Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 ապրիլի 2014 թվականի N 17

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի նիստի N 40 արձանագրության 14-րդ կետի 2-րդ ենթակետի`

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. ապրիլի 30-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգի (այսուհետ` հայեցակարգ) ընդունումը բխում է երկրի գիտելիքահեն տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի կատարելագործման և բնակչության կյանքի որակի բարձրացման անհրաժեշտությունից, ինչպես նաև մարդու մտավոր գործունեության պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման պետություն-մասնավոր հատվածի համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունից:

2. Գիտության ոլորտի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ուղղակիորեն և անուղղակիորեն ստեղծում է միջավայր բնակչության սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների լուծման գործում գիտական և գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական բնույթի մոտեցումների կիրարկման համար: Գիտության ոլորտում արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր է ապահովել ստեղծված գիտական արդյունքների առևտրայնացում` նյութական ոլորտի հեռանկարային և կայուն զարգացման համար:

3. Գիտական օբյեկտները սույն հայեցակարգում դիտարկվում են որպես այնպիսի նշանակության օբյեկտներ, որոնք մեկը մյուսով փոխարինելի չեն: Դրանց օգտագործման գերակայությունը որոշվում է պետության տնտեսական զարգացման մակարդակով և սոցիալական զարգացման ռազմավարական հայեցակարգով:

4. Գիտական օբյեկտների կառուցումը, վերակառուցումը և հիմնանորոգումը և արդիականացումը դիտվում է որպես երկրի տնտեսական աճի ավելացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև մրցունակ գիտություն ունենալու հիմնական գործոններից մեկը:

5. Հայեցակարգը սահմանում է «Գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» մշակվելիք պետական ծրագրի նպատակների իրականացման ռազմավարությունը, որն արտահայտվում է խնդիրների լուծման եղանակների, ուղղությունների և փուլերի ներկայացմամբ:

6. Հասկացությունների ընկալման և կիրառման հստակեցման նպատակով Հայեցակարգում տրված են դրա բաղադրիչների բովանդակային մեկնաբանման հետևյալ սահմանումները.

Նոր շինարարություն` նոր ստեղծվող շենքերի, կառուցվածքների շինարարությունն է նոր մակերեսների վրա, ինչպես նաև շահագործումից հետո ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող մասնաճյուղերի և նոր արտադրությունների շինարարությունը: Եթե շինարարությունն իրականացվում է հերթերով` ապա նոր շինարարություն են համարվում առաջին և հաջորդող հերթերը` մինչև նախագծված հզորությունների ամբողջական գործարկումը:

Հիմնանորոգում` վերակառուցման սահմանման տակ չընկնող` շենքի կամ կառուցվածքի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետա-գեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների համալիր է` անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինմամբ, ինչպես նաև շահագործական ցուցանիշների բարելավմամբ:

Վերակառուցում` շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր է` ուղղված շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը:

7. Վերակառուցման ժամանակ հիմնանորոգման աշխատանքներից բացի կարող են իրականացվել`

1) հատակագծային փոփոխություններ, վրակառույցների, ներկառույցների, կցակառույցների շինարարություն, կամ հիմնավորման դեպքում` վերջիններիս քանդում,

2) ինժեներական սարքավորման մակարդակի բարելավում` ներառյալ ինժեներական ուղիների վերակառուցումը` բացառությամբ մայրուղային,

3) շենքի ճարտարապետական արտահայտչության բարելավում,

4) գիտական լաբորատորիաների, գրադարանների և կոմունալ նշանակության օբյեկտներում օժանդակ և սպասարկող շենքերի ու կառուցվածքների ընդլայնում կամ նորերի կառուցում:

8. Սույն հայեցակարգի իմաստով` արդիականացումը կապված է սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների տեխնոլոգիական և ծառայողական նշանակության փոփոխման, բեռնվածքի աճի, նոր որակների ստեղծման անհրաժեշտության հետ` համաձայն սույն հայեցակարգի բովանդակության:

9. Գիտական օբյեկտներ են համարվում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, հիմնադրամները, կենտրոնները, լաբորատորիաները, կոնֆերանս դահլիճները, գիտական գրադարանները և այլ գիտական կազմակերպությունները:

 

II. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

10. Գիտության բնագավառի դիտարկված ոլորտների արդի վիճակը բնորոշվում է հետևյալ հիմնական գծերով և զարգացման միտումներով`

1) հիմնականում բարոյապես և ֆիզիկապես մաշված շարժական և անշարժ գույքով և աշխատանքի ցածր զինվածությամբ,

2) գիտության ոլորտի կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնարար և կիրառական նշանակության արդյունքների ցածր առևտրայնացման մակարդակի առկայությամբ, ինչպես նաև մրցունակության հնարավորությունների սահմանափակությամբ,

3) գործող գիտության ոլորտի կազմակերպությունների քանակի նվազմամբ (միավորման հաշվին)` նյութատեխնիկական բազայի պահպանման ուղղությամբ ֆինանսական միջոցների սահմանափակության պատճառով,

4) գիտության ոլորտին ուղղված ներդրումների ծավալների կրճատմամբ,

5) գիտության ոլորտի կազմակերպությունների գործող զարգացման ծրագրերի և տնտեսական աճ ապահովող կիրառական և հիմնարար բնույթի հետազոտությունների և դրանց միջև առկա պահանջարկի կապի խզվածությամբ, այն է` գիտություն-արտադրություն կապերի խզվածություն:

11. Գիտության ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ներդրումները մեծ ծավալներ չեն կազմում (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

2010-2013 թթ. գիտության ոլորտի կազմակերպություններում պետական

բյուջեի միջոցների հաշվին կատարված ներդրումները և դրանց

կառուցվածքն ըստ ուղղությունների

 

._____________________________________________________________________.

|N|Ներդրում- |    2010 թ.  |    2011 թ.   |   2012 թ.   |    2013 թ.  |

| |ների      |             |              |             |             |

| |ուղղու-   |             |              |             |             |

| |թյունները |             |              |             |             |

|_|__________|_____________|______________|_____________|_____________|

| |          |Ծավալը, |Մաս-|Ծավալը, |Մաս- |Ծավալը, |Մաս-|Ծավալը, |Մաս-|

| |          |հազ.    |նաբա|հազ.    |նաբա-|հազ.    |նաբա|հազ.    |նաբա|

| |          |դրամ    |ժի- |դրամ    |ժինը,|դրամ    |ժի- |Դրամ    |ժի- |

| |          |        |նը, |        |%    |        |նը, |        |նը, |

| |          |        |%   |        |     |        |%   |        |%   |

|_|__________|________|____|________|_____|________|____|________|____|

|1|Գիտական   |169851.6| 100|124487.4| 89.9|179934.4|91.1|100022.8|95.1|

| |օբյեկտների|        |    |        |     |        |    |        |    |

| |հիմնանորո-|        |    |        |     |        |    |        |    |

| |գում      |        |    |        |     |        |    |        |    |

|_|__________|________|____|________|_____|________|____|________|____|

|2|Գիտական   |     0  |   0| 14028.0| 10.1| 17610.1| 8.9|  5153.2| 4.9|

| |օբյեկտների|        |    |        |     |        |    |        |    |

| |շինարարու-|        |    |        |     |        |    |        |    |

| |թյուն     |        |    |        |     |        |    |        |    |

|_|__________|________|____|________|_____|________|____|________|____|

| |ԸՆԴԱՄԵՆԸ  |169851.6| 100|138515.4|  100|197544.6| 100|105176.0| 100|

._____________________________________________________________________.

 

12. Գիտական օբյեկտների քանակի, մակերեսների, հզորության և տեխնիկական վիճակի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ և համապատասխան նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ`

1) գիտական օբյեկտների գերակշիռ մասը կարիք ունի հիմնանորոգման, արդիականացման,

2) քաղաքային համայնքներում գիտական օբյեկտների փաստացի բեռնվածքը մեծամասամբ ցածր է նորմատիվ բեռնվածքից, ինչից հետևում է, որ նոր շինարարության համար պահանջվող ծավալները ներկայումս հարաբերականորեն ցածր են հիմնանորոգման ակնկալվող ծավալներից և սահմանափակվում են մինչև 20%-լավ, 21-40%-բավարար, 41-60%-անբավարար, 61-85%-անբավարար, 86-100%-քանդված վիճակում գտնվող օբյեկտների փոխարինման անհրաժեշտ ծավալներով,

3) գիտական օբյեկտների որոշակի մասը վերջին տարիներին հիմնանորոգվել է տարբեր ծրագրերի շրջանակներում և տարբեր ֆինանսական աղբյուրներից` ՀՀ պետական բյուջեի ու տարբեր դրամաշնորհներով հատկացված միջոցներով:

4) գիտական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և արդիականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները բերված են Տեղեկանք 1-ում (ըստ առանձին կազմակերպությունների) և Տեղեկանք 2-ում (ամփոփ տեսքով),

13. Հայեցակարգի մշակման շրջանակներում հավաքագրված տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գիտական օբյեկտների տեխնիկական վիճակը բնութագրող ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը (նկար 1):

 

Նկար 1. ՀՀ գիտական օբյեկտների տեխնիկական վիճակը բնութագրող

ցուցանիշները

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

14. Հայեցակարգի մշակման շրջանակներում հավաքագրված տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի կազմակերպությունների կողմից պահանջվող ֆինանսավորման գնահատականն ունի հետևյալ տեսքը (նկար 2):

 

Նկար 2. ՀՀ գիտական օբյեկտների համար պահանջվող ֆինանսավորման

գնահատականի կառուցվածքը

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

15. Հայեցակարգի մշակման հիմնական նպատակը գիտական օբյեկտների հիմնանորոգման, նորերի կառուցման, գոյություն ունեցողների արդիականացման հեռանկարային (երկարաժամկետ` մինչև 15 տարի տևողությամբ) և ընթացիկ (միջնաժամկետ` մինչև 3 տարի տևողությամբ) փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է` հաշվի առնելով համակարգային բազմաթիվ գործոններ, որոնցից հիմնականներն են`

1) երկրի տնտեսության զարգացման տեմպերը գիտական հիմքերի վրա կազմակերպելը,

2) գիտության ոլորտի կազմակերպությունների մրցունակության բարձրացումը,

3) համաշխարհային գիտական կենտրոնների հետ ինտեգրացիոն քաղաքականության մշակումը,

4) գիտության ոլորտի կազմակերպություններում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը,

5) գիտական արդյունքի առևտրայնացման և մրցունակության բարձրացման մոտեցումների որդեգրումն ու իրականացումը,

6) գիտության ոլորտում տեղեկատվական և ինտեգրացիոն զարգացումները:

16. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները`

1) մշակել գիտական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ձևավորման կարգը և ցուցանիշները,

2) սահմանել տեղեկատվության հավաքագրման կարգը և անհրաժեշտ միջոցները,

3) ներկայացնել առաջարկություններ ծրագրի (ծրագրերի) կատարման աստիճանի, պետական գույքի արդյունավետ կառավարման և գիտական արդյունքի ձևավորմանը նպաստող քաղաքականության մշակման և դրա ձևերի վերաբերյալ,

4) սահմանել ծրագրի (ծրագրերի) գերակայությունները և իրականացման հիմնական փուլերը,

5) հաշվարկել ծրագրի (ծրագրերի) իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոտավոր ծավալը և սահմանել հնարավոր աղբյուրները` ըստ սահմանված վարչական միավորների, ելնելով ժողովրդագրական և գիտության զարգացման ցուցանիշներից,

6) վերլուծել գիտական օբյեկտներով հագեցվածության աստիճանը, ինչպես նաև որոշել այդ օբյեկտների օպտիմալ բաշխվածությունը, որը թույլ կտա ապահովել դրանց անհրաժեշտ բեռնվածությունը և նպատակային օգտագործումը,

7) ապահովել Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման մշակվելիք ենթածրագրերի կապը,

8) պետական կառավարման համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների միջև բաշխել և համակարգել գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման բնագավառում կատարվելիք գործառույթները,

9) առաջարկել և հիմնավորել գիտության առանձին ոլորտներում գույքային հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև գործող իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները,

10) ներկայացնել առաջարկություններ գիտության առանձին բնագավառներում պետական և ոչ պետական սեփականություն համարվող օբյեկտների հարաբերակցությունների վերաբերյալ,

11) ներկայացնել առաջարկություններ գիտության առանձին բնագավառներում առավել արդյունավետ գործող կազմակերպաիրավական ձևերի կիրառման (հիմնադրամ, բաժնետիրական ընկերություն, ՊՈԱԿ և այլն) վերաբերյալ,

12) ներկայացնել առաջարկություններ գիտական օբյեկտների արդիականացման ուղիների վերաբերյալ: Տվյալ խնդրի լուծումն իրականացնելու համար, մասնավորապես, առաջարկվում է կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևյալ մոտեցումները`

ա. պետության և մասնավոր անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ստեղծում,

բ. հիմնադրամների ստեղծում, որը կունենա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր անձանց գույքային ներդրումներ,

գ. գույքի օգտագործման իրավունքի (վարձակալություն, հավատարմագրային կառավարում) փոխանցում:

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Պետական գերակա խնդիրների լուծման անհրաժեշտությունը և գիտական օբյեկտների առկա վիճակը թելադրում են պետության կողմից ոլորտի զարգացման ընտրովի ներդրումային օժանդակման կազմակերպում, ինչը հնարավոր է միայն համապատասխան ծրագրի մշակման դեպքում: Ծրագրի և ծրագրային հայեցակարգի մշակմանը պետք է նախորդի գիտության ոլորտի հաստատությունների գործունեության վերլուծությունը, որը պետք է ներառի`

1) պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների քանակը,

2) դրանց հիմնական միջոցների վիճակը,

3) պոտենցիալ հզորությունը,

4) փաստացի բեռնվածությունը:

18. Նշված վերլուծությունը կատարելու համար անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանի ստեղծում: Հայեցակարգն առաջարկում է տվյալների հավաքագրման ստանդարտ ձև (Տեղեկանք 3-ը), որի 22 ցուցանիշները խմբավորված տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ`

1) օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպաիրավական ձևը,

2) շենքերի, շինությունների քանակը և հարկայնությունը,

3) կառուցման տարին,

4) հողատարածքի և առանձին օբյեկտի մակերեսները,

5) օբյեկտի գերատեսչական և տարածքային ենթակայությունը,

6) ենթավարձակալության տրված տարածքների նպատակը և մակերեսները,

7) փաստացի բեռնվածությունը,

8) նորմատիվային հզորությունը,

9) տեխնիկական վիճակը:

19. Գիտական օբյեկտների պահանջարկը հաշվարկվում է գործող հզորությունների և գիտական ու գիտատեխնիկական հիմնարար և կիրառական բնույթի արդյունքների ստեղծման, բնակչության կանխատեսվող թվաքանակի, տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման և մյուս առանձնահատկությունների հիման վրա: Դրանց տեղաբաշխման համար անհրաժեշտ տարածքային ռեսուրսները հաշվարկվում են քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներով:

 

V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

20. Տեղեկատվության հավաքագրումն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատանքային խմբի ստեղծում:

21. Տեղեկատվությունը հավաքագրվում է հետևյալ հիմնական հոսքերով`

1) ՀՀ ԳԱԱ հետազոտական ինստիտուտներից ստացված տեղեկություններ,

2) ՀՀ նախարարությունների կազմում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից ստացված տեղեկություններ:

22. Տեղեկատվության հավաքագրման ներկայացման և մշակման գործընթացը պետական կառույցներում իրականացվում է պարտականությունների կատարման շրջանակներում: Ֆինանսական և տեխնիկական միջոցների կարիքը հիմնականում կապված է լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի գնահատման և շինարարական, վերանորոգման, տեխնիկական արդիականացման աշխատանքների կատարման նախահաշվային ծախսերի որոշման հետ, որոնց ծավալները հնարավոր կլինի որոշել ծրագրի մշակման ժամանակ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾՐԱԳՐԱՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Գիտության ոլորտի կազմակերպությունների հիմնանորոգման, կառուցման, և արդիականացման ծրագրերի (ներառյալ ենթածրագրերի) հիմնական ուղղությունները ելնելով ծրագրանպատակային մոտեցման կիրառման տեսանկյունից պետք է իրագործել հետևյալ կերպ.

1) հիմնանորոգման, կառուցման ծրագրեր իրականացնել բոլոր գիտության ոլորտի կազմակերպություններում` ապահովելու համար նվազագույն գործունեության պայմաններ,

2) այնուհետև, առաջնայնությունը տալով կիրառական և բարձր առևտրայնացման հավանականություն ու մրցունակություն ունեցող գիտական արդյունքներին` արդիականացման ծրագրեր իրականացնել այդ կազմակերպություններում,

3) առաջնայնություն տալ նաև համաֆինանսավորվող նախագծերին` պետական բյուջեի միջոցներն արդյունավետ օգտագործելու համար:

24. Գիտական օբյեկտների շինարարության ներդրումային ծրագրի (ծրագրերի) մշակման ժամանակ III բաժնում նշված գործոններից բացի անհրաժեշտ է հաշվի առնել`

1) գիտության առանձին ոլորտներում (ճյուղերում) տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները և համաշխարհային վերջին զարգացումները,

2) գերբեռնված հաստատությունների ընդլայնման, վերակառուցման, արդիականացման հնարավորությունը,

3) 41-60% անբավարար և 61-85% վթարային վիճակում գտնվող, շահագործման նորմերին չբավարարող և հիմնանորոգման չենթարկվող օբյեկտների վերացման անհրաժեշտությունը),

4) մրցունակ կիրառական գիտական արդյունք ստեղծող հետազոտական կազմակերպությունների առաջնային հիմնանորոգումը և արդիական լաբորատորիաների կառուցումը (համապատասխան գիտական ենթակառուցվածքների ստեղծումը միջազգային գիտության ոլորտի կազմակերպությունների հետ համագործակցության համապատասխան հնարավորություններ ունենալու և նույնատիպ հետազոտություններ անելու համար):

25. Բազմաթիվ գործոնների և մասնակիցների առկայությունը, դիտարկվող ծրագրի, ՀՀ գիտության զարգացման ծրագրերի և ՀՀ կառավարության ու նախարարությունների նպատակային ծրագրերի փոխկապակցված իրացման անհրաժեշտությունը վկայում են, որ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն ծրագրանպատակային մոտեցմամբ` ստույգ սահմանելով նպատակային ծրագրի հայեցակարգը, խնդիրները, օբյեկտներն ու սուբյեկտները:

26. Նպատակային ծրագրի սուբյեկտներն են` պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և տնտեսավարող սուբյեկտները (բիզնես-միավորները): Հասարակական կազմակերպությունները կարող են հանդես գալ դիտորդների դերում:

27. Ծրագրի օբյեկտներն են` կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման և արդիականացման ենթակա գիտական օբյեկտները:

28. Բարդ և դինամիկ այս համակարգի կառավարման համար անհրաժեշտ է համակարգող մարմնի (խորհրդի, երկարատև գործող աշխատանքային խմբի կամ այլ կառույցի) տեսքով, որը վերահսկելու է`

1) տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, ծախսերի որոշմանը,

2) գերակայությունների հաշվառման մեխանիզմի ստեղծմանը,

3) պետական գերակա խնդիրների, մարզերում իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի փոխկապակցված դիտարկման մեխանիզմի ստեղծմանը,

4) գույքի ապապետականացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,

5) ծրագրերի իրականացման մակարդակների սահմանմանը,

6) պահանջվող ֆինանսական միջոցների ծավալների և ծրագրի իրացման ժամկետների որոշմանը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

29. Հայեցակարգով սահմանված հիմնախնդրի լուծման նպատակածրագրային մոտեցումը ենթադրում է նաև ծրագրի իրացման ռեսուրսների առավելագույն դիվերսիֆիկացում, ինչը ենթադրում է օբյեկտների կառավարման եղանակներում առաջատար միտումների կիրառումը`

1) պետական-մասնավոր գործընկերության,

2) մրցակցությունների հայտարարման,

3) գույքի օգտագործման իրավունքի փոխանցման (վարձակալություն, հավատարմագրային կառավարում),

4) ստեղծված գիտական արդյունքների դիմաց մասնակի կամ լրիվ վարձատրման համակարգերի ներդրման,

30. Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է նաև`

1) նշված ոլորտներում գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև գործողներում փոփոխությունների և լրացումների իրականացումը,

2) պետական և ոչ պետական սեփականություն համարվող օբյեկտների հարաբերակցության կանոնակարգման առաջարկությունների ներկայացումը,

3) գիտական օբյեկտների կազմակերպաիրավական առավել նպատակահարմար ձևերի երաշխավորումը (բաժնետիրական ընկերություն, հիմնադրամ, ՊՈԱԿ և այլն):

31. Ռեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացումը կարտահայտվի ծրագրերի իրականացման մակարդակների բազմազանությամբ`

1) պետական ծրագրեր (ներառյալ` գիտության առանձին ոլորտների համար մշակված ենթածրագրեր),

2) պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրեր,

3) տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքային) ծրագրեր,

4) հովանավորների, բարեգործների կողմից իրականացվող ծրագրեր,

5) հիմնադրամների միջոցներով իրականացվող ծրագրեր,

6) այլ սուբյեկտների կողմից իրականացվող ծրագրեր:

 

VIII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

32. Օբյեկտների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գերակայությունների (առաջնահերթության) որոշման ու ժամանակացույցի սահմանման ժամանակ նպատակահարմար է կիրառել հետևյալ մոտեցումները`

1) Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի համաչափ զարգացման գաղափարը,

2) առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա գիտական օբյեկտների ցանկերի հաստատումը,

3) վնասվածության աստիճանը,

4) նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը:

33. Փորձագետներն առաջնահերթ վերանորոգման կամ նոր շինարարության օբյեկտները դասավորում են առաջնայնության ցուցակի տեսքով, որտեղ հերթական համարը նույնացվում է օբյեկտին շնորհվող բալի հետ: Այնուհետև, օբյեկտները դասավորվում են ըստ փորձագետների բալային գնահատումների գումարային արժեքների: Նվազագույն բալեր հավաքած օբյեկտները հայտնվում են ցուցակի վերին մասում և ընդգրկվում ծրագրի իրականացման առաջին փուլում:

34. Ծրագրի կատարումը նպատակահարմար է իրականացնել եռամյա ժամկետում, յուրաքանչյուր տարին համարելով որպես առանձին փուլ:

35. Ծրագրի կատարումը պետք է կրի շարունակական բնույթ` որպես ծրագրի նպատակային ցուցանիշ ընդունելով կառուցման, վերակառուցման և վերանորոգման կարիք ունեցող օբյեկտների քանակի առնվազն 70%-ի ներառումը տարբեր ծրագրերում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվող հատկացումների շրջանակներում:

 

IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

36. Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ֆինանսական ռեսուրսների մոտավոր ծավալը կարելի է որոշել հետևյալ բանաձևով`

 

V=Vֆիգիտ (1) + Vֆիգիտ (2) + Vֆիգիտ (...) + Vֆիգիտ (n),

 

որտեղ յուրաքանչյուր ոլորտի ֆինանսավորումը պետք է հաշվարկել ըստ հետևյալ բանաձևի`

 

Vֆիգիտ (1... n) = (Sն x Yն + Sվկ x Yվկ + Sհն x Yհն) x (1+Kգ),

 

որտեղ`

 

._____________________________________________________________________.

|V             |ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական         |

|              |ռեսուրսների գումարային արժեքն է, որը բաղկացած է       |

|              |գիտության 1-ից n ոլորտների ֆինանսական ռեսուրսներից    |

|______________|______________________________________________________|

|Vֆիգիտ (1...n)|գիտության ոլորտի ենթածրագրի համար անհրաժեշտ ֆինանսական|

|              |ռեսուրսների գումարային արժեքն է                       |

|______________|______________________________________________________|

|Sն            |տվյալ ոլորտի ենթածրագրով նախատեսվող նոր շինարարության |

|              |գումարային մակերեսն է, մ2                             |

|______________|______________________________________________________|

|Sվկ           |տվյալ ոլորտի ենթածրագրով նախատեսվող վերակառուցման     |

|              |գումարային մակերեսն է, մ2                             |

|______________|______________________________________________________|

|Sհն           |տվյալ ոլորտում ենթածրագրով նախատեսվող հիմնանորոգման   |

|              |գումարային մակերեսն է, մ2                             |

|______________|______________________________________________________|

|Yն            |տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները նոր  |

|              |շինարարության համար, հազ. դրամ/մ2                     |

|______________|______________________________________________________|

|Yվկ           |տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները      |

|              |վերակառուցման համար, հազ. դրամ/մ2                     |

|______________|______________________________________________________|

|Yհն           |տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները      |

|              |հիմնանորոգման համար, հազ. դրամ/մ2                     |

|______________|______________________________________________________|

|Kգ            |գնաճի ծրագրավորված գործակիցը` ծրագրի իրականացման      |

|              |ժամանակահատվածի համար:                                |

._____________________________________________________________________.

 

37. Հայեցակարգի մշակման ընթացքում հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ գիտական օբյեկտների նոր շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման համար անհրաժեշտ տեսակարար ներդրումները կարելի է ընդունել հետևյալ սահմաններում (ծրագրի մշակման ժամանակ այս ցուցանիշները կարելի է վերահաշվարկել տվյալների ավելի լայն ընտրանքի համար).

 

._____________________________________________________________.

|նոր շինարարության տեսակարար ներդրումներ, հազ. դրամ/մ2|250-260|

|_____________________________________________________|_______|

|վերակառուցման տեսակարար ներդրումներ, հազ. դրամ/մ2    |200-220|

|_____________________________________________________|_______|

|հիմնանորոգման տեսակարար ներդրումներ, հազ. դրամ/մ2    |140-150|

._____________________________________________________________.

 

38. Տեսակարար ներդրումների հաշվարկն անհրաժեշտ է իրականացնել գիտական օբյեկտների համար նույնպես, ցանկալի է ըստ դրանց նշանակության և տեսակների:

39. Տեղեկանք 2-ում բերված պահանջվող ֆինանսական միջոցների տվյալները` արտահայտելով ընդհանուր միտումները, կարիք ունեն ճշգրտման` մասնագիտացված հետազննությունների և նախահաշվային հաշվարկների արդյունքների հիման վրա:

 

X. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

40. Ծրագրի կատարողներ և պատասխանատուներ են համարվում`

1) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը,

2) ՀՀ քաղաքաշինության նախարարությունը,

3) ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,

4) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,

5) ՀՀ մշակույթի նախարարությունը,

6) ՀՀ առողջապահության նախարարությունը,

7) ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը,

8) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը,

9) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան,

10) ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե:

 

Տեղեկանք 1

 

Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման,

վերակառուցման, քանդման և նոր շինարարության համար անհրաժեշտ

ֆինանսավորման ծավալների (պահանջի) մասին` ըստ առանձին

կազմակերպությունների

 

Տեղեկանք 2

 

Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման,

վերակառուցման, քանդման և նոր շինարարության համար անհրաժեշտ

ֆինանսավորման ծավալների (պահանջի) մասին

 

Տեղեկանք 3

 

Հայաստանի Հանրապետությունում գիտական գործունեություն իրականացնող

կազմակերպությունների շենքային ապահովվածության մասին

 

_____________________________________________

ԻՐՏԵԿ - 1, 2 և 3 տեղեկանքները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2014
N 17
Արձանագրային որոշում