Սեղմել Esc փակելու համար:
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0376.110414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2014 թվականի N 376-Ա

 

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի

605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամաս N 5/1 հասցեում գտնվող կաթսայատան 44000.00 հազ. դրամ գնահատված արժեքով սարքավորումները և արտաքին ջերմոցանցը` համաձայն հավելվածի «այսուհետ` գույք», նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքին` ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերն իրականացվելու են Սպիտակի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 376-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔՐԻ

 

.____________________________________________________________________.

|NN |    Սարքավորումների անվանումները                        |Չափման |

|ը/կ|                                                        |միավորը|

|___|________________________________________________________|_______|

| 1 |                          2                             |   3   |

|___|________________________________________________________|_______|

|1. |ECOMAX-70 տիպի ջրատաքացուցիչ կաթսա                      |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|2. |Մետաղական ծխատար d=375                                  |6 մ    |

|___|________________________________________________________|_______|

|3. |Մետաղական ծխնելույզ d=526                               |18 մ   |

|___|________________________________________________________|_______|

|4. |Կաթսայի ընդարձակիչ անոթ                                 |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|5. |Կենտրոնախույզ պոմպ K20/30                               |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|6. |Կենտրոնախույզ պոմպ K8/18                                |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|7. |Ջրի մաքրման էլեկտրամագնիսական սարք                      |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|8. |Սառը ջրի պահեստային բաք                                 |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|9. |Մետաղական կեղտանջատիչ                                   |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|10.|ՈՒղղահայաց օդահավաքիչ                                   |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|11.|Թուջից կցաշուրթային սողնակ d=50                         |9 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|12.|Թուջից կցաշուրթային սողնակ d=100                        |4 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|13.|Թուջից կցաշուրթային սողնակ d=125                        |4 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|14.|Թուջից կցաշուրթային կափույր d=50                        |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|15.|Թուջից կցաշուրթային կափույր d=100                       |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|16.|Թուջից կցաշուրթային կափույր d=125                       |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|17.|Արտաթողմամ ծորակ d=20                                   |10 հատ |

|___|________________________________________________________|_______|

|18.|Տեխնիկական մանոմետր                                     |6 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|19.|Մետաղական խողովակ 108x4                                 |28 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|20.|Մետաղական խողովակ 57x3                                  |18 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|21.|Մետաղական խողովակ 57x3                                  |39 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|22.|Մետաղական խողովակ 32x2.8                                |5 գծմ  |

|___|________________________________________________________|_______|

|23.|Մետաղական խողովակ 24x2.5                                |6 գծմ  |

|___|________________________________________________________|_______|

|24.|Մետաղական խողովակ 17x2.5                                |12 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|25.|Սոլյարայուղի կոմբինացված այրիչ                          |2 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|26.|Սոլյարայուղի բաք                                        |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|27.|Մետաղական գազամատակարարման խողովակներ 57x3              |12 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|28.|Մետաղական գազամատակարարման խողովակներ 50x2.8            |7 գծմ  |

|___|________________________________________________________|_______|

|29.|Մետաղական գազամատակարարման խողովակներ 33x2.8            |10 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|30.|Մետաղական գազամատակարարման խողովակներ 25x2.8            |10 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|31.|Ռոտացիոն հաշվիչ ՌԳ-100                                  |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|32.|ՎՌՈՒ                                                    |1 հատ  |

|___|________________________________________________________|_______|

|33.|Էլեկտրական լար 2.5 մմ2                                  |30 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|34.|Էլեկտրական լար 4 մմ2                                    |40 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|35.|Էլեկտրական լար 10 մմ2                                   |50 գծմ |

|___|________________________________________________________|_______|

|36.|Խրիմյան Հայրիկ 3.5 բ/շ արտաքին ջերմամայրուղի (մետաղական)|168 գծմ|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 376-Ա
Որոշում