041.0480.110899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 1999 թվականի թիվ 480
Է. ԵԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «Ժողովրդական Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հայցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Շմավոնի Եգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով.
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Յու. Բախշյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր
գանձապետ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
2. Երևանի քաղաքապետին` ապահովել Է. Եգորյանի թաղումը Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (պրն. Լ. Բարխուդարյանին)`
ա) Է. Եգորյանին թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: