Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ Հ ...

 

 

040.0674.150714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2014 թվականի N 674-Ն

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 10-ի

N 674-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 3 ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

    12000000        I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

    12001000        1. Երկաթուղային տրանսպորտ և  մետրոպոլիտեն

    1200100ա        1) Բանվորներ

1200100ա-11170  Կալանդագործներ

1200100ա-12180 Կապարաանագային համահալվածք լցնողներ

1200100ա-17308 Խողովակ ծակոտող-ներփչողներ

1200100ա-18540 Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են

էթիլային հեղուկի գլանատակառը

1200100ա-18540 Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են

գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու

աշխատանքներ

 

    12400000        II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

    12406000        1. Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում,

                    ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման

                    ատոմային կայաններում

12406000-17541  Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր

ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես

շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական

սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը,

տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը,

կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և

ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ

    12415000        2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում

                    և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված

                    արտադրություններում

12415000-17541  Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ,

ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում

ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման

աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են

այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի

աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ

նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և

մեխանիզմները

    12416000        3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և

                    պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում

                    թվարկված արտադրություններում

12416000-17541  Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր

ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես

բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում,

փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը

և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև

նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում

ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական

սարքավորումը

    12417000        4. Արտահագուստ և  սարքավորում ապաակտիվացնելու և

                    փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում

                    թվարկված կազմակերպությունների և արտադրությունների

                    սանթողարկիչներում (ցնցուղարաններում)

12417000-1754ա  Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում,

տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են

ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները

(հատուկ կոշիկները)

12417000-1754բ Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների)

բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են

սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում

ճառագայթաակտիվ աղտոտումները

12417000-1754գ Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են

ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը,

շենքերը և նյութերը

    12418000        5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և  նորոգելու շինարարական

                    աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված

                    արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում

12418000-17541  Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր

աշխատանքները կատարում են ճառագայթումային

վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի

համար)

    12419000        6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու,

                    տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին

                    ենթաբաժնում թվարկված արտադրություններում

12419000-17541  Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես

հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում,

օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու

աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի

1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում

ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային

միջոցները

    12423000        7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային

                    վնասակարության պայմաններում

12423000-1754ա  Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման,

ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են

կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում

(փաստացի աշխատած ժամանակի համար)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 10-ի

N 674-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 4 ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

    23000000        I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

    23001000        1. Երկաթուղային տրանսպորտ

    2300100ա        1) Բանվորներ

2300100ա-10729  Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ

2300100ա-11242 Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների

բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են

լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում)

2300100ա-13144 Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի

տաք լվացում

2300100ա-13152 Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ

2300100ա-17244 Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են

ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու

կետերում

2300100ա-17393 Շոգեքարշի կաթսա լվացողներ

2300100ա-18000 Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային

տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց

թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների

հերթապահներ

2300100ա-18001 Արտակարգային և առաջին կարգի կայանների

տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ

2300100ա-18002 Բեռնատար գնացքի վագոնավարներ

2300100ա-18003 Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և

շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների

օգնականներ

2300100ա-18004 Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18005 Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18006 Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18007 Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18008 Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի

մեքենավար-հրահանգիչներ

2300100ա-18009 Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ

(ավագ դիսպետչերներ)

2300100ա-18010 Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ,

գնացք կազմողներ

2300100ա-18011 Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային

(կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և

էլեկտրամեխանիկներ

    2300100բ        2) Ղեկավարներ և  մասնագետներ

2300100բ-23407  Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ

    23002000        2. Մետրոպոլիտեն

    2300200ա        1) Բանվորներ, ովքեր թունելում և  ստորգետնյա կառույցում

                    մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

2300200ա-11242  Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ

(ազատված)

2300200ա-11448 Դրեզինի վարորդներ (տնտեսական գնացքի մեքենավարներ)

2300200ա-11906 Ցամաքեցնողներ (դրենաժողներ)

2300200ա-13506 Ջրամբարձիչի մեքենավարներ

2300200ա-13741 Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ

2300200ա-13771 Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի)

մեքենավարներ

2300200ա-13773 Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի)

մեքենավարներ

2300200ա-13890 Լվացող կայանքի մեքենավարներ

2300200ա-14091 ՈՒղեամբարձիչի մեքենավարներ

2300200ա-14335 Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ

2300200ա-14369 Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14370 Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14577 Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ

երկաթուղային տրանսպորտում

2300200ա-14601 Կապի սարքավորում մոնտաժողներ

2300200ա-14668 Ճանապարհային մոնտյորներ (գծի մոնտյորներ)

2300200ա-14979 ՈՒղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ

2300200ա-15406 Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ

(գծի շրջայցող բանվորներ)

2300200ա-15572 Արատանշիչ (արատադիտման) սայլակի օպերատորներ

2300200ա-15874 Ճանապարհաչափման օպերատորներ (գծեր չափող սայլակի

օպերատորներ)

2300200ա-17531 Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական

և մարկշեյդերական աշխատանքներ

2300200ա-18450 Խյուսափոսային ագրեգատի փականագործներ

2300200ա-18559 Փականագործ-նորոգողներ (նորոգող-փականագործներ)

2300200ա-18585 Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող

փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18587 Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ

սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18874 Հյուսներ

2300200ա-19167 Թունելի (թունելային) բանվորներ

2300200ա-19801 Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ

2300200ա-19820 Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ

    2300200բ        2) Ղեկավարներ և  մասնագետներ, ովքեր թունելում և

                    ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն

                    գիշերային ժամերին

2300200բ-22177  Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման

հսկողությամբ և մետրոպոլիտենի,

եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու

սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ

2300200բ-22177 Ճարտարագետներ, ովքեր կատարում են

երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք

2300200բ-22177 Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր

հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական

միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը

2300200բ-23186 Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ,

վարպետների օգնականներ)

2300200բ-24940 Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական

կայարանում

2300200բ-25410 Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ),

էլեկտրամեխանիկներ (ավագ էլեկտրամեխանիկներ)

2300200գ-18007 3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ,

մեքենավար-հրահանգիչներ

 

    2130310         II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

    23603000        1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում,

                    ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման

                    ատոմակայանում

23603000-1754ա  Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես

աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր

նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ

աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և

տեղամասերում

23603000-1754բ Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես

կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված

ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ

բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում

են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները,

որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով

23603000-1754գ Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք

և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ

մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված

նյութերով

23603000-1754դ Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային

վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և

նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների

փորձանմուշներ

23604000-1741  Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն

N 1 ցուցակի XXI բաժնում, բայց մշտապես աշխատում են

ստորգետնյա պայմաններում

23605000-17541 Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և

անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և

արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական

սարքավորում

    23606000        2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և

                    պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթաակտիվ

                    նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր

23606000-17541  Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր

ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես

բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր

    23607000        3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման

                    աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող

                    հատուկ իրերի տեղափոխում

23607000-1754ա  Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես

զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող

ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր

պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և

միջգործարանային տեղափոխմամբ

23607000-1754բ Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են

կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները,

փաստացի աշխատած ժամանակի համար:

 

(2-րդ հավելվածը փոփ. 21.07.16 թիվ 756-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2014
N 674-Ն
Որոշում