Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0495.040899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1999 թվականի թիվ 495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության վարչության 1999 թվականի հուլիսի 7-ի N 14/1 որոշմանը համապատասխան տրված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի զբաղեցրած` Երևանի Խանջյան փողոցի N 13 շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միությանը, իսկ Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության սեփականությունը հանդիսացող` Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 7 հասցեում գտնվող վարչական շենքը, որպես մասնակի հատուցում և որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ու Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության հետ համատեղ ապահովել նշված գործարքի սահմանված կարգով ձևակերպումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը համապատասխան տարածք հատկացնելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.1999
N 495
Որոշում