030.0337.170799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
17 հուլիսի 1999 թ.
ՆՀ-337