Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ...

 

 

117.0078.170414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 2014 թվականի N 78-Ն

 

i

ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) ՈՒժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆII-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» պարբերությունը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 17-ի

N 78-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀՇՆ 21-01-2014

 

________________________________________________________________

                           Գործարկման թվականը

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով (այսուհետ` նորմեր) սահմանված են սենքերի, շենքերի և շինությունների (այսուհետ` «շենքեր») հակահրդեհային պաշտպանության ընդհանուր պահանջները` դրանց նախագծման, շինարարության և շահագործման փուլերում, ինչպես նաև շենքերի, դրանց տարրերի և մասերի, սենքերի, շինարարական կոնստրուկցիաների և օգտագործվող նյութերի հրդեհատեխնիկական դասակարգումները:

2. Սույն նորմերի VI, VII, VIII և IX բաժինների դրույթները չեն տարածվում հատուկ նշանակության (պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության և պահման, ռազմական նշանակության, մետրոպոլիտենների և լեռնարդյունաբերության ստորգետնյա շինությունների և այլն) շենքերի վրա:

3. Շենքերի, շինարարական կոնստրուկցիաների և նյութերի նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն շինարարական նորմերով կանոնակարգվող իրենց հրդեհատեխնիկական բնութագրերը:

4. Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի հակահրդեհային նորմերը և պահանջները պետք է հիմնվեն սույն նորմերի պահանջների վրա: Սույն նորմերի հետ մեկտեղ պետք է պահպանվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված հակահրդեհային պահանջները: Այդ նորմատիվ փաստաթղթերը կարող են բովանդակել սույն նորմերը լրացնող, ճշգրտող և փոփոխող դրույթներ` հաշվի առնելով շենքերի, սենքերի և ինժեներական համակարգերի առանձին տեսակների գործառնական նշանակության և հրդեհային պաշտպանության առանձնահատկությունները:

5. Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 75 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի համար, սույն նորմերի պահանջների պահպանումից բացի, լրացուցիչ ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի ներգրավմամբ պետք է մշակվեն դրանց հակահրդեհային պաշտպանվածության առանձնահատկություններն արտահայտող տեխնիկական պայմաններ: Նշված տեխնիկական պայմանները պետք է համաձայնեցվեն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման և հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմինների հետ ու հաստատվեն պատվիրատուի կողմից: Շենքի բարձրությունը, բացի հատուկ վերապահված դեպքերից, որոշվում է վերին հարկի դիրքի բարձրությամբ, հաշվի չառնելով վերին տեխնիկական հարկը, իսկ հարկի դիրքի բարձրությունը որոշվում է հրշեջ ավտոմեքենաների անցման մակերևույթի և արտաքին պատի լուսամուտի բացվող որմնանցքի ներքևի սահմանի նիշերի տարբերությամբ:

6. Սույն նորմերում չներառված շենքերի և շինությունների համար սույն նորմերի հակահրդեհային պահանջներից շեղումներ կարող են կատարվել քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ` հիմնավորման դեպքում, համաձայնեցնելով հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ:

7. Գոյություն ունեցող շենքերի կամ դրանց առանձին սենքերի գործառնական նշանակության փոփոխման, ինչպես նաև ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների փոփոխման դեպքում, պետք է կիրառվեն այդ շենքերի կամ սենքերի նոր նշանակությանը համապատասխան գործող նորմատիվ փաստաթղթեր:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

8. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում,

2) ՀՀ ՇՆ III-9.02.02-03 Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր,

3) ՀՀ ՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր,

4) ՀՍՏ 12.1.02-98 «ԱԱՍՀ Հրդեհային անվտանգություն: Տերմիններ և սահմանումներ,

5) ՍՆիՊ 2.07.01-89 Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում,

6) ՍՆիՊ II-106-79 Նավթի և նավթամթերքների պահեստներ: Հակահրդեհային նորմեր,

7) «Հրդեհային անվտանգության կանոններ» հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թ. հուլիսի 26-ի N 263-Ն հրամանով:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

9. Սույն նորմերում կիրառված են հետևյալ տերմիններն իրենց սահմանումներով.

1) «Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» կատեգորիաների շինություններ` ըստ դասակարգման շինություններ, որտեղ շրջանառության մեջ են գտնվում որոշակի քանակով և որոշակի պայթյունահրդեհավտանգավորություն ունեցող նյութեր,

2) հակահրդեհային միջտարածություն` շինությունից դեպի հարևան շինություններ կրակի տարածումը կանխարգելու նպատակով նախատեսված տարածություն,

3) հակահրդեհային պատ` շենքի ծավալը հակահրդեհային հատվածների բաժանող և շենքում կրակի տարածումը խոչընդոտող պատ,

4) հակահրդեհային պաշտպանության համակարգ` կազմակերպչական միջոցառումների և այնպիսի տեխնիկական միջոցների համախումբ, որոնք ուղղված են մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ներգործության կանխմանը և հրդեհից նյութական վնասների առաջացման սահմանափակմանը,

5) հակածխային պաշտպանություն` կազմակերպչական միջոցառումների և այն տեխնիկական միջոցների համալիրը, որոնք ուղղված են մարդկանց վրա ծխի, բարձր ջերմաստիճանի և այրման թունավոր արգասիքների ներգործության կանխմանը,

6) հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն,

7) հրդեհի կանխման համակարգ` կազմակերպչական միջոցառումների և տեխնիկական միջոցների համալիր, որոնք ուղղված են հրդեհի առաջացման պայմանների բացառմանը,

8) հրդեհի վտանգավոր գործոն` հրդեհի գործոն, որի ներգործությունը հանգեցնում է մարդու վնասվածքի, թունավորման կամ մահվան, ինչպես նաև նյութական վնասի,

9) մարդկանց տարահանումը հրդեհի ժամանակ` մարդկանց տեղաշարժի հարկադրական գործընթացը այն գոտուց, որտեղ կա նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հնարավորություն,

10) շենքի հրակայունության աստիճան` կոնստրուկտիվ տարրերի կրողունակությունների, ամբողջականության և ջերմամեկուսացման պահպանման չափանիշ:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Շենքերի և շինությունների նախագծման ընթացքում պետք է նախատեսվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումներ` ապահովող.

1) մարդկանց անվտանգ տարահանման հնարավորությունը, անկախ նրանց տարիքից և ֆիզիկական վիճակից, դեպի դուրս` շենքին հարակից անվտանգ տարածք (այսուհետ` «դուրս»), մինչև հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հետևանքով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերանալը,

2) մարդկանց փրկելու հնարավորությունը,

3) հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի մոտեցման և հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցները հրդեհի օջախ հասցնելու, ինչպես նաև մարդկանց և նյութական արժեքները փրկելու միջոցառումների իրականացման հնարավորությունը,

4) ուղղակի և անուղղակի նյութական վնասի սահմանափակումը, ներառյալ շենքում գտնվող անձանց և գույքի և ինքը շենքը` հակահրդեհային միջոցառումների, հրշեջ փրկարարական ստորաբաժանումների և դրանց տեխնիկական զինվածության ծախսերի ու վնասի մեծության տնտեսապես հիմնավորվածության հարաբերակցության դեպքում,

5) մոտակայքում տեղակայված շենքերի վրա հրդեհի տարածման կանխարգելումը, այդ թվում` այրվող շենքի փլուզման դեպքում:

11. Շինարարության ընթացքում անհրաժեշտ է ապահովել.

1) համապատասխան գործող նորմերով մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծով նախատեսված հակահրդեհային միջոցառումների առաջնային կատարումը,

2) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հակահրդեհային կանոնների պահպանումը և կառուցվող օժանդակ օբյեկտների հրդեհից պահպանումը, շինարարական և մոնտաժային աշխատանքների հրդեհաանվտանգ իրագործումը,

3) հրդեհի դեմ պայքարի միջոցների առկայությունը և դրանց սարքին վիճակում պահպանությունը,

4) կառուցվող օբյեկտում և շինարարական հրապարակում հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանման և փրկելու, ինչպես նաև նյութական արժեքների պահպանման հնարավորությունը:

12. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում պետք է.

1) ապահովել շենքի պահպանությունը և նրա հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցների սարքինությունը` համաձայն դրանց նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

2) ապահովել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը,

3) չթույլատրել կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումների փոփոխություններ առանց ՀՀ օրենսդրության համաձայն մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծի,

4) վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում չթույլատրել գործող ՀՀ շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կոնստրուկցիաների և նյութերի օգտագործում:

13. Եթե շենքի կառուցման թույլտվությունը ստացված է պայմանով, որ շենքում կամ նրա ցանկացած մասում գտնվող մարդկանց քանակը կամ հրդեհային բեռնվածությունը սահմանափակ են, ապա շենքի ներսում նկատելի տեղերում պետք է տեղադրված լինեն այդ սահմանափակումների մասին ծանուցումներ, իսկ շենքի պատասխանատուների կողմից պետք է մշակվեն հրդեհի կանխարգելման և հրդեհի ժամանակ մարդկանց տարահանման հատուկ կազմակերպչական միջոցառումներ:

14. Շենքերի հակահրդեհային պաշտպանության միջոցառումները նախատեսվում են հաշվի առնելով հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը և նրանց տեղակայումը:

15. Շենքերի հրդեհային վտանգավորությունը վերլուծելիս կարող են օգտագործվել հնարավոր իրավիճակների ստեղծման հաշվարկային սցենարներ հիմնված զարգացման ժամանակավոր հարաչափերի և հրդեհի վտանգավոր գործոնների տարածման, մարդկանց տարահանման և հրդեհի դեմ պայքարի հարաբերակցության վրա:

 

V. ՀՐԴԵՀԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

16. Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հրդեհատեխնիկական դասակարգումը հիմնավորվում է դրանց ստորաբաժանումով ըստ հատկությունների, որոնք նպաստում են հրդեհի վտանգավոր գործոնների առաջացմանը և նրա զարգացմանը` հրդեհային վտանգավորություն և, ըստ հրդեհի ազդեցության ու նրա վտանգավոր գործոնների տարածման դիմադրողականության հատկությունների` հրակայունություն:

17. Հրդեհատեխնիկական դասակարգումը նախատեսված է սահմանելու կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ պահանջները` կախված դրանց հրակայունությունից և (կամ) հրդեհային վտանգավորությունից:

 

1. Շինարարական նյութեր

 

18. Շինարարական նյութերը բնութագրվում են միայն հրդեհային վտանգավորությամբ: Շինարարական նյութերի հրդեհային վտանգավորությունը որոշվում է հետևյալ հրդեհատեխնիկական բնութագրերով` այրվողականությամբ, բոցավառելիությամբ, մակերևույթով բոցի տարածմամբ, ծխագոյացման հատկությամբ և թունավորությամբ.

1) Շինարարական նյութերն ըստ այրվողականության ստորաբաժանվում են չայրելիների (ՉԱ), և այրելիների (Ա):

Այրելի շինարարական նյութերը ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. Ա1 (Գ1) - թույլ այրելի,

բ. Ա2 (Գ2) - չափավոր այրելի,

գ. Ա3 (Գ3) - նորմալ այրելի,

դ. Ա4 (Գ4) - ուժեղ այրելի:

Շինարարական նյութերի այրելիությունը և դրանց խմբերն ըստ այրելիության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտներով (այսուհետ` համապատասխան ստանդարտներ):

Չայրելի շինարարական նյութերի համար հրդեհային վտանգավորության ցուցանիշներ չեն սահմանվում և չեն նորմավորվում:

2) Այրելի շինարարական նյութերն ըստ բոցավառելիության ստորաբաժանվում են երեք խմբի.

ա. Բ1 (Վ1) - դժվար բոցավառվող,

բ. Բ2 (Վ2) - չափավոր բոցավառվող,

գ. Բ3 (Վ3) - հեշտ բոցավառվող:

Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

3) Այրելի շինարարական նյութերն ըստ մակերևույթով բոցի տարածման ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. ԲՏ1 (ՌՊ1) - բոցը չտարածող,

բ. ԲՏ2 (ՌՊ2) - բոցը թույլ տարածող,

գ. ԲՏ3 (ՌՊ3) - բոցը չափավոր տարածող,

դ. ԲՏ4 (ՌՊ4) - բոցը ուժեղ տարածող:

Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են տանիքածածկի և հատակի մակերևութային շերտերի, այդ թվում` գորգային ծածկույթների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

Այլ շինարարական նյութերի համար մակերևույթով բոցի տարածման խմբերը չեն սահմանվում և չեն նորմավորվում:

4) Այրելի շինարարական նյութերն ըստ ծխագոյացման ունակության ստորաբաժանվում են երեք խմբի.

ա. Ծ1 (Դ1) - փոքր ծխագոյացման ունակությամբ,

բ. Ծ2 (Դ2) - չափավոր ծխագոյացման ունակությամբ,

գ. Ծ3 (Դ3) - բարձր ծխագոյացման ունակությամբ:

Շինարարական նյութերի խմբերն ըստ ծխագոյացման ունակության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

5) Այրելի շինարարական նյութերն ըստ իրենց այրման թունավորության աստիճանի, ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. Թ1 (Տ1) - փոքրավտանգ,

բ. Թ2 (Տ2) - չափավոր վտանգավոր,

գ. Թ3 (Տ3) - բարձրավտանգ,

դ. Թ4 (Տ4) - արտակարգ վտանգավոր:

Շինարարական նյութերի խմբերն ըստ այրման արգասիքների թունավորության աստիճանի սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

 

2. Շինարարական կոնստրուկցիաներ

 

19. Շինարարական կոնստրուկցիաները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ: Հրակայունության ցուցանիշը հանդիսանում է հրակայունության սահմանը, իսկ կոնստրուկցիայի հրդեհային վտանգավորությունը բնութագրում է իր հրդեհային վտանգավորության դասը:

20. Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանը որոշվում է ըստ տվյալ կոնստրուկցիայի համար նորմավորվող մեկ կամ հաջորդաբար մի քանի սահմանային վիճակների հատկանիշների առաջանալու ժամանակի (րոպեներով): Սահմանային վիճակների հայտանիշներն են`

1) կրողականության կորուստը` R (Ռ),

2) ամբողջականության կորուստը` E (Ե),

3) ջերմամեկուսացնող հատկության կորուստը` I (Ի):

21. Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանները և դրանց պայմանական նշանները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով: Ընդ որում, պատուհանների հրակայունության սահմանը սահմանվում է միայն ըստ ամբողջականության կորստի առաջացման ժամանակի` E (Ե):

22. Շինարարական կոնստրուկցիաներն ըստ հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են չորս դասի.

1) Կ0 (Կ0) - ոչ հրդեհավտանգավոր,

2) Կ1 (Կ1) - քիչ հրդեհավտանգավոր,

3) Կ2 (Կ2) - չափավոր հրդեհավտանգավոր,

4) Կ3 (Կ3) - հրդեհավտանգավոր:

Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

 

3. Հակահրդեհային պատնեշներ

 

23. Հակահրդեհային պատնեշները նախատեսված են հրդեհի և այրման արգասիքների տարածումը սենքից կամ հրդեհի օջախով հրդեհային հատվածամասից այլ սենքեր կանխելու համար: Հակահրդեհային պատնեշներին են դասվում հակահրդեհային պատերը, միջնորմերը, ծածկերը:

24. Հակահրդեհային պատնեշները պետք է հենվեն շենքի հիմքի կամ հիմքի հեծանի վրա և բարձրանան շենքի ամբողջ բարձրությամբ, հատելով շենքի կոնստրուկցիաները և հարկերը: Հակահրդեհային պատնեշները պետք է բարձրանան շենքի տանիքածածկից վեր.

1) 60 սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է այրվող շինանյութերից,

2) 30 սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է թույլ այրվող շինանյութերից,

3) հակահրդեհային պատնեշները կարող են չբարձրանալ շենքի տանիքածածկից վեր, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի բոլոր տարրերը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված են չայրվող շինանյութերից:

25. Շենքերում, որոնց արտաքին պատերը իրականացված են այրվող կամ թույլ այրվող շինարարական կոնստրուկցիաներով, հակահրդեհային պատերը արտաքին պատի հարթությունից պետք է դուրս գան 30 սմ-ից ոչ պակաս:

26. Հակահրդեհային պատնեշները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ`

1) հակահրդեհային պատնեշի հրակայունությունը որոշվում է իր տարրերի հրակայունությամբ.

ա. պատող մասի,

բ. պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների,

գ. այն կոնստրուկցիաների, որոնց վրա պատնեշը հենվում է,

դ. դրանց միջև ամրակապման հանգույցների,

2) հակահրդեհային պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների, պատնեշի հենման կոնստրուկցիաների և դրանց միջև ամրակապման հանգույցների հրակայունության սահմաններն ըստ R(Ռ) հատկանիշի պետք է լինեն հակահրդեհային պատնեշի պատող մասի հրակայունության սահմանից ոչ պակաս,

3) հակահրդեհային պատնեշի հրդեհային վտանգավորությունը որոշվում է ամրակապման հանգույցների հետ իր պատող մասի և պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորությամբ:

27. Հակահրդեհային պատնեշները, կախված իրենց պատող մասերի հրակայունությունից, ստորաբաժանվում են տեսակների` համաձայն սույն նորմերի 1-ին աղյուսակի, հակահրդեհային պատնեշների բացվածքները` համաձայն սույն նորմերի 2-րդ աղյուսակի, հակահրդեհային պատնեշների բացվածքներում նախատեսված նախամուտք-անցախցերը` համաձայն սույն նորմերի 3-րդ աղյուսակի:

28. Միջնորմերը և նախամուտք-անցախցերի ծածկերը պետք է լինեն հակահրդեհային:

29. Հակահրդեհային պատնեշները պետք է լինեն Կ0 դասի: Հատուկ դեպքերում թույլատրվում է կիրառել 2-րդ, 3-րդ և 4-րդ տեսակի Կ1 դասի հակահրդեհային պատնեշներ:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հակահրդեհային |Հակահրդեհային|Հակահրդեհային   |Բացվածքների |Նախամուտք-|

|պատնեշներ     |պատնեշների   |պատնեշների      |լցվածքների  |անցախցի   |

|              |տեսակը       |հրակայունության |տեսակը, ոչ  |տեսակը, ոչ|

|              |             |սահմանը, ոչ     |ցածր        |ցածր      |

|              |             |պակաս           |            |          |

|______________|_____________|________________|____________|__________|

|1. Պատեր     1|             |REI (ՌԵԻ) 150   |1           |1         |

|             2|             |REI (ՌԵԻ) 45    |2           |2         |

|______________|_____________|________________|____________|__________|

|2. Միջնորմեր 1|             |EI (ԵԻ) 45      |2           |1         |

|             2|             |EI (ԵԻ) 15      |3           |2         |

|______________|_____________|________________|____________|__________|

|3. Ծածկեր    1|             |REI (ՌԵԻ) 150   |1           |1         |

|             2|             |REI (ՌԵԻ) 60    |2           |1         |

|             3|             |REI (ՌԵԻ) 45    |2           |1         |

|             4|             |REI (ՌԵԻ) 15    |3           |2         |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

.____________________________________________________________________.

|Հակահրդեհային          |Հակահրդեհային             |Հրակայունության  |

|պատնեշներում           |պատնեշներում բացվածքների  |սահմանը, ոչ պակաս|

|բացվածքների լցվածքները |լցվածքների տեսակը         |                 |

|_______________________|__________________________|_________________|

|1. Դռներ, դարպասներ,   |1                         |EI (ԵԻ) 60       |

|ելանցքեր, կափույրներ   |2                         |EI (ԵԻ) 30       |

|                       |3                         |EI (ԵԻ) 15       |

|_______________________|__________________________|_________________|

|2. Պատուհաններ         |1                         |E (Ե) 60         |

|                       |2                         |E (Ե) 30         |

|                       |3                         |E (Ե) 15         |

|_______________________|__________________________|_________________|

|3. Վարագույրներ        |1                         |EI (ԵԻ) 60       |

|____________________________________________________________________|

|4. Վերելակների հորանների դռների հրակայունության սահմանը             |

|թույլատրվում է ընդունել E(Ե)30-ից ոչ պակաս                          |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

.___________________________________________________________________.

|Նախամուտք-անցախցերի տեսակը|Նախամուտք-անցախցի տարրերի տեսակները, ոչ |

|                          |ցածր                                    |

|                          |________________________________________|

|                          |Միջնորմեր |Ծածկեր |Բացվածքների լցվածքներ|

|__________________________|__________|_______|_____________________|

|1                         |1         |3      |2                    |

|__________________________|__________|_______|_____________________|

|2                         |2         |4      |3                    |

.___________________________________________________________________.

 

4. Սանդուղքներ և սանդղավանդակներ

 

30. Տարահանման համար նախատեսված սանդուղքները և սանդղավանդակները ստորաբաժանվում են.

1) սանդուղքներ հետևյալ տեսակների`

ա. ներքին` տեղաբաշխվող սանդղավանդակներում,

բ. ներքին բաց,

գ. արտաքին բաց,

2) Սովորական սանդղավանդակներ.

ա. Ս1(Լ1) յուրաքանչյուր հարկի արտաքին պատերում ապակեպատ կամ բաց բացվածքներով,

բ. Ս2(Լ2) բնական լուսավորությամբ վերնածածկում` ապակեպատ կամ բաց բացվածքների միջով,

3) Չծխապատվող սանդղավանդակներ`

ա. Չ1(Ն1) բաց անցումով, արտաքին օդային գոտու միջով հարկից դեպի սանդղավանդակ մուտքով` ապահովված օդային գոտու միջով անցումի չծխանելիությամբ,

բ. Չ2(Ն2) հրդեհի դեպքում դեպի սանդղավանդակ օդի ճնշումով,

գ. Չ3(Ն3) հարկից դեպի սանդղավանդակ մուտքով, օդի ճնշումով նախամուտք-անցախցի միջով (մշտական կամ հրդեհի ժամանակ),

4) Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ապահովման համար նախատեսված հրդեհային սանդուղքներ` հետևյալ տեսակների.

ա. Հ1(Պ1) ուղղաձիգ,

բ. Հ2(Պ2) բազուկային` ոչ ավելի 6:1 թեքությամբ:

 

5. Շենքեր, հրդեհային հատվածամասեր, սենքեր

 

31. Հակահրդեհային պատերով առանձնացված շենքերը, ինչպես նաև շենքերի մասերը` հրդեհային հատվածամասերը (այսուհետ` «շենքեր») ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասերի: Հրդեհային հատվածամասերը բաժանելու համար կիրառում են 1-ին տեսակի հակահրդեհային պատեր (աղյուսակ 1).

1) շենքի հրակայունության աստիճանը որոշվում է շենքի շինարարական կոնստրուկցիաների հրակայունությամբ,

2) շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը որոշվում է հրդեհի զարգացման և դրա վտանգավոր գործոնների առաջացման մեջ շինարարական կոնստրուկցիաների մասնակցության աստիճանով,

3) շենքի և շենքի մասերի գործառական հրդեհային վտանգավորության դասը որոշվում է դրանց նշանակությամբ և այդ շենքերում տեղաբաշխված տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկություններով:

32. Շենքերը և հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների (I, II, III, IV, V)` համաձայն սույն նորմերի 4-րդ աղյուսակի: Շենքերի կոնստրուկտիվ տարրերի բնութագրերը, կախված դրանց հրակայունության աստիճանից, տրված են սույն նորմերի 1-ին հավելվածում:

33. Շենքի կրող տարրերին են դասվում հրդեհի դեպքում շենքի ընդհանուր կայունությունն ու երկրաչափական անփոփոխությունն ապահովող կոնստրուկցիաները (կրող պատեր, շրջանակներ, սյուներ, պարզունակներ, կամարներ, ծածկերի ֆերմաներ, հեծաններ, կապեր, կոշտության դիաֆրագմաները և այլն): Միաժամանակ, պատող կոնստրուկցիաների գործառույթ կատարող շենքի կրող տարրերի (օրինակ` կրող պատերի) հրակայունությանը նորմատիվ փաստաթղթերում պետք է ներկայացվեն լրացուցիչ պահանջներ ամբողջականության` E(Ե) և ջերմամեկուսիչ հատկության` I(Ի) կորստի առումով` հաշվի առնելով շենքերի և սենքերի հրդեհային վտանգավորության գործառական դասը:

34. Բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ), ինչպես նաև լուսանցների, այդ թվում` զենիթային և ծածկերի այլ լուսաթափանցիկ հատվածամասերի հրակայունության սահմանները չեն նորմավորվում, բացառությամբ հակահրդեհային պատնեշների որմնանցքների լցվածքներից:

35. Այն դեպքերում, երբ կոնստրուկցիաների հրակայունության պահանջվող նվազագույն սահմանն է R(Ռ)15, RE(ՌԵ)15, REI(ՌԵԻ)15, թույլատրվում է կիրառել չպաշտպանված մետաղե կոնստրուկցիաներ, անկախ իրենց հրակայունության փաստացի սահմանից, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձարկման արդյունքներով շենքի կրող տարրերի հրակայունության սահմանը R(Ռ)8-ից փոքր է:

36. Շենքերը և հրդեհային հատվածամասերը, ըստ կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության C(Ց) ստորաբաժանվում են չորս դասերի.

1) Ց0 (C0) - կոնստրուկտիվ ոչ հրդեհավտանգ,

2) Ց1 (C1) - կոնստրուկտիվ քիչ հրդեհավտանգ,

3) Ց2 (C2) - կոնստրուկտիվ չափավոր հրդեհավտանգ,

4) Ց3 (C3) - կոնստրուկտիվ հրդեհավտանգ:

37. Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը ըստ շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասերի տրված են 5-րդ աղյուսակում: Շենքերի պատող կոնստրուկցիաներում բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ) հրդեհային վտանգավորությունը չի նորմավորվում, ընդ որում, այդ բացվածքների լցվածքները պետք է ենթարկվեն հրապաշտպանիչ մշակման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|Շենքի |Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության աստիճանը, ոչ     |

|հրա-  |պակաս                                                         |

|կայու-|______________________________________________________________|

|նու-  |շենքերի|արտա- |միջհարկա- |անձեղնահարկ    |  սանդղավանդակներ   |

|թյան  |կրող   |քին   |յին ծածկեր|վերնածածկերի   |                    |

|աստի- |տարրեր |չկրող |(այդ      |տարրեր         |                    |

|ճանը  |       |պատեր |թվում`    |_______________|____________________|

|      |       |      |ձեղնահարկի|սալար-  |ֆերմա-|ներքին     |սանդղա- |

|      |       |      |և  նկուղի |կում    |ներ,  |պատեր      |բազուկ- |

|      |       |      |վրայի)    |(այդ    |հեծան-|           |ներ և   |

|      |       |      |          |թվում`  |ներ,  |           |սան-    |

|      |       |      |          |ջերմա-  |մար-  |           |դուղք-  |

|      |       |      |          |պահպա-  |դակներ|           |ների    |

|      |       |      |          |չով)    |      |           |հարթակ- |

|      |       |      |          |չով)    |      |           |ներ     |

|______|_______|______|__________|________|______|___________|________|

|I     |R(Ռ)120|E(Ե)30|REI(ՌԵԻ)60|RE(ՌԵ)30|R(Ռ)30|REI(ՌԵԻ)120|R(Ռ) 60 |

|______|_______|______|__________|________|______|___________|________|

|II    |R(Ռ)90 |E(Ե)15|REI(ՌԵԻ)45|RE(ՌԵ)15|R(Ռ)15|REI(ՌԵԻ)90 |R(Ռ) 60 |

|______|_______|______|__________|________|______|___________|________|

|III   |R(Ռ)45 |E(Ե)15|REI(ՌԵԻ)45|RE(ՌԵ)15|R(Ռ)15|REI(ՌԵԻ)90 |R(Ռ) 60 |

|______|_______|______|__________|________|______|___________|________|

|IV    |R(Ռ)15 |E(Ե)15|REI(ՌԵԻ)15|RE(ՌԵ)15|R(Ռ)15|REI(ՌԵԻ)45 |R(Ռ) 15 |

|______|______________________________________________________________|

|V     |Չի նորմավորվում                                               |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 5

.____________________________________________________________________.

|Շենքի       |Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային                 |

|կոնստրուկտիվ|վտանգավորության դասը,                                  |

|հրդեհային   |ոչ պակաս                                               |

|վտանգավորու-|_______________________________________________________|

|թյան դասը   |կրող,  |արտաքին|պատեր,     |սանդղավանդակի|սանդուղքների |

|            |ձողային|պատեր  |միջնորմեր, |պատեր և      |սանդղաբազուկ-|

|            |տարրեր |դրսի   |ծածկեր և   |հակահրդեհային|ներ և        |

|            |(սյու- |կողմից |անձեղնահարկ|պատնեշներ    |հարթակներ    |

|            |ներ,   |       |վերնածածկեր|             |սանդղավանդակ-|

|            |պարզու-|       |           |             |ներում       |

|            |նակներ,|       |           |             |             |

|            |ֆերմա- |       |           |             |             |

|            |ներ և  |       |           |             |             |

|            |այլն)  |       |           |             |             |

|____________|_______|_______|___________|_____________|_____________|

|C0 (Ց0)     |Կ0     |Կ0     |Կ0         |Կ0           |Կ0           |

|____________|_______|_______|___________|_____________|_____________|

|C1(Ց1)      |Կ1     |Կ2     |Կ1         |Կ0           |Կ0           |

|____________|_______|_______|___________|_____________|_____________|

|C2(Ց2)      |Կ3     |Կ3     |Կ2         |Կ1           |Կ1           |

|____________________________________________________________________|

|C3(Ց3)       Չի նորմավորվում             Կ1            Կ3           |

.____________________________________________________________________.

 

38. Շինարարության պրակտիկայում այն կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ համակարգերի ներդրման դեպքում, որոնց հրակայունության սահմանը նորմավորված չէ և որոնք նմանօրինակ փորձարկումներով կամ հաշվարկային եղանակով չեն կարող դասվել կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության որոշակի դասի, հարկավոր է իրականացնել շենքերի բնապայման հրափորձարկումներ` հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգությանը ներկայացվող պահանջները:

39. Շենքերը և շենքերի մասերը` սենքերը կամ գործառությամբ իրար հետ կապված սենքերի խմբերը, ըստ գործառական հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են դասերի` կախված իրենց օգտագործման եղանակից և այն հանգամանքից, թե որքանով է հրդեհի առաջացման ժամանակ մարդկանց անվտանգությունը գտնվում սպառնալիքի տակ` հաշվի առնելով նրանց տարիքը, ֆիզիկական վիճակը, քնած վիճակում գտնվելու հնարավորությունը, հիմնական գործառնական անձնակազմի տեսակը և նրա քանակը.

1) Գ1(Ֆ1) - մարդկանց մշտական բնակության և ժամանակավոր (այդ թվում` շուրջօրյա) մնալու համար (այդ շենքերում սենքերը օգտագործվում են շուրջօրյա, դրանցում առկա մարդիկ կարող են ունենալ տարբեր տարիք և ֆիզիկական վիճակ: Այդ շենքերի համար հատկանշական է ննջասենյակների առկայությունը).

ա. Գ1.1(Ֆ1.1) - մանկական նախադպրոցական հիմնարկներ, ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի համար մասնագիտացված տներ (ոչ բնակարանային), հիվանդանոցներ, ինտերնատ-դպրոցների և մանկական հիմնարկների ննջարանային մասնաշենքեր,

բ. Գ1.2(Ֆ1.2) - հյուրանոցներ, հանրակացարաններ, առողջարաններ և ընդհանուր նշանակության հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, պանսիոնատներ և ննջարանային մասնաշենքեր,

գ. Գ1.3(Ֆ1.3) - բազմաբնակարան բնակելի շենքեր,

դ. Գ1.4(Ֆ1.4) - միաբնակարան, այդ թվում` մեկուսացված, բնակելի տներ,

2) Գ2(Ֆ2) - տեսարանային և մշակութալուսավորչական կազմակերպություններ (այդ շենքերի հիմնական սենքերը բնորոշ են որոշակի ժամանակահատվածում այցելուների զանգվածային առկայությամբ).

ա. Գ2.1(Ֆ2.1) - թատրոններ, կինոթատրոններ, համերգային դահլիճներ, ակումբներ, կրկեսներ, տրիբունաներով մարզային կառույցներ, գրադարաններ և այլ հիմնարկներ նախատեսված փակ սենքերում այցելուների համար հաշվարկային թվով նստելատեղերով,

բ. Գ2.2(Ֆ2.2) - թանգարաններ, ցուցահանդեսներ, պարադահլիճներ և փակ սենքերում այլ նմանատիպ հիմնարկներ,

գ. Գ2.3(Ֆ2.3) - Գ2.1-ում նշված բացօթյա հիմնարկներ,

դ. Գ2.4(Ֆ2.4) - Գ2.2-ում նշված բացօթյա հիմնարկներ,

3) Գ3(Ֆ3) - բնակչությանը սպասարկող կազմակերպություններ (այդ կազմակերպությունների սենքերը բնորոշ են ավելի մեծ թվով այցելուներով, քան սպասարկող անձնակազմն է).

ա. Գ3.1(Ֆ3.1) - առևտրի կազմակերպություններ (ավտոառևտրի սրահներ),

բ. Գ3.2(Ֆ3.2) - հասարակական սննդի կազմակերպություններ,

գ. Գ3.3(Ֆ3.3) - կայարաններ,

դ. Գ3.4(Ֆ3.4) - պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ,

ե. Գ3.5(Ֆ3.5) - կենցաղային և կոմունալ կազմակերպությունների սենքեր այցելուների համար (փոստեր, խնայդրամարկղեր, տրանսպորտային գործակալություններ, իրավաբանական խորհրդատվությունների սենքեր, նոտարական գրասենյակներ, լվացքատներ, կոշիկ ու զգեստ կարելու և նորոգելու արհեստանոցներ, քիմիական մաքրման սենքեր, վարսավիրանոցներ և այլ նմանատիպ, այդ թվում` ծիսակարգության և պաշտամունքային հիմնարկներ)` ոչ հաշվարկային թվով նստելատեղերով,

զ. Գ3.6(Ֆ3.6) - մարզաառողջարանային համալիրներ և այցելուների համար առանց տրիբունաների մարզապարապմունքային հիմնարկներ, կենցաղային սենքեր, բաղնիքներ, շոգեբաղնիքներ (սաունաներ),

4) Գ4(Ֆ4) - կրթական հաստատություններ, գիտական և նախագծային կազմակերպություններ, պետական կառավարման հիմնարկներ (այդ շենքերում սենքերը օրվա ընթացքում օգտագործվում են որոշակի ժամանակով, այնտեղ գտնվում է մշտական տեղի պայմաններին ընտելացած որոշակի տարիքի և ֆիզիկական վիճակի մարդկանց քանակակազմ).

ա. Գ4.1(Ֆ4.1) - դպրոցներ, արտադպրոցական կրթական հաստատություններ, միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ,

բ. Գ4.2(Ֆ4.2) - բարձրագույն կրթական հաստատություններ, որակավորման բարձրացման հիմնարկներ,

գ. Գ4.3(Ֆ4.3) - պետական կառավարման մարմինների շենքեր, նախագծակոնստրուկտորական կազմակերպություններ, տեղեկատվական և խմբագրահրատարակչական կազմակերպություններ, գիտահետազոտական կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ (օֆիսներ),

դ. Գ4.4(Ֆ4.4) - հրշեջ փրկարարական ստորաբաժանումներ,

5) Գ5(Ֆ5) - արդյունաբերական և պահեստային շենքեր, շինություններ և սենքեր (այդ դասի սենքերի համար բնորոշ է աշխատող, այդ թվում` շուրջօրյա, քանակակազմի մշտական առկայությունը).

ա. Գ5.1(Ֆ5.1) - արտադրական շենքեր և շինություններ, արտադրական և լաբորատոր սենքեր, արհեստանոցներ,

բ. Գ5.2(Ֆ5.2) - պահեստային շենքեր և շինություններ, առանց տեխնիկական սպասարկման և նորոգման ավտոմեքենաների կայանատեղեր, գրապահոցներ, արխիվներ, պահեստային սենքեր,

գ. Գ5.3(Ֆ5.3) - գյուղատնտեսական շենքեր,

դ. Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում արտադրական և պահեստային սենքերը, այդ թվում` լաբորատորիաները, արհեստանոցները և ավտոառևտրի սրահները վերաբերում են Գ5 դասին,

ե. արտադրական և պահեստային շենքերն ու սենքերը` ըստ պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության` կախված դրանցում գտնվող (շրջանառվող) նյութերի քանակից ու պայթյունահրդեհային հատկություններից, հաշվի առած դրանցում տեղաբաշխված արտադրությունների տեխնոլոգիական գործընթացները, ստորաբաժանվում են կարգերի` համաձայն 6-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 6

 

.____________________________________________________________________.

|Շինության  |Շենքերում և  սենքերում գտնվող նյութերի բնութագիր        |

|կարգը      |                                                        |

|___________|________________________________________________________|

|«Ա»        |Մինչև  28օC բռնկման ջերմաստիճան ունեցող այրվող գազեր,   |

|պայթյունա- |դյուրավառ հեղուկներ` այն քանակությամբ, որ կարող են      |

|հրդեհավտանգ|ստեղծել պայթյունավտանգ օդագազագոլորշային խառնուրդներ,   |

|           |որոնց բռնկման ժամանակ շինությունում առաջանում է         |

|           |պայթյունի 5 ԿՊա-ը գերազանցող հաշվարկային ավելցուկային   |

|           |ճնշում: Ջրի, օդի, թթվածնի և  միմյանց հետ փոխազդելիս     |

|           |պայթելու և  այրվելու ընդունակ նյութեր` այն քանակությամբ,|

|           |երբ առաջանում է պայթյունի 5 ԿՊա-ը գերազանցող            |

|           |հաշվարկային ավելցուկային ճնշում:                        |

|___________|________________________________________________________|

|«Բ»        |28օC-ից ավելի բռնկման ջերմաստիճան ունեցող այրվող        |

|պայթյունա- |փոշիներ կամ մանրաթելեր, այրվող հեղուկներ` այն           |

|հրդեհավտանգ|քանակությամբ, որ կարող են ստեղծել պայթյունավտանգ        |

|           |փոշեօդային կամ օդագոլորշային խառնուրդներ, որոնց բռնկման |

|           |ժամանակ շինությունում առաջանում է պայթյունի 5 ԿՊա-ը     |

|           |գերազանցող հաշվարկային ավելցուկային ճնշում:             |

|___________|________________________________________________________|

|«Վ»        |Դյուրավառ, այրվող և  դժվար այրվող հեղուկներ, կոշտ այրվող|

|հրդեհավտանգ|և  դժվար այրվող նյութեր: Նյութեր, որոնք ընդունակ են     |

|           |միայն այրվել ջրի, օդի թթվածնի կամ միմյանց հետ           |

|           |փոխազդելիս` պայմանով, որ այն շինությունները, որտեղ      |

|           |դրանք առկա են, չեն պատկանում «Ա» կամ «Բ» կարգերին:      |

|___________|________________________________________________________|

|«Գ»        |Տաք, շիկացած կամ հալված վիճակում գտնվող չայրվող         |

|           |նյութեր, որոնց մշակումն ուղեկցվում է ճառագայթային       |

|           |ջերմություն, կայծի և  բոցի անջատմամբ: Այրվող գազեր,     |

|           |հեղուկներ և  կոշտ նյութեր, որոնք օգտագործվում են, որպես |

|           |վառելանյութ:                                            |

|___________|________________________________________________________|

|«Դ»        |Սառը վիճակում գտնվող չայրվող նյութեր:                   |

.____________________________________________________________________.

 

VI. ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

40. Սույն բաժնի պահանջներն ուղղված են.

1) մարդկանց ժամանակին և անարգելք տարահանմանը,

2) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող մարդկանց փրկմանը,

3) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության գոտուց տարահանման ուղիներում մարդկանց պաշտպանությանը:

41. Տարահանումն իրենից ներկայացնում է մարդկանց ինքնուրույն կազմակերպված շարժման գործընթաց այն սենքերից, որոնցում առկա է նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը: Տարահանում պետք է համարել նաև սպասարկող անձնակազմի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի մարդկանց ոչ ինքնուրույն տեղաշարժը: Տարահանումն իրականացվում է տարահանման ուղիներով` տարահանման ելքերի միջոցով:

42. Փրկումը իրենից ներկայացնում է մարդկանց հարկադրված տեղաշարժ դեպի դուրս, նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության կամ դրանց անմիջական վտանգի առաջացման դեպքում: Փրկումը իրականացվում է ինքնուրույն, հրշեջ փրկարարական կամ հատուկ ուսուցված անձնակազմի օգնությամբ` վթարային և տարահանման ելքերի միջոցով, այդ թվում` օգտագործելով փրկարարական միջոցներ:

43. Տարահանման ուղիներում մարդկանց պաշտպանությունն ապահովվում է ծավալահատակագծային, էրգոնոմիական, կոնստրուկտիվ, ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրով: Սենքերի սահմաններում տարահանման ուղիները պետք է ապահովեն այդ սենքերից տարահանման ելքերով մարդկանց անվտանգ տարահանումը, առանց հաշվի առնելու դրանցում հրդեհաշիջման և հակածխային պաշտպանության միջոցների օգտագործումը:

44. Սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարահանման ապահովման տեսանկյունից հաշվի առնելով դեպի տարահանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարահանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարահանման ելքերի ընդհանուր քանակը:

45. Սենքերում և սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիներում կոնստրուկցիաների մակերևութային շերտերի (հարդարման և երեսապատման) շինարարական նյութերի հրդեհային վտանգավորությունը պետք է սահմանափակվի` կախված սենքի և շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից` հաշվի առնելով տարահանման ուղիների պաշտպանության այլ միջոցառումները:

46. Մարդկանց փրկման համար նախատեսված միջոցառումները և միջոցները, ինչպես նաև սույն նորմերի 50-րդ կետի 1-ին ենթակետին չհամապատասխանող ելքերը, բոլոր սենքերից և շենքերից տարահանման գործընթացը կազմակերպելիս և նախագծելիս հաշվի չեն առնվում:

47. Չի թույլատրվում Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերը տեղադրել 50 մարդ և ավելի միաժամանակյա ներկայությամբ նախատեսված սենքերի տակ կամ դրանց վրա, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկերում: Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել Գ1.1, Գ1.2 և Գ1.3 դասի սենքեր:

48. Շենքերի հակածխային պաշտպանությունը պետք է իրականացվի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Հրդեհի ազդանշանման և ահազանգման համակարգերը պետք է իրականացվեն ՀՀ գործող նորմատիվ իրավական փաստաթղթերին համապատասխան:

49. Հրդեհի դեպքում մարդկանց անվտանգությունն ապահովող միջոցառումների արդյունավետությունը կարող է գնահատվել հաշվարկային եղանակով:

 

2. Տարահանման և վթարային ելքեր

 

50. Ելքերը համարվում են տարահանման, եթե դրանք տանում են.

1) առաջին հարկի սենքերից դեպի դուրս`

ա. անմիջապես,

բ. միջանցքով,

գ. նախասրահով (ճեմասրահով),

դ. սանդղավանդակով,

ե. միջանցքով և նախասրահով (ճեմասրահով),

զ. միջանցքով և սանդղավանդակով,

2) ցանկացած հարկի սենքերից, բացի առաջին հարկի.

ա. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք,

բ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք տանող միջանցք,

գ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք ելք ունեցող նախասրահ (ճեմասրահ),

3) նույն հարկում գտնվող սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ելքերով ապահովված, դեպի հարևան սենքը տանող ելքը (բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից): Ելքը դեպի Ա և Բ կարգի սենքերը թույլատրվում է համարել տարահանման, եթե այն տանում է առանց մշտական աշխատանքային տեղերի տեխնիկական սենքից` նախատեսված վերը նշված Ա կամ Բ կարգի սենքի սպասարկման համար,

4) նկուղային և որմնախարսխային հարկերից տարահանման ելքերը պետք է նախատեսել անմիջապես դեպի դուրս մեկուսացված շենքի ընդհանուր սանդղավանդակներից,

5) թույլատրվում է նախատեսել.

ա. տարահանման ելքեր նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի դուրս առանձնացված ելք ունեցող ընդհանուր սանդղավանդակների միջով` բաժանված սանդղավանդակի մնացած մասից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմով,

բ. տարահանման ելքեր Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի Գ5 դասի շենքերի առաջին հարկում տեղակայված Գ և Դ կարգի սենքեր և նախասրահ` սույն նորմերի 127-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում,

գ. տարահանման ելքեր Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում տեղակայված ճեմասրահներից, հանդերձարաններից, ծխարաններից և սանիտարական հանգույցներից 2-րդ տեսակի առանձին սանդուղքներով դեպի առաջին հարկի նախասրահ,

դ. տարահանման ելքեր սենքերից անմիջապես դեպի 3-րդ տեսակի սանդուղքի վրա, այդ տեսակի սանդուղք տանող միջանցք կամ նախասրահ (ճեմասրահ, շքամուտքի սրահ) սույն նորմերի պահանջներին համապատասխան,

ե. շենքից, նկուղային և որմնախարսխային հարկերից անմիջապես դուրս ելքերը կահավորել նախամուտքով, այդ թվում` կրկնակի:

51. Ելքերը չեն համարվում տարահանման, եթե նրանց բացվածքներում տեղադրված են տարաշարժ և բարձրացվող-իջեցվող դռներ ու դարպասներ, երկաթուղային շարժակազմի համար դարպասներ, պտտվող դռներ և պտտադռնակներ: Տարահանման ուղիների բացվածքներում տարաշարժ, պտտվող կամ բարձրացվող-իջեցվող դռների տեղադրման դեպքում անհրաժեշտ է դրանց կից նախատեսել սույն նորմերով պահանջվող դռների տեղադրում: Երկփեղկ դարպասներում դռնակները կարող են համարվել տարահանման ելքեր:

52. Սենքերից, հարկերից ու շենքերից տարահանման ելքերի քանակը և ընդհանուր լայնությունը որոշվում են կախված դրանց միջով տարահանվող մարդկանց առավելագույն քանակից և մարդկանց հնարավոր գտնվելու առավել հեռավոր տեղից (աշխատատեղից) մինչև մոտակա տարահանման ելք եղած սահմանային թույլատրելի հեռավորությունից: Հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառնական հրդեհային վտանգավորության շենքի մասերը պետք է ապահովված լինեն ինքնուրույն տարահանման ելքերով:

53. Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.

1) տասը մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված Գ1.1 դասի սենքերը,

2) տասնհինգ մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված նկուղային և որմնախարսխային հարկերի սենքերը: Վեցից մինչև 15 մարդ միաժամանակյա ներկայության համար նախատեսված նկուղային և որմնախարսխային հարկերի սենքերում, երկու ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել սույն նորմերի 66-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան,

3) հիսուն մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված սենքերը,

4) Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը` առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի աշխատողների թվաքանակով, Վ կարգի սենքերը` 25 մարդ և ավելի, կամ բոլոր դասի շենքերում 1000 մ2 և ավելի մակերեսով սենքեր,

5) Գ5 դասի Ա և Բ կարգի սենքերում սարքավորումների սպասարկման համար նախատեսված 100 մ2 և ավելի հարկաբաժնի հատակի մակերես ունեցող բաց հարկաշարերը և հարթակները, ինչպես նաև 400 մ2 և ավելի մակերեսով այլ կարգի սենքերը:

54. Երկու հարկերում (մակարդակներում) տեղադրված Գ1.3 դասի սենքերը (բնակարանները), վերին հարկի տեղադրման 18 մ-ից ավելի բարձրության դեպքում պետք է ունենան տարահանման ելք յուրաքանչյուր հարկից:

55. Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.

1) Գ1.1, Գ1.2, Գ2.1, Գ2.2, Գ3 և Գ4 դասի շենքերի հարկերը,

2) Գ1.3 դասի շենքերի հարկերը, եթե հարկում բնակարանների ընդհանուր մակերեսը գերազանցում է 500 մ2-ին,

3) Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերի հարկերը, առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի կամ Վ կարգի` 25 մարդ և ավելի աշխատողների դեպքում,

4) նկուղային և որմնախարսխային հարկերը 300 մ2 և ավելի մակերեսի դեպքում, կամ նախատեսված 15 մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար:

56. Թույլատրվում է նախատեսել մեկ տարահանման ելք Գ1.2, Գ3 և Գ4.3 դասի երկհարկանի շենքերի հարկերից այն դեպքում, եթե հարկի դիրքի բարձրությունը չի գերազանցում 6 մ-ը, ընդ որում, հարկում մարդկանց թվաքանակը 20-ից չպետք է գերազանցի:

57. Հարկերից տարահանման ելքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս, եթե դրանում տեղավորված են սենքեր, որոնք պետք է ունենան ոչ պակաս տարահանման երկու ելք: Շենքից տարահանման ելքերի քանակը պետք է լինի շենքի ցանկացած հարկի տարահանման ելքերի քանակից ոչ պակաս:

58. Երկու և ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, դրանք պետք է տեղակայվեն ապակենտրոնացված: Երկու տարահանման ելքերի միջև նվազագույն հեռավորությունը L(Լ), (մ) որոշվում է հետևյալ բանաձևով`

/__

L >= 1,5 \/ P ,

 

որտեղ` P(Պ) - սենքի պարագիծն է, մ:

59. Տարահանման երկու ելքեր սարքելու դեպքում, դրանցից յուրաքանչյուրը պետք է ապահովի սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը: Երկուսից ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը պետք է ապահովված լինի բոլոր տարահանման ելքերով, բացի դրանցից յուրաքանչյուրը մեկով:

60. Տարահանման ուղու երկարությունը հասարակական նշանակության շենքերում` ամենահեռավոր սենքի դռնից (բացառությամբ սանիտարական հանգույցների, ծխարանների, ցնցուղարանների և նմանատիպ այլ սպասարկող սենքերի), իսկ մանկական նախադպրոցական հաստատություններում` սենքերի ելքերից մինչև դրսի ելքը կամ տարահանման սանդղավանդակը պետք է լինի սույն նորմերի 7-րդ աղյուսակում նշված ցուցանիշներից ոչ ավելի:

61. Տարահանման ելքերի բարձրությունը առլույս պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս, իսկ լայնությունը` ոչ պակաս.

1) 1,2 մ-ից` Գ1.1 դասի սենքերից, այլ դասի գործառական հրդեհային վտանգավորության սենքերից և շենքերից` 15 մարդ և ավելի, իսկ Գ1.3 դասի սենքերից և շենքերից` 50 մարդ և ավելի տարահանվողների թվաքանակի դեպքում,

2) 0,8 մ-ից` մնացած բոլոր դեպքերում:

62. Սանդղավանդակների արտաքին դռների և սանդղավանդակներից դեպի նախասրահ տանող դռների լայնությունը պետք է լինի հաշվարկայինից, կամ սույն նորմերի 78-րդ կետում սահմանված սանդուղքի սանդղաբազկի լայնությունից ոչ պակաս: Բոլոր դեպքերում տարահանման ելքի լայնությունը պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնելով տարահանման ուղու երկրաչափական ձևը, բացվածքով կամ դռնով հնարավոր լինի անարգելք անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով:

63. Տարահանման ուղիներում տարահանման ելքերի դռները և այլ դռները պետք է բացվեն շենքից դուրս գալու ուղղությամբ: Չի նորմավորվում դռների բացման ուղղությունը հետևյալ դեպքերում.

1) Գ1.3 և Գ1.4 դասի սենքերի,

2) 15 մարդուց ոչ ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի, բացի Ա և Բ կարգի սենքերից,

3) առանց մշտական աշխատատեղերի, 200 մ2-ից ոչ ավելի մակերեսով խորդանոցային սենքերի,

4) սանիտարական հանգույցների,

5) 3-րդ տեսակի սանդղահարթակ դուրս եկող ելքերի,

6) հյուսիսային շինարարական կլիմայական գոտում տեղակայված շենքերի արտաքին դռների:

 

Աղյուսակ 7

 

._______________________________________________________________.

|Շենքի    |Տարահանման ուղու երկարությունը (մ) կախված տարահանման |

|հրակայու-|ժամանակ մարդկային հոսքի խտությունից (մարդ/մ2)        |

|նության  |_____________________________________________________|

|աստիճանը |մինչև  2  |մինչև  3  |մինչև  4 |մինչև  5 |6 և  ավելի |

|_________|__________|__________|_________|_________|___________|

|1        |2         |3         |4        |5        |6          |

|_______________________________________________________________|

|Սենքերից, որոնք տեղակայված են ելքերի կամ սանդղավանդակների միջև |

|_______________________________________________________________|

|I-II     |60        |50        |40       |35       |20         |

|_________|__________|__________|_________|_________|___________|

|III-IV   |40        |35        |30       |25       |15         |

|_________|__________|__________|_________|_________|___________|

|V        |30        |25        |20       |15       |10         |

|_______________________________________________________________|

|Սենքերից, որոնց ելքերը բացվում են դեպի փակուղային միջանցքներ   |

|կամ նախասրահ                                                   |

|_______________________________________________________________|

|I-II     |30        |25        |20       |15       |10         |

|_________|__________|__________|_________|_________|___________|

|III-IV   |20        |15        |15       |10       |7          |

|_________|__________|__________|_________|_________|___________|

|V        |15        |10        |10       |5        |5          |

|_______________________________________________________________|

|1. Մարդկային հոսքի խտությունը սենքից տարահանվողների քանակի     |

|հարաբերությունն է տարահանման ուղու մակերեսին,                  |

|2. 2-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են հասարակական        |

|նշանակության բոլոր սենքերին, բացառությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ և   |

|6-րդ սյունակներում նշվածներից,                                 |

|3. 3-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են դպրոցներին,        |

|ուսումնարաններին, քոլեջներին և  բարձրագույն ուսումնական        |

|հաստատություններին,                                            |

|4. 4-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են հյուրանոցներին,    |

|5. 5-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են ստացիոնար բուժական |

|հաստատություններին,                                            |

|6. 6-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են մանկական           |

|նախադպրոցական հաստատություններին:                              |

._______________________________________________________________.

 

64. Տարահանման ելքերի դռները` յուրաքանչյուր հարկի միջանցքներից, սպասասրահներից, նախասրահներից, ճեմասրահներից և սանդղավանդակներից, չպետք է ունենան փականներ, որոնք կխոչընդոտեն ներսից առանց բանալու դրանց ազատ բացմանը: 15 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում նշված դռները, բացի բնակարանների դռներից, պետք է լինեն խուլ կամ ամրանավորված ապակիներով: Ընդհանուր միջանցքներ տանող սանդղավանդակների դռները, վերելակային նախասրահների դռները և օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցերի դռները պետք է ունենան ինքնափակման համար հարմարանքներ և փեղկերում խցվածքներ, իսկ հրդեհի ժամանակ օդի ճնշումով նախամուտք-անցախցերի դռները և հակածխային հարկադրական պաշտպանությամբ սենքերի դռները պետք է ունենան հրդեհի դեպքում գործող դռների փակման ավտոմատ սարքավորումներ և խցվածք փեղկերում:

65. Տարահանման ելքերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ելքերը կարող են դիտարկվել որպես վթարային և օգտագործվել հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Հրդեհի դեպքում, տարահանում կատարելիս վթարային ելքերը հաշվի չեն առնվում:

66. Վթարային ելքերին են վերաբերում նաև.

1) ելքը դեպի բաց պատշգամբ կամ խորշապատշգամբ` պատշգամբի (խորշապատշգամբի) ճակատից մինչև պատուհանի (ապակեպատ դռան) բացվածքը 1,2 մ-ից ոչ պակաս լայնությամբ, կամ դեպի պատշգամբ (խորշապատշգամբ) դուրս եկող ապակեպատ բացվածքների միջև 1,6 մ-ից ոչ պակաս լայնությամբ խուլ միջնապատով,

2) ելքը դեպի 0,6 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցումը, որը Գ1.3 դասի շենքում տանում է հարակից հատվածամաս կամ օդային գոտու միջով` հարակից հրդեհային հատվածամաս,

3) ելքը դեպի պատշգամբ կամ խորշապատշգամբ` սարքավորված պատշգամբները կամ խորշապատշգամբները յուրաքանչյուր հարկում իրար միացնող արտաքին սանդուղքով,

4) ելքը անմիջապես դուրս` մաքուր հատակի - 4,5 մ-ից ոչ ցածր և + 5,0 մ-ից ոչ բարձր նիշ ունեցող սենքերից 0,75x1,5 մ չափերից ոչ պակաս պատուհանի կամ դռան միջով, ինչպես նաև 0,6x0,8 մ չափերից ոչ պակաս ելանցքով: Այդ դեպքում գետնախորշի միջով ելքը պետք է սարքավորված լինի գետնախորշում դրված սանդուղքով, իսկ ելանցքի միջով ելքը` սենքում դրված սանդուղքով: Նշված սանդուղքների թեքությունը չի նորմավորվում,

5) ելքը, որը տանում է I, II և III աստիճանի հրակայունության C(Ց)0 և C(Ց)1 դասի շենքերի տանիք` պատուհանի, դռան կամ ելանցքի միջով, որոնց չափերը և սանդուղքներն ընդունվում են` ըստ սույն կետի 4-րդ ենթակետի:

67. Տեխնիկական հարկերում թույլատրվում է նախատեսել 1,8մ-ից ոչ պակաս բարձրությամբ տարահանման ելքեր: Տեխնիկական հարկերից, որոնք նախատեսված են միայն ինժեներական ցանցերի անցկացման համար, թույլատրվում է նախատեսել վթարային ելքեր 0,75x1,5 մ չափերից ոչ պակաս դռների միջով, ինչպես նաև 0,6x0,8 մ չափերից ոչ պակաս ելանցքներով առանց տարահանման ելքերի սարքավորումների: Տեխնիկական հարկի հարթակի մինչև 300 մ2 մակերեսի դեպքում թույլատրվում է նախատեսել մեկ ելք, իսկ յուրաքանչյուր հաջորդ լրիվ կամ ոչ լրիվ 2000 մ2 մակերեսների համար պետք է նախատեսել ևս մեկ ելք: Տեխնիկական ներքնատներում այդ ելքերը պետք է անջատված լինեն շենքի ելքերից, և տանեն անմիջապես դեպի դուրս:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
17.03.2014
N 78-Ն
Հրաման