Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0378.110414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` Կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով` ծրագրերով սահմանված ժամկետներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`

1) Կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:

3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 10-ի

N 378-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ|Կազմակերպության |Հասցեն     |Հարկը|Մակե- |Գնահատված   |Օգտա-   |

|   |անվանումը       |           |     |րեսը  |արժեքը      |գործման |

|   |                |           |     |(քառ. |(դրամ)      |տրամա-  |

|   |                |           |     |մետր) |            |դրման   |

|   |                |           |     |      |            |ժամկետը |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|1  |«Տնտեսական      |ք. Երևան   |8-րդ |19.9  |   5 060 000|5 տարի  |

|   |լրագրողների     |Արշակունյաց|     |      |            |        |

|   |ակումբ»         |2ա         |     |      |            |        |

|   |հասարակական     |           |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|2  |«Մամուլի ազգային|ք. Երևան   |10-րդ|82.8  |  20 960 000|5 տարի  |

|   |ակումբ»         |Արշակունյաց|     |      |            |        |

|   |հասարակական     |2ա         |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|3  |«Սեր, ընտանիք»  |ք. Երևան   |11-րդ|77.3  |  19 600 000|5 տարի  |

|   |մշակութային     |Արշակունյաց|     |      |            |        |

|   |հասարակական     |2ա         |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|4  |«Ֆեմիդա»        |ք. Երևան   |10-րդ|19.3  |   5 020 000|5 տարի  |

|   |իրավական        |Արշակունյաց|     |      |            |        |

|   |հասարակական     |2ա         |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|5  |«Հակաստվեր»     |ք. Երևան   |9-րդ |19.8  |   5 166 000|5 տարի  |

|   |իրավական        |Արշակունյաց|     |      |            |        |

|   |հասարակական     |2ա         |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|6  |«Հայաստանի      |ք. Երևան   |1-ին |23.2  |   8 483 000|5 տարի  |

|   |Հանրապետության  |Իսահակյան  |     |      |            |        |

|   |պատերազմի զինված|28         |     |      |            |        |

|   |ուժերի,         |           |     |      |            |        |

|   |աշխատանքի և     |           |     |      |            |        |

|   |իրավապահ        |           |     |      |            |        |

|   |մարմինների      |           |     |      |            |        |

|   |վետերանների     |           |     |      |            |        |

|   |միավորում»      |           |     |      |            |        |

|   |հասարակական     |           |     |      |            |        |

|   |կազմակերպության |           |     |      |            |        |

|   |Կենտրոնի        |           |     |      |            |        |

|   |մասնաճյուղ      |           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|7  |(7-րդ կետն ուժը կորցրել է 03.12.2020 թիվ 1951-Ա որոշում)       |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|8  |«Հայկական       |ք. Երևան   |1-ին |27.2  |  11 000 000|5 տարի  |

|   |կարմիր խաչի     |Իսահակյան  |     |      |            |        |

|   |ընկերություն»   |28         |     |      |            |        |

|   |հասարակական     |           |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

|___|________________|___________|_____|______|____________|________|

|9. |«Օգոստոսի 23    |քաղ.       |8-րդ |62.1  |    15736000|5 տարի  |

|   |ազգային դաշինք  |Երևան,     |     |      |            |        |

|   |իրավապաշտպան    |Արշակունյաց|     |      |            |        |

|   |միություն»      |2ա         |     |      |            |        |

|   |հասարակական     |           |     |      |            |        |

|   |կազմակերպություն|           |     |      |            |        |

.___________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 21.08.14 թիվ 866-Ա, 03.12.2020 թիվ 1951-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 378-Ա
Որոշում