Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լիբանանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

 

առաջնորդվելով բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձաբար ճանաչման նպատակով կրթության և գիտության ոլորտում համագործակցության մակարդակը բարձրացնելու ցանկությամբ,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով հետևյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

ա. «բարձրագույն կրթություն» - հետմիջնակարգ կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից` որպես տվյալ Կողմի բարձրագույն կրթության համակարգին պատկանող մաս,

բ. «հետբուհական կրթություն» - հետբարձրագույն կրթության մակարդակի բոլոր տեսակի ուսումնական դասընթացներ կամ ուսումնական դասընթացների շարք, որոնք ճանաչվում են Կողմի իրավասու մարմնի կողմից` որպես տվյալ Կողմի հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

գ. «բարձրագույն և հետբուհական կրթության որակավորում» - ցանկացած աստիճան, դիպլոմ կամ այլ վկայական` տրված բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատության կողմից, որը հավաստում է բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրի հաջող ավարտը,

դ. «բարձրագույն կամ հետբուհական կրթության ուսումնական հաստատություն» - հանրային կամ մասնավոր հաստատություն, որը տրամադրում է բարձրագույն կամ հետբուհական կրթություն և ճանաչված է Կողմի իրավասու մարմնի կողմից` որպես տվյալ Կողմի բարձրագույն կամ հետբուհական կրթության համակարգին պատկանող մաս,

ե. «ճանաչում» - մյուս Կողմի տարածքում շնորհված կրթական որակավորման գնահատման պաշտոնական հաստատում մի Կողմի իրավասու մարմնի կողմից` կրթական և (կամ) աշխատանքային գործունեությունից օգտվելու նպատակով,

զ. «բարձրագույն կան հետբուհական կրթության հասանելիություն» - բարձրագույն կամ հետբուհական կրթության ծրագրերին դիմելու և ընդունելության համար դիտարկվելու թեկնածուների իրավունք` հիմնվելով միջնակարգ և հետմիջնակարգ կրթության մակարդակին համապատասխան նրանց որակավորումների վրա,

է. «իրավասու մարմին» - Լիբանանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն կամ այլ իրավասու մարմիններ, որոնք նշանակվել են Համաձայնագրի Կողմերի կամ նրանց իրավահաջորդների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը փոխանակում են այնպիսի տեղեկատվության, որը վերաբերում է երկու երկրներում առկա որակավորումներին և աստիճաններին` հատկապես բարձրագույն կրթության համակարգում, կիրառվող կրեդիտային համակարգին, յուրաքանչյուր աստիճանի համար կրեդիտային տարիների քանակին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Կողմ, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, ճանաչում է մյուս Կողմի բարձրագույն և հետբուհական կրթության ուսումնական հաստատությունների կողմից շնորհված` բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումները: Այնուամենայնիվ, անհատական որակավորումը ինքնաբերաբար ճանաչման ենթակա չէ, այն պետք է գնահատվի և համապատասխանաբար ներդրվի Կողմի կրթական համակարգում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Որակավորումների ճանաչումը դյուրացնելու համար Կողմերը պետք է պարբերաբար փոխանակեն իրենց բարձրագույն կրթության համակարգին պատկանող` ճանաչված (հավատարմագրված) ուսումնական հաստատությունների թարմացված ցանկը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Անհատական որակավորման ճանաչումը ենթակա է գնահատման իրավասու ճանաչող մարմնի կողմից: Յուրաքանչյուր Կողմ սահմանում է գնահատման կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց ուսանողների և ակադեմիական անձնակազմի փոխանակման համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման շրջանակներում Կողմերի միջև առաջացած ցանկացած վեճ կարգավորվում է Կողմերի կողմից` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են փոփոխություն կատարել սույն Համաձայնագրում: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով` կազմելով Համաձայնագրի անբաժանելի մաս, և ուժի մեջ են մտնում Համաձայնագրով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից և վավեր է մնում մինչև Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին` վեց ամիս առաջ նախօրոք գրավոր ծանուցում ներկայացնելով:

 

Համաձայնագրի դրույթները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր ուսման կամ աշխատանքի հնարավորություն են փնտրում Լիբանանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում` մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 21-ին

 

 

pin
''
26.11.2012
Միջազգային պայմանագիր