Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹՈՎՈՒԶԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹՈՎՈՒԶԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՔԱՐԱԹԱՓ ...

 

 

041.0444.260799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 1999 թվականի թիվ 444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹՈՎՈՒԶԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՔԱՐԱԹԱՓՎԱԾՔՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԳՈՏՈՒՑ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թովուզի գյուղի 5 և Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի 15 տնտեսությունների անմիջական քարաթափվածքների ակտիվ գոտում գտնվող բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Վայոց ձորի մարզպետներին մեկամսյա ժամկետում`

ա) կատարել վտանգավոր գոտում գտնվող առաջնահերթ տարահանման ենթակա բնակիչների տների և օժանդակ կառույցների գույքագրում, կազմել դրանց վերաբերյալ ակտերը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված բնակավայրերի տարածքում տներ կառուցելու նպատակով տարահանվող տնտեսությունների բնակչությանը սահմանված կարգով հողամասեր հատկացնելու վերաբերյալ:

Անհրաժեշտության դեպքում հողահատկացումները նախատեսել պահուստային ֆոնդից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններից ակտերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված 20 տնտեսություններին վարկեր տրամադրելու վերաբերյալ:

3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.07.1999
N 444
Որոշում