040.0478.220799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 1999 թվականի թիվ 478
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը տեղադրողը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 22-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հուլիսի 22-ի N 478 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության 1999/2000 ուսումնական
տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի
ընդունելության պետական պատվերը
.______________________________________________________________.
|NN |Գիտական և գիտամանկավարժական | | Ուսուցման ձևը |
|ը/կ |կադրերի պատրաստման ձևը |Ընդամենը|__________________|
| | | |ստացիոնար| հեռակա |
|____|_____________________________|________|_________|________|
| 1. |Ասպիրանտուրա | 344 | 224 | 120 |
|____|_____________________________|________|_________|________|
| 2. |Դոկտորանտուրա | 3 | 3 | - |
|__________________________________|________|_________|________|
| Ընդամենը | 347 | 227 | 120 |
.______________________________________________________________.