041.0460.300799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1999 թվականի թիվ 460
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի հուլիսի 14-17-ը Իտալիայի Հանրապետության տեսչական խմբի (4 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 707580 (յոթ հարյուր յոթ հազար հինգ հարյուր ութսուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: