Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 44

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. հոկտեմբերի 23-ի նիստի

N 44 արձանագրային որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՄԻՋԵՎ

 

Ստորագրված է «24»-ը հոկտեմբերի 2013 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    I.    ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

II.   ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ IV.  ԺԱՄԿԵՏԸ

    V.    ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

VI.   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

VII. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

VIII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

IX.  ՄԱՍԹԵՐ ՊԼԱՆԸ

    X.    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

XI.   ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

XII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

XIII. ՖՈՐՍ ՄԱԺՈՐ

XIV. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

XV.  ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

XVI. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ Բ. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ Գ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Սույն պայմանագիրը կնքվում է հետևյալ կողմերի միջև 24 հոկտեմբերի 2013 թ-ին:

 

(Ա) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (այսուհետ` Կառավարություն), որը ներկայացվում է Հավելված Գ-ով կցվող ՀՀ Կառավարության որոշման հիման վրա հանդես եկող Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ պարոն Տիգրան Գևորգյանի կողմից (գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարության տուն 1),

(Բ) «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» Ընկերության (այսուհետ` Կառավարիչ)` ստեղծված և գործող Բրիտանական Վիրջինյան կղզիներում` ներկայացված Հայկ Բեգերդջյանի կողմից` գործող որպես ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, սույն պայմանագրի բոլոր նպատակների համար գտնվող Ամերիկայի միացյալ նահանգներ, Կալիֆորնիայի նահանգ 91423, Շերման Օակս տուն 201, Վենտուրա Բուլվար 14140 հասցեում:

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ.

 

(Ա) Կառավարությունը որոշել է ստեղծել մրցունակ և արդիական քաղցկեղի խնամքի հաստատությունները Հայաստանում և մտադիր է նպաստել Հայաստանում միջուկային բժշկության և ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը` բավարարելու քաղցկեղի ախտորոշման և բուժման, կանխարգելման և վերականգնողական ծառայությունների բարձր որակի պահանջարկը,

(Բ) Կառավարությունը պարտավորվում է աջակցել լիովին ինտեգրված ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) ստեղծմանը, այդ թվում` ռադիոիզոտոպների արտադրության, ՊԱՏ (PET) (պոզիտրոն արտանետումների տոմոգրաֆիա) ախտորոշիչ և բուժման հնարավորությունները, ապահովել Հայաստանում քաղցկեղի բարձրորակ պատկերման, ախտորոշման և բուժման հասանելիությունը և մատչելիությունը,

(Գ) Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարիչը ընդունում են Կենտրոնի համատեղ զարգացման և իրականացման կարևորությունը` հիմնված համապատասխան ունակությունների և գիտելիքների վրա, որը կարող է նոր չափորոշիչներ սահմանել Հայաստանում և տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցման համար, դիրքավորել կենտրոնը` որպես տարածաշրջանային մակարդակում ուռուցքաբանական ծառայությունների հիմնակետ և որպես Հայաստանում ծառայությունների որակի և հիվանդներին բարձրորակ սպասարկման օրինակ` հիմնված այս ոլորտում արևմտյան սերտիֆիկացման, չափորոշիչների և բժշկական ապացուցահեն-արձանագրային համակարգի ներդրման վրա,

(Դ) Կառավարությունն իր հերթին որոշել է կնքել պայմանագիր առողջապահության իրականացման և կառավարման ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնավոր կազմակերպության հետ` վերոնշյալ որոշման իրականացումն արագացնելու նպատակով: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է տրամադրել Կառավարչին բացառիկ իրավունքներ` ղեկավարելու, կառավարելու և տնտեսապես շահագործելու Ընկերությունը քսան (20) տարի ժամկետով:

 

ԿՆՔԵՑԻՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1 Եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, սույն պայմանագրի հետևյալ պայմաններն ունեն հետևյալ նշանակությունը.

 

«Անհրաժեշտ ենթակառուցվածք»

 

Ընկերությունը շրջապատող կամ դրա հետ կապակցված բոլոր առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև բոլոր հասարակական նշանակություն ունեցող կոմունալ միջոցները և համակարգերը, որոնք անհրաժեշտ են կամ կարող են անհրաժեշտ լինել որևէ հիմնական և հարակից գործունեություն իրականացնելու համար, այդ թվում` հանրային ճանապարհներ, էլեկտրաէներգիայի մատակարարման գծեր, հեռահաղորդակցության գծեր և այլն: Կասկածից խուսափելու համար սահմանվում է, որ հիմնական միջոցները համարվում են Անհրաժեշտ ենթակառուցվածքների, այլ ոչ` Գույքի մաս, եթե հետևյալ չափանիշներից որևէ մեկը առկա է, ընդ որում` թվարկված չափանիշների ցանկը սպառիչ չէ (i) դրանց անուղղակի օգտագործումը, (ii) դրանց օգտագործման ընդհանուր բնույթը, այսինքն դրանց բուն նշանակությունը ոչ Գործունեության իրականացման համար (iii) դրանց` Ընկերության սահմաններից դուրս գտնվելը, կամ (v) այլ ողջամիտ միջազգային չափանիշների համաձայն: Վերը թվարկված օրինակները չունեն որևէ գերադասություն կամ կարևորություն` ըստ թվարկման հերթականության:

 

«Գործունեություն»

 

սույն պայմանագրի 3.3-րդ բաժնում նշված յուրաքանչյուր գործունեություն:

 

«Բացասական հետևանքներ»

 

բոլոր տեսակի վնասներ, տույժ-տուգանքներ, ծախսեր, փոխհատուցման գումարներ, պարտավորություններ, պարտականություններ, հարկեր, Ծանրաբեռնվածություններ, ուղղակի և անուղղակի կորուստներ, ծախսեր և վարձավճարներ, այդ թվում` դատական ծախսեր և ողջամիտ գումարների սահմաններում փաստաբանական ծառայությունների վարձավճարներ և ծախսեր, որոնք առաջացել են Կողմերից մեկնումեկի համար կամ պարտադրվել Կողմերից մեկնումեկին որևէ գործողության կամ բացթողնման, բոլոր իրավաբանական գործողությունների, դատավարությունների, հայցերի, դատական լսումների, հետաքննությունների, մեղադրանքների, գանգատների, պահանջների, վճիռների, հարկադրանքի միջոցների, հրամանների, որոշումների կամ վճիռների արդյունքում: Սույն Պայմանագրի դրույթների համաձայն և Պայմանագրի դադարեցման արդյունքում առաջացող Բացասական հետևանքները հաշվարկվում են սույնով նախատեսված Վնասների վերացման դրույթների համաձայն, բացառությամբ Երրորդ անձանց կողմից պատճառված Բացասական հետևանքների, որոնց նկատմամբ լիովին գործում է Բացասական հետևանքների հասկացության սահմանումը:

 

«Պայմանագիր»

 

Ընկերության կառավարման, շահագործման և առևտրային զարգացման նպատակով կնքվող սույն Պայմանագիրը, և, բացառությամբ եթե համատեքստից այլ բան չի բխում, սույն Պայմանագիրը փոփոխելու կամ լրացնելու նպատակով Կողմերի միջև կնքած բոլոր պայմանագրերը և փաստաթղթերը:

 

«Աշխատանքային օր»

 

ցանկացած օր, որը չի հանդիսանում ոչ աշխատանքային օր` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

«Մասթեր պլան»

 

Կառավարչի կողմից Պայմանագրի դրույթներին համապատասխան իրականացվելիք գործողությունների և աշխատանքների իրականացման ուղենիշների նկարագրությունը պարունակող [5]-ամյա Մասթեր պլան: Մասթեր պլանը կներառի հետևյալը.

(i) Գործունեության ռազմավարությունը, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը,

ա. Կառավարչի կողմից իրականացվող գործունեությունը 5 տարվա ընթացքում ներկայացված տարեկան կտրվածքով և ըստ այդմ` ժամանակացույցը,

բ. Գործարար համակարգը և գործարար կազմակերպումը,

գ. Կառավարման թիմը, մարդկային ռեսուրսները, աշխատանքի նկարագրությունները և վարձատրության դրույքները:

(ii) Մարքեթինգային Ռազմավարությունը, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. ապրանքներ և ծառայությունները,

բ. ներկա և ապագա շուկաները,

գ. մրցակցությունը,

դ. բուժվող հիվանդների հոսքը և վաճառքի կանխատեսումները,

ե. գնանշման ռազմավարությունը և գների որոշման սկզբունքները,

զ. խթանման ռազմավարությունը:

(iii) Ֆինանսական պլանավորումը, ֆինանսական կարիքները և ֆինանսավորումը, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. մեկնարկային ծախսերի ցուցակը,

բ. կանխիկ հոսքերի կանխատեսումները, ֆիքսված և փոփոխական ծախսերը և ծախսերի ու եկամուտների ուղիղ համեմատականությունը

գ. ներդրումային և մաշվածության պլանավորումը,

դ. ֆինանսավորման աղբյուրները, փոխառնվելիք գումարները, փոխառնության նպատակը և փոխառնության գումարների վերավճարման դրույթներն ու պայմանները

ե. կանխատեսված տարեկան հաշվեկշիռը,

զ. կանխատեսված ծախսերի և եկամուտների տարեկան հաշվետվությունը (շահույթի և վնասի հաշվետվությունը),

է. կանխիկ հոսքի ակնկալիքները 5-ամյա Մասթեր պլանի յուրաքանչյուր տարվա համար,

(iv) Կրիտիկական ռիսկերը և հաջողության գործոնները, որոնք ներառում են առնվազն հետևյալ տեղեկատվությունը

ա. կրիտիկական ռիսկերը և վատագույն սցենարները,

բ. ռիսկերի մեղմացման միջոցը,

գ. հաջողության գլխավոր գործոնները:

(v) Երևանի ֆիզիկայի ինստիտուտ հիմնադրամի հետ համագործակցության ձևաչափը

 

«Վճարներ»

 

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մատուցման դիմաց Ընկերության հաճախորդների կողմից վճարման ենթակա ցանկացած վճար:

 

«Կանոնադրություն»

 

իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը:

 

«Ծանրաբեռնվածություն»

 

ցանկացած գրավ, գանձույթ (ֆիքսված և լողացող), գրավադրություն, օպցիոն, իրավունք, անվան պահպանման իրավունք կամ բացասական գրավ, կցորդ, թեթևացում, կորստի մասին տեղեկություն կամ ցանկացած այլ տեսակի ապահովություն, սերվիտուդ, հայց, պահանջ, երրորդ անձանց իրավունքներ կամ Ծանրաբեռնվածություն (թե դրամական, և թե այլ) կամ ցանկացած պարտավորություն, ներառյալ ցանկացած պայմանական պարտավորություն, որը կառաջացնի վերոհիշյալը:

 

«Բնապահպանական, առողջապահական և անվտանգության նորմեր»

 

ԱՀԿ բոլոր ստանդարտները, բոլոր պետական և տեղական օրենքները, կանոնակարգերը, ցուցումները և այլ դրույթները, որոնք ունեն օրենքի ուժ, բոլոր դատական և վարչական որոշումները, հանրային առողջապահության, անվտանգության, աշխատողների առողջության և անվտանգության հետ կապված բոլոր պայմանագրային պարտավորությունները, շրջակա միջավայրի աղտոտման և պահպանության բոլոր պահանջները, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են վտանգավոր նյութերի կամ թափոնների, քիմիական նյութերի կամ խառնուրդների, միջատասպանների, աղտոտիչների, կեղտոտիչների, թունավոր քիմիկատների, բենզինային արտադրանքի կամ կցարտադրանքի, ազբեստի, պոլիքլորինացված, բիֆենիլների, աղմուկի կամ ճառագայթման առկայությանը, օգտագործմանը, արտադրությանը, ստեղծմանը, տեղափոխմանը, մշակմանը, պահպանմանը, արտանետմանը, վերաբաշխմանը, պիտակավորմանը, ստուգմանը, տիրապետմանը, թափմանը, վտանգավոր արտանետմանը (բոլոր դեպքերում` կամ դեպի օդ, կամ գետնին կամ ջրի մեջ):

 

«Բացառիկություն»

 

նշանակում է, որ ՈՒժի մեջ մտնելու օրվանից սկսած ոչ Կառավարությունը, և ոչ էլ ցանկացած այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չի կարող ինքնուրույն կամ երրորդ անձանց իրավունք տալու միջոցով տրամադրել կամ մատուցել Ընկերության կառավարչական և շահագործման ծառայություններ` բացառությամբ, եթե սույն Պայմանագիրը դրանով սահմանված կարգով պատշաճ կարգով ավարտվել է:

 

«Վարձավճարներ»

 

Ընկերության ցանկացած շահույթ, որը չի ստացվում որպես Վճարներ:

 

«Ֆինանսական տարի»

 

յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից հաջորդ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:

 

«Ֆորս-մաժոր»

 

ցանկացած անկանխատեսելի իրադարձություն (հատկապես` ներառյալ ահաբեկչության ակտ), որից անհնար է խուսափել և որն անհնար է կանխել, որի արդյունքում Կողմերից մեկը կամ Կողմերը չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Կորպորատիվ հսկողությամբ կամ վարչական հարաբերություններով Կողմերին առնչվող որևէ այլ անձի պատճառով տեղի ունեցած կամ նրանց կողմից կատարված իրադարձությունները Ֆորս-մաժորային չեն հանդիսանում:

 

«ԱՀԿ»

 

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն:

 

«Խորհրդի անկախ անդամ»

 

Խորհրդի այնպիսի անդամ, որը.

(i) չունի նյութական հարաբերություն Ընկերության կամ փոխկապակցված անձանց հետ, բացառությամբ Խորհրդի անդամ հանդիսանալու համար նախատեսված վարձավճարները` կիրառելի լինելու դեպքում,

(ii) չի հանդիսանում Ընկերության բաժնետոմսերի սեփականատեր:

 

«ՀՀՄՍ»

 

նշանակում է Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ` հրապարակված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից և հետևողականորեն կիրառվող:

 

«Օրենք»

 

նշանակում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, որը կարող է փոփոխվել և լրացվել ժամանակ առ ժամանակ:

 

«Պարտավորություն»

 

նշանակում է ցանկացած (հայտնի կամ անհայտ, ճշտված կամ չճշտված, բացարձակ կամ պայմանական, հաշվեգրված կամ չհաշվեգրված, իրացված կամ չիրացված, առկա կամ հետագայում առաջանալիք) պարտավորություն:

 

«Լիցենզիաներ»

 

նշանակում է ցանկացած լիցենզիա, թույլտվություն, լիազորում, հաստատում և համաձայնություն, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն կոնկրետ առևտրային գործունեություն իրականացնելու համար:

 

«Վնասների վերացում»

 

նշանակում է այն գումարը, որը Կառավարությունը վճարում է Կառավարչին սույն Պայմանագրի դրույթների համաձայն, որը հաշվարկվում է հետևյալ կարգով.

(i) Կանխիկով ներդրումների հանրագումարը` յուրաքանչյուրը տարեկան 10% դրույքաչափով կապիտալացմամբ` սկսած այն պահից, երբ Կանխիկով կապիտալի ներդրումը կատարվել է` մինչև հատուցման գումարի վճարման օրը,

 

հանած

 

(ii) Կանխիկով շահույթների հանրագումարը` յուրաքանչյուրը տարեկան 10% դրույքաչափով կապիտալացմամբ` սկսած այն պահից, երբ ստացվել է կանխիկով կապիտալի շահույթ` մինչև հատուցման գումարի վճարման օրը.

 

գումարած

 

(iii) Գոյություն ունեցող պարտավորությունները` կապիտալի կամ տոկոսագումարների կամ հարակից ծախսերի տեսքով, որոնք առաջացել են Կառավարչի այլ ներդրումների կամ այլ գործունեության կապակցությամբ, և որոնք կարող են չեղյալ հայտարարվել կամ փոխանցվել Կառավարությանը կամ նոր կառավարչի` հատուցման վճարման օրվա դրությամբ,

 

որտեղ

 

(iv) Կանխիկով ներդրումն այն է, երբ հետևյալ հաշվարկը տալիս է դրական (+) նշան. վարկեր (փոխառություններ), այդ թվում` սուբորդինացված և ոչ սուբորդինացված վարկեր, հանած հանած վարկերի (փոխառությունների) դիմաց վճարված տոկոսագումարները` առանց տոկոսների նկատմամբ կիրառվող հարկային պահումների, հանած վարկերի (փոխառությունների) մարումները, և

(v) Կանխիկով շահույթ, երբ հետևյալ հաշվարկի արդյունքում ստացվում է բացասական (-) նշանով մեծություն. վարկեր (փոխառություններ), այդ թվում` սուբորդինացված և ոչ սուբորդինացված վարկեր, հանած վարկերի (փոխառությունների) դիմաց վճարված տոկոսագումարները` առանց տոկոսների նկատմամբ կիրառվող հարկային պահումների, հանած վարկերի (փոխառությունների) մարումները:

Վերոհիշյալ բանաձևով ստացվող ցանկացած գումար պետք է զերծ լինի ցանկացած հարկից, որը կարող է կիրառվել Վնասների վերացման նկատմամբ, եթե այդպիսին կա: Այս նպատակով, եթե անհրաժեշտ է, Վնասների վերացման գումարի հաշվարկը կտարվի համախառն սկզբունքով:

 

«Նյութական բացասական հետևանք»

 

նշանակում է նյութական բացասական հետևանք.

(i) Կողմերից որևէ մեկի կարողության վրա` իրականացնելու կամ կատարելու սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտականություն,

(ii) Կառավարչի և (կամ) Ընկերության (կախված համատեքստից) բիզնեսի, գործողությունների, ֆինանսական վիճակի կամ հեռանկարի վրա:

 

«Կողմեր»

 

նշանակում է ՀՀ Կառավարություն և Կառավարիչ:

 

«Տիրապետում»

 

ֆորմալ գործողություն, որի միջոցով Կառավարիչը նշանակվում է և վերահսկում է Ընկերությունը` սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, և դառնում պատասխանատու դրա շահագործման և կառավարման համար:

 

«Գույք»

 

ցանկացած տիպի և բնույթի միացյալ և առանձնացված բոլոր իրական, անձնական, խառը, նյութական և ոչ նյութական գույքային միավորները, որոնք ներկայումս և ապագայում Ընկերության մասն են կազմում` անկախ ներկայումս դրանց սեփականատիրոջ անձից, անկախ դրանց նկատմամբ գույքային իրավունքներ (այդ թվում` նաև օգտագործման իրավունք) ունեցող անձի կամ պետական մարմնի փաստից: Կասկածից խուսափելու համար սահմանվում է, որ հիմնական միջոցները համարվում են Գույքի մաս` ըստ հետևյալ չափորոշիչների, որոնք, ընդ որում, սպառիչ չեն. (i) դրանց ուղղակի օգտագործումը Գործունեության համար, (ii) այն փաստը, որ դրանց օգտագործումը գլխավորապես նախատեսված է Գործունեության համար, (iii) դրանց գտնվելը Ընկերության սահմաններից ներս, (iv) այն փաստը, որ Կառավարչի բացառիկ հսկողությունը դրանց նկատմամբ անհրաժեշտ է, որպեսզի Ընկերությունը Կառավարչի կողմից կառավարվի սույն Պայմանագրով նախատեսված կերպով, կամ (v) այլ ողջամիտ միջազգային չափանիշների համաձայն: Վերը թվարկված օրինակները չունեն որևէ գերադասություն կամ կարևորություն` ըստ թվարկման հերթականության:

 

«Հարկեր»

 

ցանկացած հարկ (ներառյալ` եկամտահարկ, շահութահարկ, փոխարինողներ կամ հավելվող մինիմումներ, ակտիվներ, շրջանառություն, ֆրենչայզ, լիցենզիա, կապիտալ, ոչ նյութական ակտիվներ, ծառայություններ, հավելավճար, փոխանցում, վաճառք, օգտագործում, արժեքի ավելացում, աշխատավարձ, ռոճիկ, աշխատանքից ազատման դեպքում տրվող միանվագ վճարում, զբաղվածություն, սոցիալական ապահովություն, աշխատանքային թոշակ, մասնագիտական, գույքային (անշարժ և շարժական), շահույթներ, ներմուծում, ակցիզներ, մաքսատուրքեր, դրոշմներ, պահում կամ գնահատվող հարկեր), վարձավճարներ, տուրքեր (ներառյալ` մաքսատուրքեր), գնահատումներ, պահումներ կամ ցանկացած բնույթի պետական գանձույթներ, ներառյալ նաև բոլոր այն հարկերը, որ պետք է գանձվեին և որևէ պետական մարմնի վճարվեին երրորդ անձանց անունից (այդ թվում նաև` որպես հարկային գործակալ, ընդունող գործակալ, կոմիսիոն գործակալ կամ միջնորդ հանդիսանալուց բխող հարկային պարտավորությունները), այդ թվում` տոկոսագումարների, փոփոխությունների, տույժերի կամ հավելումների մասով:

 

«Ժամկետ»

 

Պայմանագրի 20 (քսան) տարվա ժամկետը:

 

«Բաժնետոմսեր»

 

Ընկերության յուրաքանչյուր և բոլոր բաժնետոմսերը, որոնք.

(i) ՈՒժի մեջ մտնելու ժամկետում պատկանում են կամ պետք է պատկանեն Կառավարությանը,

(ii) այլ կերպ ձեռքբերված Կառավարության կողմից:

 

II. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

 

2.1 Սույն Պայմանագիրը մեկնաբանվում է միացյալ ձևով, և առանձին դրույթներ չեն մեկնաբանվում Պայմանագրի ամբողջական համատեքստից առանձին, եթե այլ բան նախատեսված չէ:

2.2 Սույն Պայմանագիրը (ներառյալ դրա հավելվածները) հանդիսանում է Կողմերի կամ արտահայտությունը հավաստող փաստաթուղթ և գերակայում է սույնի ստորագրումից առաջ Կողմերի միջև կնքված գրավոր կամ բանավոր պայմանագրերի նկատմամբ:

2.3 Սույն Պայմանագրում առանձին դրույթների և բաժինների համարակալումը և հերթականությունը չի նշանակում դրանցից որոշների գերակայությունը այլոց նկատմամբ:

2.4 Սույն Պայմանագրում նշված վերնագրերը նշված են միմիայն տեղեկատվության նպատակով և չեն կարող ներգործություն ունենալ նրանց համատեքստի մեկնաբանման վրա:

2.5 Հատուկ բաժնին կամ հավելվածին արված հղումը պետք է մեկնաբանվի որպես հղում սույն Պայմանագրի հատուկ բաժնին կամ հավելվածին:

2.6 Հղումը (i) փոփոխությանը կամ փոփոխվող պայմանագրին ներառում է լրացումը, փոփոխությունը, հանձնարարականը, նորացումը, վերախմբագրումը կամ վերականգնումը, և (ii) համաձայնագրին պետք է մեկնաբանվի որպես հղում նման համաձայնագրի, որը կարող է փոփոխվել ժամանակ առ ժամանակ:

2.7 «Օրերին» վերաբերող նշումները մեկնաբանվում են որպես վարչական աշխատանքային օրեր, եթե այլ բան կոնկրետ նշված չէ:

2.8 Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն և անգլերեն տարբերակներով: Հակասությունների և վեճերի դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

3.1 Սույն պայմանագրի շրջանակներում Կառավարչին Կառավարության կողմից տրվում է բացառիկ իրավունք` իրականացնելու Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները և գործառույթները, որոնք նախատեսված են ՀՀ Բաժնետիրական Ընկերությունների մասին Օրենքի 88-րդ և 89-րդ հոդվածներին համապատասխան, և իրականացնելու սույն պայմանագրի 3.3 նախատեսված գործունեության տեսակները:

 

Կառավարիչը պարտավոր չէ սույն Պայմանագրով նախատեսված իրավունքների դիմաց վճարել որևէ վարձավճար կամ այլ կարգի հատուցում. սույն արտոնությունը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված վճարներին, ինչպիսիք են, օրինակ, Լիցենզիաների համար դիմելու դեպքում կիրառվող վճարները:

3.2 Սույն իրավունքների վերապահումը ենթադրում է Կառավարության կողմից Կառավարչին պետական կառավարչական գործառույթներից և բաժնետերերի ընդհանուր ժողովին վերապահված գործառույթներից բացի Ընկերության կառավարմանն առնչվող բոլոր գործառույթների վերապահում. որպես այդպիսին, կառավարումը սկսվում է սույն Պայմանագրում Կառավարչի կողմից իրականացված Տիրապետման պահից:

3.3 Չսահմանափակելով 3.1-րդ կետում նշված սկզբունքը` Կառավարիչը կունենա բացառիկ իրավունք` կառավարելու և շահագործելու Ընկերությանն առնչվող հետևյալ գործունեության տեսակները, որոնց ցանկը սպառիչ չէ.

(ա) Առողջապահական ծառայություններ.

1. Ռադիոիզոտոպների արտադրություն,

2. Ռադիոդեղագործական միջոցների արտադրություն,

3. Ռադիոիզոտոպների ներմուծում/արտահանում,

4. Ռադիոդեղագործական միջոցների ներմուծում/արտահանում,

5. Մոլեկուլյար պատկերում և ախտորոշում,

6. Բուժում, որը ներառում է, բայց չի սահմանափակում ռադիացիոն օնկոլոգիան, վիրաբուժական օնկոլոգիան և քիմիոթերապիան:

(բ) Առևտրային.

1. Առևտրային նպատակներով վերգետնյա տարածքների վարձակալություն,

2. Գովազդ,

3. Տարադրամի փոխանակման կետեր

5. Հյուրանոց,

6. Ռեստորաններ, սննդի կետեր, սրճարաններ,

7. Մեքենայի կայանատեղեր:

 

(գ) Այլ.

 

1. Բժշկական զբոսաշրջություն:

 

3.4 Պայմանագրի հաստատումը Կառավարության կողմից նշանակում է, որ Կառավարչին տրվում է Պայմանագրի 3.3-րդ կետում նշված բոլոր ծառայություններն իրականացնելու համար պահանջվող Լիցենզիաները և այն ծառայությունների համար, որոնք կարող են ստեղծվել, զարգացվել կամ իրականացվել ապագայում գործող ծառայությունների կամ գործընթացների զարգացման հետևանքով, կամ գործող ծառայությունները կամ գործընթացները փոխարինվելու և լրացվելու հնարավորությամբ:

3.5 Տիրապետման օրվա դրությամբ Կառավարությունը Կառավարչին տրամադրած կլինի Լիցենզիա, եթե այն անհրաժեշտ լինի 3.3-րդ (ա) կետում նշված ծառայություններն իրականացնելու համար:

3.6 Ընկերության տնօրենների խորհրդի կողմից Մասթեր պլանի հաստատումը կամ դրա որևէ երկարաձգումը կամ վերանայումը պետք է ներառի Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաների վերապահում` Մասթեր պլանով նախատեսված կարգով:

3.7 Անկախ II-րդ Հոդվածում նախատեսված այլ դրույթներից` 3.3-րդ կետում թվարկված իրավունքների իրացումը, որոնց նկատմամբ կիրառվում են գործող օրենքները, պետք է առավելագույն չափով հեշտացվի Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում, Ընկերության համար` նշված գործունեության տեսակներն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիաների ստանալը:

3.8 Կառավարությունը Կառավարչին զերծ և անվնաս կպահի այն Բացասական հետևանքներից, որոնցից Կառավարիչը կարող է տուժել Ընկերության գործունեության, իրավունքների և պարտականությունների առնչությամբ` պայմանով, որ Կառավարչի հանդեպ երրորդ անձանց հայցերը կքննվեն դատարանի, պետական մարմնի, որևէ այլ հանրային իշխանության կամ արբիտրաժային դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ մեկ այլ երկրում:

3.9 Սույնով Կառավարչին վերապահված իրավունքը չպետք է ոչ մի դեպքում խոչընդոտի Կառավարչին իրականացնելու այլ գործունեություն Հայաստանի Հանրապետությունում:

3.10 Կառավարությունը պետք է սույն Պայմանագրի ստորագրման պահից ողջամիտ ժամկետում ընդունի համապատասխան որոշումներ, որոնք անհրաժեշտ են Կառավարչին այս պայմանագրով Ընկերության կառավարման ստանձնած պարտավորությունների բնականոն իրականացման համար:

3.11 Ընկերությունը և/կամ Կառավարությունը Կառավարչին չեն վճարելու որևէ կառավարչական վարձատրություն սույն Պայմանագրին և Օրենքին համապատասխան Ընկերությունը կառավարելու համար:

 

IV. ԺԱՄԿԵՏԸ

 

4.1 Սույն Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում ստորագրման պահից և գործողության մեջ է մտնում 20 տարի ժամկետով:

 

V. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1 Կառավարիչը պարտավոր է.

(ա) Տիրապետման օրվանից սկսած և ողջ ժամկետի ընթացքում իրականացնել և երաշխավորել կառավարման և առողջապահական ծառայությունների բնականոն և անընդհատ մատուցումը, առանց Կառավարչի իրավունքների խախտման և ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.

1. C18/18 գծային արագացուցչի անխափան և անվտանգ շահագործումը,

2. ռադիոդեղագործական միջոցների արտադրությունը` GMP չափորոշիչների համաձայն.

3. պոզիտրոն էմիսիոն և համակարգչային տոմոգրաֆիայի (PET/CT), միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) ախտորոշման սարքավորումների շահագործումը և համապատասխան ախտորոշման ծառայությունների մատուցումը.

4. ուսումնական և բժշկական հաստատությունների համար համապատասխան ուսումնական գործընթացների կազմակերպմանն աջակցելը.

5. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի մասնագիտական անձնակազմի C18/18 արագացուցչի պրոտոնային արտաքին փնջի և ներքին թիրախների հետ կապված գիտահետազոտական ու բժշկական իզոտոպների հետազոտմանն ու արտադրության գործունեությանն աջակցությունը:

(բ) կառավարել և շահագործել Ընկերությունը նմանատիպ բժշկական կազմակերպությունների նկատմամբ կիրառվող միջազգայնորեն ընդունված որոշումներին և չափանիշներին համապատասխան,

(գ) ապահովել Ընկերության ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ միջազգայնորեն ընդունված պրոտոկոլների և չափանիշների ներդրումը,

(դ) ապահովել Ընկերության մարդկային ռեսուրսների ընտրության, վարձատրության, շարունակական ուսուցման, վերապատրաստման աշխատանքների իրականացումը,

(ե) ապահովել Ընկերության շարունակական զարգացումը,

(զ) վարել Ընկերության գործունեությունը` Մասթեր պլանին համապատասխան,

(է) սեփական ծախսերով և ռիսկով ձեռք բերել համարժեք ֆինանսավորում և կառավարչական ռեսուրսներ` պահպանելու և արդիականացնելու Ընկերության ֆիզիկական ենթակառուցվածքները, վերջիններիս հասցնելու ժամանակակից չափանիշների և բարելավելու կառավարման որակը,

(ը) Ընկերությանը միջոցներ տրամադրել և/կամ ապահովել կարճաժամկետ կամ միջնաժամկետ փոխառություններ Ընկերությանը Մասթեր պլանին համաձայն, վերջինիս կողմից Գործունեությունն իրականացնելու և Մասթեր պլանով նախատեսված առօրյա գործունեությունը ֆինանսավորելու համար: Կառավարիչն իրավունք կունենա իր հայեցողությամբ կառավարել և կազմակերպել Ընկերության կողմից այդ փոխանցումների կամ փոխառությունների վերադարձնելու ժամկետները և չափը համաձայն Մասթեր պլանի կամ այն դեպքում, երբ Մասթեր պլանով այդ ֆինանսավորումը և/կամ դրա մարման ժամկետն ու պայմանները նախատեսված չեն` Տնօրենների Խորհրդի կողմից սահմանված ժամկետով և պայմաններով,

(թ) տրամադրել Ընկերության Տնօրենների խորհրդին տարեկան հաշվետվություն (և այլ նմանատիպ հաշվետվություններ, որոնք Տնօրենների խորհուրդը կպահանջի) Ընկերության կառավարման զարգացման, շահագործման գործունեության վերաբերյալ` Մասթեր պլանին համաձայն:

(ժ) կառավարել, ղեկավարել և շահագործել գործունեությունը Բացառիկ կարգով` ուղղակիորեն կամ երրորդ կողմերի հետ պայմանագրերի միջոցով: Այլ Գործունեության տեսակների կառավարման և շահագործման համար երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերը չեն պահանջի որևէ լիազորում կամ այլ համաձայնություն,

(ժա) Ընկերության անունից բոլոր բուժվող հիվանդներից, վաճառողներից, ենթակապալառուներից և գործակալներից գանձել համապատասխան ծառայությունների համար Վճարները և Վարձավճարները, որոնք Կառավարիչը կարող է սույն դրույթների համաձայն սահմանել:

 

VI. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6.1 Կառավարությունը պարտավոր է.

(ա) երաշխավորել, որ Կառավարիչն իրավունք ունենա Բացառիկության իրավունքով իրականացնել Ընկերության ղեկավարում, շահագործում և գործունեության կազմակերպում սույն Պայմանագրում նախատեսված ժամկետում և պայմաններով,

(բ) անկախ Կառավարության առավել կոնկրետ Պարտավորությունների մասին սույն Պայմանագրով նախատեսվող դրույթներից, Կառավարչի կողմից ծանուցման հիման վրա, Կառավարությունը պարտավոր է կատարել բոլոր ողջամիտ և անհրաժեշտ գործողությունները և միջոցառումները, որպեսզի անհապաղ և լիարժեքորեն գործադրվեն Կառավարչին սույն Պայմանագրով շնորհված իրավունքները:

(գ) երաշխավորել, որ կապահովվի, կպահպանվի և կբարելավվի Անհրաժեշտ ենթակառուցվածքը, ինչպես նաև Կառավարչի կողմից գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ Գույքը` ապահովելու Ընկերության աշխատանքների և Գործունեության բնականոն և շարունակական իրականացումը Ընկերության աճին զուգընթաց` համաձայն միջազգայնորեն ընդունված չափանիշների և գործելաոճի: Անհրաժեշտ գույքն արտացոլված կլինի Ընկերության նախնական հաշվեկշռում Տիրապետումից առաջ,

(դ) իրականացնել ողջամիտ համագործակցություն Կառավարչի հետ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ֆինանսավորում ստանալիս, ներառյալ` վարկեր Կառավարչին և/կամ Ընկերությանը, եթե այդպիսիք առկա են,

(ե) իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված և որպես Ընկերության բաժնետեր իրեն վերապահված իրավունքները Ընկերության` գործող բոլոր օրենքներին համապատասխան իր կորպորատիվ գոյությունը պահպանելու նպատակով,

(զ) իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված և որպես Ընկերության բաժնետեր իրեն վերապահված իրավունքները, որպեսզի ապահովի, որ Ընկերությունը վարում է իր գործունեությունը արդյունավետորեն, հիմնավորված և կիրառելի օրենքին և Մասթեր պլանին համապատասխան, ինչպես նաև համաձայն հիմնավորված ինժեներական, ֆինանսական և գործարար պրակտիկայի` հաշվի առնելով շրջակա միջավայրը և դրա համապատասխանությունը կիրառվող Բնապահպանական, առողջապահական և անվտանգության պահանջներին,

(է) Տիրապետման պահին Կառավարչին հանձնել Գույքը բարվոք վիճակում բոլոր տեխնիկական, տեխնոլոգիական և ճարտարապետական լուծումներով և կառույցներով, որոնք անհրաժեշտ են Ընկերության կողմից նախատեսվող Գործունեությունը Մասթեր պլանին համապատասխան իրականացնելու համար,

(ը) իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված և որպես Ընկերության բաժնետեր իրեն վերապահված իրավունքները` վերահսկելու, որպեսզի Ընկերությունը մշտապես ունենա անհրաժեշտ միջոցներ` իրականացնելու սույն Պայմանագրով և Մասթեր պլանով իրեն վերապահված աշխատանքները,

(թ) չպետք է առանց Կառավարչի համաձայնության:

1. վաճառի, փոխանցի կամ այլ կերպ տնօրինի Ընկերությունում իրեն պատկանող որևէ Բաժնետոմսեր կամ այլ կերպ փոխի Ընկերության թողարկված կամ չմարված Բաժնետոմսերի հանդեպ իր իրավաբանական և շահութաբեր սեփականության կարգավիճակը,

2. իրականացնի որևէ փոխանցում Ընկերության կապիտալում իր սեփական շահաբաժինն ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ` Կառավարչին, Կառավարչի կողմից հաստատված գնորդի կամ փոխանցումը կատարողին փոխանցելուց,

3. թույլ տա, որպեսզի գրավադրում իրականացվի Բաժնետոմսերի նկատմամբ, կամ որևէ այլ կերպ տնօրինի կամ ծանրաբեռնի իրեն պատկանող որևէ Բաժնետոմսեր կամ Բաժնետոմսեր, որոնք նա կարող է ապագայում ձեռք բերել, որոնք ցանկացած պահի կարող են պատկանել որևէ անձի:

 

VII. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում և հավաստիացնում է մյուսին, որ Հավելված Ա-ում արվող հայտարարություններ ճշմարիտ են և լիարժեք սույն Պայմանագրի օրվա դրությամբ, և որ ճշմարիտ և լիարժեք կլինեն ողջ ժամկետի ընթացքում, բացառությամբ, եթե համատեքստը որոշ ժամանակի ընթացքում սահմանափակի դրանց իսկությունը:

 

VIII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8.1 Ընկերության տնօրենների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) և նրա կազմը ձևավորվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Տնօրենների խորհրդի կազմում պետք է մշտապես լինեն Կառավարչի կողմից առաջադրված առնվազն երկու ներկայացուցիչ և մեկ անկախ անդամ:

8.2 Խորհրդի նիստերը կայանում են ֆինանսական տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար առնվազն մեկ անգամ: Նիստերը կարող են կայանալ ֆիզիկական ներկայությամբ կամ հեռակա կարգով: Խորհրդի կողմից հաստատման ենթակա հարցերը կարող են հաստատվել գրավոր որոշման նախագծի շրջանառության միջոցով, որը ուժի մեջ կմտնի Խորհրդի բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահից:

8.3 Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկության արդյունքների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում հետևյալ իրավասությունները.

(ա) Ընկերության գործունեության ռազմավարության որոշումը, ներառյալ` Մասթեր պլանի վերանայումը և հաստատումը, ինչպես նաև այնպիսի ծախսերի հաստատումը, որոնք Ֆինանսական Տարվա ընթացքում շեղվում են Մասթեր պլանով նախատեսված տարեկան համախառն ծախսերի բյուջեից 10%-ի չափով,

(բ) բաժնետերերի տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, ժողովների օրակարգերի հաստատումը,

(գ) ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերին անդրադառնալը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը,

(դ) Գույքի շուկայական արժեքի որոշումը Օրենքով նախատեսված կարգով,

(ե) Ընկերության տեղաբաշխված Բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը, Ընկերության պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը Օրենքով սահմանված դեպքերում և կարգով,

(զ) Ընկերության վերստուգողի վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ բաժնետերերի ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը,

(է) Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատման վերաբերյալ բաժնետերերի ժողովին առաջարկությունների ներկայացում և վերջինիս վարձատրության որոշում, մասնագիտացված խորհրդատուների հաստատումը, ներառյալ բանկերի ընտրությունը,

(ը) սույն Պայմանագրի 10.5 կետով նախատեսված պայմանների պահպանմամբ Ընկերության Բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը,

(թ) սույն Պայմանագրի 10.5 կետով նախատեսված պայմանների պահպանմամբ Ընկերության բաժնեմասերի դիմաց վճարվող միջանկյալ շահութաբաժինների չափի և վճարման կարգի որոշում,

(ժ) Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործման հարցի որոշումը,

(ժա) Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող այն ներքին փաստաթղթերի հաստատումը, որոնք չեն պատկանում բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ գործադիր մարմնի իրավասությանը,

(ժբ) Ընկերության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների հիմնադրումը, այլ կազմակերպություններին Ընկերության մասնակցության հարցի որոշումը,

(ժգ) Օրենքով նախատեսված դեպքերում գործարքների կնքումը կամ հաստատումը, ինչպես նաև հետևյալ գործարքների հաստատումը, եթե հաստատելու իրավասությունը չի պատկանում բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը, Օրենքի համաձայն.

1. ցանկացած ոչ ընթացիկ ակտիվի կամ ակտիվների օտարմանը հանգեցնող մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքի (վաճառքի, վարձակալության կամ նմանատիպ այլ գործարքի միջոցով) հաստատումը, որի կամ որոնց հաշվեկշռային արժեքը գերազանցում է Ընկերության ոչ ընթացիկ ակտիվների 5 (հինգ) տոկոսը, ինչպես նաև փոխկապակցված անձանց հետ գործարքների կնքումը,

2. ցանկացած ակտիվի գրավադրման գործարքի հաստատումը,

3. Ընկերությունը պարտքով ծանրաբեռնման, փոխառության գումարների վաղաժամկետ վերադարձման, ինչպես նաև երաշխավորության կամ փոխառության պայմանագրերի հաստատումը, բացառությամբ այն գործարքների, որոնք նախատեսված են տարեկան Մասթեր պլանում և հաշվեկշռում սույն Պայմանագրի համաձայն հաստատված Խորհրդի կողմից,

4. որևէ այլ անձի պարտավորությունը կատարելու երաշխավորության կամ փոխառության պայմանագրերի, կամ որևէ պարտավորության գնման կամ այլ կերպ ձեռքբերման կամ պարտատիրոջ վնասների` պայմանական կամ որևէ այլ հիմքով ապահովագրման գործարքների հաստատումը:

(ժդ) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը,

(ժե) Ընկերության ներքին քաղաքականության, ներառյալ` հաշվապահական քաղաքականության փոփոխությունների հաստատումը,

(ժզ) շահերի բախում պարունակող գործարքների հաստատումը, որոնք դուրս են Ընկերության սովորական տնտեսական գործունեության շրջանակից, ինչպես նաև Օրենքով սահմանված դեպքերում շահերի բախում պարունակող այլ դեպքերում,

(ժէ) Օրենքով և սույն Պայմանագրով իր բացառիկ իրավասությանը վերապահված այլ հարցերի քննարկում:

8.4 Կառավարությունը համաձայնում է իրականացնել սույն Պայմանագրով և Ընկերության բաժնետիրոջ կարգավիճակով իրեն վերապահված իրավունքները` հետևելու, որպեսզի Կառավարչի կողմից առաջարկված բոլոր թեկնածուները ներառվեն Ընկերության Խորհրդի կազմում:

8.5 Կառավարությունը Պայմանագրի կատարումից 30-օրյա ժամկետում պետք է կայացնի բոլոր որոշումները և իրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները` Ընկերության կանոնադրության մեջ արտացոլելու 8.3-րդ կետով սահմանված, Ընկերության կառավարման հետ կապված Կողմերի համաձայնությունները, ինչպես նաև կազմակերպելու դրա փոփոխությունների պետական գրանցումը:

 

IX. ՄԱՍԹԵՐ ՊԼԱՆԸ

 

9.1 Կառավարիչը կազմելու է Մասթեր պլանը և այն ներկայացնելու է Տնօրենների խորհրդի հաստատմանը Տիրապետումից [60] Աշխատանքային օրվա ընթացքում:

9.2 Մասթեր պլանը և վերջինիս բոլոր փոփոխություններն ու լրացումները կատարվելու են` համաձայն բուժվող հիվանդների հոսքի կանխատեսման, սպասարկման օբյեկտիվ անհրաժեշտության և այլ պայմանների, որոնք Կառավարիչը կարող է հարիր համարել աշխարհում նմանատիպ հաստատություններում կիրառվող ստանդարտներին համապատասխան:

Կառավարիչն իրավունք կունենա առանց Խորհրդի համաձայնության Ընկերության անունից կրել արտահերթ ծախսեր, որոնք Ֆինանսական Տարվա ընթացքում չեն գերազանցում Մասթեր պլանով նախատեսված ծախսերի բյուջեի 10%-ից ավելի շեղում:

9.3 Մասթեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում Մասթեր պլանը կարող է վերանայվել` Կառավարչի դիմումի համաձայն:

9.4 Եթե Տնօրենների խորհուրդը չի հաստատում Մասթեր պլանը Կառավարչի կողմից այն ներկայացվելուց հետո [30] Աշխատանքային օրերի ընթացքում, ապա Կողմերը պարտավոր են գտնել Մասթեր պլանի փոխադարձաբար ընդունելի դրույթներ: Մինչև Մասթեր պլանի հաստատումը Կառավարիչն իրավասու է կառավարել Ընկերությունը` իրականացնելով ընթացիկ պահպանման այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են Ընկերության գործունեության համար: Տնօրենների խորհուրդը Մասթեր պլանը չի կարող մերժել անհիմն կերպով կամ մեջբերելով պատճառներ, որոնք չեն հանդիսանում օբյեկտիվ տեխնիկական պահանջներ կամ հանրային առողջապահության և անվտանգության կանոնակարգման կամ այլ կիրառելի օրենքի արդյունք:

9.5 Տնօրենների խորհրդի կողմից Մասթեր պլանի և վերջինիս փոփոխությունների հաստատումը նշանակում է, որ տրվում են բոլոր թույլտվություններն ու լիցենզիաները թե տեղական, և թե համազգային նշանակության, որոնք անհրաժեշտ են Մասթեր պլանով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար:

9.6 Կառավարիչն իրավունք կունենա Մասթեր պլանով նախատեսված աշխատանքները դասակարգել ըստ առաջնահերթությունների, հետաձգել կամ տեղափոխել դրանց նախապես հաստատված ժամկետները և սեփական հայեցողությամբ կազմել համապատասխան ծրագրեր դրանց իրագործման համար:

9.7 Կառավարիչը պետք է Տնօրենների խորհրդին տեղեկացնի Մասթեր պլանում նկարագրված կոնկրետ աշխատանքների իրագործման և առաջընթացի մասին տարեկան պարբերականությամբ տվյալ ֆինանսական տարվա համար:

 

X. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

10.1 Կառավարչի կողմից իրականացված բոլոր գործողությունների համար Կառավարչին կվերապահվի համապատասխան Վճարները և Վարձավճարները գանձելու իրավասություն:

10.2 Վճարները կհաստատվեն Մասթեր պլանում և կարտահայտվեն ՀՀ դրամով: Կառավարիչն իրավունք կունենա միակողմանիորեն փոփոխելու Վճարները ցանկացած ֆինանսական տարվա ընթացքում [5] տոկոսից չանցնող շեմով, որպեսզի համապատասխանի Մասթեր պլանում սահմանված ծրագրավորված ֆինանսական ցուցանիշներին: Վճարներն ուժի մեջ կմտնեն Կառավարչի կողմից Տնօրենների Խորհրդին փոփոխությունների մասին տեղեկացնելու օրը անմիջապես:

10.3 Կառավարությունը կհետևի, որ Տնօրենների խորհուրդը չհիմնավորված կերպով չմերժի Վճարների հաստատումը կամ դրանց փոփոխությունների հաստատմանն իր համաձայնությունը տալը:

10.4 Կառավարիչն իրավասու է գնահատելու յուրաքանչյուր Վարձավճար և փոփոխելու դրա չափը իր հայեցողությամբ: Վարձավճարները գնահատելու ժամանակ Կառավարիչը պետք է ձեռնպահ մնա խտրական մոտեցում ցուցաբերելուց օգտագործողների նկատմամբ` շուկայական և գործարար նպատակահարմարության պատճառից զատ յուրաքանչյուր այլ պատճառով: Կառավարիչը կարող է սահմանել կամ փոփոխել Վարձավճարները այն մակարդակով, որը հնարավորություն կտա շահույթ ստանալ Ընկերության համար:

10.5 Բաժնետերերին շահութաբաժինների վճարում հայտարարելու կամ վճարելու նախապայման է հանդիսանում Կառավարչին` վերջինիս կողմից փոխանցված կամ փոխառությամբ տրամադրված գումարների ամբողջությամբ վերադարձնելը` ի լրումն այդ գումարների նկատմամբ հաշվարկված տոկոսների: Կառավարության կողմից Տիրապետումից քսան տարվա ընթացքում ստացված բոլոր շահաբաժինները պետք է ներդրվեն Ընկերության մեջ:

 

XI. ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

11.1 Կառավարությունը սույնով ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Կառավարչին վերապահում է նախապատվության իրավունք բոլոր Բաժնետոմսերի նկատմամբ, նույն ժամկետով և պայմաններով, ինչպես առաջարկվել է երրորդ կողմին Կառավարության կողմից: Կառավարության կողմից Բաժնետոմսերի ամբողջական կամ մասնակի տնօրինման դեպքում վերջինս պարտավոր է առաջարկել դրանք Կառավարչին երրորդ անձանց առաջարկված ժամկետներում և պայմաններով:

11.2 Կառավարությունը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի Կառավարչին իր` Բաժնետոմսերը օտարելու մտադրության մասին:

11.3 Տեղեկացումը ստանալուց 30-օրյա ժամկետում Կառավարիչը իրավունք կունենա ձեռք բերելու Ընկերության բոլոր Բաժնետոմսերը:

11.4 Սույնով նախատեսված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում Կառավարչի կողմից վճարվելիք գումարը կնվազեցվի Կողմերի համար ընդունելի անկախ գնահատողի կողմից սահմանված Ընկերության արժեքի և Տիրապետման պահին Ընկերության հաշվեկշռային արժեքի հավելաճի 50%-ի չափով:

 

XII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

12.1 Դադարման դեպքերն են.

(ա) Ժամկետը լրանալու հետևանքով,

(բ) Կառավարչի մեղքի հետևանքով,

(գ) Կառավարչի սնանկացման հետևանքով,

(ե) Վարչական հայեցողական ակտի հետևանքով,

(զ) Կառավարության մեղքի հետևանքով,

(դ) Ֆորս մաժոր իրադարձության հետևանքով:

12.2 Ժամկետի լրանալը. Սույն Պայմանագիրը դադարում է դրա ժամկետի ավարտմամբ:

12.3 Կառավարչի մեղքի հետևանքով դադարումը. Ընկերությունը և Կառավարությունն իրավունք ունեն դադարեցնելու Պայմանագիրը Կառավարչի սխալի դեպքում եթե.

(ա) Կառավարիչը չի կատարում իր էական պարտականություններից կամ սույնով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը և այդպիսի խախտումը շարունակվում է դրա ծագման պահից [30] օրվանից հետո,

(բ) սույն Պայմանագրում Կառավարչի կողմից արված կամ հաստատված երաշխավորումները կամ հավաստիացումները կամ սույնով նախատեսված այլ փաստաթղթերը սխալ են կամ ապակողմնորոշիչ ցանկացած նյութական առումով` իրականացնելիս կամ հաստատելիս,

(գ) Կառավարչի դեմ ուժի մեջ է մտել դատարանի որոշում կամ հրաման` ճանաչելով Կառավարչին սնանկ կամ անվճարունակ կամ վերջինիս լուծարման կամ սնանկություն հանձնարարություն տալով կամ, դիմում է ներկայացվել Կառավարչի նկատմամբ վերակազմակերպման, կազմակերպման, վերակազմավորման, ճշտման, կառուցվածի կամ լուծարման պահանջների վերաբերյալ: Սնանկությունը, անվճարունակությունը, Կառավարչի կողմից պարտապաններից իր պաշտպանության համար ցանկացած օրենքի մատնանշումը:

12.4 Վարչական հայեցողական ակտի հետևանքով դադարումը. Կառավարիչը զերծ կմնա սույն Պայմանագիրը սույն կետով նախատեսված կարգով դադարեցնելուց, քանի դեռ չի լրացել Ժամկետի առաջին (15) տասնհինգ տարին: Եթե Կառավարությունն իր հայեցողական լիազորությունների հիման վրա որոշի միակողմանիորեն դադարեցված համարել Պայմանագիրը սույն Պայմանագրով նախատեսված դադարեցման հիմքերից զատ որևէ այլ պատճառով, ապա Կառավարությունը պետք է Կառավարչին վճարի լուծարման գումարները, երաշխավորի և անվնաս պահի Կառավարչին սույն Պայմանագրի դադարման պատճառով երրորդ անձանց կողմից առաջացված ցանկացած Բացասական հետևանքից:

Եթե Կառավարությունը դադարեցնում է Պայմանագիրը ազգային պաշտպանության ողջամիտ խնդիրների պատճառով, ապա Բացասական հետևանքները բացառապես կազմված կլինեն Կառավարության կողմից Պայմանագրի դադարեցման պահի դրությամբ Կառավարչի կողմից փաստացի կատարված ներդրումներից, գումարած Կառավարչի ունեցած ներդրումային պարտավորությունները, որոնք չեն կարող չեղյալ հայտարարվել կամ փոխանցվել Կառավարությանը կամ նոր Կառավարչի:

12.5 Կառավարության և (կամ) Ընկերության կողմից պայմանագրի խախտումը. Եթե Կառավարությունը և (կամ) Ընկերությունը խախտի սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորություններից որևէ մեկը, ապա Կառավարիչն իրավունք կունենա դադարեցնելու Պայմանագիրը, եթե Կառավարությունը խախտման մասին Կառավարչից ծանուցում ստանալուց հետո 20-օրյա ժամկետում չի վերացնում խախտումը: Նման դեպքում Կառավարությունը Կառավարչին վճարում է Վնասի վերացման գումարը, ինչպես նաև երաշխավորում և անվնաս պահում Կառավարչին սույն Պայմանագրի դադարեցման պատճառով երրորդ անձանց կողմից առաջացած ցանկացած Վնասակար հետևանքից:

12.6 Կառավարիչն իրավունք կունենա դադարեցնելու սույն Պայմանագիրը, եթե.

(ա) Ընկերությունը և/կամ կառավարությունը չի կատարել կամ կատարում իր նյութական պարտավորությունները կամ սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները, և նման ձախողումը շարունակվում է դրանց առաջացումից [30] օրվա ընթացքում,

(բ) Ընկերությունը (i) ներկայացնում է կամավոր միջնորդություն սնանկացման վերաբերյալ, ընդունում գրավոր ձևով, որ ի վիճակի չէ վճարել իր պարտքերը, երբ դրանք վճարելու ժամանակն է կամ ընդհանրապես չի կարողանում վճարել որևէ պարտք, երբ այն դառնում է վճարման ենթակա, (ii) կատարում է ընդհանուր հանձնարարություններ` ի շահ պարտատերերի, (iii) ներկայացնում է միջնորդություն կամ պատասխան` վերակազմակերպման կամ պարտատերերի հետ համաձայնության գալու, կամ օգտվելու որևէ սնանկացման կամ անվճարունակության օրենքներից, (iv) ներկայացնում է պատասխան` ընդունելով նյութական մեղադրանքները, կամ համաձայնում է, կամ թերանում է պատասխանել, հայցադիմում վերջինիս դեմ սնանկության, վերակազմակերպման կամ անվճարունակության գործընթացներում, երբ նմանատիպ գործողությունը կամ գործողություն կատարելը ձախողելը կհանգեցնի վերջինիս հանդեպ սնանկության կամ անվճարունակության որոշում կայացնելուն,

(գ) Կառավարության և/կամ Ընկերության կողմից արված կամ հաստատված ցանկացած երաշխավորություն կամ հավաստիացում սույն Պայմանագրի կամ Պայմանագրին կից մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ սխալ էր կամ ապակողմնորոշիչ որևէ նյութական իմաստով այն կատարելու կամ հաստատելու ժամանակ,

(դ) ցանկացած Լիցենզիա, որը կառավարչի հիմնավորված կարծիքով համարվում է էական Ընկերության գործունեությունն իրականացնելու համար, փոփոխվել է այնպիսի ցանկացած եղանակով, որն ունի Բացասական ազդեցություն Ընկերության գործառնությունների նկատմամբ, կասեցվել, չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել է,

(ե) ի հայտ է եկել իրադարձություն, կամ հանգամանք, որը Կառավարչի հիմնավորված կարծիքով կարող է նյութական վնաս պատճառել:

12.7 Սույն Պայմանագրի 12.4 և 12.5 կետերին համապատասխան Պայմանագրի դադարեցման դեպքում Կառավարությունը պարտավոր է վճարել կառավարչին Վնասների վերացումը և պետք է փոխհատուցի և պահի Կառավարչին անվնաս` նկատի ունենալով երրորդ կողմերից հարուցված և սույն Պայմանագրի դադարումից բխող բոլոր Բացասական հետևանքները:

12.8 Ժամկետի ավարտի կամ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրի լուծման դեպքում Կառավարիչը իրավունք կունենա ստանալ Տիրապետման օրվա համեմատ Ընկերության ակտիվների զուտ արժեքի հավելաճի 50%-ի չափով գումար, որը հաշվարկվելու է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ընտրված անկախ գնահատողի կողմից տրամադրված գնահատականի հիման վրա: Կողմերը համաձայնվում են բարեխղճորեն բանակցել նախորդ նախադասությամբ նախատեսված գումարների վճարման պայմաններն ու ժամկետները:

 

XIII. ՖՈՐՍ ՄԱԺՈՐ

 

13.1 Ֆորս-մաժորային իրավիճակի առաջանալու դեպքում տուժող կողմը պետք է Ֆորս-մաժորային հանգամանքն առաջանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում մյուս կողմին ծանուցի իրավիճակի հանգամանքների, ինչպես նաև չկատարված պարտավորությունների կատարման ակնկալվող ժամկետների և պայմանների մասին:

13.2 Ֆորս մաժորի վերանալու դեպքում Կողմերը պետք է համագործակցեն` նվազագույնի հասցնելու հետևանքները և ապահովելու իրենց պարտավորությունների կատարման բնականոն ընթացքը:

13.3 Եթե ֆորս-մաժորային իրավիճակը մշտապես և էապես ազդում է Կողմերի` սույն Պայմանագրի խնդիրների իրագործման վրա, ապա Կողմերը պետք է բանակցեն` վաղաժամկետ դադարեցնելու Պայմանագիրն այն հիմքով, որ դադարեցումից հետո Կողմերի պարտավորությունները կսահմանափակվեն Պայմանագրի կանգ առնելու հետ կապված պարտավորությունների փաստացի կատարմամբ կամ չկատարմամբ:

13.4 Ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով պայմանների չկատարումը Կողմերից ոչ մեկին իրավունք չի տալիս հայցեր ներկայացնել սույնի առնչությամբ:

 

XIV. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Այն դեպքում, երբ Կողմերից որևէ մեկը խախտում է Հավելված Ա-ում նախատեսված երաշխավորություններից և հավաստիացումներից որևէ մեկը, ապա այդ Կողմը (այսուհետ` Հատուցող կողմ) համաձայնում է հատուցել մյուս կողմին (այսուհետ` հատուցվող կողմ) Բացասական հետևանքների ամբողջությունը, որից վերջինս կարող է տուժել, և հատուցում ստանալու հայտի օրվանից հետո (ներառյալ` կիրառվող ժամանակահատվածից հետո Բացասական հետևանքները, որոնցից կարող է տուժել հատուցվող Կողմը) որպես հետևանք, բխող, կապված, բնույթով կամ պատճառված խախտմամբ (կամ ենթադրյալ վնասը)` պայմանով, որ հատուցված կողմը հետևում է Հավելված 2-ով նախատեսված գործընթացներին` բացառությամբ հատուցվող կողմի անզգուշության և դիտավորյալ այլ կերպ վարվելու դեպքերի:

 

XV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

15.1 Առանց օրենքով նախատեսված որևէ պարտականության սահմանափակման` ինչպես սույն ամսաթվին, այնպես էլ նախքան այն և դրանից հետո Կողմերը կկատարեն սույն Պայմանագրի պայմանների իրագործման նպատակով անհրաժեշտ ամեն քայլ և գործողություն, կկնքեն բոլոր փաստաթղթերը և կկատարեն բոլոր գործերը:

15.2 Յուրաքանչյուր կողմ պետք է կրի բոլոր ծախսերը, ներառյալ Կողմերի մոտ աշխատող գործակալների, ներկայացուցիչների, խորհրդատուների և հաշվապահների բոլոր վարձավճարները և ծախսերը: Վերոնշյալը պայմանավորված է սույն Պայմանագրի ստորագրմամբ, և մյուս կողմը չունի որևէ պարտականություն վերոնշյալ հարցի կապակցությամբ:

15.3 Սույն Պայմանագիրը Կողմերի կողմից նախատեսվում է որպես իրենց համաձայնության վերջնական դրսևորում` հաշվի առնելով սույն Պայմանագրի առնչությամբ Կառավարության կողմից տրամադրվելիք խթանները և օգնությունը, և ուղղված է լինելու սույն Պայմանագրի առարկայի հանդեպ իրենց համաձայնության վերջնական և սպառիչ հաստատմանը: Որպես այդպիսին, սույն Պայմանագրում ներառված ժամկետները և պայմանները գերիշխում են Կողմերի միջև նախորդ բոլոր հաղորդակցությունների, ներկայացումների կամ համաձայնությունների նկատմամբ` բանավոր կամ գրավոր, Ընկերության կողմից էլեկտրական կարողության և էլեկտրաէներգիայի վաճառքի պարագայում:

15.4 Սույն Պայմանագրի իրականացումից հետո այլ լրացուցիչ փաստաթղթերի իրականացման կամ սույն Պայմանագրի իրականացման համար հետագա քայլերի անհրաժեշտության և հարիր լինելու դեպքում, Կողմերը համաձայնում են իրականացնել նման գործողություններ:

15.5 Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի միջև գրավոր համաձայնությամբ:

15.6 Արգելվում է Կողմերից որևէ մեկի` սույն պայմանագրի դրույթներից բխող գործունեության ընթացքում որևէ պարտականության չիրականացման դեպքում մյուս կողմից պահանջի իրավունքից հրաժարում.

(ա) պետք է իրականացվի կամ մեկնաբանվի որպես այլ կամ հետագա դեպքերում պարտականության չիրականացման դեպքում պահանջի իրավունքից հրաժարում` անկախ նման կամ տարբեր բնույթ ունենալուն, կամ

(բ) պետք է գործեն, բացառությամբ, եթե գրավոր պատշաճ կարգով իրականացվել է նման կողմի կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցչի կողմից:

15.7 Ո՛չ Կողմի ձախողումը` ցանկացած առիթով պնդելու սույն Պայմանագրի ժամկետների, պայմանների և դրույթների կատարում, ո՛չ մի կողմից մյուս կողմին լրացուցիչ ժամանակը կամ արտոնությունը չեն կարող դիտարկվել որպես խախտման դեպքում պահանջի իրավունքից հրաժարում, ո՛չ որևէ տարբերության ընդունում, կամ սույն Պայմանագրի համաձայն նմանատիպ իրավունքից կամ այլ իրավունքներից հրաժարում:

15.8 Կառավարիչը չի կարող լիազորել կամ փոխանցել սույն Պայմանագրից բխող և սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները կամ պարտականությունները` անկախ նախապես Կառավարության գրավոր համաձայնությունը ստանալու, որը չի կարող անհիմն կերպով մերժվել:

15.9 Ընկերությունը և Կառավարությունը չեն կարող լիազորել կամ փոխանցել սույն Պայմանագրից բխող և սույն Պայմանագրով սահմանված իրենց իրավունքները կամ պարտականությունները` անկախ Կառավարչի նախապես գրավոր համաձայնության, որը չի կարող անհիմն կերպով մերժվել:

15.10 Յուրաքանչյուր կողմ և դրա աշխատակիցները, պայմանագրով աշխատող անձինք, խորհրդատուները կամ գործակալները պետք է ողջամիտ ջանքեր գործադրեն` պահպանելու սույն Պայմանագրի կամ այլ փաստաթղթերի բովանդակության կամ դրանով տրամադրված այլ տեղեկատվության գաղտնիությունը, ներառյալ` էլեկտրոնային հաղորդակցության` նշված որպես գաղտնի այն տրամադրող կողմի կողմից կամ անունից:

15.11 Յուրաքանչյուր Կողմ պետք է ողջամիտ ջանքեր գործադրի` ապահովելու, որպեսզի իր կողմից ստացված ամբողջ տեղեկատվությունը հասանելի լինի կամ օգտագործվի դրա աշխատակիցների կամ անձնակազմի համար, որոնք կարիք ունեն նման տեղեկատվության, որպեսզի Կողմին թույլ տրվի իրականացնել իր պարտավորությունները կամ իրականացնել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ, բացառությամբ Օրենքով հատուկ պահանջվելու դեպքում, չպիտի հրապարակի կամ այլ կերպ գաղտնազերծի նույնը երրորդ անձանց:

15.12 Կողմերից ոչ մեկը չպիտի հրապարակի կամ հարուցի որևէ մամուլի հաղորդագրություն կամ այլ հրապարակային հայտարարություն սույն Պայմանագրի առնչությամբ, առանց մյուս Կողմի նախնական հաստատման:

15.13 Սույն Պայմանագիրը կազմված է մի քանի օրինակով, որոնցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես բնօրինակ, բայց որոնց հանրագումարը կազմում է մեկ միասնական և միևնույն պայմանագիր:

15.14 Սույն պայմանագրին, այդ թվում Մասթեր պլանին վերաբերող բոլոր հայտարարությունները, ընթացակարգերը, ծանուցումները, պետք է ուղղորդվեն Խորհրդի միջոցով: Կառավարությունը պարտավոր է ապահովել նշված հայտարարությունների, ընթացակարգերի, ծանուցումների արդյունավետ ընթացքը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և գերատեսչությունների կողմից` ՀՀ օրենսդրությամբ թույլատրված սահմաններում:

15.15 Կառավարչի կողմից սույն Պայմանագրից բխող կամ Պայմանագրին առնչվող բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր անգլերենով, և կարող են գրված լինել նաև հայերենով: Տարբերակների միջև հակասության առկայության դեպքում անգլերեն տարբերակը կգերակայի:

15.16 Անգլերեն տարբերակի և դրա հայերեն թարգմանության միջև անհամապատասխանության դեպքում Պայմանագրի անգլերեն տարբերակը գերակայում է:

15.17 Կառավարության կողմից վճարման ենթակա յուրաքանչյուր գումար, ներառյալ, բայց չսահմանափակվելով Վնասների վերացումը և Բացասական հետևանքների համար փոխհատուցումը, պետք է (i) հաշվարկվի և վճարվի ԱՄՆ դոլլարով կամ Եվրոյով, և (ii) վճարվելիք ԱՄՆ կամ Եվրոպական բանկի հաշվին, որը Կառավարիչը կարող է իր հայեցողությամբ նշել:

 

XVI. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

16.1 Ցանկացած վեճ, հակասություն կամ պահանջ` ծագող կամ առնչվող (1) սույն Պայմանագրին, (2) սույն Պայմանագրի խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը (3) ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություններ` ծագող կամ կապված սույն Պայմանագրի հետ, լուծվում են արբիտրաժի միջոցով` ներկայումս գործող UNCITRAL արբիտրաժային կանոնների համաձայն: Պետք է լինի մեկ արբիտր, և նշանակելու իրավասություն ունեցող մարմինը պետք է լինի ԼՄԱԴ (Լոնդոնի միջազգային արբիտրաժի դատարանը). Նստավայրը և արբիտրաժի իրականացման վայրը պետք է լինի Լոնդոնում, Անգլիա և անգլերեն լեզվում կկիրառվի ամբողջ արբիտրաժային վարույթի ընթացքում: Կողմերը հրաժարվում են 1996 թ. Արբիտրաժային Ակտից բխող ցանկացած իրավունքներից կամ այլ կերպ բողոքարկելու, կամ փնտրելու օրենքի նախնական տեսակետի ժխտում, Անգլիայի դատարաններում: Արբիտրաժային դատարանը լիազորված չէ կիրառել, իսկ Կողմերը համաձայնում են չփնտրել դատական իշխանություններից, որևէ ժամանակավոր կամ նախնական դատական պաշտպանության միջոցներ ընդդեմ մյուս կողմի, չնայած UNCITRAL Արբիտրաժային Կանոնների դրույթների: Արբիտրաժային դատարանը պետք է իրավասություն ունենա հաշվի առնելու և ներառելու ցանկացած դատավարություն, որոշում կամ հետագա տարաձայնությունների վերաբերյալ որոշում, որոնք պատշաճ կերպով ներկայացվել են մյուս կողմի կողմից այնքան ժամանակ, որքան այսպիսի տարաձայնությունը ծագում է սույն Պայմանագրից կամ սույնով նախատեսված այլ պայմանագրից, սակայն որևէ այլ կողմ կամ տարաձայնություն չի ներառվի կամ համախմբվի դատավարությունում:

16.2 Եթե Կառավարիչը որոշի չհանձնել վեճը արբիտրաժային դատարանին` սույն Պայմանագրի 16.1-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանները կունենան իրավասություն` լուծելու գործը` կիրառելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները:

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ` պայմանագրի կողմերը, հանդես եկող իրենց պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչների կողմից, նպաստեցին սույն Պայմանագրի ստորագրմանը իրենց անուններից վերը նշված առաջին ժամկետի օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ի դեմս Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Տիգրան Գևորգյան

 

«ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԱԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ԼԹԴ

 

Ի դեմս Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս Ընկերության Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն

Հայկ Բեգերջյանի

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կողմերից յուրաքանչյուրը հավաստիացնում և երաշխավորում է մյուսին, որ սույն Հավելվածում առկա հայտարարությունները ճշմարիտ են և լիարժեք սույն Պայմանագրի օրվա դրությամբ, և որ ճշմարիտ և լիարժեք կլինեն ողջ Ժամկետի ընթացքում, բացառությամբ, եթե համատեքստը սահմանափակում է նրանց իսկությունը որոշակի ժամանակով::

 

I. Կառավարչի հավաստիացումները և երաշխավորությունները

 

1. Իրավասություն և լիազորություն: Սույն Պայմանագրի և սույն Պայմանագրով նախատեսված գործարքի կապակցությամբ կամ դրանց առումով առաքվող ցանկացած այլ փաստաթղթի, հավաստագրի կամ ակտի (այսուհետ` Փաստաթուղթ) առնչությամբ, որոնց կողմ որպես հանդես է գալիս կամ կգա Կառավարիչը, վերջինս (i) իրավասու է և լիազորված` ստորագրելու և կնքելու դրանք, (ii) լիովին իրավասու է և լիազորված` կատարելու դրանցով նախատեսված իր պարտականությունները և իրականացնելու գործարքները, (iii) պատշաճ կարգով կնքել և ստորագրել դրանք, և (iv) ստանձնել է պարտադիր, իրավական բնույթի պարտավորեցնող պարտականություններ, որոնք համապատասխան պայմաններով կիրարկելի են դրանց նկատմամբ:

2. Համաձայնության պահանջի բացառում: Փաստաթղթի կամ դրանցով և սույնով նախատեսված գործարքների կնքման, ստորագրման կամ կատարման առումով չի պահանջվում ձեռք բերել կամ ապահովել բացի Կառավարությունից որևէ այլ անձի, մարմնի կամ պետական գործակալության համաձայնություն, հաստատում, հրահանգ կամ թույլտվություն, հայտարարագրում, ներկայացում կամ գրանցում:

3. Խախտումների բացառում: Փաստաթղթերի կնքումը, ստորագրումը և կատարումը, դրանցով նախատեսված գործարքների կնքումը և Ընկերության Գործունեության իրականացումը տվյալ պահին կամ ապագայում.

(ա) հակասության մեջ չէ որևէ գրավի, պարտամուրհակի, պարտատոմսի, համաձայնության, պայմանագրի, համաձայնագրի, վարձակալության, արտոնագրի կամ որևէ այլ տեսակի կամ բնույթի փաստաթղթի կամ պարտավորության կատարման հետ, չի հանգեցնում դրանց խախտման, փոփոխման, դադարեցման կամ շեղման, կամ դրանցով նախատեսված հնարավորությունների կորստյան, չի արագացնում դրանցով պահանջվող աշխատանքները, չի առաջացնում դրանց պայմանների փոփոխման իրավունք, և չի ստեղծում այդպիսիք, չի առաջացնում որևէ ակտիվի կամ Գույքի Ծանրաբեռնվածություն և որևիցե ձևով կողմերից ոչ մեկին չի ազատում վերը նշված այն պարտավորությունների և պայմանների կատարումից, որոնք կարող են ազդել Կառավարության կամ վերջինիս պատկանող Գույքի կամ ակտիվների վրա` համաձայն Հայաստանի օրենսդրության,

(բ) հակասության մեջ չէ, չի խախտում կամ չի հանգեցնում որևէ օգուտի/շահի կորստի` նախատեսված որևէ Լիցենզիայով, ֆրանչայզով, հրահանգով, վճռով, կարգադրությամբ, արգելքով, կամ

(գ) հակասության մեջ չէ և չի խախտում Հայաստանի Հանրապետության օրենքների որևէ դրույթ:

 

II. Կառավարության կողմից տրվող հավաստիացումները և երաշխիքները

 

1. Իրավասություն և լիազորություն: Սույն Պայմանագրի և սույն Պայմանագրով նախատեսված գործարքի կապակցությամբ կամ դրանց առումով առաքվող ցանկացած այլ փաստաթղթի, հավաստագրի կամ ակտի (այսուհետ` Փաստաթուղթ) առնչությամբ, որոնց կողմ որպես հանդես է գալիս կամ կգա Կառավարիչը, վերջինս (i) իրավասու է և լիազորված` ստորագրելու և կնքելու դրանք, (ii) լիովին իրավասու է և լիազորված` կատարելու դրանցով նախատեսված իր պարտականությունները և իրականացնելու գործարքները, (iii) պատշաճ կարգով կնքելու և ստորագրելու դրանք, և (iv) ստանձնելու պարտադիր, իրավական բնույթի պարտավորեցնող պարտականություններ, որոնք համապատասխան պայմաններով կիրարկելի են դրանց նկատմամբ:

2. Համաձայնության պահանջի բացառում: Փաստաթղթի կամ դրանցով և սույնով նախատեսված գործարքների կնքման, ստորագրման կամ կատարման առումով չի պահանջվում ձեռք բերել կամ ապահովել որևէ անձի, մարմնի կամ պետական գործակալության համաձայնություն, հաստատում, հրահանգ կամ թույլտվություն, հայտարարագրում, ներկայացում կամ գրանցում:

3. Խախտումների բացառում: Փաստաթղթերի կնքումը, ստորագրումը և կատարումը, դրանցով նախատեսված գործարքների կնքումը և Ընկերության Գործունեության իրականացումը տվյալ պահին կամ ապագայում.

(ա) հակասության մեջ չէ, չի հանգեցնում որևէ գրավի, պարտամուրհակի, պարտատոմսի, համաձայնության, պայմանագրի, համաձայնագրի, վարձակալության, արտոնագրի կամ որևէ այլ տեսակի կամ բնույթի փաստաթղթի կամ պարտավորության կատարման հետ, չի հանգեցնում դրանց խախտման, փոփոխման, դադարեցման կամ շեղման, կամ դրանցով նախատեսված հնարավորությունների կորստյան, չի արագացնում դրանցով պահանջվող աշխատանքները, չի առաջացնում դրանց պայմանների փոփոխման իրավունք, և չի ստեղծում այդպիսիք, չի առաջացնում որևէ ակտիվի կամ գույքի Ծանրաբեռնվածություն և որևիցե ձևով կողմերից ոչ մեկին չի ազատում վերը նշված այն պարտավորությունների և պայմանների կատարումից, որոնք կարող են ազդել Կառավարչի կամ վերջինիս պատկանող Գույքի կամ ակտիվների վրա,

(բ) հակասության մեջ չէ, չի խախտում կամ չի հանգեցնում որևէ օգուտի/շահի կորստի` նախատեսված որևէ Լիցենզիայով, ֆրանչայզով, հրահանգով, վճռով, կարգադրությամբ, արգելանքով, կամ

(գ) հակասության մեջ չէ և չի խախտում Հայաստանի Հանրապետության օրենքների որևէ դրույթ:

4. Ռեզիդենտություն և մրցութային պահանջներ: Գոյություն չունի որևէ օրենք կամ օրենքի ուժ ունեցող որոշում կամ այլ իրավական ակտ, որը կարող է Կառավարչին հարկադրել, որպեսզի վերջինս ծառայությունների, աշխատանքների, ենթակոնցեսիայի կամ այլ կարգի համաձայնության մեջ իր դիմացի կողմից ընտրությունը կատարի որոշակի ընտրության գործընթացով կամ վերջինիս ռեզիդենտության կամ քաղաքացիության հիման վրա, կամ` նախընտրություն տալ ըստ ռեզիդենտության կամ քաղաքացիության:

5. Պատասխանատվություն: Ընկերության գործունեության առնչությամբ չկա արդեն իսկ ստանձնված կամ ապագայում ստանձնվելիք պատասխանատվություն որևիցե անձի նկատմամբ, որն իրականացրել կամ իրականացնելու է որոշակի գործունեություն Ընկերությունում, կամ` պատասխանատվություն վերոհիշյալին առնչվող որևէ այլ գործունեության կամ անձի նկատմամբ, որի պատճառը կամ ծագումը եղել է նախքան սույնի ամսաթիվը, որը կարող է Կառավարչի համար առաջացնել Բացասական հետևանքներ, բացառությամբ` սույն Պայմանագրով Կառավարչի կողմից հստակորեն ստանձնվածների:

6. Գույք: Ընկերությունը Գույքի բարեխիղճ սեփականատերն է և Ընկերությանն է պատկանում ողջ Գույքը` ամբողջությամբ զերծ և մաքուր Ծանրաբեռնվածություններից: Գույքը բավարար է Ընկերության այնպիսի գործունեության համար, որը համահունչ է որակի և հուսալիության առնվազն այն չափանիշներին, որոնք ապահովվել են սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվի դրությամբ:

Ներկայումս չկան և չեն սպառնում որևէ դատական հայցեր, գործեր, վարույթներ, հայցեր կամ վարչական հայցեր ընդդեմ Գույքի կամ այլ խնդիրներ, որոնք բացասաբար կանդրադառնան Գույքի օգտագործման, զբաղեցման կամ արժեքի վրա:

Բոլոր տարածքներն արժանացել են պետական մարմինների հաստատմանը (այդ թվում` Լիցենզիաներ և թույլտվություններ), որը պահանջվում է դրանց սեփականության և շահագործման կապակցությամբ, և շահագործվել ու պահպանվում են` համապատասխան օրենքներին և իրավական ակտերին համահունչ:

Գույքի կամ դրա որևէ մասի, դրա հետ կապված իրավունքների ձեռքբերման նկատմամբ օպցիոններ կամ նախապատվության իրավունքներ չկան:

Անշարժ գույքի յուրաքանչյուր հողակտոր հարակից է և ուղղակի տրանսպորտային կապով կապված է հանրային ավտոճանապարհի հետ` մշտական, անշրջելի, հարմարավետ սերվիտուդով, որից օգտվում է տվյալ հողակտորը, և տվյալ հողակտոր տանող ուղին կրում է հանրային հարթեցված մայթ համապատասխան մայթեզրով:

 

7. Բնապահպանական, առողջապահական և անվտանգության խնդիրներ: Ընկերությունը, Կառավարությունը կամ որևէ այլ անձ, որը ներկայումս կատարում է կամ կատարել է գործունեություն Ընկերությունում, չի ստացել գրավոր կամ բանավոր ծանուցում, տեղեկություն կամ տեղեկատվություն Բնապահպանական, առողջապահական կամ անվտանգության որևէ պահանջների փաստացի կամ ենթադրվող խախտումների մասին, այդ թվում` չկան հետաքննչական, ուղղիչ կամ վերականգնողական պարտավորություններ` կապված Գույքի հետ, որոնք բխում են Բնապահպանական, առողջապահական կամ անվտանգության պահանջներից:

Գույքի վրա հետևյալը գոյություն չունի. (1) ստորգետնյա պահեստ-տարաներ, (2) որևէ տեսքով կամ վիճակով ազբեստ կրող նյութեր (3) պոլիքլորացված բիֆելիներ կրող նյութեր կամ սարքավորումներ, կամ (4) աղբալցված հողեր, մակերեսային առանձնացված տարածքներ արտանետումների կամ թափոնների համար:

Կառավարությունը, Ընկերությունը կամ Ընկերությունում ներկայումս գործող կամ անցյալում գործունեություն իրականացված որևէ այլ անձ փաստացի կամ օրենքի ուժով չեն ստանձնել պարտավորություն, այդ թվում` այլ անձանց ուղղիչ կամ վերականգնողական միջոցառումներ կատարելու պարտավորություններ Բնապահպանական, առողջապահական և անվտանգության պահանջների կապակցությամբ:

Ընկերության ներկայիս կամ անցյալի տարածքներին, Գույքին կամ Գործունեությանն առնչվող փաստերը, երևույթները կամ պայմանները չեն կանխում, արգելափակում կամ սահմանափակում Բնապահպանական, առողջապահական կամ անվտանգության պահանջների կատարման շարունակականությունը, չեն առաջացնում հետաքննչական, վերականգնողական կամ ուղղիչ պարտավորություններ Բնապահպանական, առողջապահական և անվտանգության պահանջների համաձայն:

Ընկերության ներկայիս կամ անցյալի տարածքներին, Գույքին կամ Գործունեությանն առնչվող փաստերը, երևույթները կամ պայմանները չեն առաջացնում պարտավորություններ` կապված տարածքում կամ տարածքից դուրս վտանգավոր նյութերի, թափոնների, կամ արտանետումների արձակումը, անձնական վնասվածքներին, գույքի վնասմանը կամ բնական ռեսուրսների վնասմանը:

8. Դատավեճեր: Որևէ դատարանում, գործակալության, կարգավորող, վարչական կամ այլ պետական մարմնի կամ գրասենյակի մոտ կամ արբիտրի առջև չկան հայցեր, հակընդդեմ հայցեր, վարույթներ, բողոքներ, քննություններ կամ հետաքննություններ, որոնք առնչվում են սույնով նախատեսված գործարքներին:

9. Թյուր մեկնաբանման բացառում: Ինչքանով, որ Կառավարությունը և Ընկերությունը տեղյակ են, չկան նյութական փաստեր և տեղեկություններ, որոնք գրավոր չեն հայտնվել Կառավարչին, և որոնք նյութապես բացասաբար են անդրադառնում, կամ կարելի է ողջամտորեն ակնկալել, որ նյութապես բացասաբար կանդրադառնան Կառավարչի բիզնեսի, վիճակի (ֆինանսական կամ այլ) Գույքի, ակտիվների կամ հեռանկարների վրա:

 

III. Հավաստիացումների և երաշխավորությունների պահպանում

 

Կողմերի տված բոլոր հավաստիացումները և երաշխիքները կպահպանվեն (նույնիսկ եթե կողմերը գիտեին կամ հիմք ունեին իմանալու սույնի կնքման օրվա դրությամբ որևէ երաշխիքների թյուր մեկնաբանումների կամ խախտումների մասին) և լիովին ուժի և գործողության մեջ կմնան Պայմանագրի դադարեցումից հետո տասը (10) տարվա ընթացքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ. ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Եթե կողմերից մեկը խախտում է (կամ եթե որևէ երրորդ կողմ ներկայացնում է փաստեր, որոնց ճշմարտաբնույթ լինելու դեպքում կստացվի, որ խնդրո առարկա կողմը խախտում է թույլ տվել) Հավելված Ա-ում իր կողմից տրված հավաստիացումը, երաշխիքը կամ խոստումը, ապա այդ կողմը (այսուհետ` Հատուցող կողմ) համաձայնում է մյուսին (այսուհետ` Հատուցվող կողմ) ամբողջությամբ հատուցել բոլոր այն Բացասական հետևանքների համար, որոնք կարող են վերջինիս համար առաջանալ նախքան հատուցում հայցելու օրը և դրանից հետո (ներառյալ այն Բացասական հետևանքները, որոնք Հատուցվող կողմը կարող է կրել համապատասխան պահպանման ժամկետի ավարտից հետո) և պայմանավորված են խախտմամբ (հայցվող խախտմամբ), բխում են դրանից կամ կապված են դրա հետ` պայմանով, որ Հատուցող կողմը հետևի սույն հոդվածով սահմանված կարգին` բացառությամբ Հատուցվող կողմի կոպիտ սխալի կամ դիտավորյալ կատարված սխալ գործողությունների պատճառով առաջացող հանգամանքների:

2. Եթե Կողմերից մեկը խախտել է սույնով իր կողմից որևէ առումով տրված հավաստիացումը, երաշխիքը կամ խոստումը, ապա նույն առումով մեկ այլ հավաստիացման, երաշխիքի, կամ խոստման առկայության փաստը (անկախ դրանց հարաբերական որոշակիությունից), որը տվյալ կողմը չի խախտել, չպետք է մեղմի կամ թուլացնի այն հանգամանքը, որ տվյալ Կողմը խախտել է առաջին հավաստիացումը, երաշխիքը կամ խոստումը:

3. Եթե խախտվում է սույն պայմանագրով տրվող որևէ հավաստիացում, երաշխիք կամ խոստում, ապա Հատուցվող կողմը պարտավոր է Հատուցող կողմին ծանուցել հայցի մասին: Հատուցող կողմը պարտավոր է հայցն ստանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում Հատուցվող կողմին տեղեկացնել, թե արդյոք Հատուցող կողմն ընդունում կամ մերժում է, մասամբ կամ ամբողջությամբ Հատուցվող կողմի հայցը: Եթե հայցը մերժվում է մասամբ կամ ամբողջությամբ, ապա կողմերը պետք է նշանակեն առաջատար միջազգային աուդիտորական կազմակերպություններից մեկին` գնահատելու հայցը, առկայության դեպքում` հատուցման գումարը: Եթե Կողմերը համաձայնության չեն գալիս աուդիտորական կազմակերպության ընտրության շուրջ, ապա աուդիտորական կազմակերպությունն ընտրվում է վիճակահանությամբ` նշված կազմակերպությունների թվից: Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է կազմակերպությանը ծանուցել նրա ընտրվելու մասին: Ընտրված կազմակերպությունն իր կարծիքն է ներկայացնում Կողմերին ծանուցումն ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում` Կողմերից տվյալ կապակցությամբ ստացված բոլոր տեղեկությունների հիման վրա: Կողմերը պարտավոր են տվյալ խնդրին առնչվող բոլոր տեղեկությունները հայտնել, որպեսզի ընտրված կազմակերպությունը կարողանա գնահատել և լուծում տալ հայցին:

4. Աուդիտորական կազմակերպության կարծիքը պարտադիր չի լինի, սակայն հաշվի կառնվի Կողմերի կողմից նյութական եզրահանգումների մասով, որպեսզի տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով, նախքան իրավական վարույթներին դիմելը:

5. Եթե կողմերից մեկը մյուսին հայց է ներկայացնում, և եթե հայց ներկայացնող կողմը նախկինում թույլ է տվել պարտավորության խախտում, ապա հայցը ստացող Կողմն իրավասու է չկատարել տվյալ պարտավորությունն այնքան ժամանակ, մինչև որ հայց ներկայացնող կողմը կատարի իր համապատասխան պարտավորությունը:

6. Եթե որևէ երրորդ անձ կողմերից որևէ մեկին ինչ-որ խնդրի մասին ծանուցում տա («երրորդ անձի հայց»), որը հատուցման հայցի տեղիք տա, ապա ծանուցում ստացած կողմը պետք է անհապաղ մյուսին գրավոր տեղեկացնի այդ մասին, պայմանով, սակայն, որ ծանուցման ուղարկման ուշացումը չպետք է խնդրո առարկա կողմին ազատի սույնով նախատեսված պարտավորություններից, բացառությամբ եթե (և միայն այնքանով, որքանով) տվյալ կողմի գործողությունները կանխորոշված են:

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2013
N 44
Արձանագրային որոշում