Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ22-04-2014 «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ22-04-2014 «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱ ...

 

 

117.0079.250414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 2014 թվականի N 79-Ն

 

ՀՀՇՆ22-04-2014 «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՄՈՒԿԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Պատող կոնստրուկցիայի անվանումը և  տեղադրումը          |Rw,դԲ |Lբw,դԲ |

|_____________________________________________________________________|

|                        Բնակելի շենքեր                               |

|_____________________________________________________________________|

|1. Ծածկեր բնակարանների սենքերի միջև  և  բնակարանների  |      |       |

|սենքերը սանդղավանդակներից ու օգտագործվող ձեղնահարկային|      |       |

|սենքերից անջատող ծածկեր.                              |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |54    |55.1)  |

|2) Բ կարգի շենքերում                                  |52    |58.1)  |

|3) Գ կարգի շենքերում                                  |50    |60.1)  |

|______________________________________________________|______|_______|

|2. Ծածկեր բնակարանների սենքերի և  դրանց տակ տեղակայված|      |       |

|խանութների միջև.                                      |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |59    |55     |

|                                                      |      |45.2)  |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |57    |58     |

|                                                      |      |48.2)  |

|______________________________________________________|______|_______|

|3. Ծածկեր երկու մակարդակներով բնակարանի սենյակների    |      |       |

|միջև.                                                 |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |47    |63     |

|2) Բ կարգի շենքերում                                  |45    |66     |

|3) Գ կարգի շենքերում                                  |43    |68     |

|______________________________________________________|______|_______|

|4. Ծածկեր հանրակացարանների բնակելի սենքերի միջև       |50    |60     |

|______________________________________________________|______|_______|

|5. Հանրակացարանների մշակութակենցաղային սպասարկման     |      |       |

|սենքերը մեկը մյուսից և  ընդհանուր օգտագործման սենքերից|      |       |

|(սպասասրահներ, նախասրահներ և  այլն) անջատող ծածկեր    |47    |65.1)  |

|______________________________________________________|______|_______|

|6. Ծածկեր բնակարանի սենքերի և  դրանց տակ տեղակայված   |      |       |

|ռեստորանների, սրճարանների, մարզադահլիճների միջև.      |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |62    |55     |

|                                                      |      |45.2)  |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |60    |58     |

|                                                      |      |48.2)  |

|______________________________________________________|______|_______|

|7. Ծածկեր բնակարանի սենքերի և  դրանց տակ տեղակայված   |      |       |

|վարչական սենքերի, օֆիսների միջև.                      |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |52    |58.2)  |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |50    |60.2)  |

|______________________________________________________|______|_______|

|8. Պատեր և  միջնորմներ բնակարանների միջև,             |      |       |

|բնակարանների, սենքերի և  սանդղավանդակների,            |      |       |

|նախամուտքերի, միջանցքների նախասրահների միջև.          |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |54    | -     |

|2) Բ կարգի շենքերում                                  |52    | -     |

|3) Գ կարգի շենքերում                                  |50    | -     |

|______________________________________________________|______|_______|

|9. Պատեր բնակարանների սենքերի և  խանութների միջև.     |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |59    | -     |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |57    | -     |

|______________________________________________________|______|_______|

|10. Բնակարանների սենքերը ռեստորաններից, սրճարաններից  |      |       |

|և  մարզադահլիճներից անջատող պատեր և  միջնորմներ.      |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |62    | -     |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |60    | -     |

|______________________________________________________|______|_______|

|11. Միջնորմներ բնակարաններում` սենյակների միջև,       |      |       |

|խոհանոցի և  սենյակների միջև.                          |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |43    | -     |

|2) Բ և  Գ կարգի շենքերում                             |41    | -     |

|______________________________________________________|______|_______|

|12. Միջնորմներ միևնույն  բնակարանի սանհանգույցի և     |      |       |

|սենյակի միջև                                          |47    |       |

|______________________________________________________|______|_______|

|13 .Պատեր և  միջնորմներ հանրակացարանների սենյակների   |      |       |

|միջև                                                  |50    | -     |

|______________________________________________________|______|_______|

|14. Հանրակացարանների մշակութակենցաղային սենքերը       |      |       |

|միմյանցից և  ընդհանուր օգտագործման սենքերից           |      |       |

|(նախասրահներ, նախամուտքեր, սանդղավանդակներ) անջատող   |      |       |

|պատեր և  միջնորմներ                                   |47    | -     |

|______________________________________________________|______|_______|

|15. Դեպի աստիճանավանդակներ, նախասրահներ և  միջանցքներ |      |       |

|դուրս եկող բնակարանների մուտքի դռներ.                 |      |       |

|1) Ա կարգի շենքերում                                  |34    | -     |

|2) Բ կարգի շենքերում                                  |32    | -     |

|3) Գ կարգի շենքերում                                  |30    | -     |

|_____________________________________________________________________|

|                         Հյուրանոցներ                                |

|_____________________________________________________________________|

|16. Ծածկեր համարների միջև.                            |      |       |

|1) Ա կարգի                                            |52    |57     |

|2) Բ կարգի                                            |50    |60     |

|3) Գ կարգի                                            |48    |62     |

|______________________________________________________|______|_______|

|17. Համարներն ընդհանուր օգտագործման սենքերից          |      |       |

|(նախասրահներ, նախամուտքեր, բուֆետներ) անջատող ծածկեր. |      |       |

|1) Ա կարգի                                            |54    |55     |

|                                                      |      |50.2)  |

|2) Բ և  Գ կարգերի                                     |52    |58     |

|                                                      |      |53.2)  |

|______________________________________________________|______|_______|

|18. Համարները ռեստորանների և  սրճարանների սենքերից    |      |       |

|անջատող միջնորմներ.                                   |      |       |

|1) Ա կարգի                                            |62    |57     |

|                                                      |      |45.2)  |

|2) Բ և  Գ կարգերի                                     |59    |60     |

|                                                      |      |48.2)  |

|______________________________________________________|______|_______|

|19. Պատեր և  միջնորմներ համարների միջև.               |      |       |

|1) Ա կարգի                                            |52    | -     |

|2) Բ կարգի                                            |50    |       |

|3) Գ կարգի                                            |48    | -     |

|______________________________________________________|______|_______|

|20. Համարներն ընդհանուր օգտագործման սենքերից          |      |       |

|(նախասրահներ, սպասասրահներ, սանդղավանդակներ,          |      |       |

|բուֆետներ) անջատող պատեր և  միջնորմներ.               |      |       |

|1) Ա կարգի                                            |54    | -     |

|2) Բ և  Գ կարգերի                                     |52    | -     |

|______________________________________________________|______|_______|

|21. Համարները ռեստորաններից և  սրճարաններից անջատող   |      |       |

|պատեր և  միջնորմներ.                                  |      |       |

|1) Ա կարգի                                            |62    | -     |

|2) Բ և  Գ կարգերի                                     |59    | -     |

|_____________________________________________________________________|

|                  Վարչական շենքեր և  օֆիսներ                         |

|_____________________________________________________________________|

|22. Ծածկեր` աշխատասենյակների, առանձնասենյակների, միջև |      |       |

|և  այդ սենքերի ու ընդհանուր օգտագործման սենքերի       |      |       |

|(նախասրահներ, նախամուտքեր) միջև.                      |      |       |

|1) Ա կարգի                                            |52    |63.2)  |

|2) Բ և  Գ կարգերի                                     |50    |66.2)  |

|______________________________________________________|______|_______|

|23. Աշխատասենյակները, առանձնասենյակներն աղմուկի       |      |       |

|աղբյուր ունեցող սենքերից (մեքենագրական, հեռատիպային)  |      |       |

|անջատող ծածկեր.                                       |      |       |

|1) Ա կարգի                                            |54    |60.2)  |

|2) Բ և  Գ կարգերի                                     |52    |63.2)  |

|______________________________________________________|______|_______|

|24. Պատեր և  միջնորմներ` առանձնասենյակների միջև,      |      |       |

|առանձնասենյակների և  աշխատասենյակների միջև.           |      |       |

|1) Ա կարգի                                            |51    | -     |

|2) Բ և  Գ կարգերի                                     |49    | -     |

|______________________________________________________|______|_______|

|25. Աշխատասենյակներն ընդհանուր օգտագործման սենքերից   |      |       |

|(նախասրահներ, սպասասրահներ, բուֆետներ) և  աղմուկի     |      |       |

|աղբյուր հանդիսացող սենքերից (մեքենագրական,            |      |       |

|հեռատիպային) անջատող պատեր և  միջնորմներ.             |      |       |

|1) Ա կարգի                                            |50    | -     |

|2) Բ և  Գ կարգերի                                     |48    | -     |

|______________________________________________________|______|_______|

|26. Առանձնասենյակներն ընդհանուր օգտագործման սենքերից  |      |       |

|և  աղմուկի աղբյուր հանդիսացող սենքերից անջատող պատեր  |      |       |

|և  միջնորմներ                                         |      |       |

|1) Ա կարգի                                            |54    | -     |

|2) Բ և  Գ կարգերի                                     |52    | -     |

|_____________________________________________________________________|

|                 Հիվանդանոցներ և  առողջարաններ                       |

|_____________________________________________________________________|

|27. Ծածկեր` հիվանդասենյակների, բժիշկների              |      |       |

|առանձնասենյակների միջև                                |47    |60     |

|______________________________________________________|______|_______|

|28. Ծածկեր` վիրահատարանների միջև,  վիրահատարանների ու |      |       |

|հիվանդասենյակների, առանձնասենյակների միջև             |57    |60     |

|______________________________________________________|______|_______|

|29. Հիվանդասենյակները և  բժիշկների առանձնասենյակներն  |      |       |

|ընդհանուր օգտագործման սենքերից (նախասրահներ,          |      |       |

|սպասասրահներ) առանձնացնող ծածկեր                      |52    |63     |

|______________________________________________________|______|_______|

|30. Հիվանդասենյակները և  բժիշկների առանձնասենյակները  |      |       |

|ճաշարաններից ու խոհանոցներից անջատող ծածկեր           |57    |50.2)  |

|______________________________________________________|______|_______|

|31. Պատեր և  միջնորմներ` հիվանդասենյակների, բժիշկների |      |       |

|առանձնասենյակների միջև                                |47    | -     |

|______________________________________________________|______|_______|

|32. Պատեր և  միջնորմներ` վիրահատարանների միջև  և      |      |       |

|վիրահատարանների ու այլ սենքերի միջև:  Պատեր և         |      |       |

|միջնորմներ, որոնք անջատում են հիվանդասենյակներն ու    |      |       |

|առանձնասենյակները ճաշարաններից և  խոհանոցներից        |57    | -     |

|______________________________________________________|______|_______|

|33. Հիվանդասենյակներն ու առանձնասենյակներն ընդհանուր  |      |       |

|օգտագործման սենքերից անջատող պատեր և  միջնորմներ      |52    | -     |

|_____________________________________________________________________|

|                 ՈՒսումնական հաստատություններ                        |

|_____________________________________________________________________|

|34. Ծածկեր` դասասենյակների, առանձնասենյակների,        |      |       |

|լսարանների միջև  և  այդ սենքերն ընդհանուր օգտագործման |      |       |

|սենքերից (նախամուտքեր, նախասրահներ, միջանցքներ)       |      |       |

|անջատող ծածկեր                                        |47    |63     |

|______________________________________________________|______|_______|

|35. Ծածկեր միջնակարգ ուսումնական հաստատությունների    |      |       |

|երաժշտական դասասենյակների միջև                        |57    |58     |

|______________________________________________________|______|_______|

|36. Ծածկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների  |      |       |

|երաժշտական դասասենյակների միջև                        |60    |53     |

|______________________________________________________|______|_______|

|37. Պատեր և  միջնորմներ` դասասենյակների,              |      |       |

|առանձնասենյակների և  լսարանների և  այդ սենյակների ու  |      |       |

|ընդհանուր օգտագործման սենքերի միջև                    |47    | -     |

|______________________________________________________|______|_______|

|38. Պատեր և  միջնորմներ` միջնակարգ ուսումնական        |      |       |

|հաստատությունների երաժշտական դասասենյակների, այդ      |      |       |

|սենքերի և  ընդհանուր օգտագործման սենքերի միջև         |57    | -     |

|______________________________________________________|______|_______|

|39. Պատեր և  միջնորմներ բարձրագույն ուսումնական       |      |       |

|հաստատությունների երաժշտական լսարանների միջև          |60    |       |

|_____________________________________________________________________|

|               Մանկական նախադպրոցական հիմնարկներ                     |

|_____________________________________________________________________|

|40. Ծածկեր` խմբային սենյակների, ննջարանների միջև      |47    |63     |

|______________________________________________________|______|_______|

|41. Խմբային սենյակները և  ննջասենյակները խոհանոցներից |      |       |

|անջատող ծածկեր                                        |51    |63.2)  |

|______________________________________________________|______|_______|

|42. Պատեր և  միջնորմներ` խմբային սենյակների,          |      |       |

|ննջասենյակների և  այլ մանկական սենյակների միջև        |47    | -     |

|______________________________________________________|______|_______|

|43. Խմբային սենյակները և  ննջասենյակները խոհանոցներից |      |       |

|անջատող պատեր և  միջնորմներ                           |51    | -     |

|_____________________________________________________________________|

|1) Պահանջը ներկայացվում է նաև  հարակից բնակարանի (այդ թվում` նույն   |

|հարկում գտնվող) սենքի հատակի վրա հարվածային ազդեցության դեպքում      |

|բնակարանի բնակելի սենքեր հարվածային աղմուկի փոխանցմանը:              |

|2) Պահանջը ներկայացվում է աղմուկի աղբյուր հանդիսացող սենքի հատակի վրա|

|հարվածային ազդեցության դեպքում աղմուկից պաշտպանվող սենք հարվածային   |

|աղմուկի փոխանցմանը:                                                  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

|Սենքի նշանակությունը                            |RԱտր-ի, դԲԱ,        |

|                                                |պահանջվող արժեքները`|

|                                                |շենքի ճակատի մոտ    |

|                                                |ձայնի համարժեք      |

|                                                |մակարդակների        |

|                                                |դեպքում, տրանսպորտի |

|                                                |առավել ինտենսիվ     |

|                                                |երթևեկության        |

|                                                |ժամանակ (ցերեկվա    |

|                                                |ընթացքում, «պիկ»    |

|                                                |ժամերին), դԲԱ       |

|                                                |____________________|

|                                                |60 |65 |70 |75 |80  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|1. Հիվանդանոցների, առողջարանների                |   |   |   |   |    |

|հիվանդասենյակները, բուժական հիմնարկների         |   |   |   |   |    |

|առանձնասենյակները                               |15 |20 |25 |30 |35  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|2. Շենքերում բնակարանների բնակելի սենյակները.   |   |   |   |   |    |

|1) Ա կարգի շենքերում                            |15 |20 |25 |30 |35  |

|2) Բ և  Գ կարգերի շենքերում                     |-  |15 |20 |25 |30  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|3. Հանրակացարանների բնակելի սենյակները          |-  |-  |15 |20 |25  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|4. Հյուրանոցների համարները.                     |   |   |   |   |    |

|1) Ա կարգի                                      |15 |20 |25 |30 |35  |

|2) Բ կարգի                                      |-  |15 |20 |25 |30  |

|3) Գ կարգի                                      |-  |-  |15 |20 |25  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|5. Հանգստյան տների, հաշմանդամների համար         |   |   |   |   |    |

|գիշերօթիկների բնակելի սենքերը                   |15 |20 |25 |30 |35  |

|________________________________________________|___|___|___|___|____|

|6. Աշխատանքային սենյակները, առանձնասենյակները,  |   |   |   |   |    |

|վարչական շենքերում և  գրասենյակներում.          |   |   |   |   |    |

|1) Ա կարգի շենքերում                            |-  |-  |15 |20 |25  |

|2) Բ և  Գ կարգերի շենքերում                     |-  |-  |-  |15 |20  |

._____________________________________________________________________.

 

31. Պատող կոնստրուկցիայով օդային աղմուկի մեկուսացման ինդեքսը` Rw, դԲ, հայտնի (հաշվարկված կամ չափված) օդային աղմուկի մեկուսացման հաճախության բնութագրով, պետք է որոշել սույն հավելվածի 4-րդ աղյուսակի 1-ին կետում տրված գնահատման կորի հետ հաճախության բնութագրի համադրման ճանապարհով: Օդային աղմուկի մեկուսացման ինդեքսը` Rw, որոշելու համար անհրաժեշտ է` որոշել գնահատման կորից տվյալ հաճախության բնութագրի անբարենպաստ շեղումների գումարը: Անբարենպաստ են համարվում գնահատման կորից դեպի ներքև շեղումները:

32. Եթե անբարենպաստ շեղումների գումարն առավել մոտ է 32 դԲ-ին, բայց չի գերազանցում այն, ապա ինդեքսի` Rw, մեծությունը պետք է ընդունել 52 դԲ:

 

Աղյուսակ 4

 

.___________________________________________________________________

|Ցուցանիշի անվանումը       |Մեկ երրորդ օկտավային շերտերի միջին

|                          |երկրաչափական հաճախությունները, Հց

|                          |________________________________________

|                          |100|125|160|200|250|315|400|500|630|800|

|__________________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|1. Օդային աղմուկի         |   |   |   |   |   |   |   |   |   |   |

|մեկուսացումը` R, դԲ       |33 |36 |39 |42 |45 |48 |51 |52 |53 |54 |

|__________________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|2. Հարվածային աղմուկի     |   |   |   |   |   |   |   |   |   |   |

|բերված մակարդակը` Lբ, դԲ  |62 |62 |62 |62 |62 |62 |61 |60 |59 |58 |

|__________________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|3. Չափանմուշային սպեկտրի  |   |   |   |   |   |   |   |   |   |   |

|ճշգրտված ձայնային ճնշման  |   |   |   |   |   |   |   |   |   |   |

|մակարդակը` Li, դԲ         |55 |55 |57 |59 |60 |61 |62 |63 |64 |66 |

.___________________________________________________________________

 

.___________________________  ______________________________.

|Ցուցանիշի                 |                                |

|անվանումը                 |                                |

|                          |  ______________________________|

|                          |  |1000|1250|1600|2000|2500|3150|

|__________________________|  |____|____|____|____|____|____|

|1. Օդային աղմուկի         |  |    |    |    |    |    |    |

|մեկուսացումը` R, դԲ       |  |55  |56  |56  |56  |56  |56  |

|__________________________|  |____|____|____|____|____|____|

|2. Հարվածային աղմուկի     |  |    |    |    |    |    |    |

|բերված մակարդակը` Lբ, դԲ  |  |57  |54  |51  |48  |45  |42  |

|__________________________|  |____|____|____|____|____|____|

|3. Չափանմուշային սպեկտրի  |  |    |    |    |    |    |    |

|ճշգրտված ձայնային ճնշման  |  |    |    |    |    |    |    |

|մակարդակը` Li, դԲ         |  |67  |66  |65  |64  |62  |60  |

.___________________________  ______________________________.

 

33. Եթե անբարենպաստ շեղումների գումարը գերազանցում է 32 դԲ-ը` գնահատման կորը պետք է տեղաշարժել դեպի ներքև դեցիբելերի ամբողջական թվով այնպես, որպեսզի անբարենպաստ շեղումների գումարը չգերազանցի նշված մեծությունը:

34. Եթե անբարենպաստ շեղումների գումարը զգալիորեն փոքր է 32 դԲ-ից կամ դրանք բացակայում են` գնահատման կորը տեղաշարժում են դեպի վեր դեցիբելերի ամբողջական թվով այնպես, որպեսզի տեղաշարժված գնահատման կորից անբարենպաստ շեղումների գումարն առավելագույն չափով մոտենա 32 դԲ-ին` չգերազանցելով այդ մեծությունը:

35. Որպես ինդեքսի` Rw, մեծություն ընդունվում է վերև կամ ներքև տեղաշարժված գնահատման կորի օրդինատը 500 Հց միջին երկրաչափական հաճախությամբ մեկ երրորդ օկտավային շերտում:

36. Հարվածային աղմուկի բերված մակարդակի ինդեքսը` Lբw, հարվածային աղմուկի բերված մակարդակի հայտնի հաճախության բնութագրով ծածկի համար պետք է որոշել` համադրելով այդ հաճախության բնութագիրը սույն հավելվածի 4-րդ աղյուսակի 2-րդ կետում տրված գնահատման կորի հետ: Lբw ինդեքսը հաշվարկելու համար անհրաժեշտ է որոշել գնահատման կորից տվյալ հաճախության բնութագրի անբարենպաստ շեղումների գումարը: Անբարենպաստ են համարվում գնահատման կորից դեպի վեր շեղումները:

37. Եթե անբարենպաստ շեղումների գումարն առավելագույն չափով մոտենում է 32 դԲ-ին, բայց չի գերազանցում այն, ապա ինդեքսի`Lբw, մեծությունը պետք է վերցնել 60 դԲ:

38. Եթե անբարենպաստ շեղումների գումարը գերազանցում է 32 դԲ-ը` գնահատման կորը պետք է տեղաշարժել դեպի վեր (դեցիբելերի ամբողջական թվով) այնպես, որպեսզի տեղափոխված կորից անբարենպաստ շեղումների գումարը չգերազանցի նշված մեծությունը:

39. Եթե անբարենպաստ շեղումների գումարը զգալիորեն փոքր է 32 դԲ-ից կամ դրանք բացակայում են` գնահատման կորը պետք է տեղաշարժել դեպի ներքև (դեցիբելերի ամբողջական թվով) այնպես, որպեսզի տեղաշարժված գնահատման կորից անբարենպաստ շեղումների գումարն առավելագույն չափով մոտենա 32 դԲ-ին, բայց չգերազանցի այդ մեծությունը:

40. Որպես ինդեքսի` Lբw, մեծություն պետք է ընդունել վերև կամ ներքև տեղաշարժված գնահատման կորի օրդինատը 500 Հց միջին երկրաչափական հաճախությամբ մեկ երրորդ օկտավային շերտում:

41. Պատուհանի ձայնամեկուսացման` RԱտր, դԲԱ, մեծությունը պետք է որոշել պատուհանով օդային աղմուկի մեկուսացման հաճախության բնութագրի (հաշվարկված կամ չափված) հիման վրա` քաղաքային տրանսպորտի հոսքի չափանմուշային (էտալոնային) սպեկտրի օգնությամբ: Չափանմուշային սպեկտրի մակարդակները` ճշգրտված ըստ «Ա» հաճախության ճշտման կորի, 75 դԲԱ մակարդակով աղմուկի համար տրված են սույն հավելվածի 4-րդ աղյուսակի 3-րդ կետում:

42. Օդային աղմուկի հայտնի հաճախության բնութագրով (հաշվարկված կամ չափված) պատուհանի ձայնամեկուսացման` RԱտր, մեծությունը որոշելու համար անհրաժեշտ է` հաճախությունների յուրաքանչյուր մեկ երրորդ օկտավային շերտում չափանմուշային սպեկտրի մակարդակից` Li, հանել պատուհանի տվյալ կոնստրուկցիայով օդային աղմուկի մեկուսացման Ri մեծությունը: Մակարդակների ստացված մեծություններն անհրաժեշտ է էներգետիկորեն գումարել և գումարման արդյունքը հանել 75 դԲԱ-ին հավասար չափանմուշային աղմուկի մակարդակից: Պատուհանի ձայնամեկուսացումը` RԱտր, դԲԱ, որոշվում է հետևյալ բանաձևով.

 

16  0,1(L1-R1)

                   RԱտր = 75-10*lgsum 10           ,  (1)

                                  i=1

 

որտեղ` Li- ըստ «Ա» հաճախության ճշտման կորի ճշգրտված հաճախությունների i-րդ մեկ երրորդ օկտավային շերտում չափանմուշային սպեկտրի ձայնային ճնշման մակարդակները, դԲ` (պետք է ընդունել ըստ սույն հավելվածի 4-րդ աղյուսակի 3-րդ կետի),

Ri - հաճախությունների i-րդ մեկ երրորդ օկտավային շերտում պատուհանի տվյալ կոնստրուկցիայով օդային աղմուկի մեկուսացումը, դԲ:

43. Պատող կոնստրուկցիաների պահանջվող ձայնամեկուսացումները որոշում են սույն նորմերի 3-րդ հավելվածին համապատասխան:

44. Պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման հաշվարկը պետք է կատարել պատնեշների (պատերի, ծածկերի) նոր կոնստրուկտիվ լուծումների մշակման, նոր շինարարական նյութերի և շինվածքների կիրառման դեպքում: Այդպիսի կոնստրուկցիաների ձայնամեկուսացման վերջնական գնահատումը պետք է կատարվի բնական փորձարկումների հիման վրա` ըստ համապատասխան ստանդարտի:

45. Նորմատիվ ձայնամեկուսացում ապահովող պատող կոնստրուկցիաների նախագծման հանձնարարականները տրված են սույն նորմերի 4-րդ հավելվածում:

 

X. ՁԱՅՆԱԿԼԱՆԻՉ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ, ԷԿՐԱՆՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆԱՊԱՏԵՐԸ

 

46. Արտադրական և հասարակական շենքերի աշխատատեղերում և մարդկանց մշտական գտնվելու գոտիներում հարկավոր է կիրառել ձայնակլանիչ կոնստրուկցիաներ (կախովի առաստաղներ, պատերի երեսպատվածքներ, ետնաբեմային և հատավոր կլանիչներ)` աղմուկի մակարդակները նվազեցնելու նպատակով: Ձայնակլանիչ երեսպատվածքների մակերեսը և հատավոր կլանիչների քանակը որոշվում են հաշվարկներով:

47. Հատավոր ձայնակլանիչները հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ երեսպատվածքները բավարար չեն աղմուկի պահանջվող նվազեցումը ստանալու համար, ինչպես նաև ձայնակլանիչ կախովի առաստաղի փոխարեն` երբ դրա իրականացումը հնարավոր չէ կամ քիչ արդյունավետ է (արտադրական մեծ բարձրությամբ սենքի, կամրջաձև ամբարձիչների, լուսային և օդափոխության երդիկների առկայությունը):

48. Ձայնակլանիչ կոնստրուկցիաները, որպես աղմուկի նվազեցման և սենքերի օպտիմալ ձայնագիտական պարամետրերի ապահովման պարտադիր միջոցառումներ, պետք է կիրառվեն.

1) արտադրական կազմակերպությունների աղմկոտ արտադրամասերում,

2) հաշվիչ կենտրոնների մեքենայասրահներում,

3) դպրոցների, հիվանդանոցների, հյուրանոցների, առողջարանների և այլնի միջանցքներում և նախասրահներում,

4) երկաթուղային կայարանների, օդանավակայանների և ավտոկայանների գործարքային սրահներում և սպասասրահներում,

5) մարզադահլիճներում և լողավազաններում,

6) ձայնամեկուսիչ խցիկներում, մեկուսարաններում և ապաստարաններում:

49. Աղմուկի աղբյուրի և անձնակազմի (որն անմիջապես կապված չէ տվյալ աղբյուրի սպասարկման հետ) աշխատատեղերի միջև տեղադրվող էկրանները հարկավոր է կիրառել աշխատատեղերն ուղիղ ձայնից պաշտպանելու նպատակով (սույն նորմերի 1-ին հավելվածի 2-րդ կետ): Էկրանների կիրառումը բավականին արդյունավետ է միայն ձայնակլանիչ կոնստրուկցիաների զուգակցմամբ:

50. Պաշտպանապատն իրենից ներկայացնում է էկրան, որը բոլոր կողմերից օղակում է աղմուկի աղբյուրը: Պաշտպանապատերը նպատակահարմար է կիրառել այնպիսի աղմուկի աղբյուրի (աղբյուրների) համար, որի ձայնային հզորության մակարդակները 15 դ` և ավելի չափով բարձր են աղմուկի մնացած աղբյուրների մակարդակներից:

51. Ձայնակլանիչ կոնստրուկցիաները պետք է տեղադրել առաստաղում և պատերի վերին մասերում: Ձայնակլանիչ կոնստրուկցիաները նպատակահարմար է տեղադրել առանձին տեղամասերով կամ շերտերով: 250 Հց-ից ցածր հաճախությունների դեպքում ձայնակլանիչ երեսպատման արդյունավետությունը մեծանում է` այն սենքի անկյուններում տեղադրելու դեպքում:

52. Աշխատատեղերում պետք է կիրառել էկրաններ, ուղիղ ձայնի (սույն նորմերի 1-ին հավելվածի 2-րդ կետ) ազդեցության և միջանկյալ գոտիներում` ձայնային ճնշման մակարդակները նվազեցնելու համար: Էկրանները հարկավոր է տեղադրել հնարավորին չափով աղմուկի աղբյուրին մոտ:

53. Էկրանների և պաշտպանապատերի տարբերակները և ձայնակլանիչ կոնստրուկցիաների արդյունավետության մեծության որոշումը տրված են սույն նորմերի 5-րդ հավելվածում:

 

XI. ՇԵՆՔԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

54. Շենքերում աղմուկի ռեժիմի վրա էականորեն ազդող ինժեներական սարքավորումների թվին են պատկանում.

1) օդափոխման, օդի լավորակման և օդային ջեռուցման համակարգերը,

2) ներկառուցված տրանսֆորմատորային ենթակայանները (ՏԵ),

3) վերելակները,

4) ներկառուցված անհատական ջերմային կետերը (ԱՋԿ),

5) տանիքային կաթսայատները:

55. Օդափոխման, օդի լավորակման և օդային ջեռուցման համակարգերում աղմուկի աղբյուր են հանդիսանում` օդափոխիչները, օդորակիչները, ֆանկոյլները, ջեռուցիչ կալորիֆերները, օդատարների կարգավորող սարքերը (կարգավորող կափարիչները, մղափականները, կափույրները, փականները), օդաբաշխիչ սարքերը (ճաղավանդակները, լուսամփոփները, հողմաչափիչները), օդատարերի ոլորանները և ճյուղավորումները, օդորակիչների պոմպերը և ճնշակները: Աղմուկի աղբյուրների աղմուկի բնութագրերը պետք է գրանցված լինեն օդափոխման սարքավորման անձնագրերում և գրացուցակներում:

56. Օդափոխիչի աղմուկը նվազեցնելու համար հարկավոր է.

1) ընտրել ձայնային հզորության նվազագույն տեսակարար մակարդակներով ագրեգատներ,

2) ապահովել օդափոխիչի աշխատանքն առավելագույն օգտակար գործողության գործակցի (ՕԳԳ-ի) գործելակարգով,

3) նվազեցնել ցանցի դիմադրողականությունը և չօգտագործել ավելորդ ճնշում ստեղծող օդափոխիչ,

4) ապահովել օդի սահուն մոտեցում օդափոխիչի մուտքի խողովակաոստին:

57. Օդափոխիչից օդատարերով աղմուկի տարածման ճանապարհին աղմուկը նվազեցնելու համար հարկավոր է.

1) նախատեսել կենտրոնական (անմիջապես օդափոխիչի մոտ) և եզրային (օդատարում օդաբաշխիչ սարքավորումներից առաջ) աղմուկի խլացուցիչներ,

2) ցանցերում օդի շարժման արագությունը սահմանափակել մի մեծությամբ` ինչը սպասարկող սենքում կապահովի կարգավորող և օդաբաշխիչ սարքերով առաջացող աղմուկի մակարդակները թույլատրելի մեծությունների սահմաններում:

58. Որպես օդափոխության համակարգի աղմուկի խլացուցիչներ կարող են օգտագործվել` խողովակային, թիթեղնավոր գլանային և խցային, ինչպես նաև ներսից ձայնամեկուսիչ նյութերով երեսպատված օդատարերը և դրանց ոլորանները: Խլացուցիչի կոնստրուկցիան հարկավոր է ընտրել համապատասխան հաշվարկների հիման վրա` կախված օդատարի չափից, աղմուկի մակարդակների պահանջվող նվազեցումից, օդի թույլատրելի արագությունից:

59. Ինժեներական սարքավորումից առաջացած բարձր աղմուկի ներթափանցումը շենքի այլ սենքեր կանխարգելելու համար հարկավոր է.

1) օդափոխության խցիկների, ՏԵ-ների, ԱՋԿ-երի, վերելակային հորանների և այլնի մոտ չտեղադրել աղմուկից մեծ պաշտպանություն պահանջող սենքեր,

2) ագրեգատները թրթռամեկուսացնել զսպանակային կամ ռետինե թրթռամեկուսիչների օգնությամբ,

3) օդափոխության խցերում և աղմկոտ սարքավորումներով այլ սենքերում կիրառել ձայնակլանիչ երեսպատվածքներ,

4) նշված շենքերում օգտագործել առաձգական հիմքով հատակներ (լողացող հատակներ),

5) աղմկոտ սարքավորումով սենքում կիրառել պահանջվող ձայնամեկուսացմամբ պատող կոնստրուկցիաներ:

60. Առաձգական հիմքով հատակները (լողացող հատակները) հարկավոր է իրականացնել սենքի ամբողջ մակերեսով` 60-ից մինչև 80 մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթբետոնե սալերից: Որպես առաձգական շերտ կարելի է կիրառել 50-ից մինչև 100 կգ/մ3 խտությամբ ապակեթելքային կամ հանքաբամբակային սալեր կամ ներքնակներ: Նյութի 50 կգ/մ3 խտության դեպքում գումարային բեռնվածքը (սալի և ագրեգատի կշիռը) չպետք է գերազանցի 10 կՊա-ը, 100 կգ/մ3 խտության դեպքում` 20 կՊա-ը:

61. Վերելակային հորանները նպատակահարմար է տեղադրել սանդղավանդակում` սանդղաբազուկների միջև: Բնակելի շենքի ճարտարապետահատակագծային լուծումը պետք է նախատեսել այնպես, որպեսզի ներկառուցված վերելակային հորանին սահմանակից լինեն այն սենքերը, որոնք չեն պահանջում աղմուկից բարձր պաշտպանություն (նախասրահները, միջանցքները, խոհանոցները, սանհանգույցները): Բոլոր վերելակային հորանները պետք է ունենան ինքնուրույն հիմք և անջատված լինեն շենքի այլ կոնստրուկցիաներից 40-ից մինչև 50 մմ լայնությամբ ձայնագիտական կարանով:

62. Ներկառուցված պոմպակայանների, ԱՋԿ-երի, կաթսայատների խողովակաշարերի համակարգերում հարկավոր է նախատեսել ռետինագործվածքի ճկափողերի տեսքով ճկուն ներդիրներ (անհրաժեշտության դեպքում ամրանավորված մետաղական պարույրներով): Ճկուն ներդիրները հարկավոր է տեղադրել հնարավորին չափ պոմպերին մոտ:

 

XII. ՔԱՂԱՔՆԵՐԻ ՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

63. Քաղաքների և գյուղական բնակավայրերի բնակելի տարածքների հատակագծումը և կառուցապատումը հարկավոր է իրականացնել` հաշվի առնելով աղմուկի թույլատրելի մակարդակների ապահովումը սույն նորմերի VI բաժնի համաձայն:

64. Միկրոշրջանների և խմբային բնակելի շենքերի հանգստի հրապարակներում, մանկական նախադպրոցական հիմնարկների խաղահրապարակներում, դպրոցների և հիվանդանոցների տարածքներում հաշվարկային կետերը հարկավոր է ընտրել` աղմուկի աղբյուրին առավել մոտ հրապարակի սահմանում և գետնի մակերևույթից 1,5 մ բարձրության վրա: Եթե հրապարակի մի մասը գտնվում է շենքի, կառուցվածքի կամ այլ էկրանավորող օբյեկտի ձայնային ստվերի գոտում, իսկ մյուսը` ուղիղ ձայնի ազդեցության գոտում, ապա հաշվարկային կետը պետք է գտնվի ձայնային ստվերի գոտուց դուրս:

65. Բնակելի տներին և այլ շենքերին անմիջականորեն հարակից տարածքների հաշվարկային կետերը, որոնցում ներթափանցող աղմուկի մակարդակները նորմավորվում են սույն շինարարական նորմերի VI բաժնով, հարկավոր է ընտրել աղմուկի աղբյուրի կողմն ուղղված շենքի ճակատից 2 մ հեռավորության և գետնի մակերևույթից 12 մ մակարդակի վրա, սակավահարկ շենքերի համար` վերջին հարկի պատուհանների մակարդակի վրա:

66. Բնակավայրի տեխնիկատնտեսական հիմնավորման և գլխավոր հատակագծի մշակման փուլում, բնակելի տարածքների վրա աղմուկի ազդեցության նվազեցման նպատակով, հարկավոր է կիրառել հետևյալ միջոցները.

1) տարածքի գործառնական գոտիավորում` արդյունաբերական, կոմունալ-պահեստային գոտիներից և հիմնական տրանսպորտային ուղիներից` բնակելի և հանգստի գոտիների անջատմամբ,

2) արագընթաց և բեռնատար երթևեկության մայրուղային ճանապարհների ուղեգծում` բնակելի և հանգստի գոտիների շրջանցմամբ,

3) ըստ տրանսպորտային հոսքերի կազմի` ճանապարհափողոցային ցանցի տարբերակում` մասնագիտացված մայրուղիներում բեռնատար երթևեկության հիմնական ծավալի առանձնացմամբ,

4) բնակելի կառուցապատման տարածքից հնարավորին չափով դուրս անցնող (արդյունաբերական և կոմունալ-պահեստային գոտիների սահմաններում, երկաթուղու օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում), բարձր թողունակությամբ, ոչ մեծ քանակի մայրուղային ճանապարհների վրա տրանսպորտային հոսքերի խտացում,

5) միջմայրուղային տարածքների խոշորացում` տրանսպորտային մայրուղիներից հիմնական կառուցապատման զանգվածների հեռացման նպատակով,

6) բնակելի շրջանների և բնակելի շենքերի խմբերի սահմանում ավտոմոբիլների կայանման համակարգի ստեղծում,

7) կանաչ գոտիների համաքաղաքային համակարգերի կազմավորում:

67. Ոչ մեծ բնակավայրի, բնակելի շրջանի, միկրոշրջանի նախագծի մանրամասն հատակագծման փուլում աղմուկից պաշտպանության համար պետք է ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) մայրուղային ճանապարհի կամ երկաթուղու մոտ ոչ մեծ բնակավայրի տեղադրման դեպքում, երբ դրանց միջև հեռավորությունը չի ապահովում աղմուկի անհրաժեշտ նվազեցումը, օգտագործել աղմկապաշտպանիչ էկրաններ` տեղանքի ռելիեֆի բնական կամ արհեստական տարրերի` փորվածքի թեքության, հողաթմբերի, պատերի, սրահների տեսքով, ինչպես նաև դրանց զուգակցմամբ (օրինակ, լիցք և պատ): Պետք է հաշվի առնել, որ այդպիսի էկրանները բավականին արդյունավետ են միայն սակավահարկ կառուցապատման դեպքում:

2) քաղաքային կառուցապատման մեջ բնակելի շրջանների, միկրոշրջանների համար առավել արդյունավետ է համարվում մայրուղային փողոցների կառուցապատման առաջին շարքում աղմկապաշտպանիչ էկրանային շենքերի տեղադրումը, որոնք պաշտպանում են միջթաղամասային տարածությունը տրանսպորտային աղմուկից:

68. Որպես շենքեր-էկրաններ կարող են օգտագործվել ոչ բնակելի նշանակության շենքերը` խանութներ, ավտոտնակներ, կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների շենքեր, սակայն այդ շենքերն պետք է ունենան երկու հարկից ոչ ավելի բարձրություն, ինչի պատճառով դրանց էկրանավորման արդյունավետությունը մեծ չէ: Առավել արդյունավետ են բազմահարկ աղմկապաշտպանիչ բնակելի և վարչական շենքերը:

69. Որպես աղմկապաշտպանիչ բնակելի շենքեր կարող են լինել.

1) հատուկ ճարտարապետահատակագծային լուծմամբ շենքերը, որոնք նախատեսում են` բնակարանների օժանդակ սենքերի (խոհանոցներ, լողարաններ, սանհանգույցներ), արտաբնակարանային հաղորդակցուղիների (սանդղավերելակային հանգույցներ, միջանցքներ), ինչպես նաև երեք և ավելի բնակելի սենյակով բնակարանների մեկ սենյակի, կողմնորոշումը դեպի աղմուկի աղբյուրը (մայրուղիները),

2) աղմուկից պահանջվող պաշտպանությունն ապահովող, դեպի մայրուղի կողմնորոշված, ճակատամասում աղմկապաշտպանիչ պատուհաններով շենքերը,

3) հատուկ ճարտարապետահատակագծային լուծումով և դեպի մայրուղի կողմնորոշված աղմկապաշտպանիչ պատուհաններով` համակցված տիպի շենքերը:

70. Աղմկապաշտպանիչ շենքերը պետք է նախագծվեն և տեղակայվեն արևահարման և նորմատիվ օդափոխանակության պահանջների պարտադիր հաշվառմամբ, այսինքն` հատուկ հատակագծային լուծումով շենքերը պիտանի չեն լայնութենական կողմնորոշմամբ` փողոցները հյուսիսային կողմից կառուցապատելու համար: Աղմկապաշտպանիչ պատուհանները պետք է ունենան աղմուկի խլացուցիչների հետ համակցված օդափոխության սարքեր: Վերջին պահանջը չի վերաբերվում օդափոխության կամ օդի լավորակման հարկադրական համակարգերով շենքերին:

71. Էկրանավորման առավելագույն արդյունավետություն ապահովելու համար աղմկապաշտպանիչ շենքերը պետք է լինեն բավականին բարձր և երկարաձգված, տեղակայված լինեն աղմուկի աղբյուրին հնարավորին չափ մոտ: Դրանք պետք է տեղաբաշխվեն մայրուղային փողոցներից և երկաթուղային ճանապարհներից նվազագույն հեռավորության վրա` քաղաքաշինական նորմերի և արտաքին պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսիչ բնութագրերի հաշվառմամբ:

72. Ներթաղամասային տարածություններում, կառուցապատման առաջին շարքի լայնական առանցքների մոտ գտնվող գոտիներում, հարկավոր է տեղադրել` նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, պոլիկլինիկաների շենքերը, հանգստյան հրապարակները: Կառուցապատման առաջին շարքի շենքերի միջև գտնվող տարածքների դիմացի գոտիներում հարկավոր է տեղադրել առևտրի, հասարակական սննդի, կոմունալ-կենցաղային սպասարկման, կապի և այլ կազմակերպություններ:

73. Աղմկապաշտպանիչ էկրանների արդյունավետությունը բարձրացնելու համար դրանք պետք է տեղադրել մայրուղուց կամ երկաթուղուց նվազագույն թույլատրելի հեռավորության վրա` հաշվի առնելով երթևեկության անվտանգության, ճանապարհների և տրանսպորտային միջոցների շահագործման պահանջները:

74. Էկրան-պատերի կառուցման համար օգտագործվող նյութերը պետք է լինեն երկարակյաց, մթնոլորտային գործոնների և արտանետված գազերի ազդեցության նկատմամբ կայուն: Էկրանների երեսպատման համար օգտագործվող ձայնակլանիչ նյութերը պետք է ունենան կայուն ֆիզիկամեխանիկական և ձայնագիտական բնութագրեր, լինեն կենսակայուն և խոնավակայուն, չարտազատեն վնասակար նյութեր:

 

XIII. ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ (ԱԿՈՒՍՏԻԿԱՆ)

 

75. Դահլիճային սենքերի ձայնագիտական (ակուստիկական) նախագծման գործընթացը պետք է ներառի.

1) սենքի եզրաչափերի և ձևի ընտրություն` դահլիճների ծավալահատակագծային լուծմանը ներկայացվող ընդհանուր պահանջների պահպանմամբ,

2) դահլիճի ձայնագիտության ընդհանրական գնահատականի արժանահավատության ստուգում` ըստ վիճակագրական տեսության,

3) դահլիճի հետարձագանքման (ռևերբերացիայի) ժամանակի հաճախության բնութագրի հաշվարկ` նրա ծավալային օպտիմումի համապատասխանությունը բացահայտելու համար (նկար 1-ին) և պատող կոնստրուկցիաների մասով նախագծի անհրաժեշտ ճշտում,

4) դահլիճի գծագրերի գրաֆիկական վերլուծություն` դրա պատնեշների (պատող կոնստրուկցիաների) ձևի և ուրվագծի մասով նախագծի անհրաժեշտ ճշտումով,

5) դահլիճի ձայնային դաշտի հավասարաչափ բաշխման բարելավման միջոցառումների մշակում,

6) տեղային ձայնագիտական չափանիշների հաշվարկն ըստ օպտիմումների գոտիներին դրանց համապատասխանության` անհրաժեշտության դեպքում նախագծի լրացուցիչ ճշտմամբ,

7) դահլիճի աղմուկի գործելակարգի (ռեժիմի) գնահատականը` նրա բարելավման անհրաժեշտ միջոցառումների մշակմամբ,

8) դահլիճի էլեկտրաձայնային գործելակարգի գնահատականը` անհրաժեշտ միջոցառումների մշակմամբ:

 

Նկար 1-Տարբեր նշանակության դահլիճների համար հետարձագանքման հանձնարարվող ժամանակը միջին հաճախություններում (500-ից մինչև 1000 Հց)` կախված դահլիճի ծավալից

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում

 

76. Յուրաքանչյուր դահլիճում ծավալահատակագծային լուծմանը ներկայացվող պահանջները պետք է պահպանվեն` կախված դահլիճի ստույգ նշանակությունից, տարբերակված հետևյալ կերպ.

1) Տեսակարար օդային ծավալը մեկ հանդիսատեսի համար պետք է կազմի, մ3.

ա) դրամատիկական թատրոնների դահլիճներում, լսարաններում,

    կոնֆերենց (գիտաժողովների) դահլիճներում                        4 - 5,

    բ) երաժշտադրամատիկական թատրոնների դահլիճներում (օպերետա)      5 - 7,

    գ) օպերայի և  բալետի թատրոնների դահլիճներում                  6 - 8,

    դ) կամերային երաժշտության համերգային դահլիճներում             6 - 8,

    ե) սիմֆոնիկ երաժշտության համերգային դահլիճներում             8 - 10,

    զ) երգչախմբային և  երգեհոնային համերգների դահլիճներում      10 - 12,

    է) բազմանպատակային դահլիճներում                               4 - 6,

ը) ժամանակակից էստրադային երաժշտության համերգային

    դահլիճներում (կինոհամերգային դահլիճներում)                    4 - 6,

2) Դահլիճնելի առավելագույն երկարությունը` Lթյլ, պետք է

կազմի, մ.

ա) դրամատիկական թատրոնների դահլիճներում, լսարաններում,

    գիտաժողովների դահլիճներում                                  24 - 25,

    բ) օպերային թատրոններում                                    28 - 29,

    գ) օպերայի և  բալետի թատրոններում                           30 - 32,

    դ) կամերային երաժշտության համերգային դահլիճներում           20 - 22,

ե) երգչախմբային և երգեհոնային համերգների, սիմֆոնիկ

    երաժշտության համերգային դահլիճներում,                       42 - 46,

զ) 1000 նստատեղից ավելի տարողությամբ բազմանպատակային

    դահլիճներում                                                30 - 34,

է) ժամանակակից էստրադային երաժշտության համերգային

    դահլիճներում                                                48 - 50

 

3) Ձայնային դաշտի բավարար հավասարաչափ բաշխվածություն ստանալու համար հարկավոր է ճիշտ ընտրել դահլիճի ձևը և համաչափությունը:

4) Դահլիճի հիմնական չափերը և համաչափությունները պետք է ընտրվեն` ելնելով հետևյալ պայմաններից.

 

L<=Lթյլ, B=Sհ/L, H=V/Sհ, 1

 

որտեղ` L -դահլիճի երկարությունը ըստ նրա կենտրոնական առանցքի, մ,

Lթյլ - դահլիճի սահմանային թույլատրելի երկարությունը, մ,

B և H - դահլիճի համապատասխանաբար միջին լայնությունը և բարձրությունը, մ,

V - դահլիճի ընդհանուր օդային ծավալը, մ3,

Sհ - դահլիճի հատակի մակերեսը, մ2:

5) Հատակագծում ուղղանկյուն ձևը, հարթ հորիզոնական առաստաղով, թույլատրելի է միայն ոչ մեծ` մինչև 200 մարդ տարողությամբ, դասախոսական դահլիճների համար: Հանդիսադահլիճների բոլոր մնացած դեպքերում դահլիճների հատակագծի օպտիմալ ձև է հանդիսանում սեղանաձևը` 10-ից մինչև 120 բացման անկյունով:

6) Հարթ, զուգահեռ մակերևույթների առկայությունը «Ճախրող արձագանքի» առաջացման վտանգ է կրում, իսկ գոգավոր կորություններինը` ձայնի կենտրոնացման (ֆոկուսավորման):

77. Հանդիսադահլիճներում աղմուկի նորմերն ապահովելու նպատակով անհրաժեշտ է.

1) շենքի ճարտարապետահատակագծային լուծման ժամանակ դահլիճին կից չտեղադրել ինտենսիվ աղմուկի աղբյուրներով սենքեր (օդափոխության խցիկներ, պոմպակայաններ և այլ),

2) դահլիճում կիրառել պահանջվող մեկուսացմամբ պատող կոնստրուկցիաներ` հատուկ ուշադրություն դարձնելով համեմատաբար ցածր ձայնամեկուսացմամբ տարրերի (պատուհաններ, դռներ) վրա,

3) միջոցներ ձեռնարկել օդափոխության և օդի լավորակման համակարգերի աղմուկը մինչև թույլատրելի արժեքները նվազեցնելու համար (խլացուցիչներ, օդաբաշխիչ սարքերում օդի արագության սահմանափակում):

78. Դահլիճի նախագծի էլեկտրաձայնային մասի մշակումը կատարվում է հատուկ ծրագրով և հիմնվում է դահլիճի բնական ձայնային հաշվարկի ժամանակ ստացված պարամետրերի վրա:

79. Դահլիճի ներսույթի (ինտերիերի) ձևավորումը և բնութագրերի որոշումը տրված է սույն նորմերի 6-րդ հավելվածում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հաշվարկային կետերի և այդ կետերում ձայնային ճնշման մակարդակների որոշումը

1. Ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Լ, դԲ, համաչափ սենքերի (երկրաչափական առավելագույն և նվազագույն չափերի 5-ից ոչ ավելի հարաբերությամբ) հաշվարկային կետերում աղմուկի մեկ աղբյուրի աշխատելու ընթացքում, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.

 

                              xՓ      4

             L = Lw + 10*lg (____ + _____),         (1.1)

                             Ոr.2    kB

 

որտեղ` Lw - ձայնային հզորության օկտավային մակարդակը, դԲ,

x - գործակից, որը հաշվի է առնում մոտակա դաշտի ազդեցությունն այն դեպքերում, երբ r հեռավորությունը փոքր է աղբյուրի կրկնապատիկ առավելագույն եզրաչափից (r < 21առ) (պետք է ընդունել ըստ 1.1 աղյուսակի),

Փ - աղմուկի աղբյուրի ուղղվածության գործոնը (համաչափ ճառագայթմամբ աղբյուրների համար Փ = 1),

Ո - աղբյուրի ճառագայթման տարածական անկյունը, ռադ. (պետք է ընդունել ըստ սույն հավելվածի 2-րդ աղյուսակի),

r - աղմուկի աղբյուրի ձայնային կենտրոնից (եթե ձայնային կենտրոնի ստույգ դիրքը հայտնի չէ, ապա այն ընդունվում է համընկած երկրաչափական կենտրոնի հետ) մինչև հաշվարկային կետը եղած հեռավորությունը` մ,

k - գործակից, որը հաշվի է առնում սենքում ձայնային դաշտի հավասարաչափ բաշխվածության խախտումը (պետք է ընդունել ըստ սույն հավելվածի 3-րդ աղյուսակի` կախված ձայնակլանման միջին գործակցից` aմջն),

B - սենքի ձայնագիտական հաստատունը, մ2, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

A

                         B= ______  ,     (1.2)

                            1-aմիջ

 

որտեղ` A - ձայնակլանման համարժեք մակերեսը, մ2, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

                          n          m

                     A = sum aiSi + sum Ajnj ,   (1.3)

                         i=1        j=1

 

որտեղ` ai- i-րդ մակերևույթի ձայնակլանման գործակիցը,

Si - i-րդ մակերևույթի մակերեսը, մ2,

Aj - j-րդ հատավոր կլանիչի ձայնակլանման համարժեք մակերեսը, մ2,

ոj - j-րդ հատավոր կլանիչի քանակը, հատ,

aմջն - ձայնակլանման միջին գործակիցը, որը որոշվում է հետևյալ

բանաձևով`

 

A

                   aմիջ = ____ ,              (1.4)

                          Sպտ

 

Sպտ- սենքի պատող մակերևույթի գումարային մակերեսը, մ2:

 

Աղյուսակ 1

.___________________________.

|r/Lառ   |X     |10 lg X, դԲ|

|________|______|___________|

|0,6     |3     |5          |

|________|______|___________|

|0,8     |2,5   |4          |

|________|______|___________|

|1,0     |2     |3          |

|________|______|___________|

|1,2     |1,6   |2          |

|________|______|___________|

|1,5     |1,25  |1          |

|________|______|___________|

|2       |1     |0          |

.___________________________.

 

Աղյուսակ 1

.____________________________________________________________________.

|Ճառագայթման պայմանները                           |Ո, ռադ. |10lgՈ, դԲ|

|_________________________________________________|________|_________|

|Տարածության մեջ` աղբյուրը սենքում սյան,          |        |         |

|կայմասյան, խողովակի վրա է                        |4 Պի    |11       |

|_________________________________________________|________|_________|

|Կիսատարածության մեջ` աղբյուրը հատակի, գետնի, պատի|        |         |

|վրա է                                            |2 Պի    |8        |

|_________________________________________________|________|_________|

|1/4-րդ տարածության մեջ` աղբյուրը երկնիստ         |        |         |

|անկյունում է (հատակի վրա` մեկ պատի մոտ)          |Պի      |5        |

|_________________________________________________|________|_________|

|1/8-րդ տարածության մեջ` աղբյուրը եռանիստ         |        |         |

|անկյունում է (հատակի վրա` երկու պատերի մոտ)      |Պի/2    |2        |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 1

 

.___________________________.

|aմիջ    |k     |10*lgk, բԲ |

|________|______|___________|

|0,2     |1,25  |1          |

|________|______|___________|

|0,4     |1,6   |2          |

|________|______|___________|

|0,5     |2,0   |3          |

|________|______|___________|

|0,6     |2,5   |4          |

.___________________________.

 

2. Աղմուկի մեկ աղբյուրով սենքում սահմանային շառավիղը, rսհմ, մ` հեռավորությունն է աղբյուրի ձայնային կենտրոնից, որտեղ ուղղագիծ ձայնի էներգիայի խտությունը հավասար է անդրադարձած ձայնի էներգիայի խտությանը: Այն որոշվում է հետևյալ բանաձևով.

 

/___

/ B

                          rսհմ = \/ _____ ,          (1.5)

                                     4Ո

 

1) Եթե աղբյուրը տեղադրված է սենքի հատակի վրա, սահմանային շառավիղը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

                                    /___       /___

                                   / B        / B

                          rսհմ = \/ _____ = \/ _____ ,     (1.6)

                                     8Պի       25,12

 

2) Մինչև 0,5 rսհմ հեռավորության վրա հաշվարկային կետերը կարելի է ընդունել ուղղագիծ ձայնի ազդեցության գոտում գտնվող: Այս դեպքում ձայնային ճնշման օկտավային մակարդակներն անհրաժեշտ է որոշել հետևյալ բանաձևով.

 

        L= Lw + 10*lgՓ + 10*lgx - 20*lgr - 10*lgՈ,      (1.7)

 

3) 2 rսհմ -ից ավել հեռավորության վրա գտնվող հաշվարկային կետերը կարելի է ընդունել անդրադարձած ձայնի ազդեցության գոտում գտնվող: Այս դեպքում ձայնային ճնշման օկտավային մակարդակները որոշվում են հետևյալ բանաձևով.

 

             L= Lw - 10*lg B - 10*lg k + 6,     (1.8)

 

3. Մի քանի աղմուկի աղբյուր ունեցող համաչափ սենքի հաշվարկային կետերում ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Լ, դԲ, պետք է որոշել հետևյալ բանաձևով.

 

                m   10.0,1LwiXiՓi       4      n

L = 10*lg (sum _______________  + _____ * sum 10.0,1Lwi ),   (1.9)

               i=1      Ո*ri.2         k*B    i=1

 

որտեղ` Lwi - i-րդ աղբյուրի ձայնային հզորության օկտավային մակարդակը, դԲ,

xi, Փi, ri - նույնն են, ինչ որ (1.1) և (1.6) բանաձևերում է, սակայն i-րդ աղբյուրի համար,

m - հաշվարկային կետին ամենամոտը գտնվող աղմուկի աղբյուրների քանակը (ri <= 5 rmiո, հեռավորության վրա գտնվող, որտեղ rmiո- ը հեռավորությունն է հաշվարկային կետից մինչև մոտակա աղմուկի աղբյուրի ձայնային կենտրոն),

ո - սենքում աղմուկի աղբյուրների ընդհանուր քանակը,

K և B - նույնն են, ինչ որ (1.1) և (1.8) բանաձևերում:

 

1) Եթե բոլոր ո աղբյուրներն ունեն միևնույն ձայնային հզորությունը` Lwi, ապա`

n

            10*lgsum 10.0,1Lwi = Lwi + 10*lgn,       (1.10)

                 i=1

 

4. Եթե աղմուկի աղբյուրը և հաշվարկային կետը տեղաբաշխված են տարածքում, որտեղ դրանց միջև հեռավորությունն աղմուկի աղբյուրի առավելագույն չափի կրկնապատիկից ավելի է և դրանց միջև չկան խոչընդոտներ, որոնք էկրանավորեն կամ անդրադարձնեն ձայնը հաշվարկային կետի ուղղությամբ, ապա ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Լ, դԲ, հաշվարկային կետերում հարկավոր է որոշել.

1) աղմուկի կետային աղբյուրի դեպքում (տարածքում առանձին կայանք, տրանսֆորմատոր և այլ)` հետևյալ բանաձևով.

 

b*r

    L = Lw - 20*lgr + 10*lgՓ - _____  - 10*lgՈ;     (1.11)

                               1000

 

2) սահմանափակ չափով երկարաձգված աղբյուրի (արտադրական շենքի պատ, օդափոխման համակարգերի մի շարք հորաններ արտադրական շենքի տանիքի վրա, բացօթյա տեղադրված տրանսֆորմատորների մեծ քանակությամբ տրանսֆորմատորային ենթակայան)` դեպքում հետևյալ բանաձևով`

 

bմթ*r

    L = Lw - 15*lgr + 10*lgՓ - ________  - 10*lgՈ,        (1.12)

                                1000

 

որտեղ` Lw, r, Փ, Ո - նույնն են, ինչ որ (1.1) և (1.7) բանաձևերում,

bմթ- մթնոլորտում ձայնի մարումը, դԲ/կմ, ընդունվում է ըստ սույն հավելվածի 4-րդ աղյուսակի: Մթնոլորտում r <= 50 մ հեռավորության դեպքում ձայնի մարումը հաշվի չեն առնում:

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|Օկտավային շերտերի միջին          |63 |125|250|500|1000|2000|4000|8000|

|երկրաչափական հաճախությունները, Հց|   |   |   |   |    |    |    |    |

|_________________________________|___|___|___|___|____|____|____|____|

|bմթ, դԲ/կմ                       |0  |0,7|1,5|3  |6   |12  |24  |48  |

._____________________________________________________________________.

 

5. Աղմուկի աղբյուր (աղբյուրներ) ունեցող հարևան սենքից կամ տարածքից պատող կոնստրուկցիայի միջով ներթափանցող ձայնային ճնշման օկտավային մակարդակները` Լ, դԲ, մեկուսացվող սենքի հաշվարկային կետերում անհրաժեշտ է որոշել հետևյալ բանաձևով.

 

            L = Lաղ - R + 10*lgS - 10*lgBմ - 10*lgk,     (1.13)

 

որտեղ` Lաղ - սենքերն անջատող պատնեշից 2 մ հեռավորության վրա աղմուկի աղբյուրով սենքում ձայնային ճնշման օկտավային մակարդակը, դԲ, (որոշում են (1.1), (1.8) կամ (1.9) բանաձևերով): Տարածքից մեկուսացվող սենք ներթափանցող աղմուկի դեպքում ձայնային ճնշման օկտավային մակարդակը` Lաղ, պատող կոնստրուկցիայի դրսից 2 մ հեռավորության վրա, որոշում են (1.11) կամ (1.12) բանաձևերով,

R - պատող կոնստրուկցիայով (որի միջով ներթափանցում է աղմուկը) օդային աղմուկի մեկուսացումը, դԲ,

S - պատող կոնստրուկցիայի մակերեսը, մ2,

Bմ - մեկուսացվող սենքի ձայնագիտական հաստատունը մ2,

k - նույնը, ինչ որ (1.1) բանաձևում:

6. Եթե պատող կոնստրուկցիան կազմված է տարբեր ձայնամեկուսացմամբ մի քանի մասերից (օրինակ` պատը պատուհանով և դռնով), R -ը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

S

    R = 10*lg  _________________,           (1.14)

                   n    Si

                  sum _________

                  i=1 10.0,1*Ri

 

որտեղ`Si - i-րդ մասի մակերեսը, մ2,

Ri - i-րդ մասով օդային աղմուկի մեկուսացումը, դԲ:

7. Եթե պատող կոնստրուկցիան կազմված է տարբեր ձայնամեկուսացմամբ երկու մասերից (R1 > R2),

R -ը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

S1

____ + 10.0,1*(R1-R2) S2

            R = R1 - 10*lg _________________________ ,     (1.15)

                                         S1

                                     1+ ____

                                         S2

 

8. Երբ R1 » R2 մակերեսների որոշակի հարաբերության` S1 /S2 դեպքում (1.13) բանաձևով հաշվարկելիս, թույլատրվում է պատող կոնստրուկցիայի ձայնամեկուսացման` R-ի, փոխարեն վերցնել կազմովի պատող կոնստրուկցիայի (պատնեշի) թույլ մասի ձայնամեկուսացումը` R2 և նրա մակերեսը` S2.

9. Պատուհան (պատուհաններ) ունեցող արտաքին պատի միջով սենք ներթափանցող, տրանսպորտային միջոցներից առաջացած ձայնի համարժեք և առավելագույն մակարդակները` LԱ, դԲԱ, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով.

 

    LԱ = LԱ2մ - RԱտր.պտհ + 10*lgSպտհ - 10*lgBմ - 10*lgk,     (1.16)

 

որտեղ` LԱ2 մ - շենքից դուրս, պատից (պատնեշից) 2մ հեռավորության վրա ձայնի համարժեք (առավելագույն) մակարդակը, դԲԱ,

RԱտր.պտհ - պատուհանով արտաքին տրանսպորտային աղմուկի մեկուսացումը, դԲԱ,

Sպտհ - պատուհանի (պատուհանների) մակերեսը, մ2,

Bմ- սենքի ձայնագիտական հաստատունը 500 Հց օկտավային շերտում, մ2,

k - նույնը, ինչ որ (1.1) բանաձևում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
17.03.2014
N 79-Ն
Հրաման