Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ, ԾԱՂԿԱՇԵՆԻ ԵՎ ԿԱԼԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅ ...

 

 

040.0512.190899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1999 թվականի թիվ 512

 

i

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼՃԱՎԱՆԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ, ԾԱՂԿԱՇԵՆԻ ԵՎ ԿԱԼԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Գեղարքունիքի մարզի Լճավանի գյուղական համայնքի ղեկավար Լյովա Խաչատրյանին, Վերին Շորժայի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Բարսեղյանին, Ծաղկաշենի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Պապեյանին և Կալավանի գյուղական համայնքի ղեկավար Կամո Խոջոյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 194710 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և Կալավանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

օգոստոսի 19-ի N 512 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Ծաղկաշենի և

Կալավանի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ

ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

______________________________________________________________

 NN                Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                               (դրամ)     

_____________________________________________________________

 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000   

         այդ թվում`                                           

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

    նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

 2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

 3. Կապի ծառայության վճարներ                           1000  

 4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

 5. Գրասենյակային ծախսեր                               1000  

__________________________________________________________

         ընդամենը                                     45400

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

    (4 x 45400 դրամ)                                  181600

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

    (2497 ընտրող + 2497 x 0,05) x 5 դրամ               13110

__________________________________________________________

         Ընդամենը                                     194710

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1999
N 512
Որոշում