Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԳԵՏԱՇԵՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ԼՈՒԿԱՇԻՆԻ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ...

 

 

040.0507.190899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1999 թվականի թիվ 507

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԳԵՏԱՇԵՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ԼՈՒԿԱՇԻՆԻ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի ղեկավար Վանիկ Սմբատյանին, Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար Վարուժան Նաջարյանին, Ձերժինսկու գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանին, Լուկաշինի գյուղական համայնքի ղեկավար Նորիկ Զեյնալյանին, Փարաքարի գյուղական համայնքի ղեկավար Էդվարդ Թևոսյանին և Աղավնատան գյուղական համայնքի ղեկավար Էդիկ Միսակյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 432790 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

օգոստոսի 19-ի N 507 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Արմավիրի

մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի,

Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ

 

______________________________________________________________

 NN                Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                               (դրամ)     

_____________________________________________________________

 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000   

         այդ թվում`                                           

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

    նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

 3. Կապի ծառայության վճարներ                           1000  

 4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

 5. Գրասենյակային ծախսեր                               1000  

__________________________________________________________

         ընդամենը                                     45400

8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

    (8 x 45400 դրամ)                                 363200

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

    (13255 ընտրող + 13255 x 0,05) x 5 դրամ            69590

__________________________________________________________

         Ընդամենը                                    432790

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1999
N 507
Որոշում