Սեղմել Esc փակելու համար:
«ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ Ս ...

 

 

040.0231.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2014 թվականի N 231-Ա

 

i

«ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0015, քաղ. Երևան, Ոսկերիչների 1) տարածքում, ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը` 10 տարի:

3. Ճանաչել «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 939912, գրանցման համարը` 286.120.789912) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

(որոշումը փոփ. 07.07.16 թիվ 719-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 231-Ա որոշման

 

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

(1-ին հավելվածը փոփ. 25.09.14 թիվ 1061-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 27-ի

N 231-Ա որոշման

 

«ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ

 

Հայաստանում

ոսկեգործության, ակնագործության ե ժամագործության ազատ

տնտեսական գոտու հիմնում

 

Գործարար ծրագիր

Երևան, 2013թ.

 

Պատրաստված Է Consulting կողմից

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրի համառոտ նկարագրություն Ծրագրի նպատակը

- Ելնելով իր առաքելությունից և հիմնվելով ՀՀ կառավարության N 49 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում հաստատված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարության վրա` Հայ ոսկերիչների միությունը (ՀՈՄ) նախաձեռնել է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական քլասթերի ստեղծումը Հայաստանում, որը նախատեսվում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման միջոցով:

 

- Այն նախատեսում է Հայաստան ներգրավել ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների, որոնք իրականացնելով արտադրությունը Հայաստանում կսպասարկեն տարածաշրջանային և միջազգային շուկաները:

-Պլանավորվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել մոտ 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2,000 նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում:

-ՀՈՄ-ը կօգտագործի իր անդամների համաշխարհային ցանցը (5000 անդամ ամբողջ աշխարհում), ինչպես նաև

Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի աջակցությունը` ԱՏԳ միջազգային ընկերություններ ներգրավելու համար:

ԱՏԳ հիմնադրումը

- ԱՏԳ կազմակերպիչն է լինելու «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ին պատկանող տարածում: ԱՏԳ-ն ստեղծվելու է մասնավոր նախաձեռնությամբ:

- ԱՏԳ գործունեության համար նախատեսվում է հատկացնել մոտ 32,400 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածք, որից մոտ 12,750 ք.մ.-ը` արտադրական նպատակների համար: ԱՏԳ գտնվելու է Երևանի կենտրոնում, նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում:

- Աշխատանքը նախատեսված է իրականացնել 3 փուլով` ԱՏԳ մեկնարկ-1-ին փուլ, շահագռգիր ռեզիդենտների ներգրավում, զուգահեռաբար շին վերանորոգման 2-րդ փուլ և 3-րդ փուլ` ԱՏԳ տարածքի ամբողջությամբ շահագործում:

2013-2015 թթ. ընթացքում տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.97 մլն ԱՄՆ դոլար, որից մոտ 6 միլիոնը պլանավորվում է ֆինանսավորել վարկի, իսկ մնացած մասը` ԱՏԳ կազմակերպչի սեփական միջոցների հաշվին:

- Պլանավորվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թ.-ից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. ավարտը:

- Գործարար ծրագիրը մշակված է 10 տարվա համար, սակայն կազմակերպիչը նախատեսում է ՀՀ կառավարության հետ պայմանագիրը կնքել 20+10 տարի ժամկետով: Մեկնարկից հետո առաջին տաս տարին լրանալու ժամանակ կներկայացվի նոր գործարար նախաձեռնությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ, ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՏԳ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ունի աճելու և հատկապես միջազգային շուկաներում ծավալվելու զգալի չիրացված ներուժ:

 

    Խնդիր            - Չնայած հարուստ ավանդույթների և  հայ ոսկեգործության

                       միջազգային ճանաչմանը` ոսկեգործությունը Հայաստանում

                       փոքր ծավալներ ունի:  2010-2012 թթ.  Հայաստանից

                       ոսկերչական իրերի արտահանումը կազմել է տարեկան մոտ

                       10-13 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման հիմնական շուկաներն

                       են ԱՊՀ-ն (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան),

                       ԱՄԷ-ը, Թայլանդը և այլն:

 

Զարգացման հիմքեր - Հայաստանի ոսկերչության ոլորտն ունի աճելու և

հատկապես միջազգային շուկաներում ծավալվելու զգալի

ներուժ:

- Արդեն իսկ Հայաստանում գործում են մի շարք

ընկերություններ, որոնք ստեղծվել են Սփյուռքի կապերի

միջոցով և հաջողությամբ համագործակցում են

արտասահմանյան հայտնի ընկերությունների հետ (Jacob's

Jewelry, Simon G Jewelry, և այլն):

- 2011 թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված

«Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական

ռազմավարությամբ» 11 ոլորտների շարքում ներառվեցին

նաև ոսկեգործությունը, ադամանդագործությունը և

ժամագործությունը, որպես արտահանման մեծ ներուժ

ունեցող ոլորտներ:

- 2012 թ. ընթացքում մշակվեցին վերը նշված երեք

ոլորտների համար նախատեսված ռազմավարությունները և

իրագործման ծրագիրը, որոնք հաստատվել են ՀՀ

վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից

2013թ. հուլիսի 26-ին:

 

Ըստ ռազմավարության կանխատեսվում է, որ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ կայուն աճ է ունենալու միջնաժամկետ հեռանկարում:

 

Ոսկերչության համաշխարհային շուկայի արժեքը մլրդ ԱՄՆ դոլար, 2000-2011թթ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ոսկերչության համաշխարհային շուկան շարունակաբար աճել է սկսած 2000-ական թվականներից, բացառությամբ 2009 թ.-ի ճգնաժամային տարին` 2011 թվականին հատելով 200 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշը: 2012 թ.-ին ոսկերչության համաշխարհային շուկայի արժեքը գնահատվում է մոտ 225 մլրդ ԱՄՆ դոլար (Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council) գնահատմամբ):

Աճի հիմնական շարժիչ ուժը ասիական երկրների, մասնավորապես` Հնդկաստանի և Չինաստանի, աճող պահանջարկն է:

 

Համաշխարհային միտումներ

 

- Ակնկալվում է, որ ոսկու նկատմամբ պահանջարկը կաճի առաջիկա տասնամյակում` պահպանելով ոսկու գնի աճի միտումը:

- Վաճառքի և բաշխման նոր ուղիները կշարունակեն ավելանալ և լայնորեն կիրառվել:

- Կանխատեսվում է, որ անկախ մանրածախ կետերը կզիջեն իրենց դիրքեր մանրածախ ցանցերին:

- Ոսկերչական միջազգային շուկաների շահութաբերության ցուցանիշները դառնում են ավելի ու ավելի մրցունակ` մասնակիցների թվաքանակի ավելացմանը զուգընթաց:

- Սպառողներն առավել հաճախ են կատարում ավելի հիմնավորված և տեղեկացված որոշումներ և առավել պահանջկոտ են դառնում որակի նկատմամբ:

- Ըստ կանխատեսումների ոսկերչական իրերի համաշխարհային սպառումը կաճի հաջորդ տասնամյակում:

- Ամենամեծ աճը ակնկալվում է Ասիական, Միջին Արևելքի և ԱՊՀ երկրներում, մինչդեռ արևմտյան շուկաներում աճը չափավոր կլինի:

 

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ռազմավարությունների հիմնարար ուղղություններից է Հայաստանում օտարերկրյա առաջատար ընկերությունների ներգրավումը, որում առանցքային նշանակություն ունի ԱՏԳ հիմնադրումը:

 

Ոլորտի աճի աղբյուրները

 

1. Արտասահմանյան ընկերությունների ներգրավումը

2. Տեղական ընկերությունների արտահանման ծավալի աճ

._________________________________________________.

Ռազմավարական |    |1. Օրենսդրական բարեփոխումներ` ուղղված ոլորտում   |

նախաձեռնու-  |_>  |   ստվերի կրճատմանը                              |

թյուններ     |    |2. Ոլորտի համար մատչելի հումքի (ոսկի և  ադամանդ) |

|   ապահովում                                     |

|3. Ոլորտի որակի ապահովում և  վերահսկողություն`   |

|   ուղղված ապրանքի որակի բարելավմանը             |

|4. Մասնագիտական կրթության ու աշխատուժի ուսուցման |

|   բարելավում                                    |

|5. Ներդրումների ֆինանսական աջակցություն          |

|6. Ոլորտի անրատահման խթանում                     |

|7. ԱՏԳ հիմնադրում և  ՕՈՒՆ ներգրավում             |

._________________________________________________.

 

Ադամանդագործությունը և ժամագործությունը սերտորեն փոխկապակցված են ոսկերչության հետ` ունենալով աճի լայն հեռանկարներ

 

Ոսկերչական իրերի պատրաստում

.___________________. .________________.  - Ոլորտի առաջմղում և  երկրի

|Ադամանդագործություն| |ժամագործություն |    թրենդինգային

|                   | |(թանկարժեք      |>   ընդհանրություններ (համատեղ

|                   | |ժամացույցների   |    տոնավաճառներ):

|                   | |սեգմենտ)        |  - Ընդհանուր արժեքների շղթայի

.___________________. .________________.    տիրապետում (օր.` թանկարժեք

մետաղներ ու քարեր` որպես

հումք)

- Սփյուռքի ներգրավվածությունը

բոլոր երեք ոլորտներում:

- Ոսկեգործության ոլորտի

զարգացումը հնարավորություն

կտա օգտագործել տեղական

վերամշակման ենթարկված

ադամանդները ե այլ թանկարժեք

ու կիսաթանկարժեք քարերը:

 

Ազատ տնտեսական գոտու հարկային և մաքսային արտոնությունները և ենթակառուցվածքները հավելյալ խթան կհանդիսանան օտարերկրյա ներդրողների ներգրավման համար

 

Առանցքային առավելությունները շահառուների համար

 

- Հարկային և մաքսային արտոնություններ` նախատեսված ազատ տնտեսական գոտու օրենսդրությամբ (0% ԱԱՀ, շահութահարկ, գույքահարկ և ներմուծման մաքսատուրքեր)

- Արտոնյալ մուտք դեպի ԱՊՀ շուկաներ, հատկապես Ռուսաստան` ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ

- Հայկական ոսկերչության ավանդույթների հասանելիություն

- Անհրաժեշտ ենթակառուցվածքի և ծառայությունների հասանելիություն մեկ վայրում (արտադրական տարածքներ, բանկեր և ապահովագրություն, լոգիստիկա, ցուցահանդեսներ, մասնագիտացված տեխնոլոգիական ծառայություններ և այլն):

- Կառավարության աջակցությունը «Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների» շրջանակում (օր.` արտահանման խթանում, ֆինանսավորման հասանելության ապահովում, աշխատուժի հմտությունների կատարելագործում և այլն):

- Աշխարհագրական մերձություն և մշակութային նմանություններ Եվրոպայի և Ռուսաստանի հետ` համեմատած Ասիական երկրների հետ (Թայլանդ, Հնդկաստան և Չինաստան` ոսկերգործության արտապատվիրման հիմնական վայրեր)

 

ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազատ տնտեսական գոտու նախաձեռնողը Հայ ոսկերիչների միությունն է

 

Հայ ոսկերիչների միությունը հիմնադրվել է 1998 թվականին` նպատակ հետապնդելով խթանել ամբողջ աշխարհի հայ ոսկերիչներին` միավորելով Սփյուռքի ոսկերիչներին ե զարգացնելով ոսկեգործությունը Հայաստանում:

ՀՈՄ-ի առաքելությունը

«Օգտագործել իր անդամների հայկական ժառանգությունը, ինչպես նաև տարբեր ձեռնարկատիրական ե գործարար ուժեղ կողմերն ու փորձը` հայ ոսկերիչների միջև կապը և համագործակցությունը ամրապնդելու նպատակով: Զարգացնել պրոֆեսիոնալ իմիջը, խթանել հետաքրքրվածությունն ու օժանդակել հայ ոսկերչական բիզնեսի տարածմանն աշխարհով մեկ»:

 

Անդամներ

* ՀՈՄ-ը միջազգային առևտրի և զարգացման առաջին հայկական միություններից է: Անդամների ցանկը ներառում է ամբողջ աշխարհի Սփյուռքի ե Հայաստանի ոսկերչության, ադամանդագործության, առևտրի և թանկարժեք զարդերի բնագավառների ընկերությունների:

* Ներկայումս ՀՈՄ-ն ունի ավելի քան 5,000 անդամներ* Հայաստանից ե 30-ից ավել` այլ երկրներից` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում ե Հայաստանում տարածաշրջանային ներկայացուցչություններով:

* ՀՈՄ-ի անդամների ընդհանուր շրջանառությունը հատում է 500 մլն ԱՄՆ դոլարը Ռուսաստանում ե հասնում է մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ԱՄՆ-ում:

* Որոշ անդամների ցուցակը տրված է Հավելվածում:

 

Գործառնություններ

Ինչպես նշված է առաքելության մեջ, ՀՈՄ-ր ներգրավված է ամբողջ աշխարհում հայկական ոսկերչություն ր խթանելով ե նպաստելով հայկական ընկերությունների բիզնես-գործառնություններին:

ՀՈՄ գրասենյակներն ամբողջ աշխարհում

ՀՈՄ-ր կանոնավոր կերպով ջանքեր է ներդնում ամբողջ աշխարհում նոր գրասենյակներ բացելու ե տեղական հայ ոսկերիչներին Սփյուռքի տարբեր համայնքների հետ միավորելու ուղղությամբ:

Մասնակցությունը համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսներին

ՀՈՄ-ր մեծամասամբ ներգրավված է համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսների առանցքային վայրերում իր անդամների մասնակցությունը խթանելով, ներառյալ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսները Բազելում (Շվեյցարիա), Վինչենցայում (Իտալիա), Լաս Վեգասում ե Նյու Յորքում (ԱՄՆ), Մոսկվայում (Ռուսաստան), Ռոտայում (ՄԱԷ) ե այլն:

«Yerevan Jewelry Show»

Սկսած 2011 թվականից` ամեն տարի ՀՈՄ-ր կազմակերպում է Երևանի ոսկերչական ցուցահանդեսը` ներգրավելով տեղական, Սփյուռքի ե օտարերկրյա ոսկերչական ընկերությունների: 2012 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին մոտ 70 երկրների ոսկերչական ընկերություններ:

Ոսկերչական կրթության զարգացում տեղական համայնքներում

ՀՈՄ-ր հիմնել է մի շարք ոսկերչական դպրոցներ Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ե այլ երկրներում, որտեղ ուսանողներին ոսկերչական կրթության տրամադրումն անվճար է:

 

ԱՏԳ տեղակայումը

ԱՏԳ հիմնադրման համար ընտրվել է «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ (նախկին «Ավիահամալիր» ԲԲԸ) տարածքը: Այն տեղակայված է Երևանի կենտրոնում (Կաշեգործների փ. 70)` Հանրապետության հրապարակից մոտ 1 կմ և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից 20 րոպե հեռավորության վրա: Ընդհանուր առմամբ հողային տարածքը կազմում է 5.3 հա` մոտ 53,630 ք.մ. շինություններով:

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ազատ տնտեսական գոտու հիմնադրման համար նախատեսվող ներդրումները

 

ԱՏԳ ստեղծման հիմնական կապիտալ ներդրումները նախատեսվում է իրականացնել`2013թ. ընթացքում, տարածքների ամբողջական վերանորոգումը ավարտել 2015թ.-ին: Ակնկալվում է, որ կապիտալ ներդրումների պահանջը կլինի մոտ 10.72 մլն ԱՄՆ դոլար, որից 6 մլն ԱՄՆ դոլարը` գույքի ձեռք բերման (պլանավորված ԱՏԳ շինությունները և տարածքը) և մոտ 4.72 ԱՄՆ դոլար` շինությունները հիմնանորոգելու համար և անհրաժեշտ ենթակառուցվածքներն ապահովելու համար:

 

._____________________________________________________________________.

|Կապիտալ ներդրումներ ԱՄՆ     | 2013թ.  | 2014թ.  |2015թ. |2013-2015թթ.|

|դոլար                       |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Տարածքի և  շինությունների   |6,000,000|         |       |            |

|ձեռք բերումը                |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Հիմնանորոգման և             |         |         |       |            |

|ենթակառուցվածքների կապիտալ  |         |         |       |            |

|ծախսերը                     |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Շինության ներքին տարածքի    |  510,000|  850,000|340,000|   1,700,000|

|(ինտերիերի) հիմնանորոգում   |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Տանիքի նորոգում             |  300,000|    -    |    -  |     300,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Ենթակառուցվածք              |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Անվտանգության համակարգ      |  150,000|  250,000|100,000|     500,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Օդորակում և  օդափոխություն  |  500,000|  500,000|   -   |   1,000,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Վերելակներ                  |  120,000|  180,000|   -   |     300,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Գազ, ջուր, կոյուղի          |  250,000|     -   |   -   |     250,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Մաքսային սկաներ, կշեռք      |  243,000|     -   |   -   |     243,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Չնախատեսված ծախսեր, 10%     |  208,000|  178,000| 44,000|     430,000|

|____________________________|_________|_________|_______|____________|

|Ընդհանուր կապիտալ           |2,013,000|1,958,000|484,000|   4,723,000|

|հիմնանորոգում               |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Կապիտալ հիմնանորոգման և     |  48%    |   42%   |  10%  |            |

|ծախսերի տարեկան բախումը     |         |         |       |            |

|____________________________|_________|_________|_______|____________|

|Ընդամենը կապիտալ ներդրումներ|8,281,000|1,958,000|484,000|  10,723,000|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Շրջանառու միջոցներ                                                   |

|                                                                     |

|Ըստ նախնական գնահատականի` 2013թ. ԱՏԳ գործառնություններն սկսելու համար|

|շրջանառու միջոցների պահանջը շուրջ 250,000 ԱՄՆ դոլար է, որը           |

|կֆինանսավորվի կազմակերպչի սեփական միջոցների հաշվին:                  |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ֆինանսավորման աղբյուներ                                              |

|                                                                     |

|Կապիտալ ներդրումների ֆինանսավորումն իրականացվելու է կազմակերպչի      |

|սեփական և  վարկային միջոցներով: Ակնկալվում է ներգրավել վարկային      |

|ռեսուրս ընդհանուր կապիտալ ներդրումների 56%-ի չափով:                  |

._____________________________________________________________________.

 

ԱՏԳ օրենքի հիմնադրման պահանջներին համապատասխանությունը

* ԱՏԳ վերջնական հիմնանորոգված տարածքը կհասնի մոտ 32,400 ք.մ. * և բաղկացած կլինի հետևյալներից.

* Արտադրական տարածք - 12,750 քառ.մ

* Ծառայությունների և գրասենյակային տարածք - 9,450 քառ.մ

* Ցուցահանդեսային տարածք - 6,000 քառ.մ (ներառյալ 2,000 ք.մ. մշտական ցուցահանդեսային տարածքը)

* Օժանդակ տարածք (ավտոկայանատեղի, պահեստներ, չհրկիզվող պահարաններ)- 4,200 ք.մ.

* Ներառյալ չվարձակալվող տարածք ընդհանուր/վարչական նպատակների

համար:

 

Օրենքով պահանջվող

* ԱՏԳ ենթակառուցվածքների ապահովումը ԱՏԳ հիմնադրման ժամանակ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` անհրաժեշտ ենթակառուցվածքներին վերաբերող օրենսդրության պահանջները բավարարելու համար:

* ԱՏԳ մուտքն ու ելքը կլինի ԱՏԳ կազմակերպչի և ՀՀ մաքսային մարմինների վերահսկողության ներքո: ԱՏԳ-ն գործելու է մեկ շենքի տարածքում, որը սահմանազատված է լինելու ՀՀ մաքսային տարածքից:

* ԱՏԳ ամբողջ տարածքը (ներքին և արտաքին, բացառությամբ շահագործողների կողմից վարձակալված տարածքների) կվերահսկվի տեսաձայնագրման համակարգի միջոցով:

* ՀՀ ՊԵԿ մաքսային ձևակերպումների և վերահսկողության գործառույթի իրականացման համար կտեղադրվի անցակետ, ԱՏԳ տարածք մուտք գործող և դուրս եկող ապրանքների մանրամասն ուսումնասիրության սարքավորումներով (Հավելված 2) և կշեռքով, կտրամադրվեն համապատասխան կահավորված գրասենյակային տարածք և ապրանքների ժամանակավոր պահպանման պահեստ:

* ԱՏԳ տարածքը կունենա 24-ժամյա անվտանգության ծառայություն:

* Շենքում կգործեն 6 վերելակներ, որոնցից 2-ը` բեռնատար` ապահովելու մարդկանց և բեռների տեղաշարժը ԱՏԳ տարածքում

- Հաշվի առնելով ԱՏԳ տարածքում տնտեսական գործունեության յուրահատկությունը` երկաթուղային կապի հանգույց այն չի նախատեսում:

 

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ

 

Շահագործողներ

 

- Ըստ պլանի ոսկերչական իրերի արտադրությունը կլինի ԱՏԳ տարածքում շահառուների հիմնական գործունեությունը: Նախատեսվում է նաև ԱՏԳ ներգրավել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակմամբ և ժամագործությամբ զբաղվող արտադրական ընկերություններ:

- Հիմնական թիրախը Սփյուռքի և օտարերկրյա ընկերություններն են, որոնք պլանավորում են ԱՏԳ տարածքում արտադրված արտադրանքն արտահանել տարածաշրջանային և միջազգային շուկաներ:

 

.________________________.

|Արտադրողները ՀՈՄ ԱՏԳ-ում|

.________________________.

._________________. .________________________. .____________________.

|Հայ ոսկերիչների  | |Համաշխարհային ոսկերչական| |Այլ ընկերություններ |

|միության անդամներ| |կոնֆեդերացիայի անդամներ | |                    |

._________________. .________________________. .____________________.

|________________________|__________________________|

|                       \|/                         |

._______________. ._____________. .______________. ._________________.

|Շահագործողների | |Ոսկերչական   | |Թանկարժեք և   | |Ժամացույցների և  |

|թիրախային խումբ| |իրերի        | |կիսաթանկարժեք | |դրա բաղադրիչների |

._______________. |արտադրություն| |քարերի մշակում| |արտադրություն    |

._____________. .______________. ._________________.

 

* Շահագործողների ընտրության կարևորագույն սկզբունքները կլինեն.

- Արտահանման կողմնորոշվածությունը,

- Բրենդի միջազգային շուկայում հանրահայտ լինելը,

- Նոր տեխնոլոգիաների և արտադրական մեթոդների կիրառումը:

 

Շահագործողների ներգրավում ԱՏԳ

 

Պլանավորվում է ԱՏԳ-ում ներգրավել մոտ 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2,000 նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում:

 

ՀՈՄ-ը Սփյուռքի ոսկերչական մի շարք կազմակերպությունների հետ արդեն իրականացրել է նախնական բանակցություններ, որի արդյունքում մի շարք ընկերություններ պատրաստակամություն են հայտնել հիմնել իրենց գործառնությունները Հայաստանում պլանավորվող ԱՏԳ-ում:

 

2013 թվականի մայիսի դրությամբ մոտ 10,000 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքն արդեն նախապես ամրագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնցից են.

* Estet Jewelry House (Ռուսաստան),

* Artinian Jewelry (ԱՄՆ),

* Alen Bag (Թուրքիա),

* Baghdadlian Jewelry (ԱՄՆ),

* Adamand (Ռուսաստան),

* Sabounjian Jewelry (Լիբանան, ԱՄԷ),

* Sierra Jewelers (ԱՄՆ),

* Stellar Jewelry (ԱՄՆ):

 

Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան (ՀՈԿ) և նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն և պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՈԿ ԱՏԳ ընկերություններ ներգրավելու և արտադրական գործառնություններ հիմնելու հարցում:

 

ԱՏԳ կազմակերպիչը սերտորեն համագործակցելով Հայ ոսկերիչների միության (ՀՈՄ) հետ նախատեսում է իրականացնել ինտենսիվ մարքեթինգային արշավ` ԱՏԳ-ն առաջմղման և շահագործողների ներգրավման նպատակով: Մասնավորապես ծրագրավորվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 

Շնորհանդեսներ ՀՈՄ տարածքային գրասենյակներում

* ՀՈՄ-ը ծրագրավորում է կազմակերպել շնորհանդեսներ տարբեր երկրներում, որտեղ կան ՀՈՄ տեղական գրասենյակներ, տեղական հայկական համայնքին և օտարերկրյա ոսկերչական ընկերություններին ներկայացնելու ԱՏԳ-ն:

 

Շնորհանդեսներ միջազգային ոսկերչական միջոցառումների ընթացքում

* ՀՈՄ-ը կխթանի իր ԱՏԳ-ն համաշխարհային ոսկերչական միջոցառումների, մասնավորապես` միջազգային ցուցահանդեսների ժամանակ: ՀՈՄ-ն արդեն Հայաստանում նախաձեռնվող ԱՏԳ մասին ներկայացրել է Basel World 2013 (Ժամացույցների և ոսկյա իրերի համաշխարհային ցուցահանդես) միջոցառման ժամանակ (2013թ. ապրիլի 25-ից մայիսի 2-ը):

 

Առաջմղում «Yerevan Jewelry Show» ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ

ԱՏԳ-ն կներկայացվի Երևանում անցկացվող միջազգային ոսկերչական ցուցահանդեսի ընթացքում, որին մասնակցում են արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից: ԱՏԳ-ն հիմնադրումը նախատեսվում լայնամասշտաբ ներկայացնել 2013 թ. հոկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ:

 

Համագործակցությունը Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (ՀՈԿ) հետ

* ՀՈՄ-ը սերտորեն կհամագործակցի ՀՈԿ-ի և վերջինիս նախագահ Գայետանո Կավալիերիի հետ` օգտագործելով ՀՈԿ-ի պոտենցիալն ԱՏԳ առաջմղման համար: Այս առումով ՀՈՄ-ն արդեն հաջողությամբ ներկայացրել է իր կողմից ծրագրավորված ԱՏԳ-ն ՀՈԿ-ի անդամներին ՀՈԿ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել 2013թ. մայիսին:

 

Առաջմղումը ՀՈՄ սեփական մեդիայի միջոցով

* ՀՈՄ-ը կխթանի ԱՏԳ-ն իր կայքի և հրատարակվող ամսագրի միջոցով:

 

Շահագործողներին նշված ենթակառուցվածքով ապահովումը ԱՏԳ-ում

 

Բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով ե փակուղով ապահովվածություն կամ դրա անհնարինության հիմնավորման առկայություն.

* Նախատեսված է ապահովել լոգիստիկ ենթակառուցվածքը,

այդ թվում ապահովել.

* Կոնտեյներների պահպանման հնարավորություն հատուկ կոնտեյներային տարածքներում (շինություններում),

* Բեռների պահպանման հնարավորություն հաստատված (սահմանված) ռեժիմներով ե բաց տարածքներում,

* Բեռների, կոնտեյներների ընդունման ե բեռնաթափման հնարավորություն ավտոմոբիլային տրանսպորտի մեջ:

 

Ծառայություններն էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության առկայություն.

* Նախատեսված է հնարավորինս ապահովել կազմակերպեի կողմից էլեկտրոնային եղանակով մատուցելու համար:

 

Ազատ տնտեսական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորության առկայություն.

* Ազատ տնտեսական գոտում նախատեսված է ապահովել ապրանքի հսկողության, հաշվառման ե ներպահեստային տեղաշարժման հնարավորություն:

 

Կարանտինային սպասարկման տարածքի առկայություն.

* Ծրագրով նախատեսված է ապահովել կարանտինային տարածք ՊԵԿ աշխատակիցների համար:

 

Անվտանգության, առաջնային բուժօգնության ե հակահրդեհային համակարգերով ապահովվածություն.

* Ազատ տնտեսական գոտու տարածքում ապահովվելու է անվտանգություն, առաջնային բուժօգնության ե հակահրդեհային համակարգերը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համաձայն:

 

Անխափան ջրամատակարարման ե ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության ե կապի միջոցների` առնվազն հեռախոսակապի ե ինտերնետի, առկայություն.

* Ծրագրով նախատեսված է ապահովել անխափան ջրամատակարարում ե ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն, հեռախոսակապ և գերարագ ինտեռնետային կապ ամբողջ Ազատ տնտեսական գոտու տարածքում, նախապատրաստական աշխատանքները արդեն իրականացվում են:

 

Սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածություն.

* Ազատ տնտեսական գոտում լինելու է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը ե վերահսկողությունը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համաձայն:

 

Շահագործողներին սպասարկող գործունեությունները ԱՏԳ-ում

 

Ակնկալվում է, որ ԱՏԳ տարածքում կգործեն շահագործող ընկերություններին ծառայություններ մատուցող ընկերություններ:

 

Լոգիստիկ աջակցություն

* Փոխադրման անվտանգությունը չափազանց կարևոր հարց է ինչպես ադամանդագործության, այդպես էլ ոսկերչության և ժամագործության ոլորտներում:

* Լոգիստիկայում մասնագիտացված ընկերությունների առկայությունը կապահովի վերջնական արտադրանքի արդյունավետ փոխադրումը արժեքային շղթայի հաջորդ մակարդակ: Ներկայումս Հայաստանում ադամանդի փոխադրմամբ է զբաղվում «Կուրյեր Հայկ» ընկերությունը, որը հանդիսանում է միջազգային հեղինակավոր «Բրինքս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը:

 

Նյութերի արտադրություն ԱՏԳ արտադրողների համար

* Ծրագրավորվում է, որ ԱՏԳ ոսկերիչների, ադամանգագործների և ժամագործների համար կլինի նյութերի արտադրություն: Դա իր մեջ կներառի վերջնական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ կիսապատրաստուկներ և տարատեսակ ծառայություններ:

 

Գնումների աջակցություն

* Հումքի գնման և մատակարարման մեջ մասնագիտացված ընկերություններ (թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և այլն):

 

Քարերի հավաստագրում

* Քարերի հավաստագրումը ադամանդի առևտրի կարևորագույն ասպեկտներից մեկն է: Նման ծառայությունների մատուցումը ԱՏԳ տարածքում կնպաստի ադամանդագործության զարգացմանը: Այս բնագավառում համաշխարհային գլխավոր մասնակիցներն են Ամերիկայի հեմոլոգիական ինստիտուտը (ԱՀԻ), Ամերիկայի թանկարժեք քարերի հանրությունը (ԱԹՔՀ), Միջազգային հեմոլոգիական ինստիտուտը (ՄՀԻ) և HRD Անտվերպենը:

 

Ադամանդի բորսա

* ԱՏԳ-ում ադամանդագործության մեծ ծավալները կարող են նպաստել ադամանդի բորսայի զարգացմանը: Ադամանդագործության` արտահանմանն ուղղված բնույթը հետագայում կամրապնդի ադամանդի բորսայի գործունեության հիմքերը:

 

Աջակցություն մարդկային ռեսուրսների գծով

* ԱՏԳ-ում գործող ընկերությունների համար մասնագիտացված ընկերությունները կիրականացնեն անձնակազմի հավաքագրում, ուսուցում և վերապատրաստում:

 

Ցուցահանդեսների կազմակերպում և աջակցություն

* Աջակցություն տեղական (Երևանի ոսկերչական ցուցահանդես) և միջազգային ոլորտային ցուցահանդեսներին մասնակցելու հարցում:

 

Այլ ծառայություններ

* Բանկ և ապահովագրություն

* Հաշվապահություն, իրավական և ներդրումային խորհրդատվություն

* Փաթեթավորման և վերանորոգման ծառայություններ

* Այլ

 

Արժեքային առաջարկ և ընկերությունների ներգրավում

ԱՏԳ արժեքային առաջարկի բաղադրիչները

 

.___________.    ._____________________________________________________.

1. |Արտոնյալ   |    |* ԱՏԳ կազմակերպիչն ու արտադրող/ծառայություններ       |

|կարգավորման|_>  |  մատուցող ընկերությունները (այսուհետ` շահագործողներ)|

|և  հարկային|    |  կազատվեն ԱԱՀ-ից ԱՏԳ տարածքում ծառայություններ      |

|ռեժիմ      |    |  մատուցելիս և  ապրանքներ գնելիս:                    |

.___________.    |* Շահագործող իրավաբանական անձինք կազատվեն            |

|  շահութահարկից, իսկ անհատ ձեռնարկատերերը`           |

|  եկամտահարկից:                                      |

|* ԱՏԳ շահագործողների կողմից օգտագործվող կամ          |

|  վերջիններիս պատկանող շենքերն ու շինությունները     |

|  կազատվեն գույքահարկից:                             |

|* «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով թողարկված |

|  ապրանքներն, ինչպես նաև  ԱՏԳ տարածքում արտադրված այլ|

|  ապրանքները կարող են արտահանվել «ներմուծում` ազատ   |

|  շրջանառության համար» կամ «վերաներմուծում»          |

|  ռեժիմներով` առանց մաքսավճարների և  ոչ սակագնային   |

|  կարգավորման միջոցների կիրառման:                    |

|* Պետական մարմինների անունից ԱՏԳ-ում մատուցվող       |

|  ծառայությունները կիրականացվեն «մեկ պատուհանի»      |

|  սկզբունքով:                                        |

._____________________________________________________.

.____________.   ._____________________________________________________.

2. |Բարձրորակ և |   |* Ոսկեգործությունը այն եզակի արհեստներից է, որն      |

|արդյունավետ |_> |  ասոցացվում է հայերի հետ և  Հայաստանում վաղեմի      |

|աշխատուժ    |   |  ժամանակներից եղել են ոսկեգործության ավանդույթներ   |

.____________.   |  և  հմտություններ:                                  |

|* Համեմատած մի շարք համաշխարհային առաջատար           |

|  ոսկեգործական երկրների (օր.` Շվեյցարիա, Թուրքիա,    |

|  Ռուսաստան և  այլն) հետ` Հայաստանում ոլորտի         |

|  աշխատավարձերը համեմատաբար ցածր են: Միջինում լինելով|

|  ամսեկան 500 ԱՄՆ դոլար` այն 2-3 անգամ փոքր է        |

|  Ռուսաստանի ոսկերչության ոլորտի միջին աշխատավարձից: |

|* «Հայաստանի ոսկերչության, ադամանդագործության և      |

|  ժամագործության ոլորտի զարգացման ռազմավարության»    |

|  կարևորագույն  նախաձեռնություններից է «մասնագիտական |

|  կրթության և  աշխատուժի ուսուցման բարելավումը»:     |

._____________________________________________________.

 

Արժեքային առաջարկ և ընկերությունների ներգրավում Արժեքային առաջարկի բաղադրիչներ (շարունակություն)

._____________________________________________________.

.________.   |* ԱՊՀ Ազատ Առևտրի  Համաձայնագրի շնորհիվ հայ          |

3. |Արտոնյալ|   |  արտահանողներն առավելություն ունեն մրցակից երկրների |

|մուտք   |   |  նկատմամբ:                                          |

|դեպի ԱՊՀ|_> |* Հայաստանից ոսկերչական իրերի արտահանումը ազատված է  |

|շուկաներ|   |  ներմուծման մաքսատուրքերից նաև  Հայաստանի           |

.________.   |  ոսկերչության ոլորտի հիմնական արտահանվող երկրներում`|

|  ԱՄՆ, ԵՄ երկրներ, ՄԱԷ և  այլն:                      |

|                                                     |

|Ռուսաստանի, Ղազախստանի և  ՈՒկրաինայի ներմուծման      |

|մաքսատուրքի դրույքաչափերը Հայաստանի և  հիմնական      |

|համաշխարհային մասնակից երկրների համար, %             |

|            .________________________________________|

|            |Ռուսաստան | Ղազախստան | ՈՒկրաինա        |

|____________|__________|___________|_________________|

|Հայաստան    |  0%      |     0%    |    0%           |

|____________|__________|___________|_________________|

|Չինաստան    | 20%      |     5%    |   20%           |

|____________|__________|___________|_________________|

|Թուրքիա     | 20%      |     5%    |   20%           |

._____________________________________________________.

 

._____________.   .____________________________________________________.

4. |ՀՈՄ ցանցի և  |   |* ԱՏԳ շահառուները կարող են օգուտներ ստանալ ԱՏԳ      |

|համաշխարհային|   |  նախաձեռնողի` ՀՈՄ-ի համաշխարհային ցանցից:          |

|ռեսուրսների  |_> |* Լինելով միջազգային առևտրի  և  զարգացման ամենամեծ  |

|հասանելիու-  |   |  և  լավագույնս կազմակերպված միություններից մեկը`   |

|թյուն        |   |  ՀՈՄ-ն ունի ավելի քան 5,000 անդամ ընկերություններ  |

._____________.   |  բոլոր մայրցամաքների ավելի քան 30 երկրներում:      |

|* Ընդհանուր առմամբ, ՀՈՄ ռեսուրսների հասանելիությունը|

|  նաև  ներառում է մասնակցություն Երևանի  Ոսկերչական |

|  ցուցահանդեսին և  այլ միջազգային ոսկերչական        |

|  ցուցահանդեսներին ամբողջ աշխարհով մեկ:ի            |

|* ՀՈՄ-ը նաև  այլ միջազգային ոլորտային ցանցերի,      |

|  մասնավորապես` Համաշխարհային ոսկերչական            |

|  կոնֆեդերացիայի (ՀՈԿ) հետ սերտ համագործակցության   |

|  հնարավորություն կտա:                              |

.____________________________________________________.

 

Համաշխարհային մասշտաբով ԱՏԳ-ն օտարերկրյա ընկերությունների ներգրավման առումով կմրցակցի ոսկերչական հատուկ գոտիների և կենտրոնների հետ:

 

1. Մասնագիտացված ոսկերչական գոտիներ

 

* Դուբայ (ԱՄԷ)

* Շենժեն (Չինաստան)

* Ստամբուլ (Թուրքիա)

* Կալկաթա, Ջանիպուր, Հայդերաբադ (Հնդկաստան)

 

2. Ընդհանուր հատուկ գոտիներ` ոսկերչական գործունեության ընդգրկմամբ

 

* Մումբայ, Կոչին (Հնդկաստան)

* Սինգապուր

* Սամուտ Պրական (Թայլանդ)

* Պանամա

 

* Նշված գոտիներից մի քանիսը հիմնադրվեն են ավելի քան մեկ տասնամյակ առաջ (ինչպես օր.`Շատուջիաո Ոսկյա Իրերի Գոտին Չինաստանում և Գեմոպոլիսը` Թայլանդում) և կան այնպիսիք, որոնք ունեն ընդամենը մի քանի տարվա պատմություն (Դուբայի Ոսկու և Ադամանդի Պարկը, Կույումչուկենտ Համալիրը Թուրքիայում):

* Համաշխարհային ոսկեգործներին հյուրընկալող Հատուկ Գոտիների մեծամասնությունն ունի նմանատիպ հարկային և մաքսային արտոնություններ (օր.` ազատում ԱԱՀ-ից, շահութահարկից և գույքահարկից, ներմուծման մաքսատուրքերից և այլն):

* Հատուկ գոտիները ոսկերիչներին առաջարկում են ժամանակակից ենթակառուցվածք և հարմարություններ: Հատուկ գոտիների տարածքի վարձակալությունը էապես տատանվում է` կախված դիրքից, ենթակառուցվածքի վիճակից և հատուկ գոտում իրենց արտադրությունը կազմակերպած ընկերություններին հասանելի եզակի առավելություններից: Օրինակ` Դուբայի Ոսկու և Ադամանդի Պարկում 1 քառ. մ/ ամսական վարձակալության արժեքը 75 ԱՄՆ դոլարից ավել է, իսկ Հնդկաստանում այն կազմում է ընդամենը 2 ԱՄՆ դոլար:

* Բանուկ նավահանգիստներին և օդանավակայաններին մերձությունը հատուկ գոտիների զարգացման նշանակալի գործոններից մեկն է (Դուբայ, Սինգապուր, Պանամա, Ստամբուլ, Շենժեն):

* Ստամբուլի «Kuyumcukent Complex»-ը չունի հատուկ գոտու կարգավիճակ և չի առաջարկում հարկային և մաքսային արտոնություններ:

 

Նախատեսվում է, որ ՀՈՄ ԱՏԳ-ում տարածքի վարձավճարն էապես ցածր կլինի` տարածաշրջանում և Թայլանդում ներկայումս գործող հայտնի ոսկերչական հատուկ գոտիների (կենտրոնների) հետ համեմատած:

Հայաստանում ստեղծվելիք ԱՏԳ և ոսկերչական հատուկ գոտիների համեմատությունը

 

                          ԱՏԳ *    ԱՄԷ          Թուրքիա        Թայլանդ

_____________________________________________________________________

    Տեղակայման վայրը   Երևան       Դուբայ       Ստամբուլ      Սամուտ

                      (Հայաստան)                              Պրական

_____________________________________________________________________

    Գոտու անվանումը    ՀՈՄ ԱՏԳ     Դուբայի      Կույումչու-   Գեմոպոլիս

                                   Ոսկու և      կենտ

                                   Ադամանդի

                                   Պարկ

_____________________________________________________________________

    Գոտու տեսակը        ԱՏԳ         ԱՏԳ              -       Ազատ գոտի

_____________________________________________________________________

    Հիմնադրման          2013        2011         2006          1990

տարեթիվը

_____________________________________________________________________

    Տարածքը,            -32,400    -47,000       328,000      270,000

    քառ. մ, 2012թ.                 (1-ին փուլի

                                   դրությամբ)

_____________________________________________________________________

     Տարածքի               -       -25%          -87%%         Հ/Չ

օգտագործման

մակարդակը,

2012թ.

_____________________________________________________________________

     Մանրածախ              Այո     Այո            Այո           Այո

առևտրային

կետերի

առկայություն

_____________________________________________________________________

     Ցուցադրման           Այո      Ոչ (1-ին       Այո           Այո

     տարածքի                       փուլի

     առկայություն                  դրությամբ)

_____________________________________________________________________

    Ընկերությունների    120 (մինչ  -155 (118      2,193      130 (մոտ 26

    թվաքանակը, 2012թ.   2015թ.)    արտադրողներ               երկրներից)

                                   և 37

                                   մանրածախ

                                   վաճառողներ)

_____________________________________________________________________

    Մեկ քառ. մ-ի          12           76          33            15

դիմաց վարձավճարը

(արտադրական

տարածք), ԱՄՆ

դոլար/ամսեկան,

2012թ.

_____________________________________________________________________

    Արտոնյալ մուտք       ԱՊՀ     ՄԱԱԱԳ          19 երկրներ`    ՀԱԱՊՄ

    դեպի տարածա-                 (Մեծ Արաբական  մեծամասամբ     (Հարավ -

    շրջանային                    Ազատ Առևտրի    Եվրոպայի ոչ    Արևելյան

    շուկաներ ազատ                Գոտի-GAFTA)-   ԵՄ տարածքում,  Պետություն-

    առևտրի                       18 երկրներ     Միջին          ների

    համաձայնագրի                                Արևելքում      Միություն -

    միջոցով                                     և  Հյուսիսային ASEAN)

                                                Աֆրիկայում     ԱԱԳ-10 երկիր

_____________________________________________________________________

 

ԱՏԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ՀՈՄ ԱՏԳ կազմակերպական մոդելը

 

._______________________.     .___________________________________.

|«ՄԵՐԻԴԻԱՆ  ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ|     |»ՄԵՐԻԴԻԱՆ  ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ|

._______________________.     .___________________________________.

.________________________.    .______________________________________.

|ԱՏԳ տարածքի սեփականատեր,|    |Հայ ոսկերիչների միության կողմից       |

|որն ապահովում է ԱՏԳ     |    |Հայաստանում ստեղծվող իրավաբանական անձ,|

|օրենքին ե այլ իրավական  |    |որի նպատակն է ոսկերչական ԱՏԳ          |

|ակտերին համապատասխան    |    |կազմակերպումը «էյ- Ջեյ-էյ Հոլղինգ» ՓԲԸ|

|տարածք:                 |    |պատկանող տարածքում, որի կապակցությամբ |

|                        |    |հավատարմային կառավարման պայմանագիրը   |

|Ապահովում է ԱՏԳ         |    |արդեն իսկ կնքված է:                   |

|գործունեության          |    .______________________________________.

|համար անհրաժեշտ         |

|ֆիզիկական               |

|ենթակառուցվածքը:        |

.________________________.

 

ԱՏԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

 

«ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ

 

Համակարգում ե ապահովում է «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ կողմից ԱՏԳ ստեղծման

օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ ներդրումների

իրականացումը և գործարկում ԱՏԳ-ն օրենքով ե ՀՀ կառավարության լիազոր

մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում

Կառավարում է ԱՏԳ գործունեությունը

Պոտենցիալ շահագործող ընկերությունների նույնականացում ե ներգրավում ԱՏԳ

Հիմնական ծառայություններ

* Արտադրական ե գրասենյակային տարածքների վարձակալություն

շահագործողներին ե ԱՏԳ տարածքում այլ ընկերությունների

* ԱՏԳ գործունեության շրջանակներում համապատասխան ենթակառուցվածքային

ծառայությունների մատուցում

 

Հայ ոսկերիչների միություն

 

* Որպես ԱՏԳ նախաձեռնող ե ռազմավարական գործընկեր աջակցում է

«ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ին ԱՏԳ առաջմղման, պոտենցիալ շահագործողների

նույնականացման ե ներգրավման հարցերում

 

* Իրականացնում է գովազդային արշավներ ԱՏԳ հնարավորությունները

արտերկրում ներկայացնելու համար

 

ՀՀ կառավարություն

 

* ՀՀ կառավարությունը ԱՏԳ կազմակերպեի կողմից օրենքի պահանջների բավարարման դեպքում կնքում է պայմանագիր կազմակերպեի հետ` ԱՏԳ կազմակերպման վերաբերյալ:

* ՀՀ կառավարությունը ապահովում է պետության կողմից մատուցվող ծառայությունների իրականացումը մեկ պատուհանի սկզբունքով, ինչպես նաև ԱՏԳ տարածքում այդ ծառայությունների մատուցումն իրականացնող մարմինների ստորաբաժանումները:

* ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը քննարկում ե որոշում է շահագործողներին թույլտվության տրամադրումը:

* ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ե Զարգացման հայկական գործակալությունը օտարերկրյա ներդրումների խրախուսման ե ներգրավման գործառույթի շրջանակում իրականացնում է ԱՏԳ-ում ներդրումների հնարավորությունների ներկայացում պոտենցիալ ներդրողներին գործարար համաժողովների ե այլ համապատասխան գործողությունների ժամանակ:

 

ԱՏԳ սահմանագծի համապատասխան տեխնիկական պահանջները և բնապահպանական ազդեցության գնահատականը

 

._____________.  .__________________________________________________.

1. |ահմանված     |  |- Ազատ տնտեսական գոտու սահմանազատումը Հայաստանի   |

|տեխնիկական   |  |  Հանրապետության մաքսային տարածքից նախատեսված է   |

|պահանջներին  |  |  կատարել պարսպապատելու միջոցով` այնպես, որ       |

|համապատասխան |  |  բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային  |

|սահմանագծի   |  |                                                  |

._____________.  | հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և     |

| արտահանման կամ վնասման հնարավորությունը:         |

|                                                  |

| - Շինվերանորոգման աշխատանքները իրականացնելու     |

|   համար նախատեսված է ապահովել անհրաժեշտ          |

|   պայմանները, որոնք հաստատված է ՀՀ կառավարության |

|   2011 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1521-Ն        |

|   որոշմամբ:                                      |

.__________________________________________________.

 

._____________.  ._________________________________________________.

2. |Բնապահպանական|  |- Ծրագրով նախատեսված է իրականացնել ԱՏԳ տարածքի   |

|ազդեցության  |  |  բարեկարգման և  կանաչապատման աշխատանքներ:       |

|գնահատական և |  |- Կազմակերպիչը հետևելու  է շահագործողների կողմից |

|այլն         |  |  բնապահպանական նորմերի և  պահանջների պահպանմանը:|

._____________.  |  Կազմակերպիչը անվճար հատկացնում է տարածք        |

|  բնապահպանական նորմերի և  պահանջների ապահովման  |

|  նպատակով` անհրաժեշտ ստուգաչափիչ սարքավորումների|

|  տեղադրման համար:                               |

._________________________________________________.

 

Ազատ տնտեսական գոտու մարքեթինգային ռազմավարությունը և լոգոտիպի առկայությունը

 

Մարքեթինգային ռազմավարության, նաև իրականացման ժամանակացույցի առկայություն.

ԱՏԳ Կազմակերպիչն իր հերթին սերտորեն կհամագործակցի պետական մարմինների հետ ԱՏԳ ոսկերչական բրենդի առաջխաղացման գործընթացում` լրացուցիչ իրականացնելով հետևյալ միջոցառումները.

- մասնագիտացված, պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների հետ համագործակցություն (ներառյալ ինտերնետային հրապարակումները),

- միջազգային ցուցադրումներին մասնակցություն և պրոֆեսիոնալ ճյուղային համաժողովներին,

- հանրային հաղորդակցության ուղիղ ալիքի բացում (web կայք + ԱՏԳ մամուլի ծառայություն + ԱՏԳ տեղեկատվական ծառայություն),

- մասնակցություն տարբեր միջոցառումների, ֆորումների, համաժողովների, ցուցահանդեսների, պրեզենտացիաների և այլն,

- մասնակցությունը համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսներին:

ՀՈՄ-ը մեծամասամբ ներգրավված է համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսների առանցքային վայրերում իր անդամների մասնակցությունը խթանելով, ներառյալ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսները Բազելում (Շվեյցարիա), Վինչենցայում (Իտալիա), Լաս Վեգասում և Նյու Յորքում (ԱՄՆ), Մոսկվայում (Ռուսաստան), Դուբայում (ՄԱԷ) և այլն:

- «Yerevan Jewelry Show»

Սկսած 2011 թվականից` ամեն տարի ՀՈՄ-ը կազմակերպում է Երևանի ոսկերչական ցուցահանդեսը` ներգրավելով տեղական,

Սփյուռքի և օտարերկրյա ոսկերչական ընկերությունների: 2012 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին մոտ 70 երկրների ոսկերչական ընկերություններ:

Ազատ տնտեսական գոտու բրենդի առկայություն

Կազմակերպիչի կարգավիճակ ստանալուց հետո ընկերությունը կմշակի լոգոտիպ և կզբաղվի բրենդի հրապարակման ուղղությամբ:

 

ԱՏԳ անձնակազմը և ծառայությունների սակագները

 

._______________.   ._________________________________________________.

|ԱՏԳ անձնակազմը |_> |- ԱՏԳ կառավարիչը կունենա 40 հոգուց բաղկացած      |

._______________.   |  անձնակազմ, որից մոտ 5-ը` բարձր ղեկավարման      |

|  օղակում (տնօրեն, իրավաբան, մարքեթինգի մասնագետ,|

|  և  այլն) և  35-ը` վարչատնտեսական:              |

|- Ղեկավար անզնակազմի ամսեկան միջին աշխատավարձը   |

|  կկազմի շուրջ 2,600 ԱՄՆ դոլար (ներառյալ բոլոր   |

|  հարկերը), իսկ վարչատնտեսական աշխատակազմինը` 670|

|  ԱՄՆ դոլար                                      |

._________________________________________________.

 

._________________.  .__________________________________________________.

|ԱՏԳ կազմակերպչի  |  |ԱՏԳ տարածքի տեսակը                 |ԱՄՆ դոլար/ք.մ.|

|կողմից մատուցվող |  |                                   |ամսեկան       |

|ծառայությունների |  |___________________________________|______________|

|սակագները        |  |Արտադրական տարածք                  |Մինչև  20     |

._________________.  |                                   |              |

|Գրասենյակային տարածք               |Մինչև  18     |

|                                   |              |

|Մշտական ցուցահանդես                | 40           |

|                                   |              |

|Ստորգետնյա տարածք (առանց           |  6           |

|ավտոկայանատեղու տարածքի)           |              |

|                                   |              |

|Ավտոկայանատեղի                     |  3.5 *       |

.__________________________________________________.

 

- Նշված վարձավճարները ներառում են ջեռուցման և ջրամատակարարման ծախսերը, սակայն չեն ներառում էլեկտրականության/ հաղորդակցության ծախսերը (ինտերնետ, հեռախոս և այլն):

* Սույն գործարար ծրագրի հաշվարկների համար ավտոկայանատեղու վարձավճարը ներկայացված է առանց ԱԱՀ-ի: Կայանատեղին պլանավորվում է տեղակայել ԱՏԳ կարգավիճակ ունեցող տարածքից դուրս և ենթակա հարկման ԱԱՀ-ով:

 

ԱՏԳ տարածքի օգտագործման մակարդակի կանխատեսումների ԱՏԳ-ի` լիովին գործարկման ժամանակ (2015թ. ավարտ) ակնկալվում է, որ ԱՏԳ տարածքի վարձակալությունը (առանց մեկանգամյա ցուցահանդեսների, ավտոկայանատեղու և կազմակերպչի սեփական գրասենյակային տարածքների) կկազմի մոտ 75%:

- Մինչ 2017 թվականը տարածքի օգտագործումն ակնկալվում է ավելացնել

մինչև 80%:

- Ըստ կանխատեսումների ԱՏԳ շահութաբերությունը կազմելու է 10-35% առաջիկա

5 տարիների ընթացքում` լինելով ավելի ցածր գործունեության սկզբնական

տարիներին:

 

Վարձակալվող տարածքի վերաբերյալ կանխատեսում, ք.մ., 2014-2023 թթ.

 

._________________________________________________________________

|               |2014  |2015  |2016  |2017  |2018  |2019  |2020  |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Արտադրական     | 6,370| 8,630| 8,860| 9,200| 9,200| 9,200| 9,200|

|տարածք         |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Գրասենյակային  | 4,050| 5,550| 5,700| 5,920| 5,920| 5,920| 5,920|

|տարածք         |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Մշտական        |   700|   750|   770|   800|   800|   800|   800|

|ցուցահանդես    |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Ստորգետնյա     | 1,520| 1,790| 1,830| 1,900| 1,900| 1,900| 1,900|

|տարածք         |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Ավտոկայանատեղու| 1,010| 1,070| 1,070| 1,070| 1,070| 1,070| 1,070|

|տարածք         |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը       |13,650|17,790|18,230|18,890|18,890|18,890|18,890|

|վարձակալված    |      |      |      |      |      |      |      |

|տարածք *       |      |      |      |      |      |      |      |

|_______________|______|______|______|______|______|______|______|

|Տարածքի        |   70%|   75%|   77%|   80%|   80%|   80%|   80%|

|օգտագործումը, %|      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________

.____________________________________.

|               |2021  |2022  |2023  |

|_______________|______|______|______|

|Արտադրական     | 9,200| 9,200| 9,200|

|տարածք         |      |      |      |

|_______________|______|______|______|

|Գրասենյակային  | 5,920| 5,920| 5,920|

|տարածք         |      |      |      |

|_______________|______|______|______|

|Մշտական        |   800|   800|   800|

|ցուցահանդես    |      |      |      |

|_______________|______|______|______|

|Ստորգետնյա     | 1,900| 1,900| 1,900|

|տարածք         |      |      |      |

|_______________|______|______|______|

|Ավտոկայանատեղու| 1,070| 1,070| 1,070|

|տարածք         |      |      |      |

|_______________|______|______|______|

|Ընդամենը       |18,890|18,890|18,890|

|վարձակալված    |      |      |      |

|տարածք *       |      |      |      |

|_______________|______|______|______|

|Տարածքի        |   80%|   80%|   80%|

|օգտագործումը, %|      |      |      |

.____________________________________.

 

Նշումներ:

* Չի ներառվում ընդհանուր բնույթի ոչ վարձակալելի տարածքը, մեկ անգամյա ցուցահանդեսների և սեփական գրասենյակային տարածքները:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2014
N 231-Ա
Որոշում