040.0485.300799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1999 թվականի թիվ 485
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի ներքոհիշյալ աշխատողներին
Շահեն Զախարյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ
բաժնետիրական ընկերության «Սևանի ՀԷԿ»-ի
պետի տեղակալ
Արշավիր Քոչարյան - կենսաթոշակառու
Անուշավան Գաբրիելյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ
բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ
Գրիգոր Պողոսյան - «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական
ընկերության «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի
տնօրենի տեղակալ
«Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 30-ից: