Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Կ ...

 

 

041.0280.090414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2014 թվականի N 280-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով`

1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող 7 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 23 մլն ԱՄՆ-ի դոլար փոխառության շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները` ինչպես սահմանված է ֆինանսավորման և վարկային համաձայնագրերի նախագծերում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի ապրիլի 9-ի

N 280-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ս. Կարապետյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար

                         (հայկական պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         տնտեսական զարգացման քաղաքականության վարչության

                         պետ

 

    Ա. Մարության       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         պարտքի կառավարման վարչության հաշվառման և

                         սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության պետի տեղակալ

 

Լ. Հարությունյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

միջազգային համագործակցության վարչության պետի

տեղակալ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.04.2014
N 280-Ա
Որոշում