Սեղմել Esc փակելու համար:
NO 45/2012
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

NO 45/2012

 

 

No 45/2012

 

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Դեսպանությունը իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությանը և պատիվ ունի առաջարկելու հետևյալը.

 

Մի պետության կողմից մյուս պետությունում կամ վերջինիս տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունում պաշտոնապես հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունների անդամներին ուղեկցող անձանց թույլատրվում է նստավայր երկրում իրականացնել վարձատրվող գործունեություն` ստորև նշված դրույթների համաձայն և փոխադարձության հիման վրա: Որոշակի վարձատրվող գործունեությունների պայմանների վերաբերյալ ընդունող Պետության Ազգային օրենսդրությունը պահպանվում է:

 

Սույն առաջարկությունների համար «դիվանագիտական առաքելությունների անդամներ», «հյուպատոսական հիմնարկների անդամներ» և «միջազգային կազմակերպությունում մշտական առաքելությունների անդամներ» հասկացություններն ընկալվում են 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի, 1963թ. ապրիլի 24-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կամ որևէ այլ կիրառելի միջազգային համաձայնագրի համաձայն:

 

«ՈՒղեկցող անձինք» հասկացությունը նշանակում է` ա. ամուսին բ. դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի մինչև 25 տարեկան յուրաքանչյուր զավակը, եթե նա ընդունող Պետություն է մտել որպես պաշտոնապես ուղեկցող անձ մինչև 21 տարեկան հասակում, կամ գ. դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի ընտանիքի այլ ուղեկցող անդամ, որի համար ընդունող պետությունը, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող է վարձատրվող գործունեություն իրականացնելու համար թույլտվություն տրամադրել:

 

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

Երևան

 

«Վարձատրվող գործունեություն» նշանակում է ամբողջ կամ կես դրույքով իրականացվող անկախ կամ կախյալ ցանկացած գործունեություն, որը եկամուտ է բերում:

Որպեսզի ուղեկցող անձին թույլատրվի աշխատել Հայաստանում, Շվեյցարիայի դեսպանությունը հարցում պետք է կատարի Արտաքին գործերի նախարարությանը: Եթե տվյալ անձը համապատասխանում է վերոնշյալ չափանիշներին, Արտաքին գործերի նախարարությունը առավելագույնը երեսուն 30 օրվա ընթացքում պետք է գրավոր տեղեկացնի Շվեյցարիայի դեսպանությանը, որ այդ անձին թույլատրվում է իրականացնել վարձատրվող գործունեություն:

 

Որպեսզի ուղեկցող անձին թույլատրվի աշխատել Շվեյցարիայում, Շվեյցարիայի Արտաքին Գործերի Նախարարությունը ուղեկցող անձի դիմումի հիման վրա, պետք է տրամադրի փաստաթուղթ, որը կվկայի, որ տվյալ անձը օտարերկրյա աշխատողների քվոտայի ենթակա չէ: Աշխատանքային պայմանագրի, աշխատանքի առաջարկի կամ սեփական գործունեություն սկսելու մտադրության մասին վկայող որևէ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում (վերջինի մասին հստակեցումներ անելու պայմանով), ուղեկցող անձը պետք է ձեռք բերի վարձատրվող աշխատանք սկսելու համար Ci թույլտվություն իրավասու կանտոնային իշխանություններից: Ci թույլտվությունը պետք է երաշխավորված լինի սկզբնական երկամյա ժամկետով և երկարաձգվի, եթե երկարաձգման համար անհրաժեշտ նախատեսված պայմանները բավարարված են:

 

Վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետն սպառվում է, երբ` ա. շահառուն դադարում է վերոնշյալ պայմաններին համաձայն ուղեկցող անձի կարգավիճակ ունենալուց, բ. վարձատրվող գործունեության իրականացումը դադարում է և գործազրկության եկամուտների իրավունքը սպառվում է գ. ավարտվում է այն անհատի նշանակման ժամկետը, ում ուղեկցող անձ է հանդիսանում շահառուն, կամ դ. շահառուն դադարում է ընդունող Պետությունում ապրել որպես այն անձի ընտանիքի անդամ, ում նա ուղեկցում էր:

 

ՈՒղեկցող անձինք, ովքեր վերոնշյալ պայմանների համաձայն վարձատրվող գործունեություն են իրականացնում և ովքեր 1961թ ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի կամ այլ ընդունելի միջազգային պայմանագրի համաձայն անձեռնմխելի են քաղաքացիական և վարչական իրավազորությունից, վարձատրվող գործունեության հետ կապված նման անձեռնմխելիությունից չեն օգտվում:

 

Այլ միջազգային պայմանագրերի համապատասխան, ուղեկցող անձինք, ովքեր վարձատրվող գործունեություն են իրականացնում պետք է վճարեն եկամտահարկ և ընդունող Պետության կողմից ցանկացած վարձատրվող գործունեության նկատմամբ գանձվող սոցիալական անվտանգության հարկեր:

 

Վերոնշյալի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Կառավարությունների միջև ծագած վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

Եթե վերոհիշյալը ընդունելի է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության համար, Դեսպանությունը պատիվ ունի առաջարկելու, որ սույն հայտագիրը Նախարարության պատասխանի հետ միասին կազմի երկու Կառավարությունների միջև Համաձայնագիր, որը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրը, և վավերական է մինչև որևէ Կառավարության կողմից` մյուս կողմին իննսուն (90) օր առաջ այդ մասին գրավոր ծանուցելը:

 

Շվեյցարիայի դեսպանությունն օգտվելով առիթից վերահաստատում է իր հարգանաց հավաստիքը Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությանը:

 

Երևան, 4 սեպտեմբեր 2012

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. նոյեմբերի 1-ին

 

No 16/10145

 

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Դեսպանությանը և պատիվ ունի հայտնելու Դեսպանության 2012թ. սեպտեմբերի 4-ի հայտագրի ստացման մասին, որում ասված է հետևյալը.

 

«Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Դեսպանությունը իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությանը և պատիվ ունի առաջարկելու հետևյալը.

 

Մի պետության կողմից մյուս պետությունում կամ վերջինիս տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունում պաշտոնապես հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչությունների անդամներին ուղեկցող անձանց թույլատրվում է նստավայր երկրում իրականացնել վարձատրվող գործունեություն` ստորև նշված դրույթների համաձայն և փոխադարձության հիման վրա: Որոշակի վարձատրվող գործունեությունների պայմանների վերաբերյալ ընդունող Պետության Ազգային օրենսդրությունը պահպանվում է:

 

Սույն առաջարկությունների համար «դիվանագիտական առաքելությունների անդամներ», «հյուպատոսական հիմնարկների անդամներ» և «միջազգային կազմակերպությունում մշտական առաքելությունների անդամներ» հասկացություններն ընկալվում են 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի, 1963թ. ապրիլի 24-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կամ որևէ այլ կիրառելի միջազգային համաձայնագրի համաձայն:

 

Հայաստանում Շվեյցարիայի Դեսպանություն

Երևան

 

«ՈՒղեկցող անձինք» հասկացությունը նշանակում է` ա. ամուսին բ. դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի մինչև 25 տարեկան յուրաքանչյուր զավակը, եթե նա ընդունող Պետություն է մտել որպես պաշտոնապես ուղեկցող անձ մինչև 21 տարեկան հասակում, կամ գ. դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի ընտանիքի այլ ուղեկցող անդամ, որի համար ընդունող պետությունը, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող է վարձատրվող գործունեություն իրականացնելու համար թույլտվություն տրամադրել:

 

«Վարձատրվող գործունեություն» նշանակում է ամբողջ կամ կես դրույքով իրականացվող անկախ կամ կախյալ ցանկացած գործունեություն, որը եկամուտ է բերում:

Որպեսզի ուղեկցող անձին թույլատրվի աշխատել Հայաստանում, Շվեյցարիայի դեսպանությունը հարցում պետք է կատարի Արտաքին գործերի նախարարությանը: Եթե տվյալ անձը համապատասխանում է վերոնշյալ չափանիշներին, Արտաքին գործերի նախարարությունը առավելագույնը երեսուն 30 օրվա ընթացքում պետք է գրավոր տեղեկացնի Շվեյցարիայի դեսպանությանը, որ այդ անձին թույլատրվում է իրականացնել վարձատրվող գործունեություն:

 

Որպեսզի ուղեկցող անձին թույլատրվի աշխատել Շվեյցարիայում, Շվեյցարիայի Արտաքին Գործերի Նախարարությունը ուղեկցող անձի դիմումի հիման վրա, պետք է տրամադրի փաստաթուղթ, որը կվկայի, որ տվյալ անձը օտարերկրյա աշխատողների քվոտայի ենթակա չէ: Աշխատանքային պայմանագրի, աշխատանքի առաջարկի կամ սեփական գործունեություն սկսելու մտադրության մասին վկայող որևէ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում (վերջինի մասին հստակեցումներ անելու պայմանով), ուղեկցող անձը պետք է ձեռք բերի վարձատրվող աշխատանք սկսելու համար Ci թույլտվություն իրավասու կանտոնային իշխանություններից: Ci թույլտվությունը պետք է երաշխավորված լինի սկզբնական երկամյա ժամկետով և երկարաձգվի, եթե երկարաձգման համար անհրաժեշտ նախատեսված պայմանները բավարարված են:

 

Վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետն սպառվում է, երբ` ա. շահառուն դադարում է վերոնշյալ պայմաններին համաձայն ուղեկցող անձի կարգավիճակ ունենալուց, բ. վարձատրվող գործունեության իրականացումը դադարում է և գործազրկության եկամուտների իրավունքը սպառվում է գ. ավարտվում է այն անհատի նշանակման ժամկետը, ում ուղեկցող անձ է հանդիսանում շահառուն, կամ դ. շահառուն դադարում է ընդունող Պետությունում ապրել որպես այն անձի ընտանիքի անդամ, ում նա ուղեկցում էր:

 

ՈՒղեկցող անձինք, ովքեր վերոնշյալ պայմանների համաձայն վարձատրվող գործունեություն են իրականացնում և ովքեր 1961թ ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի կամ այլ ընդունելի միջազգային պայմանագրի համաձայն անձեռնմխելի են քաղաքացիական և վարչական իրավազորությունից, վարձատրվող գործունեության հետ կապված նման անձեռնմխելիությունից չեն օգտվում:

 

Այլ միջազգային պայմանագրերի համապատասխան, ուղեկցող անձինք, ովքեր վարձատրվող գործունեություն են իրականացնում պետք է վճարեն եկամտահարկ և ընդունող Պետության կողմից ցանկացած վարձատրվող գործունեության նկատմամբ գանձվող սոցիալական անվտանգության հարկեր:

 

Վերոնշյալի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Կառավարությունների միջև ծագած վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

Եթե վերոհիշյալը ընդունելի է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության համար, Դեսպանությունը պատիվ ունի առաջարկելու, որ սույն հայտագիրը Նախարարության պատասխանի հետ միասին կազմի երկու Կառավարությունների միջև Համաձայնագիր, որը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրը, և վավերական է մինչև որևէ Կառավարության կողմից` մյուս կողմին իննսուն (90) օր առաջ այդ մասին գրավոր ծանուցելը:

 

Շվեյցարիայի դեսպանությունն օգտվելով առիթից վերահաստատում է իր հարգանաց հավաստիքը Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարությանը:»

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի հայտնելու Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանությանը, որ վերոհիշյալ դրույթներն ամբողջությամբ ընդունելի են Հայաստանի Հանրապետության կողմից: Դեսպանության հայտագիրը և սույն պատասխան հայտագիրը միասին կկազմեն երկու Կառավարությունների միջև Համաձայնագիր, որը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրը, և վավերական է մինչև որևէ Կառավարության կողմից` մյուս կողմին իննսուն (90) օր առաջ այդ մասին գրավոր ծանուցելը:

 

Օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերստին իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Դեսպանությանը:

 

Երևան, սեպտեմբերի 11, 2012թ.

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. նոյեմբերի 1-ին

 

 

pin
''
04.09.2012
Միջազգային պայմանագիր