցման վերաբերյալ բավարար տեղեկատվությամբ` իրազեկելով մորը նորածնի կյանքի համար վտանգի այն նշանների մասին, որոնց դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել բուժաշխատողին, տրամադրելով համապատասխան բովանդակությամբ հուշաթերթիկ, համաձայն սույն չափորոշչի 5-րդ հավելվածի: Հուշաթերթիկի տրամադրման փաստը վավերացվում է նորածնի վարման քարտում` մոր կողմից գրառումով և ստորագրությամբ:

41. Նորածնի դուրսգրման ժամանակ երեխայի մորը կամ երեխայի օրինական ներկայացուցչին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով լրացված Երեխայի առողջության պետական հավաստագիր և երեխայի առողջության անձնագիր` ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պահանջներին համապատասխան:

42. Նորածնի դուրսգրումից առաջ պարտադիր է հետադարձ կապի ապահովումը մանկական ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության հետ, ինչը վավերացվում է նորածնի վարման քարտում համապատասխան գրառում կատարելով: Այդ նպատակով.

1) նորածնի ծնվելու մասին (ցանկալի է դուրս գրվելուց 1-2 օր առաջ) ծննդատունը ծնողի/հարազատի միջոցով գրավոր (ձևանմուշը ըստ սույն չափորոշչի 6-րդ հավելվածի) և/կամ հեռախոսագրով (գրավոր տեղեկացման անհնարինության դեպքում) տեղեկացնում է երեխային սպասարկող տեղամասային մանկաբույժին/ընտանեկան բժշկին կամ, ըստ բնակավայրի տարածքային սպասարկման հաստատության տնօրինությանը (եթե բժիշկը դեռևս ընտրված չէ) դուրս գրվող նորածնի վերաբերյալ,

2) տարածքային սպասարկման բժշկական կազմակերպության (բժշկի) կողմից նորածնի վերաբերյալ տեղեկացված լինելու փաստը վավերացվում է գրավոր և հետադարձ կտրոնը ծնողի կողմից վերադարձվում է ծննդատուն ու փակցվում նորածնի վարման քարտում,

3) հեռախոսագրով տեղեկատվության հաղորդման դեպքում կատարվում է համապատասխան գրառում նորածնի վարման քարտում, նշելով հեռախոսագիր ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը,

4) այն դեպքերում, երբ տեղեկատվության հաղորդումը և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության հետ հետադարձ կապի ապահովումն անհնար է, ծննդատունը դուրս գրված նորածինների և ծննդկանների վերաբերյալ (բնակության վայրի նշումով) յուրաքանչյուր շաբաթվա վերջում տեղեկացնում է մարզային առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, իսկ Երևանի բնակիչների դեպքում` քաղաքապետարանի առողջապահության վարչություն: Ծննդատան տնօրինությունը գործընթացի կազմակերպման և համակարգման համար նշանակում է պատասխանատու անձ:

43. Նորածինների դուրսգրումը իրականացվում է առողջ և ցածր քաշով նորածինների համար սույն չափորոշչի 7-րդ հավելվածով սահմանված չափանիշներին համապատասխան:

44. Նորածնի դուրսգրման ժամանակ պարտադիր լրացվում է հավելված N 8-ով սահմանված նորածնի փոխանակման քարտ, որը փոխանցվում է երեխային սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն` նորածնի ծնողի/հարազատի կամ բժշկական կազմակերպության աշխատակցի միջոցով, ինչի վերաբերյալ կատարվում է գրառում նորածնի վարման քարտում: Այն դեպքերում, երբ նորածնի մայրն անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացնում, փոխանակման քարտում մոր անվանական տվյալների դիմաց կատարվում է գրառում` ըստ մոր հայտարարության:

45. Ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունն իրականացնում է նորածնի դուրսգրումը նորածնի ծնունդը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելուց հետո, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում նորածնի վարման քարտում` նշելով ծննդյան վկայականի համարը, գրանցման ժամանակը և վայրը:

 

ԳԼՈՒԽ 7. ՆՈՐԱԾՆԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՆԴԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

46. Ծննդկանի անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում նորածինը կարող է դուրս գրվել, սակայն ծննդի մասին բժշկական վկայական այդ դեպքում չի տրվում, այլ տրվում է միայն նորածնի փոխանակման քարտ` երեխայի անունը, ազգանունը, հայրանունը գրառելով ըստ նորածնի մոր հայտարարության:

47. Նորածնի դուրսգրման ժամանակ, ծննդի մասին բժշկական վկայականի չտրման վերաբերյալ կատարվում է գրառում «Նորածինների գրանցամատյանում», որը հաստատվում է բժշկական կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի (բաժնի վարիչի) կողմից:

48. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության պարագայում, ծննդի մասին բժշկական վկայականի տրման հետ կապված հետագա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակով, բժշկական կազմակերպությունը պարտավոր է ծննդկանի դուրսգրումն իրականացնել վերջինիս լուսանկարը ծննդաբերության պատմության մեջ փակցնելուց և մոր ստորագրությամբ այն վավերացնելուց հետո:

49. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության վերաբերյալ ծննդկանի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` նրա օրինական ներկայացուցչի կողմից, տրվում է գրավոր հայտարարություն, ըստ սույն չափորոշչի 9-րդ հավելվածով հաստատված ձևաչափի` նշելով անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառը և առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրման ծննդկանի դուրսգրման փաստը, ինչը փակցվում է կնոջ ծննդաբերության պատմության մեջ և հաստատվում հանձնաժողովային կարգով` ծնունդը վարած բուժաշխատողի (մանկաբարձ-գինեկոլոգ և/կամ մանկաբարձուհի) մանկաբարձական ծառայության ղեկավարի և ավագ բուժքրոջ կողմից:

50. Բժշկական կազմակերպությունը, ծննդկանի անձը հաստատող փաստաթղթի բացակայության և վերջինիս անձի անհայտ լինելու դեպքում տեղեկացնում է երեխայի մոր բնակավայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմին սույն չափորոշչի 10-րդ հավելվածով հաստատված ձևաչափի: Ծննդկանի անձը հաստատող փաստաթղթի բացակայության և վերջինիս անձի անհայտ լինելու դեպքում բժշկական կազմակերպությունը միաժամանակ տեղեկացնում է մարզպետարանի, Երևանում` քաղաքապետարանի երեխաների հարցերով իրավասու ստորաբաժանում:

51. Մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպության բուժանձնակազմի կողմից «անհայտ անձի» ծննդաբերության փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, նորածնի անհատական տվյալների (սեռը, մարմնի զանգվածը և երկարությունը) նկարագրմամբ, ինչը հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից և փակցվում նորածնի վարման քարտում:

52. Ծննդկանի դուրսգրումից հետո, ծննդկանի (կամ նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում, բժշկական կազմակերպությունը բժշկական փաստաթղթերի (ծննդաբերության պատմության, նորածնի վարման քարտի), ինչպես նաև նորածնի մոր լուսանկարի նույնականացման հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է նորածնի ծննդի մասին բժշկական վկայական, անկախ ծննդաբերության վաղեմությունից (եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան բժշկական փաստաթղթերը առկա են բժշկական կազմակերպությունում):

53. Ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը փակցվում է նորածնի մոր ծննդաբերության պատմության մեջ և կատարվում է համապատասխան գրառում` «Ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման գրանցամատյանում», հաստատելով այն ստացողի ստորագրությամբ:

54. Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունը (կանանց կոնսուլտացիա, ծննդատուն, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն և այլն) իրականացնում է խորհրդատվություն հղիների համար` ծննդաբերության և նորածնի դուրսգրման հետ կապված բժշկական փաստաթղթերի ձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 8. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

55. Նորածնի ծննդի գրանցումը ՔԿԱԳ մարմիններում կատարվում է ծննդալուծման ծառայություն իրականացրած բժշկական կազմակերպության կողմից տրված ծննդի մասին բժշկական վկայականի հիման վրա «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

56. Ծննդի մասին բժշկական վկայականը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1156-Ն որոշմամբ հաստատված «Ծննդի մասին բժշկական վկայական» ձևանմուշին համապատասխան:

57. Ծննդի մասին բժշկական վկայականը, բժշկական կազմակերպությունում ծննդի դեպքում, տրվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը: Բժշկական վկայականը լրացվում է նորածնի ծնունդն ընդունած և/կամ հետծննդյան ընթացքը վարող մանկաբարձ-գինեկոլոգի և/կամ բաժանմունքի վարիչի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կլոր կնիքով:

58. Բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որի բժիշկը/աշխատակիցը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ:

59. Հետագա հոսպիտալացմամբ արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում, ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է ծննդօգնության այն բժշկական կազմակերպության կողմից, ուր ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվել են ծննդկանը և նորածինը:

60. Ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

61. Բժշկական կազմակերպության կողմից տրված ծննդի մասին բժշկական վկայականի համար վաղեմության ժամկետ չի սահմանվում:

62. Ծննդյան մասին բժշկական վկայականի կորստի դեպքում բժշկական կազմակերպությունը ծննդկանի, կամ ծննդկանի օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կարող է կրկնակի անգամ տրամադրել ծննդյան մասին բժշկական վկայական, վերջինիս վրա պարտադիր գրառելով «կրկնօրինակ», և կատարելով համապատասխան նշում բժշկական փաստաթղթերում:

 

ԳԼՈՒԽ 9. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

63. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ (արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում, սաղմի պատվաստմամբ փոխնակ մայրության կիրառմամբ) նորածնի ծննդի գրանցման գործընթացի ժամանակ առաջնորդվում են «Քաղաքացիական ակտերի կացության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի և Ընտանեկան օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով:

64. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների շրջանակներում փոխնակ մայրության մեթոդի կիրառմամբ երեխայի ծնվելու դեպքում, բժշկական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված կարգով, տրամադրում է ծննդյան մասին բժշկական վկայական, որը լրացվում է երեխային ծննդաբերած փոխնակ մոր անունով, միաժամանակ տրվում է տեղեկանք փոխնակ մայրության կիրառմամբ երեխայի ծննդյան փաստի մասին, որում նշվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտված կենսաբանական ծնողներ(ծնող)ի տվյալները:

65. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է այն ծնողների հայտարարությամբ, ովքեր հանդիսանում են նորածնի կենսաբանական ծնողները և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից և ունեն նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթի հետ միասին պետք է ներկայացվի այդ պայմանագրի պատճենը, որը հաստատում է երեխային ծննդաբերած կնոջ համաձայնությունը` նշված ամուսիններին որպես երեխայի ծնողներ գրառելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 10. ՆՈՐԱԾՆԻՑ/ԵՐԵԽԱՅԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

 

66. Նորածնից/երեխայից հրաժարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշմամբ:

67. Բժշկական կազմակերպություններից երեխաներին մանկատուն տեղավորելու գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

68. Բժշկական և երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա կազմակերպություններից երեխաներն անմիջապես տեղավորվում են մանկատան համապատասխան խմբում, իսկ ընտանիքներից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններից` մանկատան մեկուսարանում:

 

ԳԼՈՒԽ 11. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

69. Նորածինների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման կողմնորոշիչ ցուցիչներն են`

1) վաղ նորածնային մահացություն,

2) ուշ նորածնային մահացություն,

3) մինչշուրջօրյա (առաջին 24 ժամվա ընթացքում) նորածնային մահացություն,

4) նեոնատալ մահերի գրանցման ցուցանիշ,

5) նորածինների այլ բժշկական կազմակերպություններ տեղափոխությունների թիվը,

6) առողջ նորածինների պատվաստումներով ընդգրկվածությունը` հաշվի առնելով պատվաստանյութերով ապահովվածությունը,

7) մահացած նորածինների պաթանատոմիական հերձումների տոկոսը,

8) դուրսգրված նորածնի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը տարածքային սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության հետ,

9) ծննդատներում` բացառապես կրծքով սնվող նորածինների տոկոսը,

10) հիվանդ և ցածր քաշով նորածինների կրծքով սնուցման ցուցանիշը,

11) ներհիվանդանոցային ինֆեկցիաների դեպքերի թիվը,

12) նորածինների խնամքի և կրծքով սնուցման վերաբերյալ մայրերի տեղեկացվածությունը:

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ՑԱՆԿ

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԷՏԱՊԻ ԽՆԱՄՔԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ

 

1. Բժշկական կազմակերպության վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք`

1) 1700 գրամ և ավելի ցածր քաշով ծնված նորածիններ,

2) ծանր ասֆիքսիա,

3) նյարդային համակարգի պերինատալ ախտաբանություններ,

4) շնչառական խանգարումներով ուղեկցվող ախտաբանական վիճակներ (թոքաբորբ, շնչառական համակարգի արատներ, շնչառական խանգարումների համախտանիշ, ապնոէ և այլն),

5) սիրտ-անոթային անբավարարությամբ ուղեկցվող հիվանդություններ,

6) տարբեր օրգան-համակարգերի զարգացման բնածին արատներ, ֆունկցիոնալ ծանր խանգարումներով,

7) մետաբոլիկ խանգարումներ` հիպոգլիկեմիա, հիպերգլիկեմիա, հիպոկալցեմիա,

8) հեմատոլոգիական խանգարումներ` ծանր անեմիա, պոլիցիտեմիա, արյան մակարդման խանգարումներ,

9) նորածինների հիպերբիլիռուբինեմիաներ,

10) էնտերալ սնուցման անհնարինություն` փսխումներ, փքված որովայն, նեկրոտիկ էնտերոկոլիտ,

11) վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ (վիրաբուժական պրոֆիլի կլինիկայում),

12) ներարգանդային ինֆեկցիաներ, սեպսիս,

13) 24 ժամից ավելի անուրիա,

14) դիաբետով հիվանդ մայրերի երեխաներ,

15) թմրամոլ և ալկոհոլամոլ մայրերի երեխաներ,

16) նորածնի ջերմակարգավորման անկայունություն,

17) անկայուն հեմոդինամիկա,

18) էնդոկրին ծանր խանգարումներ,

19) անհասության ռետինոպաթիայի լազերային միջամտության հետ կապված բուժօգնություն և խնամք:

2. Բժշկական կազմակերպության երկրորդ էտապի խնամքի բաժանմունք`

1) Ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների նորածինների խնամքի երկրորդ էտապի բաժանմունքներում բուժվում են նորածնային ախտաբանություններով և վիճակներով տառապող այն նորածինները, որոնք կարիք ունեն հատուկ սնուցման կազմակերպման (քաշի ավելացման) և/կամ շարունակական հսկողության ու խնամքի, հետևյալ ախտաբանությունների դեպքում`

ա. անհասություն,

բ. ծննդյան փոքր քաշ/ներարգանդային հիպոտրոֆիա,

գ. հեմոլիտիկ հիվանդություն,

դ. կենտրոնական նյարդային համակարգի հիպօքսիկ ախտահարումներ,

ե. պերինատալ ոչ սուր այլ ախտաբանություններ:

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՅԼ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ցուցումներ նորածիններին ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից մասնագիտացված այլ բաժանմունքներ տեղափոխելու վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|Ցուցումներ                      |Տեղափոխման ժամանակը                 |

|________________________________|____________________________________|

|1. Վարակային ծանր ախտաբանությամբ|Ախտորոշումից անմիջապես հետո`        |

|նորածիններ /թոքաբորբ, մենինգիտ, |մասնագիտացված (վերակենդանացման)     |

|օստեոմիելիտ և  այլն/            |բաժանմունքի ղեկավարի համաձայնությամբ|

|                                |և  վերակենդանացման խմբի բժշկի       |

|                                |խորհրդատվությամբ (համապատասխան      |

|                                |բաժանմունք և  թույլտվություն ունեցող|

|                                |ծննդատներում բուժումը կարող է       |

|                                |կատարվել տեղում)                    |

|________________________________|____________________________________|

|2. Անհապաղ վիրաբուժական         |Ախտորոշումից անմիջապես հետո`        |

|միջամտություն պահանջող          |մասնագիտացված բաժանմունքի վարիչի    |

|հիվանդություններ, ներառյալ      |համաձայնությունը ստանալով           |

|անհասության ռետինոպաթիայի հետ   |                                    |

|կապված լազերային                |                                    |

|                                |                                    |

|3. Վիրահատությունները           |                                    |

|________________________________|____________________________________|

|4. Անհետաձգելի դեպքեր` կապված   |Ախտորոշումից անմիջապես հետո`        |

|շնչառական խանգարումների,        |մասնագիտացված (վերակենդանացման)     |

|սիրտ-անոթային անբավարարության,  |բաժանմունքի ղեկավարի համաձայնությամբ|

|կենտրոնական նյարդային համակարգի |և  վերակենդանացման խմբի բժշկի       |

|և  նյութափոխանակության ու       |խորհրդատվությամբ (համապատասխան      |

|հեմատոլոգիական խանգարումների հետ|բաժանմունք և  թույլտվություն ունեցող|

|                                |ծննդատներում բուժումը կարող է       |

|                                |կատարվել տեղում)                    |

|________________________________|____________________________________|

|5. Երկարատև  ինտենսիվ բուժման,  |Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի|

|մասնավորապես թոքերի տևական      |համաձայնությունը ստանալուց և        |

|արհեստական շնչառության և        |վերակենդանացման խմբի բժշկի          |

|մոնիտորինգի կարիք ունեցող       |խորհրդատվությունից անմիջապես հետո   |

|նորածիններ                      |(համապատասխան բաժանմունք և          |

|                                |թույլտվություն ունեցող ծննդատներում |

|                                |բուժումը կարող է կատարվել տեղում)   |

|________________________________|____________________________________|

|6. Ծանր հեմոլիտիկ հիվանդություն,|Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի|

|որի համար անհրաժեշտ է արյան     |համաձայնությունը ստանալուց անմիջապես|

|փոխներարկում                    |հետո (3-րդ մակարդակի որոշ           |

|                                |բուժհաստատություններում բուժումը    |

|                                |կարող է կատարվել տեղում)            |

|________________________________|____________________________________|

|7. 1500 գրամից պակաս քաշով անհաս|Ծննդաբերությունից հետո 5-6-րդ օրը,  |

|նորածիններ                      |եթե առկա են ցուցումներ,             |

|                                |մասնավորապես, եթե նորածնի մոտ       |

|                                |անբավարար է կամ բացակայում է ծծման  |

|                                |ունակությունը (3-րդ մակարդակի       |

|                                |բուժհաստատություններում, որոնք ունեն|

|                                |նորածնի բուժման երկրորդ էտապի վարման|

|                                |բաժանմունք, բուժումը կարող է        |

|                                |կատարվել տեղում)                    |

._____________________________________________________________________.

 

2. Հակացուցումներ նորածիններին ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից մասնագիտացված այլ բաժանմունքներ տեղափոխելու վերաբերյալ`

1) տեղափոխման ոչ ենթակա` պրեագոնալ վիճակ

2) կյանքի հետ անհամատեղելի զարգացման կոպիտ արատներ

3) ժառանգական և քրոմոսոմային հիվանդություններ, որոնք չեն պահանջում շտապ բժշկական միջամտություն:

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

Ձև

 

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

.______________________________________________________________________

|Հ/հ|Հ/Հ       |ՄՈՐ|ԲՆԱ-   |ԾՆՆԴՅԱՆ|ՍԵՌԸ|ԾՆՎԵԼԻՍ` ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿԸ      |

|   |ԾՆՆԴԱԲԵ-  |ԱԱՀ|ԿՈՒԹՅԱՆ|ՕՐԸ,   |    |                             |

|   |ՐՈՒԹՅԱՆ   |   |ՎԱՅՐԸ  |ԱՄԻՍԸ, |    |                             |

|   |ՊԱՏՄՈՒԹՅԱՆ|   |       |ՏԱՐԻՆ  |    |_____________________________|

|   |ԵՎ ՆՈՐԱԾՆԻ|   |       |       |    |ՔԱՇԸ|ՀԱՍԱԿԸ|ԳՆԱՀԱ-  |ԵՐԵԽԱՆ  |

|   |ՎԱՐՄԱՆ    |   |       |       |    |    |      |ՏԱԿԱՆԸ  |ՀԱՍՈՒՆ  |

|   |ՔԱՐՏԻ     |   |       |       |    |    |      |ԸՍՏ     |Է, ԱՆՀԱՍ|

|   |(ՊԱՏՄԱԳՐԻ)|   |       |       |    |    |      |ԱՊԳԱՐԻ  |        |

|   |          |   |       |       |    |    |      |ՍԱՆԴՂԱԿԻ|        |

|   |          |   |       |       |    |    |      |        |        |

|   |          |   |       |       |    |    |      |        |        |

|___|__________|___|_______|_______|____|____|______|________|________|

|1. |2.        |3. |4.     |5.     |6.  |7.  |8.    |9.      |10.     |

|___|__________|___|_______|_______|____|____|______|________|________|

|   |          |   |       |       |    |    |      |        |        |

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|ՆՈՐԱԾՆԱՅԻՆ|ԱԽՏՈՐՈՇՈՒՄ|ԵԼՔԸ      |ԴՈՒՐՍԳՐՄԱՆ  |ՆՇՈՒՄ     |ՆՇՈՒՄՆԵՐ    |

|ՇՐՋԱՆԻ    |ՊԱՏՎԱՍՏՈՒՄ|ԴՈՒՐՍ Է   |(ՏԵՂԱՓՈԽՄԱՆ)|ԵՐԵԽԱՅԻ   |(ՏԵՂԱՓՈԽՄԱՆ |

|ԸՆԹԱՑՔ,   |ՏՈՒԲԵՐԿՈՒ-|ԳՐՎԵԼ,    |ԺԱՄԱՆԱԿ     |ԴՈՒՐՍԳՐՄԱՆ|ԺԱՄԱՆԱԿ`    |

|ՀԻՎԱՆԴ    |ԼՈԶԻ ԵՎ   |ՏԵՂԱ-     |____________|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ|ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ,|

|ԾՆՎԱԾ     |ՀԵՊԱՏԻՏ Բ |ՓՈԽՎԵԼ Է  |ԵՐԵԽԱՅԻ|ԵՐԵ-|ՄԱՆԿԱԿԱՆ  |ԱՅԼ         |

|(ՀԻՎԱՆ-   |ԴԵՄ       |(ՈՐՏԵՂ),  |ՎԻՃԱԿԸ |ԽԱՅԻ|ՊՈԼԻԿԼԻ-  |ՏԵՂԵԿՈՒ-    |

|ԴԱՑԱԾ)    |ԿԱՏԱՐՎԱԾ Է|ՄԱՀԱՑԵԼ Է,|       |ՔԱՇԸ|ՆԻԿԱՅԻՆ   |ԹՅՈՒՆՆԵՐ)   |

|ԵՐԵԽԱՆԵՐԻ |ԱՅՈ, ՈՉ   |ՆՇԵԼ ՕՐԸ, |       |    |ՏԵՂԵԿԱՑ-  |            |

|ԿԼԻՆԻԿԱԿԱՆ|          |ԱՄԻՍԸ,    |       |    |ՆԵԼՈՒ     |            |

|          |          |ՏԱՐԻՆ     |       |    |ՄԱՍԻՆ     |            |

|          |          |          |       |    |(ԱՅՈ, ՈՉ) |            |

|__________|__________|__________|_______|____|__________|____________|

|11.       |12.       |13.       |14.    |15. |16.       |17.         |

|__________|__________|__________|_______|____|__________|____________|

|          |          |          |       |    |          |            |

______________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՏԱՄԻՆ Կ-Ի ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն գործելակարգով սահմանվում է վիտամին Կ-ի կիրառման ընթացակարգը` նորածինների հեմոռագիկ հիվանդության կանխարգելման և բուժման նպատակով:

2. Նորածինների մոտ հեմոռագիկ հիվանդության կանխարգելման նպատակով վիտամին Կ-ի նշանակումը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպություններում:

3. Վիտամին Կ-ն գրանցված է ՀՀ-ում Konakion MM Pediatrik (Կոնակիոն ՄՄ մանկական` ֆիտոմենադիոն) անվանմամբ, ներարկման/ներքին ընդունման լուծույթ` 2 մգ/0,2 մլ-ոց սրվակներ դեղաձևով (1 տուփում 5 սրվակ):

4. Մանկաբուժական գործելակարգում վիտամին Կ-ն նշանակվում է հետևյալ ընթացակարգով.

1) Բոլոր հասուն նորածիններին կանխարգելիչ նպատակով դեղը տրվում է կյանքի առաջին 4 ժամերի ընթացքում միջմկանային ներարկման ճանապարհով` 1 մգ (0,1 մլ) դեղաչափով:

2) 1500 գ-ից ցածր քաշով բոլոր նորածիններին վիտամին Կ-ն տրվում է կյանքի առաջին 4 ժամերի ընթացքում, միջմկանային ներարկման ճանապարհով 0,5 մգ (0,05 մլ) դեղաչափով:

3) Ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի կարիք ունեցող (հասուն, անհաս) բոլոր նորածիններին երկրորդ դեղաչափը պետք է տրվի 4 շաբաթական հասակում` ներքին ընդունման ձևով 2 մգ (0,2 մլ) դեղաչափով:

4) Նորածնի մոտ հեմոռագիկ հիվանդության զարգացման դեպքում անհրաժեշտություն է առաջանում կրկնել Վիտամին Կ-ի դեղաչափը` 1 մգ (0,1 մլ): Հետագա բուժումը հիմնվում է կլինիկալաբորատոր տվյալների վրա:

5. Վիտամին Կ-ի միջմկանային ներարկումը կատարվում է անհատական ներարկիչով (1,0 մլ)` յուրաքանչյուր սրվակը գործածելով միայն մեկ նորածնի համար, անկախ նշանակված դեղաչափից:

6. Վիտամին Կ-ի կանխարգելիչ նպատակով ներարկման անհրաժեշտության և հեմոռագիկ համախտանիշի կանխարգելիչ նշանակության մասին հղի կինը պետք է տեղեկացված լինի բուժաշխատողի կողմից, արդեն իսկ հղիության նախածննդյան հսկողության ընթացքում` սույն հրամանի հավելված 3-ով հաստատված Հուշաթերթիկի տրամադրման և բացատրական աշխատանքների միջոցով: Վերոհիշյալի վերաբերյալ տեղեկացված լինելու փաստը գրանցվում է հղիի հսկողության քարտում և վավերացվում վերջինիս ստորագրությամբ:

7. Վիտամին Կ-ի ներարկումից հրաժարման դեպքում, մայրը կատարում է համապատասխան գրառում Նորածնի զարգացման քարտում` նշելով նաև հրաժարման բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկված լինելու մասին:

8. Վիտամին Կ-ի նշանակման և դրա կատարման ու դեղաչափի վերաբերյալ ծննդատան համապատասխան բուժաշխատողի (մանկաբույժի/նեոնատոլոգ) կողմից կատարվում է համապատասխան գրառում Նորածնի զարգացման քարտում և ԱԱՊ բուժհաստատության համար ծնողին տրամադրվող նորածնի փոխանակման քարտի մեջ:

9. Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող և ծննդօգնության ծառայություններ մատուցող կազմակերպության տնօրինությունը բուժաշխատողներին/ծնողներին ապահովում է սույն գործելակարգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, կազմակերպելով համապատասխան ձևաթղթերի /Գործելակարգ, Հուշաթերթիկ/ բազմացման, բաշխման և տրամադրման գործընթացը, միաժամանակ փակցնելով դրանք աչքի համար տեսանելի վայրերում:

 

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ՎՏԱՆԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ ՆՈՐԱԾՆԻ ՄՈՏ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՅՐԸ ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ԲԺՇԿԻ

 

1. Երեխան հրաժարվում է կամ թույլ է ծծում կուրծքը

2. Երեխայի մոտ առկա են ցնցումներ կամ նախանշաններ

3. Երեխայի մոտ առկա են շնչառական խանգարումներ (հաճախացած` > 60 շնչ. ակտ/րոպե, խիստ դանդաղած` < 20 շնչ. ակտ/րոպե) կամ առկա է դժվարացած շնչառություն

4. Երեխան ընկճված է կամ չափազանց գրգռված, դյուրագրգիռ

5. Երեխայի մոտ առկա է հիպո- կամ հիպերթերմիա

6. Երեխայի մոտ առկա է կրկնվող փսխում կամ փորլուծություն

7. Երեխայի մոտ առկա է պորտի հատակի կարմրություն կամ թարախակալում

 

Հավելված N 6

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ՆՈՐԱԾՆԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Բժշկական կազմակերպության անվանումը __________________________________

Բժշկական կազմակերպության գտնվելու վայրը _____________________________

Նորածնի մոր Ա. Ա. Հ. ________________________________________________

Մոր բնակության վայրը ___________________ հեռախոսահամարը _____________

Նորածնի սեռը _____________ քաշը __________ երկարությունը ____________

Ծննդյան օրը, ամիսը, տարին ___________________________________________

Պատասխանատու նեոնատոլոգ/բժիշկ _______________________________________

Ա. Ա. Հ.

«____» ___________ 201_թ.

 

_____________________________________________________________________

                               ԿՏՐՄԱՆ ԳԻԾ

 

Հետադարձ տեղեկատվություն

Ընդգրկող բժշկական կազմակերպությունը _________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________________

Նորածնի մոր Ա. Ա. Հ. ________________________________________________

Մոր բնակության վայրը ___________________ հեռախոսահամարը _____________

Ծննդյան օրը, ամիսը, տարին ___________________________________________

Տեղեկացման օրը, ամիսը, տարին ________________________________________

Սպասարկող բժիշկը (բուժքույր) ________________________________________

Բժշկական կազմակերպության կամ մանկական ծառայության ղեկավար ___________

_____________________________________________________________________

                                Ա. Ա. Հ.

 

Կ. Տ.

 

Հավելված N 7

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Առողջ նորածինների դուրս գրումն իրականացվում է հետծննդյան 3-4 օրերի ընթացքում, հետևյալ չափանիշների առկայության դեպքում`

1) Գեստացիոն տարիքին /հասակին/ համապատասխանող մարմնի զանգվածով, առողջ նորածին

2) Կենսական կարևոր օրգանների, ներառյալ ջերմակարգավորման կայուն ցուցանիշներ

3) Միզարձակության և կղանքի առկայություն` առնվազն մեկ անգամ

4) Նորածնի արդյունավետ կրծքով կերակրման ունակություն

5) Երեխայի խնամքի և կրծքով սնուցման մասին մայրերի բավարար տեղեկացվածություն

6) Դուրսգրման մասին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության հետ հետադարձ կապի ապահովում:

2. Ցածր քաշով նորածինների դուրս գրումն իրականացվում է հետևյալ չափանիշների առկայության դեպքում`

1) Ընդհանուր բավարար վիճակ

2) Մարմնի առնվազն 1800 գրամ զանգված (առանձին դեպքերում նաև ավելի ցածր, բայց ոչ պակաս 1500 գ)

3) Քաշի ամենօրյա կայուն ավելացում (15գ/կգ/օր և ավելի), առնվազն դուրսգրմանը նախորդող վերջին 3 օրվա ընթացքում

4) Մարմնի ջերմաստիճանն ինքնուրույն պահպանելու ունակություն

5) Կրծքով արդյունավետ կերակրվելու ունակություն

6) Տանը նորածնին համապատասխան խնամքի ապահովման մոր կարողություն

7) Սպասվող դուրսգրման մասին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության տեղեկացվածությունը

Հավելված N 8

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

Ձև

 

ՆՈՐԱԾՆԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՐՏ

 

(Նորածնի մասին տեղեկություններ ծննդատնից, հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքից)

 

1. Ծննդկանի անունը, ազգանունը, հայրանունը ___________________________

 

2. Բնակության վայրը _________________________________________________

 

3. Ծննդաբերությունը տեղի է ունեցել __________________________________

 

4. Որերորդ հղիությունից է ծնվել երեխան ___________________, հղիության ժամկետը` _____ շաբաթ

 

5. Նախորդ հղիություններն ավարտվել են ______________ վիժումով (արհեստական, ինքնաբեր), բնական ծննդաբերությամբ ________, այդ թվում` մահացած պտղով.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

6. Ծննդաբերությունը միապտուղ, բազմապտուղ (ընդգծել),

 

Բազմապտուղ ծննդաբերության դեպքում` որերորդն է հաշվով ________________

 

7. Ծննդաբերության ընթացքի առանձնահատկությունները (տևողությունը, ծննդաբերության ընթացքում եղած բարդությունները մոր կողմից) _______________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

8. Ցավազրկում կիրառվե՞լ է, այո/ոչ (ընդգծել). Եթե այո, նշել տեսակը.

_____________________________________________________________________

9. Հետծննդյան շրջանի ընթացքը (բարդություններ, հիվանդությունները)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

10. Դուրս է գրվել ծննդաբերությունից հետո ________________ օրը (նշել)

11. Մոր վիճակը դուրս գրվելիս. _______________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

12. Երեխայի սեռը` արական/իգական (ընդգծել).

13. Քաշը ծնվելիս __________ Քաշը դուրս գրվելիս ____________, Հասակը ծնվելիս _____ սմ

14. Երեխայի վիճակը ծնվելիս`

գնահատականն ըստ Աբգարի սանդղակի` ________, ճիչն անմիջապես, այո/ոչ (ընդգծել)

15. Կրծքին է մոտեցվել ծնարանում, առաջին 30 րոպեների ընթացքում, այո, ոչ (ընդգծել),

եթե ոչ, ապա նշել երբ և ինչու. ______________________________________

_____________________________________________________________________

1) Կերակրումը` կրծքով, կթած կրծքի կաթով, դոնորական կրծքի կաթով, արհեստական կաթնախառնուրդով (ընդգծել)

2) Ոչ մայրական կաթով կերակրման անցնելիս նշել պատճառը. _______________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

16. Ծննդատանը մոր և նորածնի համատեղ կացություն`

1) այո, ոչ (ընդգծել), եթե ոչ, ապա նշել պատճառը.

_____________________________________________________________________

17. Պորտալարի մնացորդը ընկել է ____ օրը, չի հիվանդացել, հիվանդացել է (ընդգծել),

Եթե հիվանդացել է.

1) Ախտորոշումը. _____________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

2) Բուժումը. ________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

18. Վիճակը դուրս գրվելիս. ___________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

19. Պատվաստումները.

 

.____________________________________________.

|       |Կատարման ժամկետը |Դեղաչափը |Սերիան  |

|_______|_________________|_________|________|

|ԲՑԺ    |                 |         |        |

|_______|_________________|_________|________|

|ՎՀԲ    |                 |         |        |

.____________________________________________.

 

Եթե պատվաստումը չի կատարվել, նշել որը և պատճառը.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

20. Ստացել է արդյոք վիտամին Կ` այո, ոչ (ընդգծել), եթե ոչ, նշել պատճառը. ________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

21. Նորածնային սկրինինգներ.

 

.____________________________________________________________________.

|Նորածնային սկրինինգներ   |կատարվել է /նշել ժամկետը/| չի կատարվել    |

|_________________________|_________________________|________________|

|1. Արյան նմուշ           |                         |                |

|1) Բնածին հիպոթիրեոզ     |  ____________________   | ______________ |

|                         |  ____________________   | ______________ |

|2) Ֆենիլկետոնուրիա       |                         |                |

|_________________________|_________________________|________________|

|2. Լսողության սկրինինգ   |                         |                |

|_________________________|_________________________|________________|

|3. Տեսողության սկրինինգ  |                         |                |

|_________________________|_________________________|________________|

|4. Կոնք-ազդրային սկրինինգ|                         |                |

.____________________________________________________________________.

 

22. Խորհուրդներ հետագա խնամքի վերաբերյալ.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

23. Հատուկ նշումներ.

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Մանկաբարձ-գինեկոլոգ` անուն, ազգանուն, ստորագրություն ________________

_____________________________________________________________________

Մանկաբույժ` անուն, ազգանուն, ստորագրություն _________________________

_____________________________________________________________________

 

    Կ. Տ.                              «______» _________________ 201_թ.

 

Հավելված N 9

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

Ձև

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

_____________________________________________________________________

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ես` ___________________________________________, չունեմ անձը հաստատող

անուն, ազգանուն, հայրանուն փաստաթուղթ.

 

Իմ մասին հայտնում եմ, որ ծնվել եմ ___________________________________

բնակավայր

_______ ______________ ___________:

      օր         ամիս         տարի

Մինչև ծննդաբերելը բնակվել եմ _______________________________________

վայրում

Հայրս` ______________________________________________________________,

անուն, ազգանուն, հայրանուն

_____________________________________________________________________

                             բնակության վայր

Մայրս`_______________________________________________________________,

անուն, ազգանուն, հայրանուն

_____________________________________________________________________

                             բնակության վայր

 

Կից ներկայացնում եմ`

1.

2.

3.

Անձը հաստատող փաստաթուղթ չունեմ հետևյալ պատճառով` __________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Դիմող` _____________________________________

ստորագրություն

_______ ______________ ___________

                                         օր         ամիս          տարի

 

Հավելված N 10

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. դեկտեմբերի 3-ի N 78-Ն

հրամանով հաստատված չափորոշչի

 

ԴԻՄՈՒՄ

 

Հայտնում եմ, որ _____________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն /ըստ կնոջ հայտարարության/

«___» «_____» ____ թ-ին ծննդաբերել է _____ սեռի երեխա, _____ կգ քաշով:

Ծննդկանը դուրս է գրվում բժշկական կազմակերպությունից առանց երեխայի ծննդի մասին բժշկական վկայականի` անձը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով:

Խնդրում եմ կնոջ անձը հաստատող փաստաթղթի տրամադրման դեպքում տեղեկացնել բժշկական կազմակերպությանը:

 

Բժշկական կազմակերպության անվանումը`

_____________________________________________________________________

 

Բժշկական կազմակերպության ղեկավար` ___________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն

Ստորագրություն` _________________________________________

 

    Կ. Տ.                               «______» _________________ 201_թ.

 

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.12.2013
N 78-Ն
Հրաման