Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱ ...

 

 

040.0624.270614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2014 թվականի N 624-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի (80 տոկոս) կառավարման լիազորություններն իրականացնող մարմին, և հաշվի առնելով 20 տոկոս բաժնետերերի իրավունքներն ու շահերը, ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ընկերության սեփականությունը հանդիսացող` ստորև նշված գույքի առանձնացումը`

1) հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 49 հասարակ անվանական բաժնետոմս (հաշվեկշռային արժեքը` 49.0 հազ. դրամ).

2) շենք, շինություններ և հարակից հողատարածքներ (գնահատված արժեքը` 406651.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի ներդնումը հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, պահպանելով պետական մասնակցությամբ 49 տոկոս չափը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանցման մասին պայմանագրերի կնքումը` այդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

3) առաջարկել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումային գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացել իր միջոցների հաշվին:

4. Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 24.10.2019 թիվ 1476-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 19-ի

N 624-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                   |Գնահատված   |Կադաստրային|

|ը/կ|                                   |արժեքը      |արժեքը     |

|   |                                   |(հազ. դրամ) |(հազ. դրամ)|

|___|___________________________________|____________|___________|

|1. |Լաբորատորիա` 3655.1 քառ. մետր      |  345871.474|   41004.25|

|   |ընդհանուր մակերեսով                |            |           |

|___|___________________________________|____________|___________|

|2. |Կոմպլեկտավորման պահեստ` 550.8 քառ. |   27663.589|   9705.396|

|   |մետր ընդհանուր մակերեսով           |            |           |

|___|___________________________________|____________|___________|

|3. |Դարբնոցային մասնաշենք` 253.4 քառ.  |   13894.054|   4901.625|

|   |մետր ընդհանուր մակերեսով           |            |           |

|___|___________________________________|____________|___________|

|4. |Ա/Պ պահեստ` 30.6 քառ. մետր         |    1221.811|     250.73|

|   |ընդհանուր մակերեսով                |            |           |

|___|___________________________________|____________|___________|

|5. |Մետաղական պահեստ` 82.5 քառ. մետր   |    4825.739|   1642.452|

|   |ընդհանուր մակերեսով                |            |           |

|___|___________________________________|____________|___________|

|6. |Պարիսպ` 16.4 խոր. մետր ծավալով     |     953.208|      -    |

|___|___________________________________|____________|___________|

|7. |Հողատարածք` 5937.84 քառ. մետր      |   12221.125|   1483.589|

|   |ընդհանուր մակերեսով                |            |           |

|_______________________________________|____________|___________|

|                Ընդամենը               |    406651.0|  58988.042|

.________________________________________________________________.

 

@.ը

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.06.2014
N 624-Ա
Որոշում