Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ...

 

 

040.0514.200899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 1999 թվականի թիվ 514

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին 1999 թվականի օգոստոսի 23-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

բ) միջազգային պայմանագրերի վավերացում`

Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման փոխառության համաձայնագիր (էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի ծրագիր) (1999 թվական, 9 ապրիլի, Վաշինգտոն).

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագիր (1999 թվական, 18 փետրվարի, Տոկիո).

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշն»-ի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, միջև համաձայնագիր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.1999
N 514
Որոշում