Սեղմել Esc փակելու համար:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Տ. ՏՐԵՈՒԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0472.060899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 1999 թվականի թիվ 472

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Տ. ՏՐԵՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Իտալիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Տ. Տրեուի և նրան ուղեկցող անձանց (7 մարդ) 1999 թվականի օգոստոսի 6-8-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 2870358 (երկու միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր հիսունութ) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացրած հաշվետվությունների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.08.1999
N 472
Որոշում