Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0440.260799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 1999 թվականի թիվ 440

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության բնակարանային շինարարության վարկավորման հայեցակարգի և ծրագրային խնդիրների մշակման նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կարգով`

 

    Վ. Շիրխանյան     - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

                       համակարգող նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

    Ս. Օհանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                       բնական ռեսուրսների վարչության պետ (աշխատանքային

                       խմբի ղեկավարի տեղակալ)

    Տ. Սահակյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Ս. Թովմասյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Վ. Կուբյակ       - փորձագետ (Շվեդիա)

    Վ. Պոնոմարյով    - փորձագետ (Ռուսաստանի Դաշնություն)

    Վ. Ավագյան       - փորձագետ (Ռուսաստանի Դաշնություն)

    Զ. Բարսեղյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական

                       վարչության պետի պաշտոնակատար

    Ա. Բագրատունի    - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                       բնական ռեսուրսների վարչության բաժնի վարիչ

                       (աշխատանքային խմբի քարտուղար)

    Է. Գևորգյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                       վարչության գլխավոր մասնագետ

 

2. Աշխատանքային խմբին`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում բնակարանային շինարարության վարկավորման հայեցակարգի, ինչպես նաև ծրագրավորման, տեխնիկատնտեսական հիմնավորման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների վարման և փորձաքննության իրականացման վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության համապատասխան ծրագրերում բնակարանային շինարարության վարկավորման սկզբունքների կիրառման ոլորտների վերաբերյալ.

գ) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.07.1999
N 440
Որոշում