Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՄԱՐԱՅԻ ՄԱՐԶԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՄԱՐԱՅԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Կ. ՏԻՏՈՎԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0477.090899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1999 թվականի թիվ 477

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՄԱՐԱՅԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Կ. ՏԻՏՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի նահանգապետ Կ. Տիտովի և նրան ուղեկցող անձանց (17 մարդ) 1999 թվականի օգոստոսի 8-9-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով ավտոմեքենաներ:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումն ու ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.08.1999
N 477
Որոշում