Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ «ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»- ...

 

 

040.0497.040899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1999 թվականի թիվ 497

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ «ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-Ի, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, միջև համաձայնագրի նախագծին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պարենային ցորենի վաճառքից գոյացած գումարների հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ելնելով պարենային ցորենի կարճ ժամկետում Հայաստանի Հանրապետություն ներկրելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով «ՊԼ-480» ծրագրի իրականացման նախորդ տարիների փորձը` պարենային ցորենի առաքման և փոխադրման աշխատանքները կազմակերպել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային ծառայությունների կորպորացիայի (ISC) միջոցով:

4. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, միջև համաձայնագիրը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 4-ից:

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի և ՀՀ կառավարությունը ի դեմս գյուղատնտեսության նախարարության,

ցանկություն դրսևորելով ընդլայնելու գյուղատնտեսական մթերքների առևտուրը ԱՄՆ-ի (հետագայում` արտահանող երկիր) և ՀՀ-ի (հետագայում` ներկրող երկիր) միջև այնպիսի ձևով, որը չի խոչընդոտի արտահանող երկրում տվյալ ապրանքների բնականոն վաճառքին կամ չի ազդի գյուղատնտեսական մթերքների միջազգային գների կամ այլ երկրների հետ կանոնավոր առևտրի պայմանների վրա.

ըմբռնելով արտահանող երկրի` սեփական գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունն օգտագործելու քաղաքականությունը ամբողջ աշխարհի պարենային ապահովվածությունը բարելավելու ուղղությամբ, պայքարելով զարգացող երկրներում սովի ու թերսնման դեմ, քաջալերելով այդ երկրների գյուղատնտեսական արտադրության և տնտեսական զարգացումը.

ըմբռնելով պարենային անվտանգության բարելավմանը և լայնամասշտաբ անշահախնդիր կայուն զարգացմանն ուղղված ներկրող երկրի վճռականությունը, ներառյալ գյուղատնտեսության զարգացումը.

ձգտելով շարադրել այն փոխըմբռնումը, որով կկարգավորվի գյուղատնտեսական ապրանքների վաճառքը ներմուծող երկրին համաձայն գյուղատնտեսական առևտրի զարգացման և աջակցության ակտի I հոդվածի փոփոխություններով հանդերձ (հետագայում ակտ) և այն միջոցառումները, որոնք վերոհիշյալ քաղաքականությունն իրականացնելու ընթացքում առանձին և համատեղ կձեռնարկվեն երկու կառավարությունների կողմից.

համաձայնվեցին հետևյալի մասին:

 

ՄԱՍ 1: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1

 

Ա. Սույն Համաձայնագիր ապրանքի վաճառքի ֆինանսավորելու վերաբերյալ

 

ԱՄՆ-ի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնը» համաձայնագրում նշված պայմաններին համապատասխան, կֆինանսավորի գյուղատնտեսական ապրանքների վաճառքը ներմուծող երկրի կողմից լիազորված գնորդներին:

 

Բ. Գնման լիազորագրեր

 

Սույն Համաձայնագրի երկրորդ մասում նշված գյուղատնտեսական ապրանքների ֆինանսավորումը կիրականացվի ԱՄՆ-ի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի» կողմից գնման լիազորագրերի տրամադրման և ներմուծող երկրի կողմից դրանց ընդունման կարգով:

 

Գ. Գնման լիազորագրերի խնդրագիր

 

Գնման լիազորագրերի համար խնդրագիրը ներմուծող երկրի կառավարության կողմից պետք է պատրաստվի սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում, իսկ տվյալ համաձայնագրում կատարված լրացումների կամ փոփոխությունների հիման վրա տրամադրվող ապրանքների համար` փոփոխված համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում:

Գնման լիազորագրերը կներառեն այն համաձայնագրային դրույթները, որոնք վերաբերում են նման ապրանքների վաճառքի և այլ առնչվող հարցերին:

 

Դ. Առաքման ժամկետները

 

Սույն համաձայնագրով վաճառվող բոլոր ապրանքների առաքումները կիրականացնեն համաձայնագրի 2-րդ մասում տրված ապրանքների մատակարարման ժամկետներ մասին աղյուսակին համապատասխան, բացի ԱՄՆ-ի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից նախատեսված այլ դեպքերի:

 

Ե. Արտահանման առավելագույն ծավալները

 

1. Արտահանող երկրի կառավարությունը կարող է զանազանել սույն համաձայնագրով ֆինանսավորվող յուրաքանչյուր ապրանքի ընդհանուր քանակը, եթե ֆինանսավորվող օվկիանոսային փոխադրման ծախսերը` համաձայն մաս 1-ի հոդված 1-ի Զ կետի, տարբերվեն Մաս 2-րդում նշված օվկիանոսային փոխադրումների ծախսերի նախահաշվից, այնպես, որ արտահանող երկրի կառավարության կողմից վարկային պայմաններով ֆինանսավորման ընդհանուր գումարը չգերազանցի Մաս 2-րդում նշված արտահանման ընդհանուր առավելագույն ծավալները:

2. «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ը կարող է սահմանափակել յուրաքանչյուր ապրանքի ընդհանուր արժեքը, որը պետք է ծածկվի գնման լիազորագրերով, եթե գների իջեցումը կամ այլ շուկայական գործոնները պահանջում են այդ, այնպես, որ նման վաճառված ապրանքների քանակները չպետք է էապես գերազանցեն Մաս 2-րդում նշված կիրառելի մոտավոր քանակությունը:

 

Զ. Բեռի օվկիանոսային փոխադրման ծախսեր

 

1. «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ը կրելու է այն ապրանքների օվկիանոսային փոխադրման տարբերության ծախսերը, որոնց տեղափոխումը ըստ «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի պահանջի պետք է իրականացվի ԱՄՆ-ի դրոշակակիր նավերով: Օվկիանոսային փոխադրման ծախս է համարվում «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից սահմանված այն գումարը, որով օվկիանոսային փոխադրման արժեքը ավելի բարձր է, քան պետք է լիներ, այն պատճառով, որ փոխադրումը պահանջում է իրականացնել ԱՄՆ-ի դրոշակակիր նավերով: Ներմուծող երկիրը ոչ մի պարտավորություն չի կրում «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից կրած օվկիանոսային փոխադրման տարբերության ծախսերը փոխհատուցելու հարցում:

2. Ի լրումն օվկիանոսային փոխադրման տարբերության ծախսը կրելուն, արտահանող երկիրը վարկային հիմունքներով 100 %-ով կֆինանսավորի օվկիանոսային փոխադրման մնացած ծախսերը:

3. Վարկային պայմաններով ֆինանսավորման համար ապրանքների որևէ աղյուսակում նշված փոխադրման ծախսերի գումարը չի ներառում օվկիանոսային փոխադրման տարբերության ծախսագումարը, որը պետք է վճարի արտահանող երկրի կողմից և դա միայն այն գումարների նախահաշիվն է, որոնք հարկավոր կլինեն արտահանող երկրի կառավարության կողմից վարկային պայմաններով փոխադրման ծախսերը ֆինանսավորելու համար: Նավով բեռը փոխադրելու համար անհրաժեշտ ֆինանսավորման փաստացի արժեքը կտրվի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից այս համաձայնագիրը ի կատար ածող գնման լիազորագրերի շրջանակներում:

 

Հոդված 2

 

Ա. Ֆինանսավորման տեսակը

 

2-րդ մասում նշված ապրանքների վաճառքը կֆինանսավորի համաձայն նշված ֆինանսավորման ձևի: 2-րդ մասում տրված են նաև վաճառքի վերաբերյալ հատուկ դրույթներ:

 

Բ. Վարկային պայմանները

 

Հետևյալ պայմանները վերաբերվում են վաճառքի դոլարով կամ ներկրող երկրի տեղական տարադրամով (հետայսու` տեղական տարադրամ) ֆինանսավորմանը վարկային պայմաններով, երբ ֆինանսավորման այս պայմանները նշված են մաս 2-ում:

1. Յուրաքանչյուր օրացույցային տարում ֆինանսավորվելիք սույն համաձայնագրով առաքվող ապրանքների և փոխադրման համար հատկացվող վարկի մայր գումարը (հետայսու` մայր գումար) բաղկացած կլինի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից ապրանքների և օվկիանոսային փոխադրումների համար բաց թողնված գումարից (դոլարով), որը ֆինանսավորում է արտահանող երկիրը համաձայն վարկային պայմանների (բացառելով օվկիանոսային փոխադրման տարբերությունը): Վարկի մայր գումարը կվճարվի համաձայն սույն համաձայնագրի երկրորդ մասում ներկայացված գրաֆիկի: Հետագա հերթական վճարումները կկատարվեն դրանից հետո մեկ տարի ժամանակահատվածներով: Մայր գումարի բոլոր վճարումները պետք է կատարվեն մինչև սահմանված ժամկետի ավարտը:

2. Յուրաքանչյուր օրացույցային տարում մատակարարված ապրանքի կամ փոխադրման ֆինանսավորումից հետո մայր գումարի չվճարված մնացորդի համար գանձվող տոկոսադրույքը սկսվում է հաշվարկվել օրացույցային տարվա տարվա վերջին առաքման օրվանից: Տոկոսադրույքը պետք է վճարվի ոչ ուշ քան վարկի մայր գումարի յուրաքանչյուր հերթական վճարման ժամկետը լրանալու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ առաջին հերթական վճարման ժամկետը վերջին առաքման ժամկետից հետո կազմում է ավելի, քան մեկ տարին: Այս դեպքում տոկոսների առաջին վճարումը պետք է կատարվի ոչ ուշ քան վերջին առաքումից մեկ տարի հետո, և դրանից հետո տոկոսները կվճարվեն տարեկան և ոչ ուշ քան վարկի մայր գումարի յուրաքանչյուր հերթական վճարման ժամկետի լրանալու օրը:

3. Տոկոսի հաշվարկման սկսելու օրվանից մինչև առաջին հերթական վճարման օրը. տոկոսը հաշվարկվում է ըստ սույն համաձայնագրի երկրորդ մասում նշված նախնական տոկոսադրույքի չափը: Դրանից հետո տոկոսները կհաշվարկվեն հետագա դրույքաչափերով, ինչպես նշված է համաձայնագրի երկրորդ մասում:

4. Սույն համաձայնագրով վճարվելիք վարկի մայր գումարը և տոկոսները հաշվարկվում են ԱՄՆ դոլարով:

 

Գ. Վճարման պայմանները

Դոլարով վարկի պայմաններով ֆինանսավորվող ապրանքների օվկիանոսային բեռնափոխադրումների դիմաց բոլոր վճարումները պետք է կատարվեն ԱՄՆ դոլարով:

 

Դ. Վճարումների ավանդը (դեպոզիտ) Ներկրող երկրի կառավարությունը պետք է կատարի կամ լիազորի որևէ մեկին կատարելու վճարումներ «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ին տարադրամով, գումարով և փոխանակման կուրսով` սույն համաձայնագրում նախատեսված, գանձարան, «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն», ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտ, Վաշինգտոն D.C., 20250, եթե կողմերը փոխհամաձայնության չեն եկել վճարման այլ եղանակի մասին:

 

Հոդված III

 

Ա. Համաշխարհային առևտուր

 

Երկու կառավարությունները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի համաձայնագրով նախատեսված գյուղատնտեսական ապրանքների վաճառքը չվնասի այս ապրանքները արտահանող երկրի բնականոն վաճառքներին կամ էլ չխաթարի գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները, կամ էլ այդ երկրների հետ առևտրական նորմալ հարաբերությունները: Այս պայմանն իրականացնելիս հացահատիկի արտադրության հարցերով զբաղվող նախարարությունը պետք է`

1. Երաշխավորի, որ այլ երկրներից և արտահանող երկրից մտնող բոլոր ներմուծումները ներկրող երկիր, որոնց դիմաց վճարվում է ներկրող երկրի ռեսուրսներից, առնվազն հավասար լինեն այն գյուղատնտեսական ապրանքների քանակություններին, որոնք կարող է նշված լինել երկրորդ մասում տրված իրացման գրաֆիկում, յուրաքանչյուր ներկրման ժամանակահատվածի և յուրաքանչյուր հաջորդ համեմատելի ժամանակահատվածի ընթացքում, երբ կատարվում է սույն համաձայնագրով ֆինանսավորվող ապրանքների առաքումը: Յուրաքանչյուր ներկրման ժամանակահատվածի համար վաճառքի այս սովորական պայմանները բավարարող ապրանքային ներկրումները պետք է իրականացվեն ի լրումն սույն համաձայնագրով ֆինանսավորվող գումարների,

2. Ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի սույն համաձայնագրով գնվող գյուղատնտեսական ապրանքների վերավաճառքը, վերաբեռնումը, տրանզիտը այլ երկրներ կամ երկրի ներքին կարիքներից բացի այլ նպատակներով օգտագործելը (բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ քայլերը թույլատրվեն և վավերացվեն ԱՄՆ-ի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից), և

3. Ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցների, որպեսզի կանխարգելի սույն համաձայնագրի երկրորդ մասում նշված արտաքին կամ ներքին ծագման ցանկացած ապրանքի արտահանումը դրա սահմանափակման ժամանակահատվածում, որը տրված է մաս երկրորդի արտահանման սահմանափակման աղյուսակում (բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ քայլերը հատկորոշված լինեն մաս երկրորդում կամ այլ կերպ թույլատրվեն և վավերացվեն «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից):

 

Բ. Մասնավոր առևտուր

 

Այս համաձայնագրի պայմանները իրականացնելիս երկու կառավարությունները պետք է ապահովեն առևտրի պայմաններ, որոնք թույլ կտան մասնավոր առևտրականների արդյունավետ գործունեության ծավալումը:

 

Գ. Հաշվետվություն

 

Բացի այն հաշվետվությունների, որ համաձայնվել էին ներկայացնել երկու կառավարությունները, ներկրող երկրի կառավարությունը պետք է մաս երկրորդի վեցերորդ կետում նշված ձևով և նշված ժամկետներում ներկայացնի

1. հաշվետվություն համաձայնագրով գնված յուրաքանչյուր բեռի ժամանման մասին, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր նավի անունը, ստացված ապրանքը և քանակությունը, բեռնաթափման նավահանգիստը, բեռնաթափումն ավարտելու օրը, ժամանման պահին ապրանքի վիճակը, փոխադրման ժամանակ եղած նշանակալի կորուստները կամ վնասները: ԱՄՆ-ի դրոշակակիր նավերով փոխադրման ընթացքում կորուստներից կամ վնասից բխող հայցը` հատուցման կամ փոխադրման ծախսերի կրճատման վերաբերյալ,

2. հաշվետվություն սույն համաձայնագրով բաշխված և/կամ վաճառված ապրանքի քաշի մասին,

3. հաշվետվություն, որն ընդգրկում է սույն համաձայնագրի առաջին կետով նախատեսված մատակարարման ժամկետը, և որը պարունակում է` վիճակագրական տվյալներ այն մասին, թե արդյոք ապրանքի ծագման երկրի ներկրումները բավարարում են համաձայնագրի երկրորդ մասի երկրորդ կետում նշված պայմաններին; տեղեկանք այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են սույն հոդվածի Ա. կետի երկրորդ և երրորդ դրույթներին իրագործելու համար; վիճակագրական տվյալներ ստացող երկրի կողմից այն ապրանքների արտահանումների մասին, որոնք նույնն են կամ նման են սույն համաձայնագրով ներկրվող ապրանքներին (այսինքն մաս երկրորդի կետ չորրորդում նշված ապրանքներին); հայտարարագիր սույն համաձայնագրով ներկրվող ապրանքների օգտագործման մասին; հայտարարագիր այն միջոցառումների մասին, որ ձեռնարկվում են սույն հոդվածի Է. կետի դրույթներն ապահովելու համար,

4. տարեկան հաշվետվություն սույն համաձայնագրի մաս երկրորդի հինգերորդ կետում նշված զարգացման ծրագրի միջոցառումների և/կամ այլ նպատակների իրագործման առաջընթացի մասին:

 

Դ. Հաշիվների փոխհաշվարկի և կարգավորման կանոնակարգը

 

Երկու կառավարությունները յուրաքանչյուրն իր հերթին պետք է մշակեն կանոնակարգեր, որոնք դյուրացնում են յուրաքանչյուր օրացույցային տարվա ընթացքում առաքվող ապրանքների առնչությամբ ֆինանսավորված գումարների համապատասխան գրանցումների փոխհաշվարկ: Անհրաժեշտության դեպքում երկու կառավարությունները կարող են փոխադարձ համաձայնության գալով համապատասխան կարգավորում մտցնելու այդ հաշիվներում:

 

Ե. Սահմանումներ

 

Սույն համաձայնագրի նպատակների համար`

1. Առաքումը կհամարվի իրականացված ըստ այն ժամկետների, որ նշված է օվկիանոսային բեռնագրում, որը ստորագրվել կամ անվանագրվել է նավի ընկերության կողմից,

2. Ներմուծումը կհամարվի իրականացված այն ժամանակ, երբ ապրանքը մտել է երկիր և անցել է ներկրող երկրի մաքսատունը (եթե այդպիսին գոյություն ունի):

3. Ներմուծումը համարվում է կատարված, երբ ապրանքը ներմուծող երկրում անցել է մաքսատունը և մտել նորմալ բաշխման ուղի, ներառյալ, երբ այն փոխադրվել է ալրաղացներ, հացի գործարաններ, զտման գործարաններ կամ հետագա վերամշակման այլ հաստատություններ կամ փոխադրվել է տեղական շրջանային կամ կենտրոնական պահեստներ հետագա բաշխման համար կամ ուղղակիորեն փոխադրվել է առևտրական կամ պետական մեծածախ կամ մանրածախ կենտրոններ:

 

Զ. Խորհրդակցություն

 

Երկու կառավարությունները կողմերից մեկի խնդրանքով պետք է խորհրդակցեն սույն համաձայնագրի շրջանակներում ծագած որևէ հարցերի վերաբերյալ, ներառյալ սույն համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման աշխատանքները:

 

Է. Ճանաչում և հրապարակայնություն

 

Ներկրող երկիրը պետք է ձեռնարկի նախքան առաքումը փոխհամաձայնեցված այնպիսի միջոցառումներ, որոնցով ներկրող երկրի բաշխման կետերում պարենային ապրանքը կճանաչվի որպես խաղաղության նպատակով ամերիկյան ժողովրդի կողմից բարեկամորեն տրամադրված սննդանյութը:

 

Ը. Բաշխում

 

1. Ներկրող երկրի կառավարությունը չպետք է այնպիսի քայլերի դիմի, որի արդյունքում սույն համաձայնագրի ներքո ֆինանսավորվող գյուղմթերքները բաշխվեն ելնելով քաղաքական համոզմունքներից, աշխարհագրական տեղարումից, ստացումների կամ պոտենցիալ սպառողների ազգային կամ կրոնական պատկանելիությունից:

2. Սույն համաձայնագրով ֆինանսավորվող գյուղմթերքները չպետք է բաշխվեն, իրացվեն կամ հատկացվեն զինուժի օգնությամբ, եթե դրա համաձայնությունը չտրվի «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի կողմից:

 

Թ. Առկայություն

Սույն համաձայնագիրը կախված է սույն համաձայնագրի գործողության ժամանակահատվածի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում անհրաժեշտ հատկացումների և գյուղապրանքների առկայությունից:

 

ՄԱՍ 2. ՄԱՍՆԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կետ 1. Ապրանքացանկ

 

Ապրանք Մատակարարման ժամկետը  Մոտավոր քանակը Արտահանման մաքսիմում

(ԱՄՆ ֆինանսական տարի) (մետրիկ տոննա) շուկայական արժեքը

(ԱՄՆ մլն դոլար)

Ցորեն         1999               72.500            8.1

Օվկիան. փոխադրում (նախահաշիվ)                      1.9

       ԸՆԴԱՄԵՆԸ                                   10.0

        

Կետ 2. Վճարման պայմանները. Դոլարով վարկ

1. Հերթական վճարումների թիվը-26 (քսան վեց):

2. Յուրաքանչյուր հերթական վճարման չափը-ամենամյա մոտավորապես

հավասարաչափ գումարներով:

3. Առաջին հերթական վճարման ժամկետը-5 (հինգ) տարի ապրանքների

վերջին առաքումից հետո յուրաքանչյուր օրացույցային տարի:

4. Նախնական տոկոսադրույքը-մեկ և յոթանասուն հինգ տոկոս (1.75 %):

5. Հետագա տոկոսադրույքը-մեկ և յոթանասուն հինգ տոկոս (1.75 %):

 

Կետ 3. Վաճառքի աղյուսակ

 

Ապրանք   Ներմուծման ժամկետը         Սովորական շուկայական

         (ԱՄՆ ֆինանսական տարի)      պահանջը (մետրիկ տոննա)

Ցորեն        1999 թ.                    123.600

 

Կետ 4. Արտահանման սահմանափակումներ

 

Ա. Արտահանման սահմանափակման ժամկետը

 

Արտահանման սահմանափակման ժամկետը 1999 թ. ԱՄՆ ֆինանսական տարին կամ հետագա ցանկացած այլ տարի, որի ընթացքում ներմուծվում կամ օգտագործվում են սույն համաձայնագրով ֆինանսավորվող ապրանքները:

 

Բ. Ապրանքներ, որոնց հանդեպ կիրառվում են արտահանման սահմանափակումներ

Սույն համաձայնագրի մաս 1-ի հոդված 3-ի Ա3 կետի նպատակների համար այն ապրանքները, որոնք չեն կարող արտահանվել, հետևյալն են` ցորեն, ցորենի ալյուր, կլոր ցորեն, սեմոլինա, ֆարինա կամ բլղուր (կամ էլ նույն ապրանքների այլ անվանումների տակ):

 

Կետ 5. Զարգացման ծրագիր

 

Ա. Գյուղմթերքները, որոնք նշված են սույն համաձայնագրում կամ դրանց վաճառքից ստացված տարեկան եկամուտը կներգրավվեն ներկրող երկրի ընդհանուր զարգացման պլանում, որը կբարելավի պարենային ապահովածությունը և գյուղատնտեսության զարգացումը, կթեթևացնի աղքատությունը, կնպաստի գյուղատնտեսության լայնամասշտաբ, արդարացի և կենսունակ զարգացմանը, հետևյալ կերպ.

1. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտադրողներին բարելավելու ցորենի, կերային հատիկաբույսերի, պտուղ-բանջարեղենի արտադրությունը (բերքատվությունը) և կշարունակի բարելավել տեղական գյուղատնտեսության ենթակառուցվածքը:

2. ՀՀ կառավարությունը կշարունակի աշխատունակ բանկային համակարգի աջակցմանն ուղղված բանկային բարեփոխումների իրականացումը, որն իր հերթին ներառում է գյուղատնտեսության զարգացման համար վարկավորումը:

3. Սույն համաձայնագրով առկա ապրանքների վաճառքից հետո բոլոր հասույթները պետք է օգտագործվեն ՀՀ կառավարության կողմից ընդհանուր բյուջեի օժանդակման համար` առաջնայնությունը տալով վերոհիշյալ Ա1 և Ա2 պարագրաֆների կետերին:

4. ՀՀ կառավարությունը պետք է հատկացնի սույն համաձայնագրով առկա ապրանքների և վաճառքից գոյացած հասույթների 10 %-ը կամ ընդհանուր առմամբ ոչ պակաս քան 1.0 մլն ԱՄՆ դոլար ուղղակիորեն այն ծրագրերին, որոնք կապված են գյուղատնտեսական սեկտորում 1998-1999 թ.թ. երաշտի արդյունքով առաջացած բնական աղետի հետևանքների վերացման հետ: Այս ծրագրերը պետք է հետևեն այն կարիքներին, որոնք նշված են ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից 1999 թ. փետրվարին հրապարակված «Գյուղատնտեսության սեկտորում բնական աղետի հետևանքների վերացման միջոցառումների մասին ծրագրում»:

 

Բ. Ներկրող երկրի մրցունակ մասնավոր սեկտորի մասնակցությունը սույն համաձայնագրով առաքված գյուղմթերքների պահեստավորման, շուկա հանման, փոխադրման և բաշխման գործընթացում կխրախուսի հետևյալ կերպ.

1. վաճառել PL-480-ի ապրանքների 100 % հասարակական աճուրդով տոնավաճառում և մրցունակ շուկայական գներով, ինչպես որոշված է աճուրդային գործընթացները ղեկավարելու հանձնաժողովի կողմից:

2. Խթանել մասնավոր գործարքները` հնարավորություն ընձեռելով գյուղմթերք արտադրողներին ապրանքը վաճառել մրցակցային հիմունքներով

3. հետսեփականաշնորհման գործընթացում շարունակել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը` այդ թվում վերամշակման և բաշխման ձեռնարկությունները, գյուղատնտեսությունը մատակարարող ընկերությունները, ալրաղացները և հացի գործարանները: Տվյալ քայլերը պետք է համապատասխանեն սեփականաշնորհման մասին ներկրող երկրի սեփական օրենսդրությունը:

 

Գ. Ներկրող երկրի կառավարությունը «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի խնդրանքով պետք է ներկայացնի հաշվետվություններ այն առաջընթացի մասին, որ տեղի է ունենում սույն կետում նկարագրված զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Կետ VI Հաշվետվություններ

 

Հոդված 3-ի Գ1 պարագրաֆի Ա, Բ և Գ ենթակետերով պահանջվող հաշվետվությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2000թ. հունվարի 31-ը: Տարեկան հաշվետվությունը պլանների կատարման մասին (ենթակետ Դ) պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 1999 թ. սեպտեմբերի 30-ը:

 

ՄԱՍ 3. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ա. Սույն համաձայնագիրը. այդ թվում` ապրանքների առաքումը, ֆինանսավորումը և վաճառքը կարող է որևէ պատճառով կարող է դադարեցվել ցանկացած կողմից, մյուս կողմին դադարեցման վերաբերյալ գրավոր տեղեկացմամբ: Նման դադարեցումը ուժի մեջ է մտնում տեղեկացումից անմիջապես հետո: Դադարեցման պահին ներկրող երկրի կողմից կրվող որևէ ֆինանսական պարտավորություն չի կարող անտեսվել:

Բ. սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից (կամ այն ժամանակ, երբ որոշվել է փոխանակել նամակներ` ներկրող երկրի անհրաժեշտ ներքին ընթացակարգերը ավարտելուց հետո):

Սույն համաձայնագիրը ստորագրել են համապատասխան կողմերի ներկայացուցիչները, որոնք լիովին լիազորված են այդ նպատակի համար:

Բանակցությունները վարվել են Երևանում, ստորագրված է Վաշինգտոնում անգլերեն և հայերեն լեզուներով: Որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է անգլերեն օրինակը:

 

    ԱՄՆ-ի կառավարության «Քոմոդիթի      ՀՀ կառավարության

    Քրեդիթ Քորփորեյշնի» կողմից         կողմից

 

    Ստորագր.                            Ստորագր.

 

    Անուն. Քրիստոֆեր Է. Գոլդվայթ        Անուն. Ռուբեն Շուգարյան

    Պաշտոն. Կոմերցիոն տնօրեն և          Պաշտոն. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ

    փոխնախագահ «Քոմոդիթի                և  լիազոր դեսպան

Քրեդիթ Քորփորեյշն»

 

    Ամսաթիվ.                            Ամսաթիվ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.1999
N 497
Որոշում