Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅ ...

 

 

040.0498.050899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 1999 թվականի թիվ 498

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 115760 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 5-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

օգոստոսի 5-ի N 498 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի`

կապված Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի

գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության

նախապատրաստման և անցկացման հետ

 

_________________________________________________________________

    NN                       Ծախսերը                       Գումարը

    ը/կ                                                    (դրամ)

_________________________________________________________________

    1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000

 

այդ թվում

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ,

        նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ          30000

 

    2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ          8400

 

    3.  Կապի ծառայության վճարներ                             1000

 

    4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                       5000

 

    5.  Գրասենյակային ծախսեր                                 1000

_________________________________________________________________

          ընդամենը                                          45400

                                                                    

        2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր       90800

        (2 x 45400)

 

        Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր          24960

        (4754 ընտրող + 4754 x 0,05) x 5 դրամ

_________________________________________________________________

          Ընդամենը                                         115760

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.1999
N 498
Որոշում