Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լիբանանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Արձանագրության իրականացման համար Կողմեր լիազորում են (այսուհետ` լիազորված մարմիններ)`

Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության ստանդարտների ազգային ինստիտուտին,

Լիբանանի Հանրապետության կողմից` Լիբանանի Հանրապետության ստանդարտների ինստիտուտին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Լիազորված մարմինների միջև համագործակցությունը կներառի համատեղ աշխատանքներ, մասնավորապես.

1. Լիազորված մարմինների կողմից հրապարակված ստանդարտների միասնականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներ` պայմանով, որ առաջնահերթությունը տրվի երկու երկրների համար առևտրի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների և արտադրանքի ստանդարտներին: Դրանք են`

ա. ապրանքներ, որոնք ունեն ստանդարտներ երկու երկրներում. Լիազորված մարմինները կաշխատեն այդ ստանդարտների համապատասխանեցման ուղղությամբ,

բ. ապրանքներ, որոնք չունեն ստանդարտներ երկու երկրներում. ընդունվում են միջազգային ստանդարտները: Նման միջազգային ստանդարտների բացակայության դեպքում Լիազորված մարմինները համաձայնություն են ձեռք բերում ընդունել որոշակի ստանդարտ.

գ. ապրանքներ, որոնք ունեն ստանդարտներ երկու երկրներից միայն որևէ մեկում. այդ ստանդարտները կհամապատասխանեցվեն երկու ինստիտուտների կողմից մինչև միասնական ստանդարտների մշակումը:

2. Երկու ինստիտուտներին առնչվող Որակի նշանների (համապատասխանության նշան) ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում և միջազգային ուղեցույցների և փաստաթղթերի հետ վերոհիշյալ ընթացակարգերի համապատասխանեցում:

3. Երկու երկրներում ստանդարտների մշակման ժամանակ միջազգային ստանդարտները և երկու երկրների երկու ստանդարտացման ինստիտուտների կողմից մշակված ստանդարտներն ընդունել որպես հիմք:

4. Ստանդարտների մշակման համատեղ տարեկան աշխատանքային ծրագրի իրականացում` առաջնահերթություն տալով երկու երկրների միջև փոխանակվող ապրանքներին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Բացի վերոնշյալից` լիազորված մարմինները կհամագործակցեն հետևյալ բնագավառներում.

1. Ստանդարտացումը դյուրացնելու համար յուրաքանչյուրի կողմից առայսօր թողարկված և հետագայում թողարկվելիք ստանդարտների անվճար փոխանակում:

2. Փորձագետների և վերապատրաստման դասընթացների մասնակիցների փոխանակում:

3. Տեղեկատվության, այդ թվում` տեղեկագրերի, պարբերականների, ուսումնասիրությունների և հետազոտությունների փոխանակում ստանդարտացման բնագավառում:

4. Ստանդարտներին վերաբերող դասընթացների, խորհրդաժողովների և հանդիպումների համատեղ կազմակերպում:

5. Միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում իրենց դիրքորոշումների հաստատում:

6. Իրազեկման հարցի բարձրացում ստանդարտացման ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Լիազորված մարմինների միջև համագործակցությունը կիրականացվի Կողմերի միջև համաձայնեցված գործնական ծրագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Լիազորված մարմինների պաշտոնյաները անհրաժեշտության դեպքում հաջորդաբար կհանդիպեն Երևանում և Բեյրութում` պայմանավորվածության կատարման ընթացքին հետևելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կկատարվեն փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Արձանագրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան ու կկազմեն դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրության մեկնաբանումից կամ կիրառումից ծագած ցանկացած վեճ կկարգավորվի Կողմերի միջև` քննարկումների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից մեկի կողմից վերջին գրավոր ծանուցման օրվանից: Այն կգործի անժամկետ, մինչև Կողմերից մեկը գործողության ժամկետից վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին Արձանագրության գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի դեկտեմբերի 9-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012թ. հոկտեմբերի 24-ին

 

 

pin
''
09.12.2011
Միջազգային պայմանագիր