Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0388.110414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2014 թվականի N 388-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, «տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 379851)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) տարածքում գտնվող 781.43 քառ. մետր մակերեսով, 4 139 333.0 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (դպրոց) և դրա սպասարկման համար անհրաժեշտ` 0.23 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել «Ախուրիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել համայնքին` այն որպես մանկապարտեզ օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և ապահովել այդ գույքի պետական գրանցումը` սահմանված կարգով.

2) երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և նվիրաբերության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու է համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 388-Ա
Որոշում