Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 33-01-2014 «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ 33-01-2014 «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ...

 

 

117.0064.080414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 մարտի 2014 թվականի N 64-Ն

 

ՀՀՇՆ 33-01-2014 «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

3. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

93. Հիդրոտեխնիկական կառուցվածքների հուսալիության և անվտանգության հիմնավորման համար պետք է կատարվեն հիդրավլիկական, ֆիլտրացիոն և ջերմային ռեժիմների, ինչպես նաև «կառուցվածք - հիմնատակ» համակարգի լարվածաձևախախտման (լարվածադեֆորմացիոն) վիճակի հաշվարկներ, ժամանակակից, գլխավորապես հոծ միջավայրի մեխանիկայի թվային մեթոդների կիրառմամբ` հաշվի առնելով նյութերի և հիմնատակի ապարների իրական հատկությունները:

94. «Կառուցվածք - հիմնատակ» համակարգի հուսալիության ապահովումը պետք է հիմնավորվի դրանց ամրության (այդ թվում ֆիլտրացիոն), կայունության, ձևախախտումների (դեֆորմացիաների) և տեղափոխությունների (սահմանային վիճակների եղանակով) հաշվարկի արդյունքներով: Հաշվարկներն անհրաժեշտ է կատարել ըստ սահմանային վիճակների երկու խմբերի`

1) ըստ առաջին խմբի (կառուցվածքների կրողունակության կորուստ և (կամ) շահագործման ժամանակ կոնստրուկցիաների ու հիմնատակերի պիտանելիության լրիվ բացակայություն) անհրաժեշտ է կատարել`

ա. «կառուցվածք - հիմնատակ» համակարգի ընդհանուր ամրության և կայունության, հիմնատակերի ու գրունտային կառուցվածքների ընդհանուր ծծանցման ամրության, կառուցվածքների առանձին տարրերի ամրության հաշվարկներ, որոնց քայքայումը հանգեցնում է կառուցվածքների շահագործման դադարեցման,

բ. կոնստրուկցիաների տեղափոխությունների հաշվարկներ, որոնցից ընդհանուր առմամբ կախված է կառուցվածքների ամրությունը կամ կայունությունը,

2) ըստ երկրորդ խմբի (նորմալ շահագործման ոչ պիտանելիությունը)`

ա. կառուցվածքների և հիմնատակերի տեղական ամրության, այդ թվում ֆիլտրացիոն, տեղափոխությունների և դեֆորմացիաների, ճաքերի և շինարարական կարերի առաջացման կամ բացման հաշվարկներ,

բ. կառուցվածքների առանձին տարրերի ամրության հաշվարկներ, որոնք չեն վերաբերվում առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկներին:

95. Հիդրոտեխնիկական կառուցվածքների, դրանց կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկման դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանը, որը բացառում է սահմանային վիճակների առաջացումը`

 

R

YlcF<= ___

Yn

 

որտեղ`

1) Ylc- բեռնվածքների զուգորդության գործակիցն է, որն ընդունվում է`

ա. առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` նորմալ շահագործման ժամանակաշրջանում բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության համար`1.00, նույնը շինարարության և վերանորոգման ժամանակաշրջանի համար` 0.95,

բ. բեռնվածքների ու ազդեցությունների հատուկ զուգորդության ժամանակ` հատուկ բեռնվածքի դեպքում, այդ թվում սեյսմիկ` 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների համար համապատասխանաբար` 0.95, 0.9 և 0.85,

գ. երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` Ylc=1.00:

2) Նորմալ շահագործման ժամանակշրջանում բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության մեջ, ընդգրկում են 0.01-ից ավելի տարեկան հավանականությամբ կարճաժամկետ բեռները: Սեյսմիկ ազդեցությունները անհրաժեշտ է հաշվի առնել ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի դրույթների:

3) F - դեֆորմացիայի կամ այլ հարաչափերի ընդհանրացված ուժային գործոնի (ուժ, մոմենտ, լարում) հաշվարկային արժեքը, որով կատարվում է սահմանային վիճակի գնահատումը, հաշվի առնելով բեռի հուսալիության Yf գործակիցը (տես սույն շինարարական նորմերի 96-րդ կետը),

4) R - նախագծման նորմերով հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների համար սահմանվող ձևախախտման կամ այլ հարաչափերի ընդհանրացված կրողունակության հաշվարկային կամ նորմատիվ արժեքը (առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` հաշվարկային արժեքը, երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` նորմատիվ արժեքը), որը որոշվում է` հաշվի առնելով հուսալիության գործակիցները ըստ նյութի -Ym կամ գրունտի -Yg և աշխատանքի պայմանների -Yc (տես սույն շինարարական նորմերի 97-րդ կետը),

5) Yn - հուսալիության գործակիցն է ըստ կառուցվածքի պատասխանատվության,

ա. առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս հուսալիության Yn գործակիցների արժեքները, ըստ կառուցվածքների կարգի` I - 1.25, II - 1.20, III - 1.15, IV - 1.10,

բ. երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս - Yn =1.00:

6) Բնական լանջերի կայունության հաշվարկների ժամանակ Yn արժեքը անհրաժեշտ է ընդունել կից գտնվող կառուցվածքի կարգին համապատասխան, քանի որ լանջի փլուզման դեպքում կառաջանա կառուցվածքի շահագործումը խաթարող իրավիճակ, մնացած հաշվարկային դեպքերում -1.00:

96. Բեռնվածքի հաշվարկային արժեքը որոշում են բազմապատկելով բեռնվածքի նորմատիվ արժեքը համապատասխան բեռնվածքի հուսալիության Yf գործակցով: Բեռնվածքների նորմատիվ արժեքներն անհրաժեշտ է որոշել ըստ հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերի: Բեռնվածքի հուսալիության Yf գործակիցների արժեքն առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս անհրաժեշտ է ընդունել համապատասխան 4-րդ հավելվածի:

97. Հուսալիության գործակիցների արժեքները` ըստ նյութի Ym և գրունտի Yg, որոնք կիրառվում են նյութերի հաշվարկային դիմադրությունների և գրունտների բնութագրերի որոշման համար, սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմերով: Կառուցվածքի, կոնստրուկցիայի կամ հիմնատակի տեսակը, հաշվարկային սխեմաների մոտավորությունը, սահմանային վիճակի ձևն ու այլ գործոններ հաշվի առնող աշխատանքի պայմանների Yc գործակցի արժեքները սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերով: Ym, Yg, Yc գործակիցները կիրառվում են 1-ին բանաձևի համարիչում` կառուցվածքների կրողունակության (R-ի) հաշվարկային արժեքում:

98. Հիդրոտեխնիկական կառուցվածքների, դրանց կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկները երկրորդ խմբի սահմանային վիճակներով անհրաժեշտ է կատարել` բեռնվածքի հուսալիության Yf գործակցով, ինչպես նաև նյութի Ym=1.0 և գրունտի Yg=1.0 հուսալիության գործակիցներով, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերով:

99. Հիդրոտեխնիկական կառուցվածքները, դրանց կոնստրուկցիաներն ու հիմնատակերը, անհրաժեշտ է նախագծել այնպես, որպեսզի սահմանային վիճակներ չառաջանալու 1-ին բանաձևի պայմանը պահպանվի շինարարության և շահագործման փուլերում, այդ թվում մինչև դրանց ծառայության հաշվարկային ժամկետի ավարտը.

1) Հիդրոհանգույցի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների ծառայության հաշվարկային ժամկետները` կախված դրանց կարգից, սահմանվում են`

ա. I և II կարգի համար - 100 տարի,

բ. III և IV կարգի համար - 50 տարի:

2) Հիմնարար տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում առանձին կոնստրուկցիաների ու կառուցվածքի տարրերի նշանակված ծառայության ժամկետը, որոնց քայքայումը չի ազդում հիդրոհանգույցի հիմնական կառուցվածքների պահպանվածության վրա, թույլատրվում է նվազեցնել: Ընդ որում, նախագծային փաստաթղթերով պետք է նախատեսվեն տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն քայքայված կոնստրուկցիաների վերականգնումն ու վնասված կոնստրուկցիաների և կառուցվածքի տարրերի վերանորոգումը: Երկու տարուց ոչ ուշ` մինչ կառուցվածքի հաշվարկային ծառայության ժամկետի ավարտը, շահագործող կազմակերպությունը կամ սեփականատերը պետք է աշխատանքներ կատարի կառուցվածքի համակողմանի հետազննման և, անհրաժեշտության դեպքում դրա ուժեղացման (վերակառուցման) կամ դրա վերացման (լիկվիդացման) նախագծային փաստաթղթերի մշակման ուղղությամբ:

100. Կոնստրուկցիաների և կառուցվածքների հաշվարկները, անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով ոչ գծային և ոչ առաձգական ձևափոխումները, նյութերի ճաքերի ազդումն ու անհամասեռությունը, ժամանակի ընթացքում շինանյութերի և հիմնատակերի գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի փոփոխությունները, կառուցվածքների կառուցման և բեռնման փուլայնությունը:

101. Հիդրոտեխնիկական կառուցվածքների սահմանային վիճակների և հաշվարկի մեթոդների ընտրության, դրանց հուսալիությանն ու անվտանգության գնահատումը իրականացվում է կառուցվածքների և կոնստրուկցիաների առանձին տեսակների նախագծման նորմերին համապատասխան: Հիդրոտեխնիկական կառուցվածքների և կոնստրուկցիաների հուսալիությունն ու անվտանգությունը որոշող գործոններով անորոշությունների առավել ամբողջական բացահայտման, հաշվարկային բնութագրերի և սխեմաների, բեռնվածքների ու ազդեցությունների զուգորդման, ինչպես նաև սահմանային վիճակների ճշգրտման և սահմանային վիճակների մեթոդաբանությամբ նախագծման օպտիմալացման նպատակով թույլատրվում է հավանական վերլուծության կիրառությունը «կառուցվածք - հիմնատակ» համակարգի ընդունվող տեխնիկական լուծումների հիմնավորման համար: Հիդրոտեխնիկական կառուցվածքների համար վթարների ռիսկի մակարդակի թույլատրվող արժեքները չպետք է գերազանցեն 1-ին աղյուսակում բերված արժեքները:

 

Աղյուսակ 1 Ճնշումային հիդրոտեխնիկական կառուցվածքներում վթարների ռիսկի մակարդակի թույլատրելի արժեքները

 

.______________________________.

|Կառուցվածքի |Վթարի ռիսկի      |

|կարգը       |մակարդակը, 1/տարի|

|____________|_________________|

|I           |5 x 10.-5        |

|____________|_________________|

|II          |5 x 10.-4        |

|____________|_________________|

|III         |2.5 x 10.-3      |

|____________|_________________|

|IV          |5 x 10.-3        |

.______________________________.

 

102. I և II կարգի հիդրոտեխնիկական կառուցվածքների հուսալիությունն ու անվտանգությունը ապահովող տեխնիկական լուծումները, հաշվարկների հետ մեկտեղ, պետք է հիմնավորվեն գիտահետազոտական, այդ թվում փորձարարական աշխատանքներով, որոնց արդյունքները անհրաժեշտ է ներկայացնել նախագծային փաստաթղթերի կազմում:

 

4. ՋՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԸ ԵՎ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

103. Գետային մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ ջրի հաշվարկային առավելագույն ելքերը անհրաժեշտ է ընդունել, ելնելով դրանց տարեկան հավանական գերազանցման (ապահովության) պայմանից, որը սահմանվում է կախված կառուցվածքների կարգից հաշվարկային երկու դեպքերի համար` հիմնական և ստուգողական, ըստ 2-րդ աղյուսակի: Գետային հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ, տեղակայված հատկապես ակտիվ ցիկլոնային շրջաններում, խորհուրդ է տրվում ստուգողական հաշվարկային դեպքերի համար ընդունել հեղեղի առավելագույն հավանականության եղանակով որոշված ելքը:

 

Աղյուսակ 2 Ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման տարեկան հավանականությունները P, %

 

.___________________________________________________.

|Հաշվարկային դեպքեր          |Կառուցվածքների կարգը  |

|                            |______________________|

|                            |I    |II   |III  |IV  |

|____________________________|_____|_____|_____|____|

|Հիմնական                    |0.1  |1.0  |3.0  |5.0 |

|____________________________|_____|_____|_____|____|

|Ստուգողական                 |0.01*|0.1  |0.5  |1.0 |

|___________________________________________________|

|* Հաշվի առնելով երաշխավորված ուղղումը              |

.___________________________________________________.

 

104. Շահագործման ընթացքում հիդրոհանգույցի մշտական ջրթող կառուցվածքներով թողքի ենթակա ջրի հաշվարկային ելքն անհրաժեշտ է որոշել` ելնելով հաշվարկային առավելագույն ելքից, համաձայն 103-րդ կետի, հաշվի առնելով տվյալ հիդրոտեխնիկական կառուցվածքի ջրամբարների տրանսֆորմացիան և հոսքի ձևավորման պայմանների փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ բնական պատճառներով և գետի ավազանում տնտեսական գործունեությամբ:

105. Հիմնական հաշվարկային դեպքի համար ջրի հաշվարկային ելքերի թողքը ջրամբարում ջրի նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) պայմաններում պետք է ապահովվի հիդրոհանգույցի շահագործման բոլոր ջրթող կառուցվածքների լրիվ բացման պարագայում: Ջրթափային ամբարտակի վրա տեղադրված վեցից ավել փականների առկայության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մեկ փականի բացման անհնարինության հավանականությունը և հեղեղի թողքի հաշվարկից բացառել մեկ թռիչք:

106. Հեղեղային ելքերի թողքի ժամանակաշրջանում յուրաքանչյուր հիդրոհանգույցի նախագծման ժամանակ հիդրոագրեգատների աշխատանքը պետք է հիմնավորվի` կախված հիդրոէլեկտրակայանի ագրեգատների քանակից (ո), էներգահամակարգում դրա աշխատանքի պայմաններից, ՀԷԿ-ում վթարային իրավիճակների հավանականությունից, ինչպես նաև ՀԷԿ-ի փաստացի ճնշումից: Ցանկացած դեպքում հաշվարկային ելքերի թողքին մասնակցող ագրեգատների քանակը պետք է լինի ոչ ավելի`

(ո-1), երբ հիդրոագրեգատների քանակը մինչև վեց (ներառյալ) է,

(ո-2), երբ հիդրոագրեգատների քանակը յոթից մինչև տասներկու (ներառյալ) է,

(ո-3), երբ հիդրոագրեգատների քանակը տասներեքից մինչև տասնութ (ներառյալ) է,

(ո-4), երբ հիդրոագրեգատների քանակը տասնութից ավելի է:

107. Միջին և ցածր ճնշումային հիդրոհանգույցների համար հիդրոագրեգատի վրա թույլատրելի ճնշումներից (ըստ հիդրոտուրբինների բնութագրերի կամ արտադրող գործարանի տվյալների) առավել իջեցման դեպքում հիդրոտուրբինների թողունակությունը ջրի առավելագույն ելքերի թողքի հաշվարկներում չպետք է հաշվարկվեն:

108. Ջրի ստուգողական հաշվարկային ելքի թողքը պետք է իրականացվի տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված առավելագույն դիմհարային մակարդակի դեպքում հիդրոհանգույցի բոլոր ջրթող կառուցվածքներով, ներառյալ շահագործվող ջրթափերը, ՀԷԿ-ի հիդրոտուրբինները, ոռոգման համակարգերի ու ջրամատակարարման համակարգերի ջրընդունիչ կառուցվածքները, նավարկելի անցախցերը, ձկնանցային կառուցվածքներն ու պահուստային ջրաթափերը: Ընդ որում, հաշվի առնելով հեղեղի գագաթնակետի անցման կարճաժամկետությունը, թույլատրվում է`

1) ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության նվազեցում,

2) ջրի սպառման օբյեկտներում վթարային իրավիճակներ չստեղծող ջրընդունիչ կառուցվածքների նորմալ աշխատանքի խախտում,

3) հիմնական կառուցվածքների հուսալիությունը չիջեցնող պահուստային ջրաթափերի վնասում,

4) փակ լայնական հատույթի ճնշումային ջրատարներով ջրի թողքի իրականացում փոփոխական ռեժիմով, որը չի հանգեցնում դրանց (երեսարկի) քայքայման,

5) հիդրոհանգույցի ստորին բիեֆում հունի և ափային լանջերի ողողում, որը չի սպառնում հիմնական կառուցվածքների, բնակելի տարածքների և կազմակերպությունների տարածքների քայքայման, այն պայմանով, որ ողողման հետևանքները կարող են վերացվել հեղեղի թողքից հետո:

109. ՀԷԿ-ի հիդրոագրեգատների թողունակության հաշվառումը ելքի թողքի ստուգողական հաշվարկման դեպքում իրականացվում է այնպես, ինչպես և ելքի թողքի հիմնական հաշվարկային դեպքի ժամանակ:

110. Հիդրոհանգույցների կասկադային դասավորությամբ գետերում (հիմնական ու ստուգողական դեպքերի համար) նախագծվող հիդրոհանգույցի ջրի թողքի հաշվարկային առավելագույն ելքերը անհրաժեշտ է ընդունել ոչ պակաս վերը գտնվող հիդրոհանգույցի ելքերի թողունակության և կողային ներհոսքի (հիդրոհանգույցների միջև գտնվող հատվածում) հաշվարկային առավելագույն ելքերի գումարից, նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան: Անկախ կասկադում գտնվող հիդրոհանգույցների կառուցվածքների կարգից, հիմնական հաշվարկային դեպքի համար ջրի ելքի թողքը չպետք է բերի ներքևում գտնվող հիդրոհանգույցների հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների նորմալ շահագործման խախտմանը:

111. Հիդրոհանգույցների կասկադային դասավորության դեպքում ջրի հաշվարկային ելքերի ընտրության հիմնական սկզբունքները տրված են 3-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 3 Կասկադում նախագծվող հիդրոհանգույցների համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերի նշանակումը

 

._____________________________________________________________________.

|Նախագծվող      |Գոյություն ունեցող         |Գոյություն ունեցող       |

|հիդրոհանգույցի |հիդրոհանգույցի կարգից      |հիդրոհանգույցի կարգից    |

|տեղադրությունը |առավել բարձր կարգի         |առավել ցածր կարգի        |

|կասկադում      |նախագծվող հիդրոհանգույց    |նախագծվող հիդրոհանգույց  |

|_______________|___________________________|_________________________|

|1              |2                          |3                        |

|_______________|___________________________|_________________________|

|1. Նախագծվող   |Հիմնական և  ստուգողական    |Հիմնական ու ստուգողական  |

|հիդրոհանգույցը |դեպքերի ելքերը ընդունում   |դեպքերի համար նախագծվող  |

|գտնվում է      |են նախագծվող               |հիդրոհանգույցի ջրի թողքի |

|գոյություն     |հիդրոհանգույցի կարգին      |հաշվարկային առավելագույն |

|ունեցողից      |համապատասխան               |ելքերը անհրաժեշտ է       |

|ներքև          |                           |ընդունել ոչ պակաս վերը   |

|               |                           |գտնվող հիդրոհանգույցի    |

|               |                           |ելքերի թողունակության և  |

|               |                           |կողային ներհոսքի         |

|               |                           |(հիդրոհանգույցների միջև  |

|               |                           |գտնվող հատվածում)        |

|               |                           |հաշվարկային առավելագույն |

|               |                           |ելքերի գումարից,         |

|               |                           |նախագծվող հիդրոհանգույցի |

|               |                           |կարգին համապատասխան      |

|_______________|___________________________|_________________________|

|2. Նախագծվող   |Հիմնական և  ստուգողական    |Հիմնական և  ստուգողական  |

|հիդրոհանգույցը |դեպքերի ելքերը ընդունվում  |դեպքերի ելքերը ընդունվում|

|գտնվում է      |են նախագծվող               |են նախագծվող             |

|գոյություն     |հիդրոհանգույցի կարգին      |հիդրոհանգույցի կարգին    |

|ունեցողից վերև |համապատասխան: Գոյություն   |համապատասխան             |

|               |ունեցող հիդրոհանգույցի     |                         |

|               |թողունակությունը պետք է    |                         |

|               |համապատասխանի նախագծվող    |                         |

|               |հիդրոհանգույցի հիմնական    |                         |

|               |հաշվարկային դեպքի ելքերի և |                         |

|               |կողային ներհոսքի ելքերի    |                         |

|               |(հիդրոհանգույցների միջև    |                         |

|               |գտնվող հատվածում)          |                         |

|               |գումարին, հիմնական և       |                         |

|               |ստուգողական դեպքերի համար, |                         |

|               |որոնք համապատասխանում են   |                         |

|               |գոյություն ունեցող         |                         |

|               |հիդրոհանգույցի կարգին      |                         |

|_____________________________________________________________________|

|3. Մի քանի աստիճան ունեցող կասկադային հիդրոհանգույցների              |

|միաժամանակյա նախագծման ժամանակ, գոյություն ունեցողի անվան տակ        |

|անհրաժեշտ է հասկանալ այն հիդրոհանգույցը, որի շահագործումը ավելի վաղ  |

|է նախատեսվում:                                                       |

|_____________________________________________________________________|

|4. Երեք և  ավելի հիդրոհանգույցներից բաղկացած կասկադների համար        |

|աղյուսակում նկարագրված ընթացակարգը պետք է կատարվի հաջորդաբար         |

|հիդրոհանգույցների յուրաքանչյուր զույգի համար գետի հոսանքով վերևից    |

|ներքև:                                                               |

._____________________________________________________________________.

 

112. Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների համար, դրանց ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանում, շինարարության ընթացքում ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման տարեկան հավանականություններն անհրաժեշտ է ընդունել ըստ 2-րդ աղյուսակի` կախված գործարկվող համալիրի կառուցվածքների կարգից: Հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառուցվածքների ժամանակավոր շահագործման սահմանափակ տևողությունը, գործարկվող համալիրի համար ընդունված ջրի հաշվարկային առավելագույն ելքերը թույլատրվում է պատշաճ հիմնավորման դեպքում իջեցնել, ընդ որում ջրի առավելագույն ելքի գերազանցման հավանականությունը այդ ժամանակաշրջանի համար թույլատրվում է ընդունել համապատասխան 4-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 4 Ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման հավանականությունը մշտական կառուցվածքների ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանի համար

.________________________________________________________________.

|Մշտական կառուցվածքների ժամանակավոր      |Կառուցվածքի կարգը      |

|շահագործման ժամանակաշրջանի հաշվարկային  |_______________________|

|տևողությունը  T, տարի                   |I   | II  | III  | IV  |

|                                        |_______________________|

|                                        |Գերազանցման            |

|                                        |հավանականությունը, %   |

|________________________________________|_______________________|

|1                                       |1.0 | 3.0 | 5.0  | 7.0 |

|________________________________________|____|_____|______|_____|

|2                                       |0.5 | 3.0 | 5.0  | 7.0 |

|________________________________________|____|_____|______|_____|

|5                                       |0.2 | 2.0 | 5.0  | 7.0 |

|________________________________________|____|_____|______|_____|

|10                                      |0.1 | 1.0 | 3.0  | 5.0 |

.________________________________________________________________.

 

113. Ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ ջրի հաշվարկային առավելագույն ելքերն անհրաժեշտ է ընդունել ելնելով գերազանցման (ապահովության) տարեկան հավանականությունից, որը ընդունվում է կախված կառուցվածքների կարգից ու շահագործման ժամկետից հիմնական հաշվարկային դեպքի համար, ընդ որում`

1) IV կարգի ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման ամենամյա հավանականությունը անհրաժեշտ է ընդունել հավասար`

ա. մինչև 10 տարի շահագործման ժամկետի դեպքում - 10%,

բ. 10 տարուց ավել շահագործման ժամկետի դեպքում - 5%,

2) III կարգի ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների համար`

ա. մինչև 2 տարի շահագործման ժամկետի դեպքում - 10%,

բ. երկու տարուց ավել շահագործման ժամկետի դեպքում - 5%:

114. Համալիր հիդրոհանգույցի կազմի մեջ չընդգրկված փոքր ՀԷԿ-երի համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերը պետք է ընդունել 103-րդ կետին համապատասխան, ըստ հիմնական հաշվարկային դեպքի: Փոքր ՀԷԿ-երի ցածրաճնշում (մինչև 12մ) ամբարտակներով ջրի հաշվարկային ելքի թողքի համար, 105-րդ կետում թվարկված կառուցվածքների հետ մեկտեղ թույլատրվում է փոքր ՀԷԿ-ի հիմնական կառուցվածքների ողողումը խոչընդոտող ամրացումներով կահավորված գետի ողողահունի հատվածների օգտագործումը: Հեղեղի ժամանակաշրջանի համար, համապատասխան հիմնավորման դեպքում, թույլատրվում է էլեկտրաէներգիայի արտադրության դադարեցում փոքր ՀԷԿ-ում:

115. Նավարկելի անցախցերի և նավանցային կառուցվածքների համար ջրի հաշվարկային մակարդակները անհրաժեշտ է սահմանել 4-րդ հավելվածին համապատասխան:

 

Հավելված 1

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

1. Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների թվին են դասվում`

1) ամբարտակները,

2) ճնշումային ճակատի կազմի մեջ մտնող հենապատերը և հաստարանները

3) թմբապատման պատնեշները,

4) ափի ամրապնդման (արտանավահանգստային), կարգավորիչ և պաշտպանիչ կառուցվածքները,

5) ջրնետ, ջրաթափ ու ջրթող կառուցվածքները,

6) ջրընդունիչներն ու ջրառ կառուցվածքները,

7) ջրանցքները` դերիվացիոն, նավարկելի, ջրատնտեսական և մելիորատիվ համակարգերի, համալիր նշանակության և դրանց վրայի կառուցվածքները (օրինակ` ջրանցույցներ, դյուկերներ, կամուրջ-ջրանցքներ, խողովակ-հեղեղատարներ և այլն), թունելները,

8) խողովակաշարերը,

9) ճնշումային ավազաններն ու հավասարիչ ջրապահուստարանները,

10) հիդրոէլեկտրակայանների, հիդրոկուտակիչ էլեկտրակայանների և պոմպակայանների շենքերը,

11) տղմազտիչները, պարզարանները,

12) նավարկելի կառուցվածքները (անցախցեր, նավամբարձիչներ),

13) ճնշումային ճակատի կազմի մեջ մտնող ձկնանցային կառուցվածքները,

14) նավահանգիստների, նավաշինական և նավավերանորոգման կազմակերպությունների, լաստանավային գետանցումների հիդրոտեխնիկական կառուցվածքները (նավամատույցներ, առափնյակներ, պիրսեր), բացի երկրորդայիններին դասվածներից,

15) ջերմային և ատոմային էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքները,

16) բնակավայրերի ու կազմակերպությունների ինժեներական պաշտպանության համալիր կազմի մեջ մտնող հիդրոտեխնիկական կառուցվածքները,

17) գյուղատնտեսական հանդակների, սանիտարական պաշտպանության տարածքների, կոմունալ պահեստային կազմակերպությունների, մշակույթի և բնության ճարտարագիտական պաշտպանության հիդրոտեխնիկական կառուցվածքները,

18) նավագնացության սարքավորման միջոցների հիդրոտեխնիկական կառուցվածքները,

19) արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոխրի ու խարամի թափոնատեղերի և հեղուկ թափոնների պահեստարանները պաշտպանող հիդրոտեխնիկական կառուցվածքները:

2. Երկրորդական հիդրոտեխնիկական կառուցվածքների թվին են դասվում`

1) սառցապաշտպան կառուցվածքները,

2) բաժանարար պատերը,

3) առանձին կանգնած օժանդակ ծառայողական նավամատույցները,

4) ճնշումային ճակատի կազմի մեջ չմտնող հաստարաններն ու հենապատերը,

5) նավահանգիստների ափամրացնող կառուցվածքները,

6) ձկնապաշտպան կառուցվածքները,

7) փայտալողարկման (գերանաթողքեր, գերանակապեր, լաստանցքեր) և այլ կառուցվածքներ, որոնք չեն թվարկված հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների կազմի մեջ:

3. Կախված քայքայման դեպքում հնարավոր վնասի չափից և համապատասխան հիմնավորման դեպքում, թույլ է տրվում երկրորդական կառուցվածքները դասել հիմնական կառուցվածքների թվին:

 

Հավելված 2

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

 

Աղյուսակ 1. Հիդրոտեխնիկական հիմնական կառուցվածքների կարգերը կախված դրանց բարձրությունից և հիմնատակի գրունտի տեսակից

.____________________________________________________________________.

|Կառուցվածքներ               |Հիմնա-|Կառուցվածքների բարձրությունները |

|                            |տակի  |(մ) ըստ իրենց կարգերի           |

|                            |գրուն-|                                |

|                            |տի    |________________________________|

|                            |տեսակը|I      |II       |III    |IV    |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|1.Գրունտային ամբարտակներ    |Ա     |80-ից  |50-ից    |20-ից  |20-ից |

|                            |Բ     |ավելի  |մինչև  80|մինչև  |պակաս |

|                            |Գ     |65-ից  |35-ից    |50     |15-ից |

|                            |      |ավելի  |մինչև  65|15-ից  |պակաս |

|                            |      |50-ից  |25-ից    |մինչև  |15-ից |

|                            |      |ավելի  |մինչև  50|35     |պակաս |

|                            |      |       |         |15-ից  |      |

|                            |      |       |         |մինչև  |      |

|                            |      |       |         |25     |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|2.Բետոնե, երկաթբետոնե       |Ա     |100-ից |60-ից    |25-ից  |25-ից |

|ամբարտակներ(պատվարներ),     |Բ     |ավելի  |մինչև    |մինչև  |պակաս |

|հիդրոէլեկտրակայանների       |Գ     |50-ից  |100      |60     |10-ից |

|ստորգետնյա կառուցվածքներ,   |      |ավելի  |25-ից    |10-ից  |պակաս |

|նավարկելի անցախցեր,         |      |25-ից  |մինչև  50|մինչև  |10-ից |

|նավամբարձիչներ և  ճնշումային|      |ավելի  |20-ից    |25     |պակաս |

|ճակատ ստեղծման մասնակից     |      |       |մինչև  25|10-ից  |      |

|այլ կառուցվածքներ           |      |       |         |մինչև  |      |

|                            |      |       |         |20     |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|3.Հենապատեր                 |Ա     |40-ից  |25-ից    |15-ից  |15-ից |

|                            |Բ     |ավելի  |մինչև  40|մինչև  |պակաս |

|                            |Գ     |30-ից  |20-ից    |25     |12-ից |

|                            |      |ավելի  |մինչև  30|12-ից  |պակաս |

|                            |      |25-ից  |18-ից    |մինչև  |10-ից |

|                            |      |ավելի  |մինչև  25|20     |պակաս |

|                            |      |       |         |10-ից  |      |

|                            |      |       |         |մինչև  |      |

|                            |      |       |         |18     |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

| 4.Հիմնական նշանակության    |Ա Բ Գ |25-ից  |20-ից    |20-ից  |-     |

|ծովային կառամատուցային      |      |ավելի  |մինչև  25|պակաս  |      |

|կառուցվածքներ (բեռնաթափման, |      |       |         |       |      |

|մարդատար, նավաշինարարական,  |      |       |         |       |      |

|նավավերանորոգման և  այլն)   |      |       |         |       |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|5. Նավահանգստային ստորին    |Ա Բ Գ | -     |15-ից    |15 և   |  -   |

|(ներքին) ցանկապատող         |      |       |ավելի    |պակաս  |      |

|կառուցվածքներ,ափային        |      |       |         |       |      |

|ամրացումներ, շիթնուղղորդ    |      |       |         |       |      |

|և  ջրաբերուկապահ,           |      |       |         |       |      |

|ամբարտակներ և  այլը         |      |       |         |       |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|6. Հեղուկ թափոնամբարների    |Ա Բ Գ |50-ից  |20-ից    |10-ից  |10 և  |

|պարսպող կառուցվածքներ       |      |ավելի  |մինչև  50|մինչև  |պակաս |

|(մոխրախարամամբարներ,        |      |       |         |20     |      |

|պոչամբարներ և  այլը)        |      |       |         |       |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|7. Ջրապաշտպան կառուցվածքներ |Ա Բ Գ |25-ից  |5-ից     |5-ից   |-     |

|(ծովապատնեշներ, ալիքաջարդեր |      |ավելի  |մինչև  25|պակաս  |      |

|և  այլն), սառցապաշտպան      |      |       |         |       |      |

|կառուցվածքներ               |      |       |         |       |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|8. Չոր և  ջրով լցվող խցեր,  |Ա Բ Գ |-      |15-ից    |15 և   |-     |

|նավակայաններ                |      |       |ավելի    |պակաս  |      |

|                            |      |       |10-ից    |10 և   |      |

|                            |      |       |ավելի    |պակաս  |      |

|____________________________|______|_______|_________|_______|______|

|9. Էստակադներ (ցցաթմբեր) բաց|Ա Բ Գ |25-ից  |25 և     |-      |-     |

|լճում (ծովում) գտնվող       |      |ավելի  |պակաս    |       |      |

|արհեստական կղզիներ          |      |       |         |       |      |

|____________________________________________________________________|

|10. Հիդրոտեխնիկական կառուցվածքի բարձրությունը և  դրա հիմնատակի      |

|գնահատումը պետք է ընդունել նախագծային փաստաթղթերի տվյալների հիման   |

|վրա:                                                                |

|____________________________________________________________________|

|11. Աղյուսակի 4-րդ և  7-րդ կետերում կառուցվածքի բարձրության փոխարեն |

|ընդունված է կառուցվածքի հիմնատակի մոտ գտնվող ջրատարածքի             |

|խորությունը:                                                        |

|____________________________________________________________________|

|12. Աղյուսակի պայմանական նշանները, գրունտներ` Ա- ժայռային, Բ- պինդ  |

|ու կիսապինդ վիճակի ավազային, խոշորաբեկոր և  կավային, Գ- ջրահագեցած, |

|պլաստիկական վիճակի կավային:                                         |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Հիդրոտեխնիկական հիմնական կառուցվածքների կարգերը կախված դրանց սոցիալ-տնտեսական նշանակությունից և շահագործման պայմաններից

 

.___________________________________________________________________.

|Հիդրոտեխնիկական շինարարության օբյեկտներ             |Կառուցվածքների|

|                                                    |կարգերը       |

|____________________________________________________|______________|

|1. Հիդրավլիկական, հիդրոկուտակիչ, մակընթացային և     |              |

|ջերմային                                            |              |

|էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքներ,     |              |

|որոնց դրվածքային հզորություններն են, ՄՎտ            |              |

|1000-ից ավելի                                       |I             |

|300-ից մինչև  1000                                  |II            |

|10-ից մինչև  300                                    |III           |

|10 և  պակաս                                         |IV            |

|____________________________________________________|______________|

|2. Ատոմային էլեկտրակայանների հիդրոտեխնիկական        |I             |

|կառուցվածքներ անկախ հզորությունից                   |              |

|____________________________________________________|______________|

|3. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ և  նավարկելի       |              |

|ջրանցքներ                                           |              |

|ներքին ջրային ուղիներում (բացի գետային              |              |

|նավահանգստային                                      |              |

|կառուցվածքներից)                                    |              |

|գերմայրուղայինների                                  |II            |

|մայրուղայինների և  տեղական նշանակության             |III           |

|____________________________________________________|______________|

|4. Մելիորատիվ նշանակությամբ հիդրոհանգույցների       |              |

|դիմհարային կառուցվածքներ,                           |              |

|կախված ջրամբարի ծավալից, մլն. մ3                    |              |

|1000-ից ավելի                                       |I             |

|200-ից մինչև  1000                                  |II            |

|50-ից մինչև  200                                    |III           |

|50 և  պակաս                                         |IV            |

|____________________________________________________|______________|

|5. Մելիորատիվ համակարգերի հիդրոտեխնիկական           |              |

|կառուցվածքներ, կախված ոռոգման և  չորացման մակերեսից |              |

|(հազ. հա)                                           |              |

|300-ից ավելի                                        |I             |

|100-ից մինչև  300                                   |II            |

|50-ից մինչև  100                                    |III           |

|50 և  պակաս                                         |IV            |

|____________________________________________________|______________|

|6. Ջրատնտեսական նշանակության համալիր ջրանցքներ և    |              |

|դրանց                                               |              |

|վրա իրականացված կառուցվածքներ, կախված տարեկան       |              |

|ջրամատուցման ծավալից, մլն մ-3                       |              |

|200-ից ավելի                                        |I             |

|100-ից մինչև  200                                   |II            |

|20-ից մինչև  100                                    |III           |

|20 և  պակաս                                         |IV            |

|____________________________________________________|______________|

|7. Նավերի կառանման, ընթացիկ վերանորոգման և          |III           |

|մատակարարման համար նախատեսված կառուցվածքներ         |              |

|___________________________________________________________________|

|8. 6-րդ կետում նշված կառուցվածքների կարգը թույլատրվում է           |

|բարձրացնել, այն ջրանցքների համար, որոնք անցնում են չորային         |

|տարածաշրջանի բարդ լեռնային տեղանքով:                               |

|___________________________________________________________________|

|9. Երբ բնական ջրային օբյեկտը (լիճը) օգտագործվում է որպես           |

|ջրամբար, վերջինիս հաշվային ծավալի մեջ պետք է ընդգրկել միայն այն    |

|պրիզմայի ծավալը, որը գոյանում է հիդրոտեխնիկական դիմհարային         |

|կառուցվածքի միջոցով, բնական օբյեկտի միջին եղյալ մակարդակից         |

|հաշված մինչև  նորմալ դիմհարային մակարդակը` պայմանով, որի դեպքում   |

|չի նախատեսվում դրա իջեցում: Որպես օրինակ կարող է հանդիսանալ        |

|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող Արփի լճի            |

|ջրամբարը:                                                          |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 3 Պաշտպանիչ կառուցվածքների կարգերը

 

._________________________________________________________________________.

|Պաշտպանվող տարածքներ և  օբյեկտներ        |Դիմհարային կառուցվածքի վրա     |

|                                         |առավելագույն հաշվային          |

|                                         |ճնշումը, մ կախված պաշտպանիչ    |

|                                         |կառուցվածքի կարգից             |

|                                         |_______________________________|

|                                         |I    |II      |III    |IV      |

|_________________________________________|_____|________|_______|________|

|1.Դիմհարային կառուցվածքի վթարի դեպքում,  |     |        |       |        |

|տարածքի հնարավոր մասնակի կամ լրիվ        |     |        |       |        |

|քայքայման ժամանակ բնակելի տարածքներ      |5-ից |մինչև  5|մինչև  |_       |

|(բնակավայրեր), կախված բնակֆոնդի          |ավելի|մինչև  8|3      |մինչև  2|

|խտությունից, մ-2 1 հա-ի վրա`             |8-ից |մինչև   |մինչև  |մինչև  5|

|2500-ից ավելի                            |ավելի|10      |5      |մինչև  8|

|2100-ից մինչև  2500                      |10-ից|մինչև   |մինչև  |        |

|1800-ից մինչև  2100                      |ավելի|15      |8      |        |

|1800 և  պակաս                            |15-ից|        |մինչև  |        |

|                                         |ավելի|        |10     |        |

|_________________________________________|_____|________|_______|________|

|2. Հանգստյան, առողջարանային և            |_    |15-ից   |մինչև  |մինչև   |

|սանիտարական նշանակության օբյեկտներ       |     |ավելի   |15     |10      |

|_________________________________________|_____|________|_______|________|

|3. Արտադրության տարեկան ընդհանուր ծավալով|     |        |       |        |

|և/կամ  միաժամանակյա պահպանվող արտադրական |     |        |       |        |

|կազմակերպություններ, մլն. ԱՎՆՉ *         |5-ից |մինչև  3|մինչև  |_       |

|50-ից ավելի                              |ավելի|մինչև  5|2      |մինչև  2|

|10-ից մինչև  50                          |8-ից |մինչև  8|մինչև  |մինչև  3|

|10-ից պակաս                              |ավելի|        |3      |        |

|                                         |8-ից |        |մինչև  |        |

|                                         |ավելի|        |5      |        |

|_________________________________________|_____|________|_______|________|

|4. Մշակույթի և  բնության հուշարձաններ    |3-ից |մինչև  3| _     |_       |

|                                         |ավելի|        |       |        |

|_________________________________________________________________________|

|5. * ԱՎՆՉ-աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, որը որոշվում է        |

|նախագծային փաստաթղթերի մշակման պահին Հայաստանի Հանրապետության            |

|օրենսդրությանը համապատասխան:                                             |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 4 Հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգերը կախված հիդրոդինամիկական հնարավոր վթարների հետևանքներից

 

.______________________________________________________________________.

|Կարգ |Մշտական    |Մարդկանց    |Հնարավոր   |Վթարի հետևանքով            |

|     |ապրող      |քանակը,     |տնտեսական  |առաջացած արտակարգ          |

|     |մարդկանց   |որոնց       |վնասի չափն,|իրավիճակում                |

|     |քանակը,    |ապրելակերպի |առանց      |հայտնված տարածքի բնութագիրը|

|     |որոնք կարող|պայմանները  |հիդրոտեխ-  |                           |

|     |են վնասվել |կարող       |նիկական    |                           |

|     |վթարից,    |են խախտվել  |կառուցվածքի|                           |

|     |մարդ       |վթարի       |սեփականա-  |                           |

|     |           |դեպքում,    |տիրոջ      |                           |

|     |           |մարդ        |վնասի,     |                           |

|     |           |            |մլն. ԱՎՆՉ  |                           |

|_____|___________|____________|___________|___________________________|

| I   |3000-ից    |20000-ից    |50-ից      |ՀՀ երկու և  ավելի մարզերի  |

|     |ավելի      |ավելի       |ավելի      |կամ հարևան  երկրի տարածքի  |

|     |           |            |           |սահմաններում               |

|_____|___________|____________|___________|___________________________|

| II  |500-ից     |2000-ից     |10-ից      |ՀՀ մեկ մարզի, կամ հարևան   |

|     |մինչև  3000|մինչև  20000|մինչև  50  |երկրի                      |

|     |           |            |           |երկու և  ավելի             |

|     |           |            |           |կազմավորումների տարածքի    |

|     |           |            |           |սահմաններում               |

|_____|___________|____________|___________|___________________________|

| III |մինչև  500 |մինչև  2000 |1-ից մինչև |Մեկ մարզի տարածքի          |

|     |           |            |10         |սահմաններում               |

|_____|___________|____________|___________|___________________________|

| IV  | -         |-           |1-ից պակաս |Մեկ մարզի տարածքի          |

|     |           |            |           |սահմաններում               |

|______________________________________________________________________|

|1. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարից առաջացող հնարավոր վնասի չափը |

|որոշվում է նախագծային փաստաթղթերի մշակման պահին:                      |

|______________________________________________________________________|

|2. ԱՎՆՉ-աշխատանքի վարձատրության նվազագույն չափը, որը որոշվում է       |

|նախագծային փաստաթղթերի մշակման պահին Հայաստանի Հանրապետության գործող  |

|օրենսդրությամբ:                                                       |

.______________________________________________________________________.

 

Հավելված 3

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ բեռնվածքները և ազդեցությունները.

1. Մշտական և ժամանակավոր (երկարաժամկետ և կարճաժամկետ) բեռնվածքներ և ազդեցությունները

1) կառուցվածքի սեփական քաշը,

2) տեխնոլոգիական մշտական սարքավորումների (փականներ, հիդրոագրեգատներ, տրանսֆորմատորներ, խողովակներ, էլեկտրական սարքերի պահարաններ և այլն) քաշը, որոնց տեղը շահագործման ընթացքում չի փոփոխվում,

3) ջրի ճնշումը, որը անմիջականորեն ազդում է կառուցվածքի և հիմնատակի մակերևույթի վրա, ֆիլտրվող ջրի ուժային ազդեցությունը, ներառյալ` ֆիլտրացիայի և կախյալ մասնիկների վերամբարձ (կառուցվածքի ու հիմնատակի ջրահագեցված մասերում) ծավալային ուժերը և ջրի հակաճնշումը (կառուցվածքի անջրաթափանց մասի սահմանում) նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն և դրենաժային միջոցառումների բնականոն աշխատանքի պայմաններում:

4) գրունտի քաշը և դրա կողային ճնշումը, լեռնային ճնշումը, արտաքին ուժերից և ջերմաստիճանային ազդեցություններից առաջացող հիմնատակի և կոնստրուկցիայի ձևախախտման (դեֆորմացիաների) պատճառով ի հայտ եղող գրունտի ճնշումը,

5) լվացված մոխրախարամի, շլամի և այլ նյութերից առաջացած ճնշումը,

6) կուտակված բերվածքների ճնշումը,

7) կոնստրուկցիաների նախնական լարվածությունից առաջացող բեռնվածքները,

8) ջրահագեցած գրունտում, չավարտված ամրապնդման (կոնսոլիդացիայի) ավելցուկային ծակոտկենային ճնշումից առաջացած բեռնվածքները` վերին բիեֆում ջրի նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն ու դրենաժային միջոցառումների բնականոն աշխատանքի պայմաններում,

9) շինարարության և շահագործման փուլերում առաջացող ջերմաստիճանային ազդեցությունները, որոնք սահմանվում են տարվա համար, որտեղ օդի արտաքին միջին ամսական ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը ունի միջին մեծություն,

10) տրանսպորտային և վերաբեռնման (ամբարձիչ, բեռնիչ և այլն) միջոցների և պահեստավորվող նյութերի բեռնվածքները, ինչպես նաև կառուցվածքի շահագործման հետ կապված այլ բեռնվածքները,

11) հաշվարկային արագության քամու դեպքում առաջացող ալիքների բեռնվածքներն ու ազդեցությունը,

12) հաշվարկային սառցային պայմաններում առաջացող սառույցի և սառցաշերտի բեռնվածքներն ու ազդեցությունը,

13) նավերի քաշից, կառանման ու հարվածային ուժերից, ինչպես նաև լողացող մարմիններից առաջացող բեռնվածքները,

14) ձնային և հողմային բեռնվածքները,

15) վերամբարձ և այլ մեխանիզմների (կամրջային ու կախովի ամբարձիչներ և այլն) բեռնվածքները:

16) կառուցվածքի բնականոն շահագործման ընթացքում հիդրավլիկական հարվածից առաջացող ճնշումը,

17) նորմալ դիմհարային մակարդակի դեպքում ճնշումային և ոչ ճնշումային շարժման պայմաններում բաց թողնվող ելքերի ժամանակ առաջացող դինամիկական բեռնվածքները:

 

2 Հատուկ բեռնվածքները և ազդեցությունները.

1) ջրի ճնշումը, որը անմիջականորեն ազդում է կառուցվածքի և հիմնատակի մակերևույթի վրա, ֆիլտրվող ջրի ուժային ազդեցությունը, ներառյալ` ֆիլտրացիայի և կախյալ մասնիկների վերամբարձ (կառուցվածքի ու հիմնատակի ջրահագեցած մասերում) ծավալային ուժերը և ջրի հակաճնշումը (կառուցվածքի անջրաթափանց մասի սահմանում) ջրահագեցված գրունտում անավարտ ամրապնդման (կոնսոլիդացիայի) ավելցուկային ծակոտկենային ճնշումից առաջացող բեռնվածությունները վերին բիեֆում ջրի առավելագույն դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն կամ դրենաժային միջոցառումների բնականոն աշխատանքի, ինչպես նաև, վերին բիեֆում ջրի նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն կամ դրենաժային միջոցների բնականոն աշխատանքի խափանման պայմաններում (սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ և 8-րդ ենթակետերի բեռնվածքների փոխարեն),

2) շինարարության և շահագործման փուլերում առաջացող ջերմաստիճանային ազդեցությունները, որոնք որոշվում են այն տարվա շարքից, որտեղ օդի արտաքին միջին ամսական ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը ունի առավելագույն մեծություն (սույն հավելվածի 1-ին կետի 9 ենթակետի բեռնվածքների փոխարեն),

3) հատուկ (կարող է լինել հողմնային) ալեկոծության պայմաններում ալիքների բեռնվածքներն ու ազդեցությունը (սույն հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

4) գետերում սառցակուտակումների ու սառցակապերի պոռթկման և գետերում, լճերում ու ջրամբարներում հատուկ սառցային պայմաններում առաջացող սառցաշերտի բեռնվածքները ու ազդեցությունը (սույն հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

5) բեռի լրիվ անկման հետևանքով (հիդրոտուրբինային ագրեգատում) և էլեկտրասնուցման վթարային անջատման (պոմպային ագրեգատում) դեպքերում հիդրավլիկական հարվածից առաջացող ճնշումը (սույն հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

6) առավելագույն դիմհարային մակարդակի դեպքում խողովակաշարերում ճնշումային և ոչ ճնշումային շարժման պայմաններում բաց թողնվող ելքերից առաջացող դինամիկական բեռնվածքները (սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

7) սեյսմիկական ազդեցությունը,

8) պայթեցումների հետևանքով առաջացող դինամիկ բեռնվածքները,

9) ջրային հնարավոր մեծ ալիքներով պայմանավորված հիդրոդինամիկական և կախյալ ուժերի ազդեցությունները:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
03.03.2014
N 64-Ն
Հրաման