Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱ ...

 

 

040.0737.250714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2014 թվականի N 737-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առավելագույն լրավճարի չափերը` համաձայն N 4 հավելվածի.

5) պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.08.18 թիվ 900-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման իմաստով աշխատավարձի հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև պաշտոնային դրույքաչափերի հիման վրա հաշվարկված աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատողների խրախուսման և օգնության հատկացման ֆինանսավորման հարաբերությունները կանոնակարգող դրույթները.

2) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և սույն որոշման N N 1, 2 և 3 հավելվածներով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով.

3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող աշխատավարձի չափը.

4) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 դրամի չափով: Ընդ որում, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում բարձր լեռնային վայրերում աշխատանքի համար տրվող հավելման չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան.

5) պետական կառավարման մարմիններում (բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետում նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`

ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,

բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,

գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`

ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,

բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,

գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան:

(2-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1562-Ն որոշում)

3. Իրավունք վերապահել պետական իշխանության մարմինների ղեկավարներին` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին թույլատրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան լիազորություններով օժտված անձանց խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:

(3-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1562-Ն որոշում)

4. Պետական իշխանության մարմինների ղեկավարներին`

1) ապահովել, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` հարկերը և նպատակային սոցիալական վճարը վճարելուց հետո ցածր չլինեն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-Ն հրամանով հաստատված` զբաղմունքների դասակարգչին:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` յուրաքանչյուր անգամ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ` նվազեցնելով սույն որոշման N 4 հավելվածով հաստատված լրավճարների չափերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 737-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պաշտոնի անվանումը                                    |Պաշտոնային |

|ը/կ|                                                     |դրույքաչափի|

|   |                                                     |հաշվարկման |

|   |                                                     |գործակիցը  |

|_____________________________________________________________________|

|                    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                     |

|_____________________________________________________________________|

|1. |Պետ` ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության   |   8.50    |

|___|_____________________________________________________|___________|

|2. |ղեկավար` սպասարկման սրահի                            |   2.35    |

|___|_____________________________________________________|___________|

|3. |պետ` պարետային ծառայության                           |   2.50    |

|___|_____________________________________________________|___________|

|4. |պետ` պարետային ծառայության հերթափոխի                 |   2.35    |

|___|_____________________________________________________|___________|

|5. |առաջատար ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի,       |   4.00    |

|   |ադմինիստրատոր` տեղեկատվական շտեմարանների,            |           |

|   |պատասխանատու` տեղեկատվական տեխնոլոգիաների            |           |

|___|_____________________________________________________|___________|

|6. |ադմինիստրատոր` ցանցային, պատասխանատու` տեղեկատվական  |   3.00    |

|   |համակարգերի                                          |           |

|___|_____________________________________________________|___________|

|7. |թարգմանիչ, լրագրող, լրագրող-սրբագրիչ                 |   2.00    |

|___|_____________________________________________________|___________|

|8. |լուսանկարիչ, ռեժիսոր, մոնտաժող                       |   1.45    |

|___|_____________________________________________________|___________|

|9. |կշեռքավար                                            |   1.30    |

|_____________________________________________________________________|

|      Պետական մարմիններում գլխավոր քարտուղարի օգնականներ             |

|_____________________________________________________________________|

| 1 |                    2                                |     3     |

|___|_____________________________________________________|___________|

|9.1|Վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի օգնական    |   4.00    |

|___|_____________________________________________________|___________|

|9.2|Նախարարության գլխավոր քարտուղարի օգնական             |   4.00    |

|___|_____________________________________________________|___________|

|9.3|Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր քարտուղարի      |   3.50    |

|   |օգնական                                              |           |

|___|_____________________________________________________|___________|

|9.4|Ինքնավար պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական   |   3.50    |

|___|_____________________________________________________|___________|

|9.5|Անկախ պետական մարմնի գլխավոր քարտուղարի օգնական      |   3.50    |

|___|_____________________________________________________|___________|

|9.6|Կառավարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր         |   3.00    |

|   |քարտուղարի օգնական                                   |           |

|___|_____________________________________________________|___________|

|9.7|Վարչապետին ենթակա պետական մարմնի գլխավոր քարտուղարի  |   3.00    |

|   |օգնական                                              |           |

|___|_____________________________________________________|___________|

|9.8|Նախարարությանը ենթակա պետական մարմնի գլխավոր         |   3.00    |

|   |քարտուղարի օգնական                                   |           |

|___|_____________________________________________________|___________|

|9.9|Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական                |   3.50    |

|___|_____________________________________________________|___________|

|9. |Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի օգնական  |   3.50    |

|10.|                                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|9. |ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի օգնական          |   3.50    |

|11.|                                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|9. |Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի       |   3.50    |

|12.|օգնական                                              |           |

|___|_____________________________________________________|___________|

|9. |ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնական       |   3.50    |

|13.|                                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|9. |ՀՀ մարզպետարանի գլխավոր քարտուղարի օգնական           |   3.00    |

|14.|                                                     |           |

|_____________________________________________________________________|

|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ|

|       ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ          |

|_____________________________________________________________________|

|10.|պետ` վարչության                                      |   5.71    |

|___|_____________________________________________________|___________|

|11.|տեղակալ` վարչության պետի                             |   4.70    |

|___|_____________________________________________________|___________|

|12.|գլխավոր մասնագետ-տեսուչ                              |   3.88    |

|___|_____________________________________________________|___________|

|13.|գլխավոր մասնագետ                                     |   3.88    |

|___|_____________________________________________________|___________|

|14.|առաջատար մասնագետ                                    |   3.21    |

|_____________________________________________________________________|

|                         ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ                            |

|_____________________________________________________________________|

|15.|առաջատար ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի        |   4.00    |

|___|_____________________________________________________|___________|

|16.|ադմինիստրատոր` տեղեկատվական շտեմարանների,            |   4.00    |

|   |պատասխանատու` տեղեկատվական տեխնոլոգիաների            |           |

|___|_____________________________________________________|___________|

|17.|ադմինիստրատոր` ցանցային, պատասխանատու` տեղեկատվական  |   3.00    |

|   |համակարգերի                                          |           |

|___|_____________________________________________________|___________|

|18.|ղեկավար-բժիշկ` տարածքային ստորաբաժանման              |   2.75    |

|___|_____________________________________________________|___________|

|19.|պետ` վերահսկողության բաժնի                           |   2.75    |

|___|_____________________________________________________|___________|

|20.|մասնագետ` վերահսկողության բաժնի                      |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|21.|բժիշկ` հանրային առողջության ոլորտի, բժիշկ-փորձագետ,  |   2.70    |

|   |բժիշկ-վերականգնողաբան (էրգոթերապևտ),                 |           |

|   |վիրաբույժ-վնասվածքաբան, (օրթոպեդ), բժիշկ`            |           |

|   |համաճարակաբան, բժիշկ` հիգիենիստ                      |           |

|___|_____________________________________________________|___________|

|22.|դեղագետ, մեթոդիստ                                    |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|23.|բուժքույր` վիճակագիր, օգնական` համաճարակաբանի        |   1.25    |

|___|_____________________________________________________|___________|

|24.|ղեկավար` միասնական ընդունարանի                       |   2.35    |

|_____________________________________________________________________|

|   |            ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                 |    |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|25.|Խորհրդական                                                  |2.70|

|_____________________________________________________________________|

|                          Գիտություն                                 |

|_____________________________________________________________________|

|26.|Պրոռեկտոր` գիտական հիմնարկության                            |4.80|

|___|____________________________________________________________|____|

|27.|Վարիչ` ասպիրանտուրայի                                       |4.78|

|___|____________________________________________________________|____|

|28.|Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), ղեկավար` կենտրոնի       |4.66|

|   |(գիտական հիմնարկության)                                     |    |

|___|____________________________________________________________|____|

|29.|Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական   |4.55|

|   |գծով                                                        |    |

|___|____________________________________________________________|____|

|30.|Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան                  |3.43|

|___|____________________________________________________________|____|

|31.|Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական           |2.47|

|   |վերլուծաբան                                                 |    |

|_____________________________________________________________________|

|                          Կրթություն                                 |

|_____________________________________________________________________|

|32.|Վարիչ` ամբիոնի                                              |3.75|

|___|____________________________________________________________|____|

|33.|Պետ` ցիկլի, պետ` բաժնի                                      |3.43|

|___|____________________________________________________________|____|

|34.|Պետ` բաժանմունքի, ավագ դասախոս                              |2.79|

|___|____________________________________________________________|____|

|35.|Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ     |2.47|

|   |առարկաների)                                                 |    |

|_____________________________________________________________________|

|                       Առողջապահություն                              |

|_____________________________________________________________________|

|36.|Բժիշկ` ուրոլոգ                                              |2.75|

|___|____________________________________________________________|____|

|37.|Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ`      |2.70|

|   |սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ,  |    |

|   |բժիշկ` ֆիզիոթերապևտ,  օրդինատոր-նեյրոակնաբույժ,             |    |

|   |պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ`           |    |

|   |ֆունկցիոնալ ախտորոշման                                      |    |

|___|____________________________________________________________|____|

|38.|Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ             |1.50|

|___|____________________________________________________________|____|

|39.|Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և  ռեանիմատոլոգիայի, բուժքույր`  |1.25|

|   |վիրաբուժության                                              |    |

|___|____________________________________________________________|____|

|40.|Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային     |1.15|

|   |ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր    |    |

|   |պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան,  |    |

|   |բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ|    |

|   |ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող      |    |

|_____________________________________________________________________|

|                           Մշակույթ                                  |

|_____________________________________________________________________|

|41.|Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող       |1.70|

|   |կազմակերպության                                             |    |

|___|____________________________________________________________|____|

|42.|Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում),|1.65|

|   |տեղակալ` տնօրենի գիտական գծով                               |    |

|___|____________________________________________________________|____|

|43.|Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի               |1.60|

|___|____________________________________________________________|____|

|44.|Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում,       |1.55|

|   |խմբագիր                                                     |    |

|___|____________________________________________________________|____|

|45.|Երաժիշտ, նկարիչ-ձևավորող,  գրադարանավար, թղթակից            |1.50|

|___|____________________________________________________________|____|

|46.|Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան                           |1.45|

|_____________________________________________________________________|

|            ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ              |

|_____________________________________________________________________|

|47.|պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության       |   2.75    |

|   |ընդունարանի, վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի     |           |

|___|_____________________________________________________|___________|

|48.|պետ` ֆինանսական մասի, գլխավոր ճարտարագետ`            |   2.70    |

|   |կառուցվածքային ստորաբաժանման, բժիշկ, դեղագետ,        |           |

|   |պրովիզոր                                             |           |

|___|_____________________________________________________|___________|

|49.|առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ,   |   2.50    |

|   |վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող      |           |

|   |աշխատանքների կազմակերպման հարցերով                   |           |

|___|_____________________________________________________|___________|

|50.|պետ` ռազմականացված ջոկատի                            |   2.50    |

|___|_____________________________________________________|___________|

|51.|տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի                   |   2.40    |

|___|_____________________________________________________|___________|

|52.|պետ` ավտոտնտեսության, ավագ մասնագետ                  |   2.20    |

|___|_____________________________________________________|___________|

|53.|փականագործ-մեքենագետ` սարքերի և  կայանքների          |   1.70    |

|___|_____________________________________________________|___________|

|54.|ռազմականացված խմբի պետ                               |   1.30    |

|___|_____________________________________________________|___________|

|55.|ավագ հրաձիգ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող,  հրահանգիչ,   |   1.25    |

|   |ավագ տեսուչ, ավագ բուժքույր                          |           |

|___|_____________________________________________________|___________|

|56.|դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ   |   1.20    |

|___|_____________________________________________________|___________|

|57.|հրաձիգ, անասնաբույժ, ավագ հաշվառող, տեսուչ,          |   1.15    |

|   |բուժմատենավար, բուժքույր                             |           |

|___|_____________________________________________________|___________|

|58.|հաշվառող                                             |   1.10    |

|___|_____________________________________________________|___________|

|59.|կրտսեր բուժքույր                                     |   1.05    |

|_____________________________________________________________________|

|                ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                   |

|_____________________________________________________________________|

|60.|բժիշկ                                                |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|61.|տեսուչ` 1-ին կարգի                                   |   1.25    |

|___|_____________________________________________________|___________|

|62.|տեսուչ` 2-րդ կարգի                                   |   1.20    |

|___|_____________________________________________________|___________|

|63.|բուժքույր                                            |   1.15    |

|_____________________________________________________________________|

|                   ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                      |

|_____________________________________________________________________|

|64.|բժիշկ                                                |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|65.|ճարտարագետ` բժշկական սարքավորումների                 |   2.50    |

|___|_____________________________________________________|___________|

|66.|ավագ բուժաշխատող                                     |   1.25    |

|___|_____________________________________________________|___________|

|67.|բուժաշխատող-դիետաբան, բուժաշխատող ատամնատեխնիկ,      |   1.20    |

|   |ատամնատեխնիկ-լաբորանտ                                |           |

|_____________________________________________________________________|

|                       ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                          |

|_____________________________________________________________________|

|68.|տեխնիկայի և  սարքավորումների բազայի պետի տեղակալ     |   2.00    |

|___|_____________________________________________________|___________|

|69.|դիրիժոր                                              |   1.50    |

|___|_____________________________________________________|___________|

|70.|երաժշտական խմբի ղեկավարի տեղակալ, մշակութային        |   1.40    |

|   |միջոցառումների կենտրոնի պետ                          |           |

|___|_____________________________________________________|___________|

|71.|խմբի հրամանատար, երաժիշտ                             |   1.30    |

|___|_____________________________________________________|___________|

|72.|խմբի ավագ                                            |   1.20    |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |2.50       |

|1. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |հրամանատար                                           |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |2.40       |

|2. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |հրամանատարի տեղակալ                                  |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |2.20       |

|3. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահակապետ                                            |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.70       |

|4. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահակապետի օգնական                                   |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.30       |

|5. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահակային խմբի (հերթափոխի) պետ                       |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.25       |

|6. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով   |           |

|   |օգնական                                              |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.25       |

|7. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնական    |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.15       |

|8. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |հրաձիգ                                               |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.10       |

|9. |ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |պահպանության տեխնիկական միջոցների օպերատոր           |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.10       |

|10.|ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |շնավար (կինոլոգ)                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|72.|քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների         |1.10       |

|11.|ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ջոկատի  |           |

|   |հսկիչ-անցագրային կետի հսկիչ                          |           |

|_____________________________________________________________________|

|                    ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ                        |

|              ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ                  |

|_____________________________________________________________________|

|73.|մասնագետ` համակարգող-գաղտնի ռեժիմի գծով, մասնագետ`   |   2.50    |

|   |ցանցի կառավարման                                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|74.|մասնագետ` սպասարկող-քարտեզագրության և  գեոդեզիական   |   2.50    |

|   |ֆոնդի նյութերի գծով                                  |           |

|___|_____________________________________________________|___________|

|75.|պետ` բաժնի                                           |   2.75    |

|___|_____________________________________________________|___________|

|76.|գլխավոր մասնագետ                                     |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|77.|առաջատար մասնագետ                                    |   2.55    |

|___|_____________________________________________________|___________|

|78.|ղեկավար` տնտեսական մասի սպասարկող անձնակազմի         |   1.50    |

|___|_____________________________________________________|___________|

|79.|օպերատոր, օպերատոր` սպասարկման գրասենյակի,           |   1.25    |

|   |համակարգիչ տեղեկատվություն մուտքագրող, օպերատոր`     |           |

|   |փոստային առաքումներ իրականացնող                      |           |

|_____________________________________________________________________|

|                   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ                      |

|_____________________________________________________________________|

|80.|խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում       |   4.75    |

|   |առանձին գործառույթներ համակարգող                     |           |

|___|_____________________________________________________|___________|

|81.|համակարգող` տեղեկատվական տեխնոլոգիաների,             |   2.75    |

|   |ադմինիստրատոր` համակարգչային ցանցերի                 |           |

|___|_____________________________________________________|___________|

|82.|իրավախորհրդատու                                      |   2.70    |

|___|_____________________________________________________|___________|

|83.|գլխավոր հաշվապահ, ճարտարագետ-շինարար                 |   2.50    |

|___|_____________________________________________________|___________|

|84.|մասնագետ` տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման,    |   2.50    |

|   |մասնագետ` համակարգչային տեխնիկայի սպասարկման         |           |

|___|_____________________________________________________|___________|

|85.|հաշվապահ, հաշվապահ-գանձապահ, ճարտարագետ տնտեսագետ,   |   2.30    |

|   |տեսուչ` կադրերի գծով                                 |           |

|___|_____________________________________________________|___________|

|86.|վարիչ` գրադարանի                                     |   1.55    |

|___|_____________________________________________________|___________|

|87.|ավագ գրադարանավար, գրադարանավար, գանձապահ            |   1.50    |

|___|_____________________________________________________|___________|

|88.|արխիվավար, ադմինիստրատոր                             |   1.25    |

|___|_____________________________________________________|___________|

|89.|հաշվետար                                             |   1.10    |

|___|_____________________________________________________|___________|

|90.|մասնագետ` այլ քաղաքացիական աշխատանքների              |   1.20    |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 29.12.15 թիվ 1562-Ն, 18.11.16 թիվ 1175-Ն, 08.02.18 թիվ 106-Ն, 10.07.18 թիվ 794-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 737-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պաշտոնի անվանումը                                    |Պաշտոնային |

|ը/կ|                                                     |դրույքաչափի|

|   |                                                     |հաշվարկման |

|   |                                                     |գործակիցը  |

|_____________________________________________________________________|

|       ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ         |

|                     ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ                       |

|_____________________________________________________________________|

|1. |Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-|  1.86|

|   |գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ,  փականագործ-   |      |

|   |մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման |      |

|   |աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի        |      |

|   |նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի,     |      |

|   |փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ`       |      |

|   |էլեկտրասարքավորումների փորձարկման և  նորոգման, փականագործ-|      |

|   |մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և  վթարափրկարարական|      |

|   |միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ`            |      |

|   |էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ,       |      |

|   |ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող,  |      |

|   |ավտոէլեկտրիկ                                              |      |

|___|__________________________________________________________|______|

|2. |Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի  |  1.80|

|   |հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի |      |

|   |հրամանատար-պահակ                                          |      |

|___|__________________________________________________________|______|

|3. |Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող                         |  1.73|

|___|__________________________________________________________|______|

|4. |Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` |  1.67|

|   |շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ       |      |

|   |ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար`       |      |

|   |ուղեհարթիչների և  կեռաշերեփների, էքսկավատորավար,          |      |

|   |մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ`     |      |

|   |ավտոամբարձիչի, ավտոկռունկավար, կռունկավար                 |      |

|___|__________________________________________________________|______|

|5. |Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի),          |  1.25|

|   |բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող,     |      |

|   |սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր,        |      |

|   |սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների       |      |

|___|__________________________________________________________|______|

|6. |Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության       |      |

|   |(տոննա)                                                   |      |

|   |- մինչև  5 տոննա                                          |  1.45|

|   |- 5 - 10 տոննա                                            |  1.50|

|   |- 10 - 13 տոննա                                           |  1.55|

|___|__________________________________________________________|______|

|7. |Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային   |      |

|   |ծավալի (լիտր)                                             |      |

|   |- մինչև  1,8 լիտր                                         |  1.40|

|   |- 1,8 - 3,5 լիտր                                          |  1.45|

|   |- 3,5 լիտրից ավելի                                        |  1.50|

|___|__________________________________________________________|______|

|8. |Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ`     |  1.51|

|   |ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ,        |      |

|   |սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման,      |      |

|   |էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման,    |      |

|   |էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար,|      |

|   |ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի,            |      |

|   |էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող`  |      |

|   |էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ            |      |

|___|__________________________________________________________|______|

|9. |Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող    |  1.25|

|   |օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման|      |

|   |կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային    |      |

|   |ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի,     |      |

|   |օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի,         |      |

|   |օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի      |      |

|   |մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-|      |

|   |նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի,         |      |

|   |օպերատոր` պատճենահանող և  բազմացնող մեքենաների, մեքենավար`|      |

|   |պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի,    |      |

|   |լվացող` ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար`   |      |

|   |կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի,    |      |

|   |բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ,           |      |

|   |վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր      |      |

|   |աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող`     |      |

|   |ձեռքով, բանվոր` օժանդակ                                   |      |

|_____________________________________________________________________|

|     ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ      |

|                           ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ                            |

|_____________________________________________________________________|

|10.|վարիչ` արհեստանոցի, վարիչ` կաթսայատան, վարիչ`        |   1.80    |

|   |լվացքատան, վարիչ` ճաշարանի                           |           |

|___|_____________________________________________________|___________|

|11.|կռունկավար, էքսկավատորավար (մղանավար),               |   1.65    |

|   |կոմպրեսատորավար                                      |           |

|___|_____________________________________________________|___________|

|12.|վարորդ` պետական իշխանության մարմնի աշխատակազմում     |   1.60    |

|___|_____________________________________________________|___________|

|13.|տնտեսվար, պահեստապետ, պետ` պահակային ծառայության,    |   1.50    |

|   |պարետ, թիթեղագործ, տեխնիկ, ջերմոտեխնիկ, տեխնիկ`      |           |

|   |հեռախոսակապի, մասնագետ` կապի, հղկող, հյուսն, խառատ,  |           |

|   |վարորդ                                               |           |

|___|_____________________________________________________|___________|

|14.|ավագ տեխնիկ` ջերմոտեխնիկ                             |   1.55    |

|___|_____________________________________________________|___________|

|15.|էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ,       |   1.40    |

|   |ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող,  |           |

|   |էլեկտրամոնտյոր, էլեկտրամեքենագետ,                    |           |

|   |գազաէլեկտրամեքենագետ, գազաէլեկտրաեռակցող,            |           |

|   |ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, վարպետ`      |           |

|   |կարբյուրատորների նորոգման, վուլկանացնող,             |           |

|   |ավտոմեքենագետ                                        |           |

|___|_____________________________________________________|___________|

|16.|գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, օպերատոր`       |   1.25    |

|   |համակարգչի, օպերատոր, պատճենահանող, քարտուղար,       |           |

|   |մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, ավագ խոհարար,  |           |

|   |սանտեխնիկ, տպագրիչ` պատճենահանող սարքով, օպերատոր`   |           |

|   |տպագրական մեքենայի                                   |           |

|___|_____________________________________________________|___________|

|17.|հնոցապան, զոդող, եռակցող, օպերատոր` դողերի նորոգման, |   1.20    |

|   |լվացող` ավտոմոբիլների, պաստառապատող, գործիքագործ,    |           |

|   |խոհարար, խոհարար-մատուցող, բուֆետապան, դերձակ,       |           |

|   |կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի                  |           |

|___|_____________________________________________________|___________|

|18.|պահակ, պահակ` գիշերային, հերթապահ` անցագրային կետի,  |   1.10    |

|   |կարգավար                                             |           |

|___|_____________________________________________________|___________|

|19.|առաքիչ, առաքիչ-մատակարարող, ցրիչ, ախտահանող,         |   1.00    |

|   |վերելակավար, դռնապան, փայլեցնող` հատակի,             |           |

|   |հանդերձապահ, լվացող, լվացող` ամանների, բանվոր`       |           |

|   |շենքերի, կառույցների և  սարքավորումների սպասարկման   |           |

|   |ու ընթացիկ նորոգման, այգեպան, կազմարար, բակապան      |           |

|___|_____________________________________________________|___________|

|20.|հավաքարար, սպասարկող` տեխնիկական աշխատանքների        |   1.00    |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 29.12.15 թիվ 1562-Ն, 08.02.18 թիվ 106-Ն որոշումներ)

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2014
N 737-Ն
Որոշում