Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0477.220799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 1999 թվականի թիվ 477

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի հուլիսի 13-16-ը Վարշավայում հայ-լեհական գործարար համաժողովի և հայկական ապրանքատեսակների ցուցահանդես կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հայ-լեհական գործարար համաժողովի և հայկական ապրանքատեսակների ցուցահանդեսի նախապատրաստական միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 4,4, մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ կատարվող ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.1999
N 477
Որոշում