041.0295.100414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2014 թվականի N 295-Ա
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի` 2014 թվականի ապրիլի 8-10-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի` Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ