030.0344.220799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 26 հոդվածներով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել`
Մամեդ ԱԳԱԵՎԻՆ` ծնված 1976 թվականին Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության Ուռուս-Մարտանի շրջանի Ուռուս-Մարտան գյուղում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում:
Եկատերինա ԱՆԻՍԻՄՈՎԱՅԻՆ` ծնված 1931 թվականին Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում:
Նինա ԱՎԱԼՈՎԱՅԻՆ` ծնված 1937 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Սուսաննա ԲԱԴԻՇՅԱՆԻՆ` ծնված 1978 թվականին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Մուշեղ ԲՈԶՈՅԻՆ` ծնված 1974 թվականին Իրաքի Հանրապետության Զախո քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Ռոբերտ ԳԱՍՊԱՐՈՎԻՆ` ծնված 1957 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Նարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ` ծնված 1968 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Ալբերտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ծնված 1933 թվականին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Աշտարակ քաղաքում:
Մանյա ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ծնված 1933 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Աշտարակ քաղաքում:
Միսակ ՔՈՒՐՔՋՅԱՆԻՆ` ծնված 1945 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հուլիսի 1999 թ.
ՆՀ-344