041.0478.090899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 1999 թվականի թիվ 478
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՇՅՈՒՍՍԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ավստրիայի Հանրապետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Վ. Շյուսսելի և նրան ուղեկցող անձանց (10 մարդ) 1999 թվականի հուլիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների հետ կապված ծախսերը` 1117564 (մեկ միլիոն հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր վաթսունչորս) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: