Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Սլովակիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը, այսուհետ` «Կողմեր»,

Ցանկանալով զարգացնել և ամրապնդել առողջապահության բնագավառում երկու պետությունների միջև համագործակցությունը,

համաձայնեցին հետևյալի մասին`

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, երկու պետությունների ներպետական օրենսդրությունների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, առողջապահության բնագավառում կամրապնդեն և կզարգացնեն համագործակցություն հետևյալ ոլորտներում`

- հեմատոլոգիա,

- սրտաբանություն,

- ուռուցքաբանություն,

- Էնդովասկուլյար բուժում,

- առողջարանային բուժում,

- շրջակա միջավայր և առողջություն,

- պալիատիվ խնամք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանդիպումից 30 (երեսուն) օր առաջ միմյանց կտեղեկացնեն իրենց փորձագետների անունները, կոչումները,

 

մասնագիտությունները և փորձի փոխանակման համար առաջարկված թեմաները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կխրախուսեն իրենց պետությունների` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ոլորտներում գործող բժշկական և հետազոտական հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը:

Հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը կիրականացվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի մշակման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը փոխադարձաբար կխրախուսեն`

բժշկական ամսագրերի, առողջապահության ոլորտում ուսումնական նյութերի և պաստառների փոխանակումը,

Բժշկական հրատարակչությունների միջև համագործակցությունը,

Առողջապահության ոլորտի օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը,

Առողջության վիճակագրության և վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հաշվետվությունների փոխանցումը,

արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցությունը` շտապ կանխարգելիչ և հակահամաճարակային գործողությունների կազմակերպման և իրականացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի կիրարկումից բխող բոլոր ծախսերը միշտ կհոգա ուղարկող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններում, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում առաջացած բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտված են և գործում է անորոշ ժամկետով:

Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից մեկի` մյուս Կողմին Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով ծանուցելուց 6 (վեց) ամիս հետո:

Սույն Համաձայնագրի դադարեցումը որևէ կերպ չի ազդի այն ծրագրերի իրականացման վրա, որոնք ընթացքի մեջ են, և դրանք կիրականացվեն մինչև իրենց ավարտը:

Կատարված է Երևան քաղաքում 2013թ. ապրիլի 10-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 1-ին

 

 

pin
''
10.04.2013
Միջազգային պայմանագիր