Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0430.190799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 1999 թվականի թիվ 430

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Ինոգեյթ»-ի համաժողովին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 22-ին Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Վ. Սարգսյանի, Շ. Կարամանուկյանի, Լ. Պետրոսյանի, Գ. Մարտիրոսյանի, Վ. Ղազարյանի, Մ. Գեղագուլյանի և Հ. Համբարձումյանի Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, իսկ Դ. Զադոյանինը, Կ. Գալուստյանինը և պատվիրակության մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հուլիսի 19-ի N 430 որոշման

 

ԿԱԶՄ

1999 թվականի հուլիսի 22-ին Կիև գործուղվող

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

    Դ. Զադոյան        - ՀՀ էներգետիկայի նախարար

Շ. Կարամանուկյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

    Լ. Պետրոսյան      - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար

    Գ. Մարտիրոսյան    - ՀՀ վարչապետի խորհրդական

    Կ. Գալուստյան     - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Սիլվանյան      - Ուկրաինայում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

    Վ. Ղազարյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

    Մ. Գեղագուլյան    - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

Հ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

    Ա. Ղարագյոզյան    - ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների

                        վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակից

    Ռ. Դավթյան        - ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների

                        վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՓԲԸ-ի օպերատոր

    Մ. Բաղդասարյան    - Արմենպրեսի ֆոտոթղթակից

    Ո. Մամիկոնյան     - Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հայլուր»

                        ծրագրի մեկնաբան

Ռ. Մավիսակալյան   - «Արմենիա TV» հեռուստաընկերության մեկնաբան

    Մ. Բարսյան        - «Արմենիա TV» հեռուստաընկերության օպերատոր

    Ա. Երկանյան       - «Նովոյե վրեմյա» օրաթերթի մեկնաբան

    Ա. Գալոյան        - «Առավոտ» օրաթերթի լրագրող

    Ա. Բաբայան        - «Ազգ» օրաթերթի լրագրող

    Ա. Մելքումյան     - «Սնարք» լրատվական գործակալության մեկնաբան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.1999
N 430
Որոշում