Սեղմել Esc փակելու համար:
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2013-2017 ԹՎ ...

 

 

040.1495.240314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1495-Ն

 

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

6.3.3. Երկրորդ հրշեջ կայան

 

Երկրորդ հակահրդեհային կայան ստեղծելուն ուղղված աշխատանքներ են կատարվում վազքուղու վրա` պատահարների դեպքում օպերատիվ արձագանքի և օժանդակության համար:

Ներկայիս երկրորդ հակահրդեհային կայանը հնացած է և խարխուլ: Այն նորմերին չի համապատասխանում իր դիրքի պատճառով և տեղափոխման կարիք ունի:

Նոր երկրորդ հակահրդեհային կայանը տեղակայված կլինի պատշաճ տարածքում` համապատասխանելով թռիչքուղուց նվազագույն հեռավորության պահանջներին: Հնացած կայանի փոխարեն կլինի նոր կառույց, որտեղ կգտնվեն արագ արձագանքման թիմը և օժանդակ դիտակետը: Սարքավորումները և ենթակառուցվածքը կնորացվեն աշխատակիցների կարիքներին համապատասխան:

Ընդհանուր ծախսը կկազմի 500,000 ԱՄՆ դոլար:

 

6.3.4. Վառելիքալցավորման կայանի արդիականացում

 

Ավիավառելիքի լցակայանի վառելիքի տարաները կհամալրվեն ևս երկուսով` յուրաքանչյուրը 2,000 տոննա տարողությամբ:

Աշխատանքները կիրականացվեն 2015-ից 2016թթ ընթացքում: Նախատեսվում է ամեն տարի ծախսել 1,000,000 ԱՄՆ դոլար: Այսպիսով, ընդհանուր ծախսը կկազմի 2,000,000 ԱՄՆ դոլար:

 

6.3.5. Գազի մատակարարման գծի և կաթսայատան կառուցում

 

Զվարթնոց օդանավակայանի կենտրոնական կաթսայատունը կառուցվել է 1980թ և աշխատում է 1981թ հունվարից: Այն նախատեսված էր Զվարթնոց օդանավակայանի և Սիփան ընկերության շինությունների ջեռուցման համար: Այնուհետև, վերջինս առանձնացվեց կաթսայատնից: 1996թ Բեռնային համալիրի և Զվարթնոց հենդլինգի ջեռուցման ցանցերը միացվեցին Կաթսայատանը: Այս շենքերը գտնվում են կաթսայատնից մեծ հեռավարության վրա` Բեռնային համալիրը գտնվում է 690 մ, իսկ Զվարթնոց Հենդլինգը` 1850 մ հեռավարության վրա: Բացի այդ, կաթսայատունը մյուս ջեռուցվող շինությունների համեմատ ավելի բարձր դիրք ունի, ինչը շահագործման ժամանակ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Կենտրոնական կաթսայատան հետագա շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ.

Կաթսայատունը շահագործվում է արդեն ավելի քան 30 տարի և ֆիզիկապես գտնվում է հին վիճակում: Կաթսայատան վերանորոգման վերջին աշխատանքները կատարվել են 2009թ: Երեք կաթսաներից մեկը և որոշ սարքավորումներ մասամբ են վերանորոգվել: Կաթսայատունը չունի ապահովության ժամանակակից տեխնոլոգիաներ: Կաթսայատան վերանորոգման և արդիականացման համար անհրաժեշտ են ավելի շատ ֆինանսական միջոցներ:

Կաթսայատունը գործարկման ժամանակ շատ էներգիա է արձակում` ժամում 170 կվ: Մենք ունենք բազմաթիվ վերգետնյա ջեռուցման ցանցեր (մոտ 1,400 մ), որոնք հանգեցնում են ջեռուցման 5% կորստի: Բեռնային համալիրի ջեռուցման 159 մմ x 2 տրամագծով և 590 գծամետր երկարությամբ խողովակը և Զվարթնոց Հենդլինգի 108 մմ x 2 տրամագծով 650 մ գծամետր երկարությամբ խողովակը հիմնական վերանորոգման կարիք ունեն:

Առաջարկվում է հրաժարվել կենտրոնական կաթսայատնից և կառուցել 3 փոքր կաթսայատներ Զվարթնոց Հենդլինգի, Բեռնային համալիրի և վարչական հատվածի ջեռուցման ցանցերի համար: Նման կերպ հնարավոր է կրճատել 2,340 մ խողովակաշարի օգտագործումը և գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ծախսը:

Բեռնային համալիրի համար անհրաժեշտ է կառուցել գազի մատակարարման գիծ (մոտ 650 մ երկարությամբ) և տեղադրել նոր կաթսաներ` դրանք միացնելով արդեն առկա ցանցին, վարչական տարածքի համար անհրաժեշտ է կառուցել գազի մատակարարման գիծ (մոտ 400 մ երկարությամբ) և տեղադրել նոր կաթսաներ` դրանք միացնելով արդեն առկա ցանցին:

Զվարթնոց Հենդլինգի համար նախատեսված է երկու տարբերակ.

կառուցել կաթսայատուն, անցկացնել գազի մատակարարման գիծ (մոտ 1,000 մ երկարությամբ, ապագայում հնարավոր է գազի մատակարարումը հասցնել մինչև համալիրի հին շենքը), տեղադրել նոր կաթսաներ և կառուցել նոր ներքին ցանց:

Զվարթնոց Հենդլինգի շենքերի և շինությունների ջեռուցումը իրականացնել էլեկտրական սարքավորումների միջոցով (օրինակ` օդորակիչների միջոցով):

Գազի մատակարարման գծի և կաթսայատան կառուցման ծախսերը կկազմեն 1,400,000 ԱՄՆ դոլար:

 

6.3.6. Պահեստների վերանորոգում

 

Այս մաստեր պլանի շրջանակներում ներկայիս վարչական շենքի մոտ գտնվող պահեստները կվերանորոգվեն: Վերանորոգման ծախսերը կկազմեն 1,800,000 ԱՄՆ դոլար:

 

6.3.7. Ավտոտնտեսություն

 

2014թ ԱՄՕ-ի ավտոտնտեսությունը կվերանորոգվի ԱՄՕ-ի մեքենաների, այդ թվում` ավտոբուսների, բեռնատարների և այլնի տեխնիկական սպասարկման նպատակների համար:

 

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն մաստեր պլանի շրջանակներում կատարված և կատարվելիք ներդրումները հետևյալն են.

 

._____________________________________________________________________.

|Ներդրումների ցանկը                                        |          |

|__________________________________________________________|__________|

|Վերահսկելի գոտու շինություններ                            |          |

|__________________________________________________________|__________|

|Նախագահական համալիր                                       | 4,500,000|

|__________________________________________________________|__________|

|«Ա» և  «Բ» ղեկուղիների միջև  վազքուղու հակառակ            |   500,000|

|շրջադարձային գոտի                                         |          |

|__________________________________________________________|__________|

|Կառամատույցի և  վազքուղու ծածկույթի վերանորոգում          | 2,700,000|

|__________________________________________________________|__________|

|Նստեցման հատվածի ընդլայնում                               |45,000,000|

|__________________________________________________________|__________|

|Ոչ վերահսկելի գոտու շինություններ                         |          |

|__________________________________________________________|__________|

|Վառելիքալցավորման կայանի արդիականացում                    | 2,000,000|

|__________________________________________________________|__________|

|Ենթակառուցվածք և  ծառայություններ                         |          |

|__________________________________________________________|__________|

|Հին շենքերի քանդում                                       | 2,500,000|

|__________________________________________________________|__________|

|Երկրորդ հրշեջ կայան                                       |   500,000|

|__________________________________________________________|__________|

|Գազի մատակարարման գծի և  կաթսայատան կառուցում             | 1,400,000|

|__________________________________________________________|__________|

|Պահեստների վերանորոգում                                   | 1,800,000|

|__________________________________________________________|__________|

|Ավտոտնտեսություն                                          |   500,000|

|__________________________________________________________|__________|

|Օդանավակայանի օժանդակ շինություններ և  այլ ներդրումներ    |          |

|__________________________________________________________|__________|

|Ազատ տնտեսական գոտի                                       |15,000,000|

|__________________________________________________________|__________|

|Սառնարանային համալիր                                      | 5,383,800|

|__________________________________________________________|__________|

|Բնակելի շենքեր                                            |12,000,000|

|__________________________________________________________|__________|

|Պետական մարմինների համար նախատեսված շենք                  | 6,000,000|

|__________________________________________________________|__________|

|Մուտքային ճանապարհի և  կայանատեղերի վերանորոգում ու       |          |

|ասֆալտապատում                                             | 1,400,000|

._____________________________________________________________________.

 

Վերոնշյալ ներդրումների արդյունքում IRR կկազմի 15.48%:

 

8. եԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Զվարթնոց միջազգային օդանավակայանի III փուլի հիմնական ներդրումներն ուղղված են Ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և զարգացմանը, Սառնարանային համալիրի զարգացմանը, ուղևորային համալիրի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների տեղափոխման համար բնակելի շենքերի կառուցմանը, նստեցման հատվածի ընդլայնմանը և պետական մարմինների համար նախատեսված շենքի կառուցմանը: Կկատարվեն նաև կարևոր ներդրումներ օդանավակայանի շահագործումը բարելավելու` օրինակ կառամատույցի և վազքուղու վերանորոգման և ծածկի նորացման, երկրորդ հրշեջ կայանի, կոյուղատար համակարգի, գազի գծի և կաթսայատան կառուցման, պահեստների և ավտոտնտեսության վերանորոգման համար:

 

9. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

9.1. Վերահսկվող գոտու շինություններ

 

Երկարաժամկետ պլանավորումը ենթադրում է վերանորոգված, կամ նոր շինությունների վերլուծությունը ըստ մաստեր պլանի բոլոր փուլերի` կրիտիկական պահանջների վրա հիմնվելով: Այս պահանջները կարող են առաջանալ երթևեկության պահանջի զգալի աճի, կամ էլ նոր, չնախատեսված հանգամանքների դեպքում: Ցանկացած լայնածավալ փոփոխություն օդանավակայանի նոր միտումների պայմաններում, գործունեության ընդլայնումը և կոմերցիոն զարգացումները նույնպես կհաստատվեն նախագծում:

 

9.1.1. Վազքուղի 09-27

 

Հիմնվելով չափերի ճշգրտումների վրա, որոնք զետեղված են «Օդանավակայանի Հնարավորություններ և ՈՒշացումներ» 150/5060-5 ԴԱԻ-ի խորհրդատվական շրջաբերականում` ներկայիս վազքուղու ենթակառուցվածքը բավարար է ամբողջ կոնցեսիոն ժամանակահատվածի ընթացքում երթևեկության աճը սպասարկելու համար: Կատարվել է վերլուծություն վազքուղու նոր հնարավորությունները և նոր ղեկուղու շահագործումը հաշվարկելու նպատակով, որն ընդգրկված է «Վազքուղու և ղեկուղու հնարավորությունների հաստատում» վերնագրի ներքո: Ամեն դեպքում, երկրորդ վազքուղու հնարավոր ապագա կառուցումը կոնցեսիոն ժամանակահատվածի շրջանակներից դուրս պահանջում է, որպեսզի օդանավակայանի ներքին և հարակից տարածքները զբաղեցված լինեն այս նպատակով:

Պլանավորման բոլոր փուլերի ընթացքում պետք է կատարվի վազքուղու կանխարգելիչ տեխսպասարկում` օդանավակայանի գործունեության շարունակականությունը երաշխավորելու նպատակով: Վազքուղու այլ ընդլայնումներ կամ փոփոխություններ անհրաժեշտ չեն համարվում:

 

9.1.2. Ծառայողական ճանապարհները և օդանավակայանի պարիսպը

 

Հնարավոր է, որ քննարկվի բեռնային, վառելիքի և վարչական տարածքները միմյանց կապող ավելի արդյունավետ ներքին ճանապարհային համակարգի կառուցման հնարավորությունը: Նոր ներքին ճանապարհային համակարգի կառուցումը օդանավակայանին կապահովի անսահմանափակ մուտքային ճանապարհով դեպի զարգացման ենթակա նոր կոմերցիոն և վարչական տարածքներ` առկա ճանապարհային համակարգը միայն լիազորված անձնակազմի սահմանափակ մուտքի համար թողնելով:

Քանի որ առկա պարիսպը որոշ տարածքներում մասնակիորեն կառուցված է երկաթբետոնից, իսկ մյուսներում` մետաղական ցանցից, այն խոչընդոտում է մուտքը դեպի օդանավակայանի մոտեցման և անցումային գոտի: Այն տարածքներում, որտեղ պարիսպը խոչընդոտ է հանդիսանում այս երկու երևակայական մակերեսների վրա, այն կփոխարինվի ավելի ճկուն մետաղական ցանցով` ինչպես նախատեսված է ԻԿԱՕ-ի շահագործման անվտանգության չափանիշներով:

Կտեղադրվի և կշահագործվի անվտանգության կամ հսկողության համակարգ:

Դրա հետ մեկտեղ կկիրառվի կանխարգելիչ տեխսպասարկման ծրագիր պարսպի և եզրագծային ճանապարհի համար` ենթակառուցվածքի պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով:

 

9.1.3. Օդանավակայանային օժանդակ գործընթացներ և ենթակառուցվածքային ուղեցույցներ

 

9.1.3.1. Բեռնային համալիր

 

Բեռնային համալիրը սպասարկում է տարեկան մոտավորապես 10.000 տոննա բեռ և փոստ, իսկ դրա ամբողջական տարողությունը կարող է նույնիսկ ավելին լինել: Ներկայիս 10,350 քառ. մետր տարածքի մակերեսը լիովին բավարարում է երթևեկության պահանջներին և ընդլայնումների հնարավորությունը կքննարկվի միայն այն դեպքում, եթե երթևեկությունն ավելի մեծ թողունակություն պահանջի: Առկա բեռնային համալիրը կարող է ստորաբաժանվել Ազատ տնտեսական գոտու հնարավոր ստեղծումն ապահովելու համար: Այնուամենայնիվ, անկանխատեսելի բեռնային երթևեկության աճի հնարավորությունը հաշվի առնելով, զբաղեցվել է օդանավակայանին առընթեր մի տարածք` ապագա ընդլայնման գործողությունները զարգացնելու համար:

Կզբաղեցվեն համապատասխան տարածքներ Ազատ տնտեսական գոտու, արդյունաբերական կայանի, ներքին ճանապարհային համակարգի և կայանատեղերի զարգացման նպատակով:

 

9.1.3.2. Յուղի և քիմիական տարրերի տարանջատման համակարգեր

 

Կներդրվի տարանջատման համակարգ, որը միացած կլինի վազքուղու և կառամատույցի դրենաժային համակարգերին:

Քանի որ դրենաժային համակարգն անմիջականորեն միացված է բնական ջրի կոլեկտորին, համակարգն օդանավերից կամ կառամատույցի սարքավորումներից արտահոսած վառելիքը կամ այլ քիմիական հոսակորուստը կառանձնացնի ջրից մի շարք հատուկ խցերի շնորհիվ:

Քիմիական հեղուկներն այնուհետև կառանձնացվեն և կփոխադրվեն համապատասխան տնօրինման նպատակով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Պայթյուններից խուսափելու համար` յուղը և քիմիական նյութերը կպահվեն առանձին պահեստարաններում, որոնք կկահավորվեն համապատասխան օդափոխանակման և անվտանգության ապահովման միջոցներով:

 

10. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԻ III ԵՎ IV ՓՈՒԼԵՐ

 

10.1. Ընդհանուր ամփոփում

 

Մաստեր պլանի III փուլ: 12-20-րդ տարիներ, 2017-2021թթ.

Մաստեր պլանի IV փուլ: 21-30-րդ տարիներ, 2022-2031թթ.

Մաստեր պլանի III և IV փուլերը ներառում են կոնցեսիայի վերջին տարիները, սկսած 12-րդ տարվանից մինչև 30-րդ տարին` 2013թ մինչև 2031թ:

Նախագծի համար առաջնային են նոր ուղևորային համալիրի IV փուլը, կոմերցիոն կառամատույցի ընդլայնումը, իսկ այլ զարգացումները կորոշակվեն օդային երթևեկության իրական զարգացման համաձայն:

Կառամատույցը կվերանորոգվի, կվերափոխվի և կունենա նոր համալիրին կից ինքնաթիռների կայանատեղեր, որոնք կներառվեն նոր համալիրի չորրորդ փուլի ընդլայնման շրջանակներում: IV փուլի վերջում կառամատույցը կունենա չորս ֆիքսված կայանատեղ, որոնց թիվը հետագայում կհասնի 9-ի` այլընտրանքային նշանագրման կիրառմամբ (ՏՎԳՀ համակարգի փոխտեղադրվածություն 3 կայանատեղերի համար):

Աշխատանքները կիրականացվեն 14,500 ք.մ. մակերեսի վրա:

 

10.2. Ծածկույթներ

 

Տարիների ընթացքում կիրականացվեն վազքուղու, ղեկուղիների և կառամատույցի ծածկույթի վերականգնման աշխատանքներ` կախված ծածկույթի շահագործման գործունեության ժամկետից:

 

10.3. ՈՒղևորային համալիր-Փուլ IV

 

4-րդ փուլում վերահսկվող գոտին կըդլայնվի հետագայում մեկ նստեցման ելք ստեղծելու նպատակով: Այն կձգվի մինչև Արևելք:

Մեկնման սրահը կվերաձևավորվի: Նախատեսված է, որ 4-րդ փուլում համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի մոտավորապես 4,000 քառակուսի մետր:

 

10.4. Մուտքային ճանապարհներ և մեքենաների կայանատեղեր

 

Կայանավայրերի թիվը կավելանա երթուղային պահանջներին համապատասխան:

3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում համալիրի դիմաց կարող են կառուցվել նոր շինություններ, որոնք կմիանան ուղևորային համալիրին փակ անցուղիներով:

 

10.5. Ենթակառուցվածք և ծառայություններ

 

Բոլոր ծառայությունների համակարգերի մատակարարման և բաշխման համապատասխան ինժեներական նախագծերը մշակվում են ճարտարապետական նախագծին զուգահեռ:

Բոլոր ենթակառուցվածքային համակարգերը մանրամասնորեն կնկարագրվեն անհրաժեշտ փաստաթղթերում:

 

10.5.1. Ենթաէլեկտրակայան

 

Վերահսկվող գոտու լուսավորման համակարգի սնուցումն ապահովող ենթաէլեկտրակայանը կտեղափոխվի` ԻԿԱՕ-ի կողմից օդանավակայանի սերտիֆիկացում ստանալու նպատակով:

Կանխարգելիչ տեխսպասարկման աշխատանքներ են իրականացվելու բոլոր առկա էլեկտրական համակարգերում:

 

10.5.2. Առկա շենքեր

 

Օդանավակայանի չվերահսկվող գոտում կան մի շարք շենքեր և փոքր պահեստներ, ավտոտնակներ և արհեստանոցներ:

Շենքերի վերակառուցման և քանդման հետ կապված հարցերը կքննարկվեն` ելնելով օդանավակայանի և օդային տրանսպորտի գործունեության հետագա զարգացումներից: Կախված հետագա զարգացումների տարածքային և դիրքային պահանջներից` յուրաքանչյուր շենք կգնահատվի առանձին` դրանց արժեքը ո`չ միայն կառուցվածքային և ճարտարապետական տեսքի, այլ նաև շահագործման ֆունկցիոնալության և օդանավակայանի համար հնարավոր տույժերի հանգեցնելու տեսանկյունից որոշարկելու նպատակով:

Առկա շենքերը կամ կառույցները, հիմնականում օդանավակայանի` առաջնային նշանակություն ունեցող տարածքներում տեղակայվածները, պետք է քանդվեն որևէ էական թերությունների հայտնաբերման դեպքում` օդային տրանսպորտի գործունեության և օժանդակ ծառայությունների հետ կապված նոր զարգացումների համար տարածքներ ստեղծելու նպատակով: Կքննարկվեն այնպիսի նախագծեր, ինչպիսիք են վարչական գրասենյակների, հանգարների և ազատ տնտեսական գոտիների կառուցումը:

 

11. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

11.1. Ներածություն

 

Հաշվի պետք է առնվեն շրջակա միջավայրի վրա ազդեցությանը վերաբերող հարցերը: Օդանավակայանային առումով ընդհանուր բնույթ կրող ազդեցություններից են`

- աղմուկի ազդեցությունը

- մթնոլորտային օդի աղտոտումը

- ջրային ռեսուրսների աղտոտումը

- կոշտ թափոնների տնօրինումը

Զվարթնոց օդանավակայանի մաստեր պլանի մշակման ընթացքում վերլուծվել են առաջարկվող գործողությունները` հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը վերը նշված շրջակա միջավայրի գործոններին:

 

11.2. Շրջակա միջավայրը

 

11.2.1. Օդի որակը

 

Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով: Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-12 հոդվածների` սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները:

Զվարթնոց օդանավակայանը չպետք է իր շահագործման օբյեկտներում գերազանցի հաստատված արտանետումների չափաքանակը:

 

11.2.2. Աղմուկի ազդեցությունը

 

Օդանավի թույլատրելի աղմուկի մակարդակները Հայաստանում հաստատված են օդանավի աղմուկի թիվ 22283-76-ի ուսումնասիրությունում: Բնակելի շենքերով տարածքների համար սահմանված ստանդարտները հետևյալն են`

 

.____________________________________________________________.

|օրվա ժամը            |աղմուկի առավելագույն |համարժեք աղմուկի|

|                     |մակարդակը La(dB)     |մակարդակը       |

|                     |                     |(dB LAEQU (dB)  |

|_____________________|_____________________|________________|

|07:00-ից մինչև  23:00|        85           |        65      |

|_____________________|_____________________|________________|

|23:00-ից մինչև  07:00|        75           |        55      |

.____________________________________________________________.

 

Դժբախտաբար, օդանավակայանային շրջակայքի համար օդանավի աղմուկի մասին գրառումներ առկա չեն: Խորհուրդ է տրվում աղմուկի մոնիտորինգի ծրագրեր իրականացնել նման տարածքներում:

 

11.2.3. Ջրի որակը

 

Հայաստանը զգալիորեն կախված է իր ջրային ռեսուրսներից, քանի որ գյուղատնտեսությունը ոռոգմամբ է զարգանում, իսկ հիդրոէներգիան կազմում է ընդհանուր էներգիայի արտադրության 35 տոկոսը: Ստորգետնյա ջրային ռեսուրսները բարձր որակ ունեն և ընդհանուր առմամբ լավ են պաշտպանված աղտոտումից: Մակերևութային ջրային ռեսուրսները և աղբյուրի ջուրը նույնպես բարձ որակի են, սակայն ավելի խոցելի են աղտոտման տեսանկյունից:

 

11.3. Իրավական ոլորտը

 

Իրավական իրավիճակի վերաբերյալ պետք է նշել, որ սկսած 1990թ-ից Հայաստանը ստեղծել է շրջակա միջավայրի պահպանության նոր իրավական համակարգ: 1995թ-ի Սահմանադրությունը պետությանը պարտավորեցնում է պատասխանատվություն կրել շրջակա միջավայրի պահպանության և նրա կայուն զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքներից կարելի է առանձնացնել հետևյալ օրենքները`

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 01.11.1994թ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 12.12.1995թ.

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 30.12.1998

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 22.12.1999թ.

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 03.05.2000թ.

«Թափոնների մասինև ՀՀ օրենք, որն ընդունվել է 24.11.2004թ.

«նապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 11.04.2005թ.

 

Առկա են նաև 4 օրենսգրքեր, որոնք ներառում են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր`

«ՀՀ հողային օրենսգիրք», որն ընդունվել է 02.05.2001թ.

«ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք», որն ընդունվել է 06.11.2002թ.

«ՀՀ անտառային օրենսգիրք», որն ընդունվել է 24.10.2005թ.

«ՀՀ ջրային օրենսգիրք», որն ընդունվել է 04.06.2002թ.

Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող ազգային լիազոր մարմիններն են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՀՀ Գյուղատնտեսության և ՀՀ Առողջապահության նախարարությունները:

 

11.4. Առաջարկվող գործողություններ և շրջակա միջավայրի վերաբերյալ եզրակացություններ

 

Զվարթնոց միջազգային օդանավակայանի համար մաստեր պլանում նախատեսված հիմնական գործողությունները և կառույցները կարելի է բաժանել չվերահսկվող և վերահսկվող գոտիների նախագծերի.

 

Չվերահսկվող գոտի

- նոր ուղևորային համալիր

- անցորդների համար նախատեսված տարածքների վերակառուցում և ընդհանուր կանաչապատում

- կանգառներ և մուտքի ճանապարհներ

 

Վերահսկելի գոտի

- վազքուղու ծածկույթի նորացում, հարթեցում

- մոտեցման լուսազդանշանային համակարգի որակի բարձրացում և տեսողական նոր սարքեր

- ղեկուղու համակարգի վերանորոգում և նորացում

- կոմերցիոն կառամատույցի վերակառուցում և նորոգում

- կոմերցիոն կառամատույցի կառուցվածքային ձևափոխում

 

Հաշվի առնելով, որ նոր վազքուղիներ չկան, հիմնական վազքուղու ընդլայնումը, հանրային ճանապարհների զգալի վերափոխումները, որոնք կարող են զգալի աղմուկ առաջացնել, վերը նշված գործողություններն ըստ ԴԱԻ AC 5050/4Ա ստանդարտի որակավորվում են որպես 2-րդ կարգախմբի գործողություններ, ինչը կտրականապես բացառում է նրանց գնահատումը շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից:

 

11.5. Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)

 

ՇՄԱԳ-ը նպատակ ունի ուսումնասիրել նախագծի հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև որոշարկելու այն ընթացակարգերը, որոնք հնարավոր է կիրառել մեղմացնելու համար այդ ազդեցությունները: Այս ՇՄԱԳ-ը պետք է նաև որոշարկի այն մեթոդները, որոնք օպտիմալացնում են դրական ազդեցությունը և նվազեցնում են բացասականը:

ՇՄԱԳ-ի հիմնական նպատակն է կանխատեսել նախագծով պայմանավորված ազդեցությունը և նրա պոտենցիալ ազդեցությունը: Այս կանխատեսումները պետք է հաշվի առնեն առաջարկվող նախագծի բոլոր փուլերը:

ՇՄԱԳ-ը համապատասխանում է տեղի իշխանությունների և ֆինանսական հաստատությունների պահանջներին:

1995թ. նոյեմբերի 20-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն օդանավակայանն իրականացրել է ՇՄԱԳ և ստացել է հետևյալ նախագծերի իրագործման համաձայնությունը`

 

Նոր համալիրի կառուցում (Հ3)

Զվարթնոց օդանավակայանի վազքուղու մի մասի (1,500 մ) վերակառուցում:

Գյումրու Շիրակ օդանավակայանի վազքուղու (3,220 մ) վերակառուցում (մաստեր պլանի II փուլ)

օդանավակայանի նոր համալիրի շինարարություն (մաստեր պլանի II փուլ)

անձրևաջրերի մաքրման կայանների կառուցում:

 

11.5.1. Բովանդակություն

 

ՇՄԱԳ-ի պատրաստման ժամանակ հաշվի կառնվեն հետևյալ նվազագույն հարցերը.

 

1. Համառոտ ամփոփագիրը. հիմնական ասպեկտների համառոտ բնութագիրը և գնահատման հիմնական բացահայտումները

2. Քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը. շրջակա միջավայրի վրա ներգործության տեսանկյունից նախագծի հետ կապված իրավական և վարչական պահանջների նկարագիրը (հատկապես ստանդարտների ապահովման և թույլտվությունների ձեռքբերման առնչությամբ):

3. Նախագծի նպատակը և նկարագրությունը. նախագծի մանրամասն նկարագրությունը, շեշտադրումը դնելով այն գործունեության վրա, որը ռիսկային գործոն է ենթադրում, հաշվի առնելով բոլոր փուլերը (շինարարություն, կիրառում, շահագործում, ավարտ)

 

Պետք է ներառվեն հետևյալ կետերը`

ա) նախագծի նկարագրությունը և նրա դիզայների որոշարկումը, ներդրումների տեսակը և մեծությունը, փուլերը, տեխնոլոգիաները, նպատակները և պարզաբանումները, հատակագիծը,

բ) նախագծի աշխարհագրական և քաղաքական-վարչական տեղակայվածության հիմնավորում և դրանից բխող շրջակա միջավայրի վրա ազդեցությունը,

գ) շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից ազդեցության ոլորտների հաստատում, նախագծի մեծությունը, արտադրական ծավալը, աշխատողների քանակը, էլեկտրականություն և ջրի պահանջարկ, առողջապահական հարցեր, ճանապարհներ և փոխադրում,

դ) օգտագործվող հումքը և դրա քանակությունը, էներգիայի ռեսուրսներ, կոշտ թափոնների քանակությունը և որակը (վտանգավոր և ոչ վտանգավոր), առաջացած գազային կամ հեղուկ արտանետումները, թափոնների առաջացման չափը և նրանց տնօրինումը, ռեսուրսների տնօրինման պլան:

4. ՈՒսումնասիրվող ոլորտի շրջակա միջավայրի նկարագիրը. նախագծի ազդեցության գոտիների մանրամասն նկարագիր, որը ներառում է հետևյալը.

ա) ֆիզիկական միջավայր. մթնոլորտային տարրերի նկարագիրը, ներառյալ կլիմայական և օդի որակի տվյալները, հողի ֆիզիկական բաղկացուցիչները, ներառյալ տոպոգրաֆիան, երկրաբանությունը, հիդրոլոգիան, ստորգետնյա ջրային ռեսուրսները և սեյսմիկ ակտիվությունը, ճահճային հատվածները, ջրային հատվածի ֆիզիկական բաղկացուցիչները, ներառյալ բաթիմետրիկան/գեոմորֆոլոգիան, հիդրոդինամիկան, ջրի որակը, նստվածքները:

բ) շրջակա կենսաբանական միջավայրը. տեղանքի, ֆլորայի և ֆաունայի նկարագրությունը, էկոհամակարգի բնութագիրը և նրա ներկայացուցիչները, տեսակների միգրացիոն նմուշները, էկոլոգիապես զգայունակ և կարևոր ոլորտները,

գ) սոցիալ և մշակութային տարրերը. դեմոգրաֆիական պարամետրերի նկարագիրը, ներառյալ` բնակչությունը, կյանքի որակը և աշխատուժը, սոցիալ-տնտեսական ասպեկտները, տնտեսությունը, հողի անցյալ, ներկայիս և ապագա օգտագործումը, սովորույթները և մշակութային առանձնահատկությունները և արժեքները, փոխադրումները և հարակից ենթակառույցները, առողջապահական հարցեր և անվտանգության նկատառումներ, աղմուկի մակարդակը, ազգային հուշահամալիրներ, էսթետիկական, պատմական, ճարտարագիտական տարածքներ և մշակութային արժեքներ,

դ) թափոնների տնօրինումը, հողի ներկայիս օգտագործումը և արժեքը, սեփականության մասնաբաժին, արտադրական առաջընթացի աստիճանը, հողի օգտագործման հնարավորությունները, տոպոգրաֆիա, հիմնական սարքավորումները և ենթակառույցը, և այլն:

5. Այլընտրանքային մոտեցումների որոշարկում և վերլուծություն. նախագծային այլընտրանքների գնահատում, որոնք պետք է ներառեն զրոյի և «ոչինչ չանելու» այլընտրանքի միջև համեմատությունը:

6. Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և նվազեցման միջոցառումները. շրջակա միջավայրի վրա ազդեցության նկարագիրը` հաշվի առնելով հետևյալ գործոնները.

ա) հիմնական առանձնահատկությունները և այլ տվյալներ` ներառյալ նրանց հուսալիության առկա թերությունների մասին մեկնաբանություններ,

բ) նախագծային տարբեր փուլերի ազդեցության բնութագիրը (շինարարություն, կիրառում, շահագործում, ավարտ), բացասական, ուղղակի, անուղղակի, փոփոխման ենթակա կամ ոչ ենթակա, կարճաժամկետ և երկարաժամկետ, և այլն,

գ) շրջակա միջավայրի ֆիզիկական-բնական, սոցիալ-տնտեսական, մշակութային և էսթետիկ բաղկացուցիչների վրա ազդեցությունը մեղմացնելու կամ նվազեցնելու համար որոշարկված միջոցառումները,

դ) ռեսուրսների քանակական որոշարկում և բաշխում կամ մեղմացնող միջոցառումների և շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական գնահատում,

ե) տեղեկատվական պակասը լրացնելուն օգնող ուսումնասիրությունների բնութագիրը

7. Շրջակա միջավայրի կառավարման պլան, որը պետք է ընդգրկի

ա) նախագծի շինարարության, կիրառման, շահագործումների ընթացքում և ավարտից հետո շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացման ծրագիր,

բ) ռիսկային գործոնի կանխման և հսկման ծրագիր` այնպիսի միջոցառումներով, որոնք ուղղված են ենթակառույցում հնարավոր աղետներին կամ նախագծի որևէ փուլի փոփոխություններին,

գ) անկանխատեսելի իրավիճակների պլան, որը նկարագրում է նախորդ կետում նկարագրված ռիսկային գործոնի վերացմանն ուղղված գործողությունները,

դ) հետագա գործողությունների, գնահատման և հսկման` անհրաժեշտ հիմնական տեղեկություններով ծրագիր, որն ուղղված է շրջակա միջավայրի վրա ազդեցության ստուգմանը, հիմնական նմուշի պատշաճ պահպանմանը, մեղմացնող գործողությունների վերանայմանը և փոխհատուցման գործողությունների և նախագծային աուդիտի իրականացմանը` նախագիծը շրջակա միջավայրի պայմաններին հարմարեցնելու համար:

8. Եզրակացություններ և երաշխավորություններ

9. Օգտագործված գրականություն

10. Այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են. ներածականը, հանրային մասնակցության ծրագիր, համապատասխան օրենքներ,կանոնակարգեր, քաղաքականություն, ազդեցության հաշվարկ, քարտեզներ, նմուշներ, մեթոդներ:

 

11.6. Շրջակա միջավայրի կառավարման ծրագիր

 

Շրջակա միջավայրի կառավարման պլանը հաշվի է առնում երկու հիմնական հարցադրումներ` շրջակա միջավայրի նկատմամբ պարտավորությունների տեսանկյունից հնարավոր ռիսկային գործոնի նվազեցում և շրջակա միջավայրի կառավարման համակարգի մշակում:

 

11.6.1. Շրջակա միջավայրին առնչվող պարտավորությունների կառավարում

 

ՀՀ կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.-ի միջև ստորագրված պայմանագրով ամրագրվել է, որ.

- ՀՀ կառավարությունն երաշխավորում է, որ գոյություն չունեն շրջակա միջավայրի նախնական այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են օդանավակայանի ղեկավարության դեմ որևէ բողոք առաջացնել և:

Հնարավոր ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում, ուսումնասիրություններ կանցկացվեն` որոշարկելու շրջակա միջավայրի վիճակը: Օդանավակայանին հատուկ շրջակա միջավայրի առանձնահատկությունները սահմանելու նպատակով` անհրաժեշտ է հատուկ ուսումնասիրություններ, որոնք պետք է ներառեն հետևյալը.

- օդանավակայանի շրջապատի նկարագիրը

- օդանավակայանի հատակագծի նկարագիրը

- կրիտիկական տարածքների որոշում

- որոշ կրիտիկական տարածքների հատուկ նշագրում

- աղմուկի ազդեցության ուսումնասիրություններ օդանավակայանի շրջակայքում

- համապատասխանությունը թափոնների տնօրինման և արտանետումների կանոնակարգերին

- թերությունների և եզրակացությունների վերաբերյալ զեկույց

Եթե անհրաժեշտ են վերականգնիչ բնույթի աշխատանքներ, ապա կօգտագործվեն ազգային օրենքների ստանդարտները` որոշարկելու համար իրականացման ենթակա գործողությունները: Եթե նման ստանդարտներ չկան ազգային օրենսդրության շրջանակներում, կօգտագործվեն միջազգայնորեն ճանաչված արժեքները կամ ռիսկի գնահատման մոտեցումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 1495-Ն
Որոշում