Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄ ...

 

 

508.0036.120899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 1999 թվականի թիվ 36

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.08.1997 թ. «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 164 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 347 որոշումը և ղեկավարվելով ՀՀ նախագահի 6.05.1997 թ. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.5 կետի «ժգ» ենթակետով, որոշում եմ.

1. Հաստատել «Սյունիքի մարզի տարածքում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Սյունիքի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչությանը (Ռ. Սարգսյան) և իրավաբանական բաժնին (Կ. Կոզմանով)` սույն կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ռ. Սարգսյանի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի քարտուղար Տ. Հակոբջանյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 1999 Թ.

ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Տ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

ԿԱՐԳ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Սյունիքի մարզում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման կարգը:

2. Հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիան (հետագայում լիցենզիա) տրվում է Սյունիքի մարզպետարանի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձևի կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին:

3. Հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիաների համար սահմանվում է գործողության ժամկետ մինչև 2 տարի:

4. Տրված լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

5. Հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիա ստանալու նպատակով` իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Սյունիքի մարզպետարան են ներկայացնում.

ա) գործունեության իրականացման հայտ,

բ) հանրային սննդի կազմակերպման վայրի` շինության, տաղավարի, կրպակի և այլն, կառուցման կամ վերակառուցման և տեղադրման օրինականությունը հաստատող փաստաթղթերը,

գ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,

ե) տեղեկանք տարածքի և սպասարկող անձնակազմի սանիտարահիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,

զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին,

է) խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական նկարագիրը,

ը) սպասարկող անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, մատուցող) մասնագիտական կրթության, համապատասխան որակավորման մասին վկայականների պատճենները կամ քաղվածք աշխատանքային գրքույկից որակավորման համապատասխան կարգ ունենալու վերաբերյալ:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Հանրային սննդի կազմակերպման և իրացման նպատակով լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են Սյունիքի մարզպետարան:

7. Փաստաթղթերի ընդունումը կատարվում է գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու միջոցով:

8. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ընդունված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մարզպետի հաստատմանն է ներկայացվում լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ:

9. Որոշման ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացվում է համապատասխան լիցենզիան և տրվում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

10. Անհատ ձեռնարկատերերին տրվող լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում վկայականի սերիան և համարը, անունը, ազգանունը, տնտեսական գործունեություն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը:

11. Իրավաբանական անձանց տրվող լիցենզիայում նշվում են կազմակերպական- իրավական ձևը, ֆիրմային անվանումը, լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը, իրավաբանական անձի իրավաբանական հասցեն (հասցեները):

12. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը իրականացվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգին համապատասխան:

13. Լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել կամ վաճառվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի:

14. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերաձևակերպման ՀՀ օրենսդրության և սույն կարգի համաձայն:

15. Իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի փոփոխման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխումներ կատարվելու դեպքում, իրավաբանական անձինք դիմում են Սյունիքի մարզպետարան և ստանում են լիցենզիայի վերաձևակերպված տարբերակը:

16. Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հայտարարություն են տալիս զանգվածային լրատվության միջոցներում և դիմում են Սյունիքի մարզպետարան` կրկնօրինակ ստանալու համար:

 

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

17. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել լիցենզիայի տրման ժամանակ ներկայացված պահանջները և լիցենզիայում նշված հատուկ պահանջները:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

18. Գործունեության իրականացման հայտը կարող է մերժվել հետևյալ պատճառներով`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.

բ) եթե հայտատուի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին:

19. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրամադրման մերժումն արգելվում է:

 

6. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Մարզպետի որոշմամբ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող հանրապետական կամ նրանց տարածքային գործադիր մարմինների կողմից մարզպետին ներկայացված համապատասխան հայտերի հիմքով:

21. Լիցենզիայի դադարեցման որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրավոր իրազեկվում են որոշման մասին, որին կցվում է քաղվածք որոշումից:

22. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում, մարզպետը սահմանում է ժամկետ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:

23. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել մարզպետի կողմից հետևյալ հիմքերով`

ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,

բ) եթե իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը,

գ) եթե իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը չեն կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:

24. Լիցենզիայի գործողության դադարեցման որոշման մասին եռօրյա ժամկետում ծանուցագիր է ուղարկվում համապատասխան տարածքային հարկային մարմնին, պետական ռեգիստրի բաժանմունքին և սպասարկող բանկին:

25. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են բողոքարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին լիցենզիային կից տրվում է քաղվածք սույն կարգի 23, 24, 25, կետերի դրույթների վերաբերյալ:

27. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան համարվում է ուժը կորցրած:

28. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն այն բողոքարկել դատական կարգով:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

29. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պատասխանատվություն են կրում լիցենզիայի հատուկ պահանջների, առևտրի և հանրային սննդի կազմակերպման կանոնների կատարման համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12. 08. 1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50899132

 

 

pin
Սյունիքի մարզպետ
28.07.1999
N 36
Որոշում