Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱ ...

 

 

117.0093.290414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 մարտի 2014 թվականի N 93-Ն

 

ՀՀՇՆ 31-01-2014 «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ I. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

IX. ՏԱՐՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

72. Սրահային և միջանցքային տիպի շենքերում բնակարանի մուտքից մինչև աստիճանավանդակի ելք առավելագույն հեռավորությունն անմիջապես դեպի դուրս կամ սրահ պետք է ընդունել 3-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Շենքի    |Շենքի          |Բնակարանի մուտքից մինչև  ելք առավելագույն  |

|հրակայու-|կոնստրուկտիվ   |հեռավորությունը, մ                         |

|նության  |հրդեհային      |___________________________________________|

|աստիճանը |վտանգավորու-   |աստիճանավանդակների  |սրահ կամ փակուղային   |

|         |թյան դասը      |կամ արտաքին մուտքերի|միջանցք ելքերի դեպքում|

|         |               |միջև                |                      |

|_________|_______________|____________________|______________________|

| I, II   |    C0         |      40            |         25           |

|_________|_______________|____________________|______________________|

| II      |    C1         |      30            |         20           |

|_________|_______________|____________________|______________________|

| III     |    C0         |      30            |         20           |

|_________|_______________|____________________|______________________|

|         |    C1         |      25            |         15           |

|_________|_______________|____________________|______________________|

| IV      |    C0         |      25            |         15           |

|_________|_______________|____________________|______________________|

|         |C1, C2, C3     |      20            |         10           |

|_________|_______________|____________________|______________________|

| V       |չի նորմավորվում|      20            |         10           |

._____________________________________________________________________.

 

73. Սեկցիոն տիպի շենքերում բնակարաններից դեպի բնական լուսավորություն չունեցող միջանցք (սրահ) ելքից մինչև առավել հեռացված բնակարանից անմիջականորեն աստիճանավանդակի, չծխապատվող աստիճանավանդակների նախամուտքի կամ վերելակի անցումային սրահի ելքը, որը տանում է դեպի Չ1 տեսակի չծխապատվող աստիճանավանդակների օդային տարածք կամ Չ2 տեսակի աստիճանավանդակ, չպետք է գերազանցի 12մ-ը, բնական լուսավորության կամ միջանցքի (սրահի) ծխահեռացման առկայության դեպքում այդ հեռավորությունը թույլատրվում է ընդունել ըստ 3-րդ աղյուսակի, ինչպես փակուղային միջանցքի դեպքում: Սրահի և միջանցքի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, մ.

1) 1.2` IV և V աստիճանի հրակայունության շենքերի համար,

2) 1.4` III, II և I աստիճանի հրակայունության շենքերի համար` փակուղային միջանցքների, սրահների և աստիճանավանդակների միջև եղած միջանցքների` 40մ ներառյալ երկարության դեպքում,

3) 1.6` 40մ-ից ավելի ընդհանուր երկարություն ունեցող միջանցքների համար:

74. 30 մ-ից ավելի երկարություն ունեցող միջանցքներն անհրաժեշտ է անջատել EI 30 հրակայունության դռներով` սարքավորված ինքնափականներով և տեղադրված 30 մ-ից ոչ ավել հեռավորության վրա մեկը մյուսից և միջանցքի կողաճակատից:

75. Աստիճանավանդակներում և վերելակների սրահներում թույլատրվում է նախատեսել ապակեպատ դռներ, ամրանավորված ապակուց կամ այլ տեսակի անվտանգ ապակեպատմամբ: Ս1, Չ1, Չ2, Չ3 տեսակի աստիճանավանդակների արտաքին պատերում լուսային բացվածքների մակերեսը չի նորմավորվում:

76. Հարկից տարհանման ելքերի քանակը և աստիճանավանդակների տեսակներն անհրաժեշտ է ընդունել շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

77. 28մ-ից ցածր բարձրությամբ IV կլիմայական շրջանում տեղադրվող բնակելի շենքերում թույլատրվում է աստիճանավանդակների փոխարեն տեղադրել արտաքին բաց աստիճաններ չայրվող նյութերից:

78. Միջանցքային տիպի բնակելի շենքերում, երբ հարկում բնակարանների ընդհանուր մակերեսը մինչև 500մ2 է, թույլատրվում է նախատեսել ելք դեպի մեկ աստիճանավանդակ` դեպի երկրորդ հարկի հատակի նիշը տանող, միջանցքների կողաճակատում նախատեսված ելքերով, 3-րդ տեսակի արտաքին աստիճաններով: Շենքերի կողաճակատում նշված աստիճանավանդակների տեղադրման ժամանակ թույլատրվում է միջանցքի հակադիր կողաճակատում տեղադրել մեկ 3-րդ տեսակի աստիճան:

79. Մինչև 28մ բարձրությամբ գոյություն ունեցող շենքերի մեկ հարկի վերնակառուցման դեպքում թույլատրվում է պահպանել գոյություն ունեցող U1 տեսակի սանդղավանդակն առանց վերելակի հորանի վերակառուցման, վերնակառույցի վթարային ելքի ապահովմամբ` շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում, շենքի ընդհանուր բարձրությունը վերակառուցումից հետո չպետք է գերազանցի 28մ-ը:

80. Հարկում բնակարանների ընդհանուր մակերեսի 500 մ2 -ից ավելի դեպքում տարհանումը պետք է իրականացվի ոչ պակաս, երկու աստիճանավանդակով (սովորական կամ չծխապատվող):

81. Հարկում բնակարանների 500-550մ2 ընդհանուր մակերեսի դեպքում բնակելի շենքերում թույլատրվում է տեղադրել մեկ աստիճանավանդակ` հաշվի առնելով հետևյալ պայմանները.

1) 28 մ-ից ոչ բարձր վերին հարկով` սովորական աստիճանավանդակում բնակարանների նախամուտքերում հասցեական հրդեհային ազդանշանման սարքերի տեղադրմամբ,

2) 28մ-ից բարձր վերին հարկի` մեկ չծխապատվող աստիճանավանդակում բոլոր բնակարանների սենքերում (բացի սանհանգույցում, լողասենյակներում, լոգարաններում և լվացքասենյակներում) հասցեական հրդեհային ազդանշանման սարքերի կամ ավտոմատ հրդեհամարիչների տեղադրմամբ:

82. Շենքի ներսում կից հատակների, ինչպես նաև պատշգամբների, դարավանդների, լոջիաների հատակների և շենքի շուրջ սալվածքի միջև ուղղաձիգ նիշերի 45սմ-ից ավել անկման դեպքում պետք է նախատեսել բազրիքներ: ՈՒղղաձիգ նիշերի մինչև 15մ անկման դեպքում բազրիքի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 100սմ, 15մ-ից ավելի անկման դեպքում` ոչ պակաս 120սմ:

83. Պատուհանները, որոնց լուսամուտագոգի սալերը տեղադրվում են հատակից 0.9մ-ից պակաս բարձրության վրա, պետք է սարքավորվեն նախադպրոցական տարիքի երեխաների համար անհասանելի պատուհանները բացելու և փակելու հարմարանքներով, ինչպես նաև ունենան բազրիքներ, եթե շենքից դուրս հարթության և սենյակի հատակի մակարդակների տարբերությունը գերազանցում է 1.5մ-ը:

84. Շրջանակ չունեցող ապակե դռների և պատուհանների, ինչպես նաև ներքին ապակեպատ դռների համար, եթե ապակուց մինչև հատակ եղած հեռավորությունը փոքր է 0.9մ-ից պետք է օգտագործել անվտանգ ապակի:

85. Երկկողմ բացվող դռները նշվում են 20 սմ2 ոչ փոքր մակերես ունեցող նշաններով` տեղադրված հատակից 0.7մ-ից 1.5մ բարձրության վրա:

86. Թեքահարթակների թեքությունը պետք է լինի 10%-ից ոչ ավելի:

87. 1.2մ-ից մինչև 2.4մ լայնությամբ աստիճանները և թեքահարթակները երկու կողմից պետք է ունենան բազրիքներ: 2.4 մ լայնությունը գերազանցող աստիճանները և թեքահարթակները պետք է լրացուցիչ բազրիքներով բաժանվեն 2.4մ-ից ոչ ավելի լայնությամբ գոտիների: Բազրիքի բարձրությունը պետք է լինի 90սմ-ից ոչ պակաս:

88. Աստիճանահարթակի լայնությունը պետք է լինի սանդղաբազկի լայնությունից ոչ փոքր, բայց ոչ պակաս 120 սմ-ից:

89. Սանդղաբազուկների բազրիքների միջև հեռավորությունը պետք է նախատեսել 75 մմ-ից ոչ պակաս:

90. Տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների համար նախատեսված տներում սանդղաբազուկները, ինչպես նաև թեքահարթակները պետք է ունենան պատին կից բռնաձողեր:

91. Հետիոտն գոտիներից վեր գտնվող բարավորները պետք է տեղակայվեն 2.1մ-ից ոչ ցածր բարձրության վրա:

92. Շենքերի մուտքին կից սենքերի հատակի նիշը պետք է լինի մայթի նիշից բարձր 0.15մ-ից ոչ պակաս:

93. Դռների բացվածքներում շեմքի ելուստը չպետք է գերազանցի 25մմ: Մեկ սանդղաբազուկում կամ մակարդակների անկման ժամանակ բարձրացումների թիվը պետք է լինի 3-ից ոչ պակաս և 18-ից ոչ ավելի:

94. Տարհանման ուղիներում սանդղաբազուկների աստիճանների չափերը որոշվում են 2h+b=600 մմ բանաձևով, որտեղ` հ, մմ - աստիճանի բարձրությունն է, իսկ b, մմ - աստիճանի երեսի լայնությունն է:

95. Կորագծային սանդուղքներում նշված հարաբերությունը պետք է պահպանվի բազրիքին զուգահեռ տեղադրված գծով` դրանցից 40 սմ հեռավորության վրա:

96. Տարհանման ուղիներում չի թույլատրվում տեղադրել պտուտակաձև սանդուղքներ և հովհարաձև աստիճաններ, ինչպես նաև սանդղամատերի տարբեր լայնությամբ և աստիճանների բարձրությամբ սանդուղքներ` սանդղաբազուկների և սանդղավանդակների սահմաններում:

97. Հրակայունության I և II աստիճանի 10.5մ-ից ոչ ավելի բարձրությամբ սեկցիոն տիպի բնակելի տներում թույլատրվում է նախագծել աստիճանավանդակներ ծածկերում` 4.0մ2 -ից ոչ փոքր չափերի ապակե երդիկներով: Սանդղաբազուկների միջև հեռավորությունը հարկավոր է նախատեսել 0.7մ-ից ոչ պակաս, կամ լուսային հոր աստիճանավանդակի ամբողջ բարձրությամբ` հորիզոնական հատույթի 2մ2 -ից ոչ պակաս մակերեսով: Այսպիսի բնակելի շենքերը թույլատրվում է բարձրացնել մինչև 13.5մ, հրդեհի դեպքում ապահովելով լուսային երդիկի ավտոմատ բացվելը: Ըստ որում, անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակարանում նախատեսել պատշգամբ կամ լոջիա մինչև երկրորդ հարկի հատակի նիշը հարկից հարկ իրար հետ միացնող արտաքին սանդուղքով և բնակարանների նախամուտքերում տեղադրել հրդեհային ավտոմատ ազդանշանի ջերմային հաղորդիչներ կամ ինքնավար ջերմային հաղորդիչներ:

98. Այդ տիպի աստիճանավանդակով տարհանման ուղու երկարությունը հարկավոր է ընդունել դրա բարձրության եռապատիկին հավասար:

99. Բազմամակարդակ բնակարանների ամեն հարկից թույլատրվում է չնախատեսել ելք դեպի աստիճանավանդակ, եթե բնակարանների սենքերը տեղադրվում են 17մ-ից ոչ բարձր, բնակարանի հարկը դեպի աստիճանավանդակ անմիջական ելք չունենալու դեպքում` ապահովված վթարային ելքով շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Ներբնակարանային աստիճանը թույլատրվում է կառուցել փայտից:

100. Վերելակային սրահով թույլատրվում է ելք դեպի Չ1 տեսակի աստիճանավանդակի բաց գոտի, եթե վերելակների հորանները և դրանց դռները տեղադրված են ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

101. Մինչև 50մ բարձրությամբ սեկցիոն տիպի շենքերի հարկում մինչև 500մ2 ընդհանուր մակերեսով բնակարանների տարահանման ելքը թույլատրվում է նախատեսել դեպի Չ2 կամ Չ3 տեսակի աստիճանավանդակ, եթե վերելակներից մեկը սարքավորված է հրշեջ ստորաբաժանում տեղափոխելու համար վերելակներին ներկայացվող նորմերի պահանջներին համապատասխան: Այդ դեպքում ելքը դեպի Չ2 տեսակի աստիճանավանդակ պետք է նախատեսել նախամուտքով (կամ վերելակի սրահով), իսկ աստիճանավանդակի, վերելակների հորերը, նախամուտք-անցախուցը և նախամուտքերի դռները պետք է լինեն հակահրդեհային` 2-րդ տեսակից ոչ ցածր:

102. 28մ-ից ավելի բարձրությամբ սեկցիոն տիպի շենքերում չծխապատվող աստիճանավանդակներից ելք դեպի դուրս թույլատրվում է տեղադրել նախասրահի միջով (երբ բացակայում են ավտոկայանատեղերից և հասարակական նշանակության սենքերից ելքեր դեպի նախասրահ), որն անջատված է հարող միջանցքներից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով, 2-րդ տեսակի հակահրդեհային դռներով: Այդ դեպքում Չ1 տեսակի աստիճանավանդակի և նախասրահի հաղորդակցումը պետք է կատարվի օդային գոտով: Առաջին հարկի օդային գոտու բացվածքը թույլատրվում է փակել մետաղական ճաղավանդակով: Բնակարանից մինչև Չ1 տեսակի աստիճանավանդակ ընկնող ճանապարհին պետք է լինի երկուսից ոչ պակաս (չհաշված բնակարանի դուռը) հաջորդաբար տեղադրված ինքնափակվող դռներ:

103. Եռահարկ և ավելի բարձրությամբ շենքերում նկուղային, որմնախարսխային հարկերից և տեխնիկական ներքնատնից ելքերը դեպի դուրս պետք է տեղադրվեն 100 մետրից ոչ հաճախ և չպետք է հաղորդակցվեն շենքի բնակելի մասի աստիճանավանդակի հետ: Ելքերը նկուղներից և որմնախարսխային հարկերից թույլատրվում է կառուցել բնակելի մասի աստիճանավանդակով, իսկ ելքերը տեխնիկական հարկերից հարկավոր է նախատեսել շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

104. Տեխնիկական հարկերից ելքերը, որոնք տեղադրված են շենքի միջին կամ վերին մասերում, թույլատրվում է իրականացնել ընդհանուր աստիճանավանդակներով, իսկ Չ1 տեսակի աստիճանավանդակներով շենքերում` օդային գոտիների միջով:

105. Մանսարդային հարկից տանիք վթարային ելքերի կառուցման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հարթակներ և անցումային կամրջակներ ցանկապատով, որոնք տանում են դեպի 3-րդ տեսակի աստիճաններ և Հ2 տեսակի աստիճաններ:

106. Հասարակական նշանակության սենքերը պետք է ունենան մուտքեր և տարհանման ելքեր` մեկուսացված շենքի բնակելի մասից:

107. Վերին հարկում ճարտարապետների և նկարիչների արվեստանոցների, ինչպես նաև գրասենյակային սենքերի տեղադրման դեպքում, որպես տարհանման ելքեր թույլատրվում է ընդունել շենքերի բնակելի մասի աստիճանավանդակները, այդ դեպքում հարկի հաղորդակցումը աստիճանավանդակի հետ անհրաժեշտ է նախատեսել նախամուտքով` հակահրդեհային դռներով: Աստիճանավանդակ դուրս բերող նախամուտքի դռան բացվելը պետք է նախատեսված լինի միայն սենքի ներսից:

108. Առաջին և որմնախարսխային հարկերում տեղադրված 300մ2 -ից ոչ ավել մակերես ունեցող և աշխատողների թիվը 15 մարդը չգերազանցող հասարակական նշանակության հիմնարկների սենքերից թույլատրվում է կառուցել մեկ տարհանման ելք:

109. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները կարող են տեղադրվել բոլոր հարկերում: Տվյալ տարածքները պետք է տեղադրվեն հաշվի առնելով համապատասխան սանիտարական նորմերով սահմանված պահանջները, իսկ դրանց պատող կոնստրուկցիաներն իրենց հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ պետք է համապատասխանեն շենքերի (բնակարանների) նմանօրինակ կոնստրուկցիաներին:

 

X. ՇԵՆՔԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

110. Շենքի հակածխային պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀՇՆ II-8.04 շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

111. Եթե ծխահեռացման և օդի ճնշման սարքերը տեղադրված են 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով առանձնացված օդափոխիչ խցերում, ապա այդ խցերը պետք է լինեն բաժանված: Կափույրների բացումը և օդափոխիչների միացումը պետք է նախատեսել ավտոմատացված սարքերով, որոնք պետք է տեղադրվեն բնակարանների նախամուտքերում, արտաբնակարանային միջանցքներում կամ սրահներում, դռնապանի տարածքում, ինչպես նաև ամեն հարկում հրշեջ ծորակների պահարաններում տեղադրված հեռակառավարման կոճակներով և ձեռքի հրշեջ ազդասարքերով` տեղադրված բնակարանների նախասրահներում:

112. Շենքերի ավտոմատացված հրշեջ ազդանշանմամբ պաշտպանությունը պետք է իրականացվի համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Շենքում ավտոմատացված հրշեջ ազդանշանման առկայության դեպքում պետք է տեղադրել ծխային հրդեհային ազդասարքեր դռնապանի սենքում, արտաբնակարանային միջանցքներում և աղբահավաք խցերում:

113. 28 մ-ից ավելի բարձրություն ունեցող շենքերի բնակարանների նախասրահներում պետք է նախատեսվեն ավտոմատացված ծխային հրդեհային ազդասարքեր:

114. Հանրակացարանների և բնակարանների բնակելի սենքերում (բացի սանհանգույցներից, լողասենյակներից, ցնցուղարաններից, լվացքասենյակներից, շոգեբաղնիքներից) անհրաժեշտ է տեղադրել ինքնավար ծխային հրդեհային ազդասարքեր:

115. Հրդեհի մասին ազդարարող համակարգը հարկավոր է իրականացնել ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

116. Ներշենքային և ներբնակարանային էլեկտրական ցանցերը պետք է սարքավորել պաշտպանիչ անջատող սարքերով (ՊԱՍ) համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

117. Բնակելի շենքերի գազամատակարարման համակարգը պետք է նախատեսել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

118. Բնակելի շենքերի ջերմամատակարարման համակարգը անհրաժեշտ է նախատեսել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

119. Կոշտ վառելանյութով աշխատող ջերմագեներատորները, եփող և ջեռուցման վառարանները թույլատրվում է նախատեսել ներառյալ մինչև երկու հարկ բարձրությամբ բնակելի շենքերում (առանց որմնախարսխային հարկի հաշվի առնելու):

120. Կոշտ վառելանյութով աշխատող ջերմագեներատորները, այդ թվում վառարանները և բուխարիները, եփող սալօջախները և ծխատարերը պետք է կատարվեն կոնստրուկտիվ միջոցառումների իրականացմամբ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համաձայն:

121. Գործարանային արտադրության ջերմագեներատորները և եփող սալօջախները պետք է տեղադրված լինեն համապատասխան անվտանգության հրահանգի պահանջներին համաձայն:

122. Աղբահավաք խուցն իր ողջ մակերեսով պետք է պաշտպանված լինի ցայտաջրմուղ ոռոգիչով: Ոռոգման բաշխիչ խողովակի հատվածը պետք է լինի շրջանաձև և միացված լինի շենքի տնտեսական-խմելու ջրագծին և ունենա ջերմամեկուսացում չայրվող նյութերից: Խցի դուռը պետք է լինի ջերմապաշտպան:

123. V աստիճանի հրակայունության երկհարկանի չորս և ավելի բնակարաններ ունեցող շենքերում բաշխիչ էլեկտրավահանակներում պետք է նախատեսել ավտոմատ կրակմարիչների տեղադրում:

124. Վերելակների տեղադրումը, վերելակների հորանների կոնստրուկցիաների հրակայունության սահմանը, վերելակային սրահները և մեքենայական բաժինը պետք է իրականացնել 1-ին հավելվածի պահանջներին համապատասխան:

125. Ջրային հրդեհամարիչների տեղադրումը վերելակների հորաններում, վերելակների մեքենայական հատվածներում և վերելակային սրահներում, ինչպես մարդատար վերելակների, այնպես էլ հրշեջ ստորաբաժանումների տեղափոխման վերելակներում, չի թույլատրվում:

126. Բազմաբնակարան շենքերի (բացառությամբ` բլոկացված) բնակարաններում շոգեբաղնիքի նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել.

1) շոգեբաղնիք (սաունա)` 8-ից մինչև 24մ3 ծավալի սահմաններում,

2) գործարանային արտադրության հատուկ վառարան, որը 130oC ջերմաստիճանին հասնելու դեպքում, ինչպես նաև 8 ժամ անընդմեջ աշխատելուց հետո ունի ավտոմատ անջատման հնարավորություն,

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված վառարանի տեղադրումը շոգեբաղնիքի պատից 0,2մ-ից ոչ պակաս հեռավորությամբ,

4) չայրվող մետաղից ջերմամեկուսիչ վահանի տեղադրում սույն կետի 2-րդ ենթակետում նշված վառարանի վրա,

5) հակահրդեհային կափույրով օդափոխման ուղիների սարքավորում դրա վրա տարածվող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան,

6) դրենչերով (հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքվածքով) կամ չորախողովակի սարքավորումով շոգեբաղնիքից (սաունայից) դուրս միացված ներքին ջրմուղի:

127. Չորախողովակի տրամագիծը որոշվում է ելնելով 1մ2 պատի մակերեսի համար 0,06 լ/վրկ-ից ոչ պակաս ոռոգման ինտենսիվությունից, միջնապատերի մակերևույթների նկատմամբ 20-300 ջրի շիթի թեքության անկյունից և չորախողովակի 3-ից մինչև 5 մմ տրամագծով անցքի առկայությունից` տեղադրված 150-ից մինչև 200 մմ քայլով:

 

XI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

128. Փրկարարական աշխատանքների և հրդեհի մարման ապահովումը պետք է նախատեսել ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

129. Հակահրդեհային պատնեշով առանձնացված նկուղային կամ որմնախարսխային հարկի յուրաքանչյուր հատվածամասում, անհրաժեշտ է նախատեսել երկուսից ոչ պակաս պատուհան` առնվազն 0,9X1,2մ չափերով գետնախորշով: Նշված պատուհանների լուսային բացվածքի մակերեսն անհրաժեշտ է ընդունել 0.2%-ից ոչ պակաս տվյալ տարածքի հատակի մակերեսից: Գետնախորշի չափերը պետք է թույլ տան իրականացնել կրակմարիչի նյութի մատուցմանը փրփրագեներատորից և ծխի հեռացմանը ծխաքարշի օգնությամբ (հեռավորությունը շենքի պատից մինչև գետնախորշի սահմանը պետք է լինի ոչ պակաս 0.7մ-ից):

130. Խոշորապանել շենքերի նկուղների և տեխնիկական ընդհատակի լայնական պատերում թույլատրվում է բացվածքների տեղադրում` անցման բարձրությունը առլույս 1.6մ-ից ոչ պակաս, իսկ լայնությունը` 1,2 մ-ից ոչ պակաս: Այս դեպքում շեմի բարձրությունը չպետք է գերազանցի 0.3 մետրը:

131. Հակահրդեհային ջրամատակարարումը պետք է իրականացվի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Մինչև 50մ բարձրությամբ շենքերում թույլատրվում է ներքին հակահրդեհային ջրամատակարարման փոխարեն նախատեսել չորախողովակների սարքավորում` դուրս բերված կարճախողովակ փականներով և միացման գլխիկներով հրշեջ մեքենաներին միացման համար: Միացման գլխիկները անհրաժեշտ է տեղադրել ճակատամասի հարմար տեղում 0.8-ից մինչև 1.2մ բարձրության վրա, ոչ պակաս երկու հրշեջ մեքենայի համար:

132. Խմելու-տնտեսական ջրամատակարարման ցանցի վրա յուրաքանչյուր բնակարանում անհրաժեշտ է տեղադրել առանձին ծորակ 15մմ-ից ոչ պակաս տրամագծով փոշեցիրով խողովակը միացնելու նպատակով, որպես ներբնակարանային հրդեհամարման առաջնային սարքավորում` հրդեհի օջախը վերացնելու համար: Ճկափողի երկարությունը պետք է ապահովի ջրի մատուցման հնարավորությունը բնակարանի ցանկացած կետ:

 

XII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

133. Բնակելի շենքը պետք է նախագծվի, կառուցվի և սարքավորվի այնպես, որ բնակիչների վնասվածք ստանալու հնարավոր վտանգը, շենքի ներսում և մոտակայքում, շենք մտնելուց և դուրս գալուց, ինչպես նաև շենքի ինժեներական սարքավորումներից և մասերից օգտվելիս կանխվի, պահպանելով ՀՀՇՆ IV-11.07 շինարարական նորմերով սահմանված պահանջները:

134. Թեքահարթակների և սանդղաբազուկի թեքությունն ու լայնությունը, աստիճանների բարձրությունը, սանդղամատերի լայնությունը, սանդղահարթակների լայնությունը, դեպի նկուղ և շահագործվող ձեղնահարկ աստիճաններով անցումների բարձրությունը, ինչպես նաև դռների բացվածքների չափերը պետք է ապահովեն բնակարանների սենքերի և շենքում ներկառուցված հասարակական նշանակության սենքերի համապատասխան սարքավորումները տեղափոխելու հարմար և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը:

135. Շենքերի տարբեր սենքերի և տարածությունների հատակների մակարդակների բարձրության տարբերությունը պետք է լինի անվտանգ: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել բռնաձողեր և թեքահարթակներ:

136. Շենքի տարրերի կոնստրուկտիվ լուծումները (այդ թվում` դատարկությունների տեղադրումը, կոնստրուկցիաների միջով խողովակաշարի անցման տեղերի հերմետիկացման միջոցները, օդափոխության անցքերի կառուցումը, ջերմամեկուսացման տեղադրումը և այլն) պետք է պաշտպանված լինեն կրծողների ներթափանցումից:

137. Շենքերի ինժեներական համակարգերը պետք է նախագծվեն և մոնտաժվեն, հաշվի առնելով անվտանգության պահանջները: Հնարավոր սեյսմիկ ազդեցության դեպքում ինժեներական սարքավորումները և սարքերը պետք է հուսալի ամրացված լինեն:

138. CO և CI դասի հրակայունության I-III աստիճանի շենքերի վերջին հարկի բնակարաններում կամ բազմամակարդակ բնակարանի ցանկացած մակարդակում, թույլատրվում է տեղադրել ինքնավար ծխատարերով կոշտ վառելանյութով աշխատող բուխարիներ` հրդեհային անվտանգության ապահովման և տաքացած գազի դուրս արտանետման պայմանով:

139. Բնակելի շենքերում և տնամերձ տարածքներում պետք է նախատեսվեն միջոցառումներ` շենքերի բնակիչների ապահովության պահպանմանը նպաստող ու հակաօրինական գործողությունների հնարավոր կորուստների նվազեցման համար:

140. Յուրաքանչյուր հարմարավետության կարգի բազմաբնակարան շենքերը պետք է ապահովվեն շենք և շենքի տարածք ներթափանցելուց պարտադիր հսկողության միջոցառումներով:

141. Նախագծման առաջադրանքում պաշտպանիչ միջոցները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ ակտերի համաձայն, և կարող են ընդգրկել պայթունապաշտպան կոնստրուկցիաների կիրառումը, տեսախցիկների, կոդավորված փականների (դոմոֆոն), պահակային ազդանշանման համակարգերի, առաջին, որմնախարսխային և վերին հարկերում, նկուղների գետնափորերում, պատուհանների բացվածքների պաշտպանիչ կոնստրուկցիաների, ինչպես նաև նկուղում, ձեղնահարկում և անհրաժեշտության դեպքում այլ սենքեր տանող մուտքային դռների տեղադրումը:

142. Անվտանգության ընդհանուր համակարգերը (տեսահսկումը, պահակային ազդարարումը և այլն) պետք է ապահովեն հակահրդեհային սարքավորումների անվտանգությունը չարտոնված մուտքերից:

143. Հանցավոր երևույթների վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները հարկավոր է իրականացնել շահագործման ընթացքում:

144. Եթե նախագծում նախատեսվում է հերթապահի սենք (կամ պահակակետ), ապա դրա տեղադրումը պետք է ապահովի նախամուտքից դեպի նախասրահ տանող դռան դիտողական, նախասրահի բացակայության դեպքում` դեպի վերելակները տանող անցումների և աստիճանավանդակների տեսադաշտ: Պահակակետի սենքին կից պետք է տեղադրել սանհանգույց` սարքավորված զուգարանակոնքով և լվացարանով: Նշված սենքը կարող է լինել առանց բնական լուսավորության:

145. Քաղաքացիական պաշտպանության շինությունների տեղադրման սխեմայով սահմանվող առանձին բնակելի շենքերում պետք է նախագծել երկակի նշանակության սենքեր:

146. Բնակելի շենքերը պետք է սարքավորված լինեն շանթապաշտպանությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

147. Բնակելի շենքերի շահագործվող տանիքներում անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը` համապատասխան ցանկապատի, տանիքում տեղադրված օդափոխության արտաթողերի և այլ ինժեներական սարքերի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` տանիքից ներքև տեղադրված սենքերի աղմուկից պաշտպանության միջոցով:

148. Շահագործվող տանիքներում տեղադրվող հասարակական նշանակության ներկառույց-կցակառուցված սենքերում, շենքի մուտքի հատվածում, ամառային արտաբնակարանային սենքերում, բնակելի շենքերը միացնող տարրերում, այդ թվում` բաց ոչ բնակելի հարկերում (առաջին կամ միջանկյալ), շենքի տարեց բնակիչների հանգստի համար նախատեսվող սպորտհրապարակների հարթակներում, Error! Not a valid link.սպիտակեղենի չորացման և հագուստի մաքրման կամ արևաբուժարաններում հարկավոր է նախատեսել անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ (ցանկապատում և օդափոխության արտաթողերի պաշտպանության միջոցառումներ):

149. Էլեկտրավահանակը, գլխամասային կայանների (ԳԿ) համար սենքերը, մալուխային հեռուստատեսության տեխնիկական կենտրոնները (ՏԿ), ձայնային տրանսֆորմատորային ենթակայանները (ՁՏԵ), ինչպես նաև հեռախոսի բաշխման պահարանները (ՀԲՊ) չպետք է տեղադրել թաց գործընթացներով (լողասենյակների, շոգեբաղնիքների և այլն) սենքերի տակ: ԳԿ-ի, ՏԿ-ի և ՁՏԵ-ի սենքերը պետք է ունենան մուտքեր անմիջապես փողոցից, էլեկտրավահանակների սենքերը (այդ թվում` կապի սարքավորումների, էլեկտրականության ղեկավարման ավտոմատ համակարգի (ԷՂԱՀ), դիսպետչերացման և հեռուստատեսության համար) պետք է ունենան մուտք անմիջապես փողոցից կամ հարկի արտաբնակարանային միջանցքից (սրահից), մոտեցումը ՀԲՊ-ի տեղադրման կետին նույնպես պետք է լինի նշված միջանցքից:

150. Շենքերի էլեկտրասարքավորումների նախագծումն ու մոնտաժը պետք է համապատասխանեն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

151. Բնակելի շենքերում ներկառուցվող սպասարկում իրականացնող կազմակերպությունների շահագործումը պետք է նախատեսել բաց (բնակչության սպասարկման համար) կամ փակ (միայն որոշակի հարմարավետության բազմաբնակարան շենքի սպասարկման համար) սպասարկման համակարգերով:

152. Սպասարկման սենքերի խումբը նախագծվում է հասարակական շենքերի և շինությունների նախագծման համապատասխան նորմատիվ փաստաթղթերի ներկառուցված և ներկառույց-կցակառուցված օբյեկտների մասով առևտրի, կենցաղային, մշակույթի և սպասարկման հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև գրասենյակների տեղադրման համար:

153. Բաց համակարգի դեպքում սենքերը հաշվարկվում են բնակչության սպասարկման, այդ թվում շենքի բնակիչների, շենքի և շենքի տարածքի բնակելի մասից այդպիսի սենքերի մեկուսացման ապահովումով նախագծվում է համապատասխան ներկառուցված և ներկառույց-կցակառուցված հասարակական նշանակության սենքերի պահանջներին համապատասխան:

154. Փակ սպասարկման համակարգի նախագծման դեպքում, հաշվարկված միայն շենքի բնակիչների համար, թույլատրվում է ընդհանուր մուտքերի կառուցում դեպի շենք սենքերի բնակելի խմբի և սպասարկման համակարգի սենքերի խմբերի համար:

155. Թույլատրվում է նախագծել փակ և բաց սպասարկման համակարգեր մեկ շենքում նշված պահանջների պահպանմամբ:

 

XIII. ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

156. Բնակելի շենքերի նախագծման և շինարարության ժամանակ պետք է նախատեսել սանիտարահիգիենիկ միջոցառումներ և էկոլոգիական պահանջների կատարման ապահովում` ուղղված մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի պահպանմանը` ՀՀՇՆ II-7.01, ՀՀՇՆ II-8.03, ՍՆԻՊ 2.01.07 շինարարական նորմերով և սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

157. Շենքի տարածքները պետք է պաշտպանված լինեն անձրևաջրերի, հալոցքային և գրունտային ջրերի ներթափանցումից և ինժեներական ցանցերից հնարավոր կենցաղային ջրերի արտահոսքից, ինժեներական համակարգի կոնստրուկտիվ միջոցներով և տեխնիկական սարքավորումներով:

158. Անհրաժեշտ է տանիքը նախագծել, կազմակերպված ջրահեռացմամբ: Թույլատրվում է նախատեսել չկազմակերպված ջրահեռացում 2-հարկանի շենքերի տանիքներից, մուտքերի և սալվածքների վրա շվաքարաններ կառուցելու պայմանով:

159. Բնակելի սենյակները պատող միջբնակարանային պատերին և միջնորմերին չի թույլատրվում` սանիտարական սարքերի և խողովակաշարերի անմիջական միացում, մեքենայական տարածքի և վերելակների հորանների, ինչպես նաև բնակելի սենյակների վրա (տակ և կից) աղբաթափման խցերի, աղբատարի փողրակի և դրա մաքրման ու լվացման համար սարքավորման տեղադրում:

160. Անմիջապես բնակելի սենյակների և խոհանոցների վրա չի թույլատրվում տեղադրել զուգարաններ և լողասենյակներ (կամ ցնցուղարաններ): Վերին հարթակում թույլատրվում է զուգարաններ և լողասենյակներ (կամ ցնցուղարաններ) տեղադրել խոհանոցի վրա, երբ բնակարանը երկու մակարդակով է: Բազմաբնակարան շենքերում պատվիրատուի տեխնիկական առաջադրանքով թույլատրվում է զուգարանների և լողասենյակների (կամ ցնցուղարանների) տեղադրումը խոհանոցների և բնակելի սենյակների վրա` ջրամեկուսացումը ամուր, չքայքայվող, չկլանող և անջրաթափանց նյութերից իրականացնելու պայմանով: Հատակի նիշը այդպիսի սենքերում պետք է լինի 30մմ-ից ցածր բնակելի սենքի մաքուր հատակի մակարդակից, հոսակի (տրապ) կառուցմամբ, վթարային ջրերը կոյուղի լցվելու համար:

161. Ննջարաններին կից սանհանգույցի կառուցումն առաջադրվում է նախագծային առաջադրանքով: Այս դեպքում պետք է նախատեսել նշված սենքերը միմյանցից անջատող ներկառուցված զգեստապահարան` աղմուկից պաշտպանելու նպատակով:

162. Բազմաբնակարան բնակելի շենքում (բացառությամբ` բլոկացված) շահագործվող տանիքի դեպքում պետք է նախատեսել տեխնիկական ձեղնահարկ` աղմուկից պաշտպանելու և շենքի սեյսմակայությունը բարձրացնելու միջոցառումների ապահովման նպատակով:

163. Շենքի խմելու ջրի մատակարարումը պետք է նախատեսել բնակելի թաղամասի ջրամատակարարման կենտրոնացված ցանցից ՀՀ գործող շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան: Կենտրոնացված ինժեներական ցանցերի բացակայության դեպքում թույլատրվում է մեկ-երկու հարկանի շենքերում նախատեսել անհատական և կոլեկտիվ ջրամատակարարման աղբյուրներ` ստորգետնյա ջրատար հորիզոններից կամ ջրավազանից, խմելու-տնտեսական ջուր` ոչ պակաս 60լ/մարդ մեկ օրվա համար հաշվարկով: Սահմանափակ ջրային պաշարների առկայության դեպքում օրական ջրի ծախսի հաշվարկը թույլատրվում է փոքրացնել, համաձայնեցնելով տարածքային լիազոր մարմինների հետ:

164. Կոյուղաջրերի հեռացման համար պետք է նախատեսել կենտրոնացված կամ տեղային կոյուղիների համակարգ: Տեղային կոյուղու համակարգի օգտագործումը թույլատրվում է այն դեպքում, երբ պահանջվում է կոյուղացնել առանձին շենքեր, որոնք տեղադրված են գործող կենտրոնացված համակարգ չունեցող տարածքներում կամ կենտրոնացված համակարգին հնարավոր միացման կետից առնվազն 500 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

165. Չի թույլատրվում տեղային կոյուղու համակարգի օգտագործումը` ջրամատակարարման նպատակով օգտագործվող ջրատար հորիզոնների աղտոտման վտանգի կամ համապատասխան տարածքներում սանիտարական պահպանման գոտիների առկայության դեպքում:

166. Բնակելի (բացառությամբ` բլոկացված շենքերի) և մանկական նախադպրոցական սենքերով ու բուժպրոֆիլակտիկ կազմակերպություններ ունեցող հարկերը պետք է առանձնացվեն ներկառույց ավտոկայանատեղից տեխնիկական հարկով կամ ոչ բնակելի սենքերի ունեցող հարկով` արտանետվող գազերից և թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկից պաշտպանվելու համար:

167. Բազմաբնակարան շենքերում առաջին, որմնախարսխային կամ նկուղային հարկերում պետք է նախատեսել հավաքարարի գույքի համար լվացարանակոնքով սարքավորված պահեստանոց:

168. Բնակելի շենքերում աղբատարի կառուցման անհրաժեշտությունը որոշվում է պատվիրատուի կողմից` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ և հաշվի առնելով բնակավայրի աղբահանության համակարգը:

169. Հաշմանդամների և ծերերի համար մասնագիտացված շենքերում աղբատարի կառուցումը պարտադիր է:

170. Բնակելի շենքերին ներկառուցված հասարակական նշանակության սենքերի շահագործումից առաջացած կոշտ կենցաղային թափոնների հավաքման և հեռացման համար նախատեսված սարքավորումները, պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված բնակֆոնդի շահագործման կանոններին համապատասխան:

171. Շենքի կենցաղային թափոնների հեռացման գործընթացը պետք է կատարվի սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, չհասցնելով էկոլոգիական վնաս շրջակա միջավայրին և չստեղծելով վարակիչ հիվանդությունների տարածման վտանգ: Կենցաղային թափոնները ձեռքով (փոխադրվող բեռնարկղերով) հեռացնելու դեպքում, շենքից դուրս աղբի հավաքման հարթակը պետք է սարքավորված լինի ջրմուղի ծորակով և ջրընդունիչ հորով: Հարթակը երեք կողմից պետք է ունենա երկաթբետոնե ցանկապատ 1.5մ բարձրությամբ:

172. Աղբատարներ պետք է նախատեսել հողի հատակագծային նիշից 11.2մ և ավելի վերին հարկի հատակի նիշ ունեցող բնակելի շենքերում, եթե այդ նախատեսվում է նախագծային առաջադրանքով, իսկ տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների համար նախատեսվող բնակելի շենքերում համապատասխանաբար` 8մ և ավելի, 3մ և ավելի: Հեռավորությունը բնակարանի կամ հանրակացարանի սենյակի դռնից մինչև աղբատարի մոտակա բեռնավորող փականը չպետք է գերազանցի 25մ:

173. Աղբատարի փողրակը պետք է սարքավորված լինի պարբերաբար լվացման, մաքրման, ախտահանման, միջատաջնջման և ավտոմատ հրդեհամարման սարքերով: Աղբատարի փողրակը պետք է լինի անօդաթափանց, շինարարական կոնստրուկցիաներից ձայնամեկուսացված և բնակելի սենյակներին ոչ հարակից:

174. Աղբատարի փողրակը պետք է իրականացվի 400մմ պայմանական անցքով (կլոր հատույթով), ներքին մակերևույթի անհրաժեշտ ողորկության պահպանմամբ (առանց խոռոչների և ճաքերի): Աղբատարի փողրակը պետք է ապահովված լինի փողրակի միջոցով իրականացվող արտածման օդափոխությամբ: Արտածման օդափոխության փողրակը պետք է դուրս բերվի տանիքի միջով և ավարտվի դեֆլեկտորով:

175. Աղբահավաք խուցը պետք է տեղադրել անմիջականորեն աղբատարի փողրակի տակ: Չի թույլատրվում տեղադրել աղբահավաք խուցը բնակելի սենքերի տակ կամ դրանց հարակից: Խցի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 1.95մ-ից: Աղբահավաք խուցը պետք է սարքավորված լինի ջրա- և էլեկտրամատակարարմամբ, պատերի ծածկույթը` ջրակայուն: Աղբահավաք խուցը պետք է ունենա արտածման օդափոխություն (աղբատարի փողի միջով), դեպի դուրս բացվող դռնով ինքնուրույն մուտք` մեկուսացված շենքի մուտքից խուլ պատով (էկրանով) և առանձնացված հրակայուն պատող կոնստրուկցիաներով:

176. Աստիճանավանդակներում աղբատարի բեռնման կափարիչների կափույրները պետք է ունենան խիստ հերմետիկ և ոչ աղմկոտ շարժակ:

177. Բնակարանի տեսողական հարմարավետությունը պետք է ապահովվի.

1) սենքերի նպատակահարմար հատակագծմամբ, օպտիմալ տեղադրմամբ և մակերեսների համաչափ հարաբերակցությամբ,

2) տվյալ տարածաշրջանի կլիմայական բնութագրերի հաշվառմամբ, երկու կողմերի նկատմամբ լուսային բացվածքների բարենպաստ կողմնորոշմամբ և դեպի բնապատկեր գերադասելի տեսադաշտով

3) բնակելի սենքերի բավարար բնական լուսավորվածությամբ,

4) բոլոր տարածությունների բավարար արհեստական լուսավորվածությամբ (ըստ ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերով սահմանված պահանջների):

178. Բնակելի շենքերում բնակելի սենյակները, խոհանոցները, աստիճանավանդակները, նախամուտքերը (բացառությամբ` անմիջապես բնակարան տանող), ինչպես նաև տարեցներ ու հաշմանդամներ ունեցող ընտանիքների համար նախատեսված սենքերը պետք է ունենան անմիջական բնական լուսավորում, միջանցքային տիպի բնակելի շենքերում` ընդհանուր միջանցքները, հանրակացարաններում` հասարակական նշանակության սենքերը: Ընդհանուր միջանցքների երկարությունը չպետք է գերազանցի 24մ-ից` արտաքին պատերի լուսային բացվածքներով մեկ կողաճակատից լուսավորելու և 48մ`-ից երկու կողաճակատներից լուսավորելու դեպքում:

179. Միջանցքների առավել մեծ երկարության դեպքում պետք է լրացուցիչ նախատեսել բնական լուսավորում լուսային գրպանների միջոցով: Երկու լուսային գրպանների միջև հեռավորությունը պետք է լինի 24մ-ից ոչ ավել, իսկ լուսային գրպանի և միջանցքի կողաճակատային լուսային բացվածքի միջև` ոչ ավել 30մ-ից: Լուսային գրպանի լայնությունը պետք է լինի ոչ պակաս դրա խորության կեսից (առանց հարակից միջանցքի լայնությունը հաշվի առնելու): Որպես լուսային գրպան հանդիսացող աստիճանավանդակով թույլատրվում է լուսավորելու դրա երկու կողմերում տեղավորված մինչև 12մ երկարությամբ միջանցքները:

180. Հանրակացարանների բնակելի բջիջներում առանց բնական լուսավորման թույլատրվում է նախագծել խոհանոց-խորշեր` նախատեսված երկու սենյակի համար, սարքավորված էլեկտրասալերով և արհեստական արտածման օդափոխությամբ: Կողային լուսավորման դեպքում բնական լուսավորվածության գործակցի արժեքը պետք է լինի ոչ պակաս 0.5 (բնակելի սենյակների և խոհանոցների հատակից 0.8մ բարձրությամբ` տեղադրված հորիզոնական հարթության վրա):

181. Բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակների և խոհանոցների լուսային բացվածքների մակերեսի հարաբերությունն այդ սենքերի հատակի մակերեսի նկատմամբ չպետք է գերազանցի 1:5,5: Նվազագույն հարաբերությունը պետք է լինի 1:8: Մանսարդային հարկերի համար թույլատրվում է ընդունել 1:10 հարաբերությունը:

182. Ընդհանուր սենյակները, ննջարանները, խոհանոցները, լոգասենյակները, զուգարանները, միջանցքները և այլ օժանդակ սենքերը լուսավորման համար պետք է սարքավորվեն փոխարկիչներով: Ընդհանուր սենյակները, ննջարանները և խոհանոցները, պետք է սարքավորվեն վարդակներով, տեղադրված այնպես, որ հեռավորությունը սենյակի ցանկացած կետից մինչև մոտակա վարդակը չգերազանցի 4մ: Վթարային դեպքերում, երբ ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրասնուցումը դադարում է, պետք է ավտոմատ կերպով միանա վթարային էլեկտրամատակարարումը, որը կապահովի ելքերի և դեպի դրանք տանող ցուցանակների լուսավորումը:

183. Ակուստիկ հարմարավետության ապահովման համար պատող կոնստրուկցիաների ձայնամեկուսացման նորմատիվ հարաչափերը պետք է ընդունել ՍՆԻՊ II-12 շինարարական նորմերի պահանջներին համաձայն:

184. Բնակելի շենքեր նախագծելիս պետք է ապահովել օրվա ընթացքում բնակարանների ոչ պակաս 2.5 ժամ անընդհատ ինսոլյացիայի տևողություն` մարտի 22-ից մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակահատվածում, որի դեպքում արևի ուղղակի ճառագայթների անկման ուղղաձիգ անկյունն արտաքին պատի ապակեպատված լուսային բացվածքի գոգի բարձրության հորիզոնական հարթության վրա կազմում է 600 և ավելին: Բնակարանի ինսոլյացիան համարվում է բավարար` մեկից երեք սենյականոց բնակարաններում բնակելի սենյակներից մեկի, իսկ չորս և ավելի սենյականոց բնակարաններում` երկու բնակելի սենյակներից ոչ պակաս նորմատիվ ինսոլյացիայի դեպքում: Բնակելի շենքի վերակառուցումը կամ բնակարանների վերահատակագծումը չպետք է հանգեցնի ինսոլյացիայի տևողության նորմատիվ մակարդակի նվազեցմանը:

185. Բնակարանների միկրոկլիման պետք է նպաստի բնակիչների առողջ ֆիզիկական վիճակին: Բնակելի շենքերի օդային միջավայրը չպետք է վնաս պատճառի բնակիչների առողջությանը և նրանց հարմարավետությանը: Օդի մեջ աղտոտող նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի բնակավայրում օդի համար սահմանային թույլատրելի խտությունը: Բնակելի տարածությունների միկրոկլիմային ներկայացվող նորմատիվ պահանջների և օգտագործվող նյութերի, ինչպես նաև կոնստրուկցիաների երկարակեցության ապահովման համար պետք է ղեկավարվել ՀՀՇՆ II-7.01 շինարարական նորմերով սահմանված պահանջներով:

186. Բնակարանները պետք է ապահովված լինեն միջանցիկ կամ անկյունային քամահարմամբ: Թույլատրվում է քամահարում հորանների միջոցով:

187. Օդափոխությունը պետք է նախատեսել բնական հարկադրմամբ և նախագծել ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերով սահմանված պահանջների համաձայն: Նորմավորված արտածումով սենքերի համար հեռացվող օդի կոմպենսացումը (փոխհատուցում) պետք է նախատեսել ինչպես արտաքին, այնպես էլ բնակարանի այլ սենքերից օդի ներհոսքի հաշվին: Բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակների արտածման օդափոխությունը պետք է նախատեսել խոհանոցների, զուգարանների, լոգասենյակների (ցնցուղարանների) և չորացման պահարանների արտածման անցուղիների միջոցով: Խոհանոցում գազային ջրատաքացուցիչի տեղադրման դեպքում գազանցքը պետք է դիտարկել որպես լրացուցիչ արտածման անցուղի:

188. Բնակարանների օդափոխության անցուղիները թույլատրվում է միացնել ընդհանուր օդափոխիչ հորանին սպասարկվող սենքերից վեր` մեկ հարկ հետո: Շենքի վերջին երկու հարկերի օդափոխությունը պետք է իրականացնել առանձին օդափոխության անցուղիների միջոցով` չմիացնելով դրանց ընդհանուր ուղղաձիգ հորանին: Չի թույլատրվում խոհանոցների, զուգարանների, լոգասենյակների (ցնցուղարանների), մթերքի համար նախատեսված պահեստարանների օդափոխության անցուղիների միացումը ջերմության բնակարանային գեներատորների սենքերի և ավտոտնակների օդափոխության անցուղիներին:

189. Բնակելի շենքերին ներկառուցված այլ նշանակության օբյեկտների օդափոխությունը պետք է լինի ինքնավար: Դրանց արտածման օդափոխությունը թույլատրվում է միացնել բնակելի շենքի ընդհանուր արտածման համակարգին, եթե դրանցում հրդեհապայթյունավտանգ նյութերը և վնասակար անջատումները չեն գերազանցում բնակելի շենքերի համար սահմանված նորմատիվ չափերը:

190. Բաց ձեղնահարկով բնակելի շենքերում տանիքի արտաքին պատերի պարագծով պետք է նախատեսել տանիքային ծածկի մակերեսի 1/7-ից ոչ պակաս գումարային մակերեսով բացվածքներ: Օդափոխության անցուղիների ելանցքի վերին նիշը պետք է լինի ծածկից ցածր ոչ պակաս 1մ:

191. Ջեռուցվող բնակելի շենքերի աստիճնավանդակներում օդի հաշվարկային ջերմաստիճանը չի նորմավորվում: Օդի ջերմաստիճանը տարվա տաք ժամանակաշրջանում բնակարանների և հանրակացարանների բնակելի սենյակներում և խոհանոցներում, մշակութային և այլ միջոցառումների, հանգստի, ուսումնական և մարզական պարապմունքների, վարչակազմի և անձնակազմի համար նախատեսված սենքերում, ինչպես նաև հանրակացարանների մեկուսարանի հիվանդասենյակում չպետք է գերազանցի 28oC-ից: Օդի ջերմաստիճանը վերելակի մեքենայական սենքում տարվա տաք ժամանակաշրջանում չպետք է գերազանցի 35oC-ից:

192. Բնակելի շենքերի տարածությունների պաշտպանությունը գերտաքացումից պետք է ապահովել ծավալահատակագծային լուծումներով, պատող կոնստրուկցիաների բարձր ջերմակայունությամբ, ինչպես նաև արևապաշտպան միջոցներով:

193. Օդի լավորակում թույլատրվում է կիրառել համապատասխան հիմնավորման դեպքում` ՀՀՇՆ IV-12.02.01 շինարարական նորմերով սահմանված պահանջների համաձայն:

194. Հուլիսի միջին ամսական +21oC և ավելին ջերմաստիճան ունեցող շրջաններում շենքերի պատուհանները և լոջիաների բացվածքները պետք է սարքավորվեն արտաքինից կարգավորվող արևապաշտպան միջոցներով: Հինգ հարկ և ավելի բարձրությամբ I և II աստիճանի հրակայունության շենքերում արտաքին արևապաշտպան միջոցները հարկավոր է իրականացնել չայրվող նյութերից:

195. Արևից պաշտպանությունը թույլատրվում է ապահովել կանաչապատման միջոցներով:

196. Բնակելի շենքերի արտաքին մուտքերի մոտ պետք է նախատեսել 1.5մ-ից ոչ պակաս խորությամբ և 2.2 մ-ից ոչ պակաս լայնությամբ նախամուտքեր: Կրկնակի նախամուտքեր հարկավոր է նախատեսել 16 և ավելի հարկանի բնակելի շենքերում, ինչպես նաև 12-15 հարկանի բնակելի շենքերում առավել ցուրտ հնգօրյակի մինուս 20oC և ցածր միջին ջերմաստիճանով շրջաններում:

197. Տաքացուցիչ սարքերի մակերևույթի ջերմաստիճանը մարդկանց համար հասանելի մասերում չպետք է գերազանցի 80oC-ից:

198. Ներկառուցված տաքացուցիչ տարրերով կոնստրուկցիաների մակերևույթի միջին ջերմաստիճանը չպետք է գերազանցի` հատակների համար պլյուս 26oC-ից, առաստաղների համար` պլյուս 30oC-ից:

199. Բնակելի շենքերի ձեղնահարկերը պետք է նախատեսել բնական օդափոխությամբ:

200. Բնակելի շենքերում պատշգամբների և լոջիաների տեղադրումը թույլատրվում է իրականացնել, հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու կլիմայական պայմանները, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանության պահանջները:

201. Պատշգամբների և լոջիաների նախագծման անբարենպաստ պայմաններն են.

1) մայրուղիների կամ արդյունաբերական տարածքների աղմուկը` 75 դԲ և ավելի շենքի ճակատից 2 մ հեռավորության վրա (բացառությամբ` աղմուկից պաշտպանված բնակելի շենքերի).

2) երեք ամառային ամիսների 15 կամ ավելի օրերի ընթացքում 1,5 մգ/մ3 և ավելի օդում փոշու կոնցենտրացիան, ընդ որում, պետք է հաշվի առնել, որ լոջիաները կարող են լինել ապակեպատված:

 

XIV. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

202. Շենքի կրող կոնստրուկցիաները ծառայության ողջ ժամկետի ընթացքում պետք է պահպանեն իրենց հատկությունները` սույն շինարարական նորմերի պահանջներին և նախագծային առաջադրանքին համապատասխան:

203. Շենքի կրող կոնստրուկցիաները, որոնց միջոցով որոշվում է շենքի ամրությունը, կայունությունը և ծառայության ժամկետը, պետք է պահպանեն իրենց հատկությունները թույլատրելի սահմաններում:

204. Շենքի տարրերը, մասերը, սարքավորումները, որոնց ծառայության ժամկետը կարճ է շենքի ենթադրվող ծառայության ժամկետից, պետք է փոխարինվեն նախագծով սահմանված վերանորոգումների միջև ընկած ժամանակաշրջանում, հաշվի առնելով նախագծման առաջադրանքի պահանջները: Վերանորոգումների միջև ընկած ժամանակաշրջանի երկարաձգման կամ կարճացման դեպքերում շենքի համապատասխան տարրերի և նյութերի կամ սարքավորումների առավել կամ պակաս երկարակեցության օգտագործման մասին որոշումը սահմանվում է տեխնիկատնտեսական հաշվարկներով: Այդ դեպքում նյութերը, կոնստրուկցիաները և շինարարական աշխատանքների տեխնոլոգիան պետք է ընտրել, հաշվի առնելով հետագա վերանորոգման, տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի նվազեցումը:

205. Շենքի կոնստրուկցիաները և տարրերը պետք է իրականացվեն խոնավակայուն, ցածր ջերմաստիճանների, ագրեսիվ միջավայրի, կենսաբանական և այլ ոչ բարենպաստ պայմաններին դիմակայող նյութերից:

206. Անհրաժեշտության դեպքում պետք է ընդունել համապատասխան միջոցներ անձրևաջրերի, հալոցքաջրերի, գրունտային ջրերի շենքերի կրող և սահմանազատող կոնստրուկցիաների մեջ խորությամբ ներթափանցման, ինչպես նաև արտաքին պատող կոնստրուկցիաներում անթույլատրելի խտացած խոնավության քանակի առաջացման դեմ, բավականաչափ մեկուսացմամբ կամ փակ տարածքների և օդային շերտերի օդափոխության կատարմամբ: Պետք է օգտագործվեն անհրաժեշտ պաշտպանիչ բաղադրությամբ նյութեր և ծածկույթներ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

207. Հավաքովի տարրերի կցվածքային միացումները և շերտավոր կոնստրուկցիաները պետք է հաշվարկվեն, ելնելով ջերմախոնավության ձևախախտումից և ճիգերի ընկալումից, որոնք առաջանում են հիմքի անհամաչափ նստվածքից և շահագործման այլ ազդեցություններից: Կցման կետերում օգտագործվող խտացնող և հերմետիկացնող նյութերը պետք է պահպանեն առաձգականությունը և հարակցման հատկությունները խոնավության և ջերմաստիճանի բացասական ազդեցության դեպքում, ինչպես նաև կայուն լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Հերմետիկացնող նյութերը պետք է լինեն համատեղելի կոնստրուկցիաների պաշտպանիչ նյութերի և դեկորատիվ-պաշտպանիչ ծածկույթների հետ նրանց կցորդման մասերում:

208. Պետք է ապահովված լինի շենքերի սարքավորումների և ինժեներական համակարգերի սարքերի արմատուրներին մոտենալու և դրանց հետազոտման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և փոխարինման հնարավորությունը:

209. Սարքավորումները և խողովակաշարերը այնպես պետք է ամրացված լինեն շենքի շինարարական կոնստրուկցիաներին, որ կոնստրուկցիաների հնարավոր տեղաշարժերի դեպքում չխախտվի դրանց աշխատունակությունը:

210. Շենքերի շինարարության ժամանակ բարդ երկրաբանական պայմաններ ունեցող, սեյսմիկ ազդեցությունների ենթակա, լրացուցիչ մշակման, նստվածքների, ներառյալ` սառչափքված և այլ գրունտային տեղաշարժերի շրջաններում ինժեներական կառուցվածքների հաղորդակցուղիների ներանցումները պետք է իրականացվեն` հիմնատակերի հնարավոր ձևախախտումների փոխհատուցմամբ, հաշվի առնելով տարբեր ինժեներական ցանցերի վերաբերյալ շինարարական նորմերով սահմանված պահանջները:

 

XV. էՆԵՐԳԻԱՅԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

211. Շենքի լուսավորության համակարգերը պետք է նախագծվեն, հաշվի առնելով լուսային միջավայրի համալիր պահանջները և էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործումը:

212. Բնակելի շենքերի սենքերը լուսավորող սարքերում էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման համար նպատակահարմար է մասնագիտացված կատարողական սարքերի և լուսավորության կարգավորման համակարգերի օգտագործումը:

213. Էներգախնայողության պահանջների կատարումը գնահատվում է պատող շինարարական կոնստրուկցիաների ջերմատեխնիկական բնութագրով և ինժեներական համակարգերով կամ շենքի ջեռուցման և օդափոխության ջերմային էներգիայի տեսակարար ծախսի համալիր ցուցանիշով համաձայն ՀՀՇՆ II-7.02, ՎՍՆ 59 և ՀՀ գործող այլ շինարարական նորմերի:

214. Շենքի լավագույն տեխնիկատնտեսական բնութագրի և ջեռուցման համար ծախսվող էներգիայի տեսակարար ծախսի հետագա կրճատման նպատակով առաջարկվում է նախատեսել`

1) շենքի ծավալահատակագծային կոմպակտ լուծում, այդ թվում` արտաքին պատերի մակերեսի կրճատմանն ու մասնաշենքի լայնության ավելացմանը նպաստող և այլն,

2) շենքի և նրա սենքերի կողմնորոշումն երկրի կողմերի նկատմամբ, հաշվի առնելով սառը քամիների առավելագույն ուղղությունները և արևային ճառագայթման հոսքերը,

3) արդյունավետ ինժեներական սարքավորման օգտագործումը, ՕԳԳ-ով բարձր անվանակարգման շարքին համապատասխան,

4) դուրս մղվող օդի և կոյուղաջրերի ջերմության օգտահանումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը (արևային, քամու և այլն):

215. Ըստ նորմատիվ ցուցանիշների շենքի արդյունավետության հսկողության նպատակով մշակվող նախագծային փաստաթղթերը պետք է պարունակեն «Էներգաարդյունավետության պահանջների պահպանման ապահովման միջոցառումներ շենքերում, շինություններում և կառույցներում օգտագործվող էներգետիկ պաշարների հաշվիչ սարքերով հագեցվածության պահանջները» բաժինը: Այդ բաժինը պետք է պարունակի գործողությունների ցանկ` էներգետիկ արդյունավետության սահմանված պահանջների, ճարտարապետական, կոնստրուկտիվ և ինժեներատեխնիկական լուծումների լավագույն ընտրության հիմնավորում, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության պահանջների ցանկ, որին շենքը պետք է համապատասխանի շահագործման հանձնելիս:

 

Հավելված 1

 

ՄԱՐԴԱՏԱՐ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

 

._________________________________________________________________.

|Շենքի          |Վերե-  |Հզորությունը, կգ   |Արագու-|Հարկի        |

|հարկայնությունը|լակների|                   |թյունը |բնակարանների |

|               |քանակը |                   |մ/վրկ  |առավելագույն |

|               |       |                   |       |մակերեսը, մ2 |

|_______________|_______|___________________|_______|_____________|

|մինչև  9       |1      |  630 կամ 1000     |  1,0  |  600        |

|10-12          |2      |      400          |  1,0  |  600        |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|13-17          |2      |      400          |  1,0  |  450        |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|17-ից ավելի    |2      |      400          |  1,6  |  450        |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|17-ից ավելի    |3      |       400         |  1,6  |  350        |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|               |       |       400         |       |             |

|17-ից ավելի    |4      |       400         |  1,6  |  450        |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|               |       |   630 կամ 1000    |       |             |

|_________________________________________________________________|

|1. 630 կամ 1000 կգ հզորությամբ վերելակները պետք է ունենան        |

|նվազագույնը 2100x1100մմ. չափերի խցիկներ:                         |

|2. Աղյուսակը կազմված է` մեկ անձին 18մ2 ընդհանուր մակերեսով       |

|բնակարան, հարկի բարձրությունը` 2,8մ, վերելակի շարժման ինտերվալը` |

|81-100վ հաշվարկով:                                               |

|3. Վերին հարկերում բազմամակարդակ բնակարաններով բնակելի շենքերում,|

|մարդատար վերելակների կանգառը թույլատրվում է նախատեսել            |

|բնակարանների հարկերից մեկում: Այս դեպքում, շենքի հարկայնությունը |

|վերելակների հաշվարկման համար որոշվում է կանգառի վերին հարկով:    |

._________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ, ՍԵՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է, որպես բնակելի և օժանդակ սենքերի, ներկառուցված պահարանների, ինչպես նաև լոջիաների, պատշգամբների, ծածկապատշգամբների, դարավանդների և սառը խորդանոցների մակերեսների գումար, որոնք հաշվարկվում են հետևյալ ցածրացնող գործակիցներով. լոջիաների համար` 0.5, պատշգամբների և դարավանդների համար` 0.3, ծածկապատշգամբների և սառը խորդանոցների համար` 1.0:

2. Վառարանով զբաղեցված մակերեսը սենքերի մակերեսի մեջ չի մտցվում: Ներբնակարանային սանդուղքի բազուկի տակ գտնվող մակերեսը, հատակից մինչև դուրս եկած կոնստրուկցիաների տակը 1.6մ և ավելի բարձրության դեպքում, մտցվում է այն սենքերի մակերեսի մեջ, որտեղ սանդուղքը տեղադրված է:

3. Հանրակացարանների շենքերի ընդհանուր մակերեսը հարկավոր է որոշել որպես բնակելի սենյակների, օժանդակ սենքերի, հասարակական նշանակության սենքերի, ինչպես նաև լոջիաների, պատշգամբների և ծածկապատշգամբների մակերեսների գումար` հաշվարկվող սույն հավելվածի 1-ին կետի ցուցումների համաձայն:

4. Բնակելի շենքի մակերեսը որոշվում է որպես շենքի հարկերի մակերեսների` չափված արտաքին պատերի ներքին մակերևույթների սահմանում, ինչպես նաև պատշգամբների և լոջիաների մակերեսների գումար:

5. Աստիճանավանդակների, վերելակների և այլ հորերի մակերեսը մտցվում է հարկի մակերեսի մեջ` տվյալ հարկի մակարդակում դրանց զբաղեցրած մակերեսով:

6. Ձեղնահարկերի և տնտեսական ընդհատակի մակերեսը շենքի մակերեսի մեջ չի մտցվում:

7. Բնակելի շենքերում սենքերի մակերեսը որոշվում է հատակի մակարդակում (շրիշակները հաշվի չառնելով) առանձին պատերի և միջնորմերի միջև դրանց չափերով: Մանսարդային սենքի մակերեսի որոշման ժամանակ հաշվի է առնվում 1.5մ-ից ոչ պակաս բարձրությամբ մակերեսը, հորիզոնի նկատմամբ 300 թեք առաստաղի, 1.1մ` 45o-ի և 0.5մ` 60o և ավելի թեքությունների դեպքում: Միջանկյալ մեծությունների դեպքում բարձրությունը որոշվում է միջարկմամբ: Ավելի փոքր բարձրությամբ սենքերի մակերեսներն ընդգրկվում են ընդհանուր մակերեսում 0.7 գործակցով, որի դեպքում պատի նվազագույն բարձրությունը պետք է լինի 1.2մ` 30o, 0.8մ` 45o+60o և չի սահմանափակվում 60o և ավելի թեք առաստաղի դեպքում:

8. Բնակելի շենքի շինարարական ծավալը որոշվում է որպես +-0.000 նիշից վերև (վերգետնյա մաս) և այդ նիշից ներքև (ստորգետնյա մաս) շինարարական ծավալի գումար: Շենքի վերգետնյա և ստորգետնյա մասերի շինարարական ծավալը որոշվում է սահմանափակող մակերևույթների սահմաններում` ներառելով պատող կոնստրուկցիաները, լուսային երդիկները և այլն, սկսած շենքի յուրաքանչյուր մասի մաքուր հատակի նիշից, հաշվի չառնելով դուրս ելնող ճարտարապետական մանրամասները և կոնստրուկտիվ տարրերը, ընդհատակյա անցուղիները, սյունասրահները, դարավանդները, պատշգամբները, անցումների ծավալը և հենարանների վրա գտնվող շենքի տակի տարածությունները, ինչպես նաև շենքի տակի քամահարվող ներքնատակը:

9. Շենքի կառուցապատման մակերեսը որոշվում է որպես որմնախարսխի մակարդակում շենքի արտաքին եզրագծով հորիզոնական հատույթի մակերես` ներառելով դուրս եկող մասերը: Սյուների վրա տեղադրված շենքի տակի մակերեսը, ինչպես նաև շենքի տակ գտնվող անցումները մտցվում են կառուցապատման մակերեսի մեջ:

10. Շենքի վերգետնյա մասի հարկայնության որոշման ժամանակ հարկերի թվի մեջ մտնում են բոլոր վերգետնյա հարկերը, այդ թվում` տեխնիկական, մանսարդային և որմնախարսխային, եթե դրա ծածկի վերին մասը բարձր է հողի միջին հատակագծային նիշից ոչ պակաս 2մ:

11. Շենքերի տակի քամահարվող ներքնատակը չի մտցվում վերգետնյա հարկերի թվի մեջ: Շենքի տարբեր մասերում, հարկերի տարբեր քանակի դեպքում, ինչպես նաև շենքը թեք հողամասում տեղադրելու դեպքում, երբ թեքության շնորհիվ ավելանում է հարկերի քանակը, հարկայնությունը որոշվում է շենքի յուրաքանչյուր մասի համար առանձին: Վերին հարկի վրա տեղադրված տեխնիկական հարկը շենքի հարկայնության որոշման ժամանակ հաշվի չի առնվում:

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
31.03.2014
N 93-Ն
Հրաման