Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսրայելի Պետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով հավասարության, ազգային ինքնուրույնության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,

համոզված լինելով, որ գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը կնպաստի Կողմերի պետությունների ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կնպաստեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը` սույն Համաձայնագրի դրույթներին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ոլորտներում.

- անասնաբուծություն,

- թռչնաբուծություն,

- ձկնաբուծություն,

- ջերմոցային տնտեսություն,

- պարենային ապահովություն,

- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկողության փորձի փոխանակում,

- փորձագետների և գիտնականների փոխանակում` այգեգործության հետազոտական աշխատանքների զարգացումն ուսումնասիրելու համար,

- գյուղատնտեսական մեխանիզացիայի և գյուղատնտեսական մեքենաների տեխնոլոգիաների և փորձի փոխանակում (ներառյալ ուսումնասիրությունները, նախագծումը, արտադրությունը և շահագործումը),

- գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համակարգերի և ջրի խնայողության տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակում,

- կոոպերատիվների ստեղծման, հողերի ամրապնդման ոլորտում փորձի փոխանակում,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն Կողմերի միջև փոխանակված ցանկացած տեղեկատվություն կարող է տրամադրվել երրորդ կողմին` Կողմերի նախնական համաձայնության և գրավոր հաստատման դեպքում: Տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմին պետք է իրականացվի Կողմերի ներպետական օրենսդրության և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համագործակցությունը կիրականացնեն հետևյալ ուղղություններով.

- գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- գիտաշխատողների, փորձնակների և փորձագետների փոխանակում,

- համատեղ սեմինարների և դասընթացների կազմակերպում,

- ցուցահանդեսների կազմակերպում,

- համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը խրախուսում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերը կստեղծեն իրենց իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված` գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության վարչությունները, համապատասխանաբար, կգործեն որպես տվյալ երկրի աշխատանքային խմբի ղեկավարներ: Համատեղ աշխատանքային խումբը կբացահայտի համագործակցության ծրագրերն ու եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:

2. Համատեղ աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Իսրայելի Պետությունում` հաջորդաբար:

3. Կողմերից յուրաքանչյուրը կհոգա իր ծախսերը, որոնք կառաջանան համատեղ աշխատանքային խմբի կողմից հաստատված ծրագրերի իրականացման ընթացքում, եթե որևէ նախնական պայմանավորվածություն Կողմերի միջև ձեռք չի բերվել:

4. Համատեղ աշխատանքային խումբը կբանակցի տվյալ ոլորտին բնորոշ համաձայնագրերի շուրջ` համագործակցության ծրագրերն իրականացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում վեճ ծագելու դեպքում Կողմերը այն կլուծեն բարեկամաբար` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն ցանկացած գործողություն կիրականացվի Կողմերի պետությունների ներպետական օրենսդրությանը և միջազգային այլ համաձայնագրերին համապատասխան, որոնց Կողմեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և Իսրայելի Պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց դեռ չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին, եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Դրանք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի սույն հոդվածով նախատեսված կարգով:

 

Կատարված է Երուսաղեմ քաղաքում 2012թ. մայիսի 16-ին, համապատասխանաբար` 5772թ. __________________ -ին` հայերենով, եբրայերենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 21-ին

 

 

pin
''
16.05.2012
Միջազգային պայմանագիր