Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման զարգացման և կատարելագործման համար ջանքերի միավորման անհրաժեշտությունից,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և սկզբունքներին համապատասխան, համագործակցում են հետևյալ հիմնական ուղղություններով.

ինժեներական ապահովման հարցերում փոխգործակցություն,

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծման ուղղությամբ ընդհանուր մոտեցումների մշակում,

ինժեներական ապահովման միջոցների գիտական մշակումների իրականացման, նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման առնչությամբ գործունեության համաձայնեցում, այդ թվում` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման մեթոդների կատարելագործման համատեղ ծրագրեր մշակելու ճանապարհով,

աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման` համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական գործունեության զարգացմանը,

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի հումանիտար գործունեության զարգացում,

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համար կադրերի պատրաստում,

ինժեներական տեխնիկայի մշակման և արտադրման համատեղ նախագծերի իրականացման առնչությամբ չափորոշման, գրացուցակավորման, վկայագրման և չափաբանության ոլորտներում փոխգործակցություն,

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմակողմ համագործակցության այլ հարցեր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության հիմնական սկզբունքներն են.

ընդունված որոշումների մշակման և իրականացման հարցում իրավահավասարություն,

ինժեներական ապահովման առաջադրանքների կատարման ընթացքում ծագած խնդիրների համընդհանուր քննարկում և լուծում,

ինժեներական ապահովման հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում,

ազգային շահերի նկատմամբ փոխադարձ հարգանք:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը ինժեներական ապահովման ոլորտում համագործակցությունը զարգացնում են հետևյալ ձևերով.

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի և ԱՊՀ մարմինների որոշումների պատրաստում և իրականացում,

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական և ինժեներատեխնիկական ապահովման կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծում,

ինժեներական ապահովման, ինժեներական տեխնիկայի հնարավորությունների և դրանց զարգացման ու կատարելագործման վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի միջև տեղեկատվության փոխադարձ փոխանակում,

տեղեկատվական համակարգերի և տվյալների բազայի ստեղծման աշխատանքների պլանավորում և կազմակերպում,

ինժեներական զորքերի գործադրման և նրանց կողմից ինժեներական ապահովման խնդիրների իրականացման համաձայնեցված մոտեցումների մշակում,

հումանիտար ականազերծման համար ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի գործադրում,

հակահետևակային ականների կիրառման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման համար ընդհանուր մոտեցումների մշակում,

հատուկ զորավարժությունների համատեղ անցկացում,

ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքների կազմակերպում,

լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն` ինժեներական ապահովման խնդիրներ լուծելիս ինժեներական սպառազինության միջոցների ստեղծման և ինժեներական զորքերի ստորաբաժանումների ու զորամասերի կիրառման միջոցների մշակման համատեղ գիտահետազոտական և փորձարարաշինարարական աշխատանքների իրականացում,

ինժեներական տեխնիկայի և ինժեներական գույքի վերանորոգման և սպասարկման ծառայության համատեղ հավաստագրման կենտրոնի ստեղծման հետ կապված աշխատանքների կազմակերպում և պլանավորում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի իրականացման գործունեության համակարգումը վերապահվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ԱՊՀ մասնակից պետությունների ինժեներական ապահովման հարցերի գործողությունների համակարգումն իրականացնում է ԱՊՀ մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Համակարգող կոմիտեն (այսուհետ` Կոմիտե):

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը և դրա պաշտպանությունն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

Միջպետական գաղտնիքների հետ վարման կարգը և դրանց պաշտպանությունն իրականացվում են «Միջպետական գաղտնիքների պաշտպանության փոխադարձ ապահովման մասին» 1993 թ. հունվարի 22-ի համաձայնագրի և գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանության) մասին երկկողմ համաձայնագրերով:

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված տեղեկատվությունը Կողմերից որևէ մեկը չի կարող օգտագործել ի վնաս մյուս Կողմերի շահերի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման բնագավառում ռազմական կադրերի և մասնագետների նախապատրաստման որակավորման բարձրացման և վերապատրաստման կարգը սահմանվում է լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա:

Զորքերի ինժեներական ապահովման ոլորտի մասնագետների նախապատրաստումն ու վերապատրաստումն իրականացվում են համաձայնեցված մեթոդիկաներով և ծրագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերն ինքնուրույն կկատարեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ համաձայնեցված չլինի:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Յուրաքանչյուր Կողմ նշանակում է լիազորված մարմին, որին վերապահվում է սույն Համաձայնագրի իրականացումը, և որի մասին հաղորդվում է ավանդապահին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Լիազորված մարմնի անվանման փոփոխության դեպքում համապատասխան Կողմը 30 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ավանդապահին, որն էլ 30 օրվա ընթացքում ծանուցում է մյուս Կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, Կոմիտեի շրջանակներում կամ շահագրգիռ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող յուրաքանչյուր Կողմի իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցներ են հանդիսանում իրենց պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա բաղկացուցիչ մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո միանալու համար բաց է ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության համար` միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

 

Կատարված է 2012 թվականի մայիսի 30-ին, Աշգաբադ քաղաքում, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. դեկտեմբերի 11-ին

 

 

pin
''
30.05.2012
Միջազգային պայմանագիր